Գիտության պատմությունն Իրանում(9)
(last modified Tue, 06 Sep 2022 10:15:34 GMT )
Սեպտեմբեր 06, 2022 14:45 Asia/Tehran

Շատ փորձագետներ համոզված են, որ Իբն Հեյսամն աշխարհում առաջին գիտնականն է եղել, որը չափել է ձայնի արագությունը: Իրանցի մեծ գիտնականին հաջողվել է իր ժամանակի երկարության չափման միավորով կատարել այս մեծ գործը: Նրա ժամանակ հեռավորության չափման միավորը «զար»-ն էր: Նա հենց այս միավորով չափեց լույսի արագությունը և Երկիր մոլորակի շրջագիծը:

Աբու Ալի Մոհամմադ Իբն Հեյսամ Բասարին, որը հռչակված է որպես Իբն Հեյսամ, իսլամ աշխարհի ամենակարկառուն գիտնականներից է: Նա ծնվել է 965թ. և մահացել 1339 թվականին: Նա Ահվազից էր, ինժիներ էր: Լատինատառ գրքերում նրան անվանում են  Ավենտան կամ Ալ Հազեն:

Իբն  Հեյսամի նախնիները համալսարանական Գունդի Շափուր քաղաքից էին, որը գտնվում էր Խուզեստանում: Սասանյանների ժամանակ նրանք մաթեմատիկայի, երկրաչափության, եռաչափության, անալիզի և հանրահաշվի ոլորտների գիտնականներ էին:

Իբն Հեյսամ

 

Մուստաֆա Նազիֆ Բեյքը, ով եգիպտացի էր և համարվում էր Իբն Հեյսամին բացահայտողը, ասում է, որ Իբն Հեյսամն աշխպարհի ամենահայտնի ռահվիրաներից է, նա տիրապետել է փորձի և  անալիզի մեթոդներին և լույսի հարցում տիրապետել է այնպիսի միջոցների, ինչպես համեմատությունը:

Իբն Հեյսամի և նրա ժամանակակիցներից Աբու Ռեյհանի աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունները   ցույց են տալիս, որ իսլամական քաղաքակրթության մեջ  «ոսկե ժամանակաշրջանում» շատ էին կարևորում փորձը և հետազոտությունը: Օգտվելով այս միջոցներից, գիտնականները մեծ հեղափոխություն իրականացրեցին փիլիսոփայության և բնական գիտությունների ոլորտներում:

Այս ոլորտում իրականացրած ուսումանսիրութուններով, Իբն Հեյսամը նոր գիտական  ուղու հիմնադիրն է համարվում: Այն ճանապարհը, որով նա դարձավ լույսի չափման հարցում գյուտի հեղինակ, հետագայում գիտնականների կողմից անվանվեց «գիտական մեթոդիկա»: Այս մեթոդիկան մեծ ձեռքբերում է  ունեցել և բազմաթիվ հայտնագործությունները, որ գրանցվել են Ռոջեր Բեյքեմի անունով, ով համարվում է գիտական մեթոդիկայի հայր, վերցվել են Իբն Հեյսամի ուսումանսիրություններից ու տարվել Եվրոպա:

Չնայած Իբն Հեյկսամն իր տեսության համար օգտվել է այլ գիտնականների փորձից, սակայն հստակ կարելի է  ասել, որ լույսի չափման նրա տեսությունը ուղղակիորեն չի վերցվել նրանց աշխատանքներից: Հույն կամ մուսուլման գիտնականների շրջանակում այս հարցը երբեք չի քննարկվել: Նա մեծ գիտնական է եղել՝ հատկապես հույների տեսությունները, կարծիքները խմբագրելու հարցում: Դրա օրինակը կարելի է  տեսնել հատկապես «Ալ Մանազեր» գքրում:

Իբն Հեյսամը համարվում է  լույսի ֆիզիկայի գիտության հայրը, որի արդյունքում ստեղծվեց ֆոտոխցիկը, տեսախցիկը և լուսարձակը: Նա լույսի վերաբերյալ գրել է ատենախոսություն և ստեղծել մանրադիտակը:Իբն Հեյսամը ներկայացրել է նաև «մութ սենյակի» սկզբունքները, քննարկել աչքի տարբեր մասերը, և հասկացել թե ինչպես են փոխաբերվում ճառագայթման անկյունը և ճեղքման անկյունը:

Իբն Հեյսամից մնացել է ավելի քան 20 ստեղծագործություն, հատկապես՝ աստղագիտության ոլորտում: Սակայն նրան հռչակ բերեց մի ատենախոսություն, որն ըստ երևույթին գրվել է երիտասարդ տարիքում: Այդ աշխատանքում Իբն Հեյսամը խոսել է այն լույսի մասին, որ դուրս է գալիս աչքից: Նա ոսպնյակը ներկայացրել է որպես հղկված իր, որն արտացոլում է արևի լույսը: Այս տեսությունը սակայն ժխտվել է «Ալ Մանազեր» գրքում: Այս գիրքն աստղագիտության վերաբերյալ Իբն Հեյսամի հեղինակած միակ գիրքն է, որը տարվել է  Արևմուտք և Աբրահամ Հիլարիուսը, Կաստիլիայի թագավոր Ալֆոնս 13—րդի հրամանով   թարգմանվել է իսպաներեն: Ավելի ուշ, այս թարգմանությունն անհայտ անձի կողմից տարվել է լատինական աշխարհ: Այս աշխատանքում ասվում է, որ եթե Լուսինն արտացոլի հայելու նման, ուրեմն  դրա մակարեսը, որն արևի լույսը վերադարձնում է երկիր, պետք է ավելի փոքր լինի այն մակերեսից, որ մենք տեսնում ենք: Հետաբար, Լուսինն իր լույսը իր ողջ մակերեսով և տարբեր ուղղություններով է արտացոլում: Այս տեսակետը մի քանի դար հետո հաստատվեց աստղագիտական սարքավորումների միջոցով:

Շատ փորձագետներ համոզված են, որ Իբն Հեյսամն աշխարհում առաջին գիտնականն է  եղել, որը չափել է ձայնի արագությունը: Իրանցի մեծ գիտնականին հաջողվել է իր ժամանակի երկարության չափման միավորով կատարել այս մեծ գործը: Նրա ժամանակ հեռավորության չափման միավորը «զար»-ն էր: Նա հենց այս միավորով չափեց լույսի արագությունը և Երկիր մոլորակի շրջագիծը: Նա Նյուտոնից 700 տարի առաջ ուսմուսնաիրություն է կատարել լույսի առանձնահատկությունների վերաբերյալ:

Իբն Հեյսամի կարևոր գործերից  են մանրադիտակի ու «մութ սենյակի» գյուտերը, որոնց արդյունքում ստեղծվեց լուսանակարչական խցիկը: Նա խավարումն ուսումանսիրելու համար օգտվեց «մութ սարքից»: Հետագայում, Խաչակրաց արշավանքների ժամանակ, այս մեթոդը տեղափոխվեց Եվրոպա: «Մութ սարքն»  ներկայացնում էր մութ սենյակ կամ տուփ, որի վրա լույսի անցման համար գյություն ունի միայն մի կետ: Այդ անցքից լույսի անցումը պատճառ է դառնում, որ դիմացի մակերևույթին ստեղծվի պարզ բայց հակառակ պատկեր: Այս սարքը 16-րդ դարում շատ հետաքրքրեց հատկապես իտալացիներին և նրանք օգտվեցին սարքից, պանորամայի համար: Այսպիսով, նրանք սարքի դիմացի մակերեսին թուղթ էին պահում և ձևավորված պատկերը գծում թղթի վրա: Այս խիստ իրական պատկերներն ունեին պերսպեկտիվ:

 

Իբն Հեյսամն իր գործիքներն անձամբ էր պատրաստում: Նա ստեղծեց ոսպնյակը տաշելու սարք: Իբն Հեյսամն առաջին գիտնականն էր, որ գրել է լույսի արձագանքման մասին: Նա գրել է. «Քանի որ տեսողության իրականությունը ժամանակի ընթացքում հետազոտողների համար թաքնված է եղել և այդ հարցում առկա են եղել տարաձայնություններ, ես կատարեցի այն, ինչ ներում էին իմ ուժերը»:

Իբն Հեյսամը մարդու աչքը այսպես է նկարագրում. «Մարդու աչքը գրեթե գնդաձև է, որը հետևից շրջապատված է հաստ և կոշտ թաղանթով, որը կոչվում է սկլերա, և տեսողական նյարդը հասնում է դրան հետևից և առջևի մակերեսից: Աչքը ծածկված է ուռուցիկ ծածկով, որը կոչվում է եղջերաթաղանթ, որը հանդես է գալիս որպես սկլերա: Եղջերաթաղանթի վարագույրի հետևում կա ծիածանաթաղանթ կոչվող վարագույր, որի գույնը տարբեր է տարբեր մարդկանց մոտ»։

Իբն  Հեյսամն ասում է. «Ենթադրաբար, օբյեկտի ցանկացած մասի տեսողությունը հնարավոր է միայն աչքի մակերեսի որոշակի կետի օգնությամբ, և դա այն ուղղահայաց գիծն է, որը օբյեկտի այդ կետից իջնում   է դեպի եղջերաթաղանթ, այնուհետև ուղղահայաց կերպով հպվում աչքի ոսպնյակի հետևի մակերեսին: Այսպես ոսպնյակի վրա ձևավորվում է ամբողջական պատկեր, որի կետերը մեկ առ մեկ համապատասխանում են մարմնի կետերին, և ոսպնյակը այդ պատկերը ընկալում է  «սպեցիֆիկ» և «ուղիղ»։ Իբն Հեյսամի  մնացած աշխատություններից են աստղագիտության վերաբերյալ քսան հոդվածներ։ Այս աշխատությունների մեծ մասը համառոտ տրակտատներ են փոքր և սահմանափակ տեսական և գործնական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են արևային ժամացույցները:

Իբն Հեյսամը  և լույսի ճառագայթը

Թիվ 59239 աստերոիդն անվանվել է Իբն Հեյսամի անունով՝ ի պատիվ այս գիտնականի։ Լուսնի վրա գտնվող խառնարանը կոչվում է Ալհազեն (Իբն Հեյսամի լատիներեն անվանումը): 2015 թվականը, որը կոչվել է Լույսի միջազգային տարի, համընկավ «Ալ-Մանազեր» գրքի հրատարակության 1000-ամյակի հետ: 13֊ րդ դարի գրող և ակնաբույժ  Իբն Աբի Ասիբաան իր գրքում Իբն Հեյսամի մասին գրում է. «Ճշմարտությունը գտնելու համար ես իմ ողջ կյանքը նվիրել  եմ տարբեր տեսությունների և կարծիքների, բոլոր տեսակի կրոնական գիտելիքների ուսումանսիրությանը: Բայց ես նրանց մեջ ոչ մի օգտակար բան չգտա։ Ես չգիտեի, թե ինչպես հասնել ճշմարտությանը, և ոչ էլ գտա պարզության հասնելու ճանապարհ: Այսպիսով, ես տեսա, որ ճշմարտության ճանապարհ չկա, բացառությամբ այն տեսությունների որոնց հիմքը շոշափլիքներ են և ձևը՝ բանականությունը:  Սա ապացուցում է այս մեծ գիտնականի ողջ եռանդը՝ գիտությանը հասնելու համար»: