Իրանի հաջողակ կանայք(7)
Տիկին Ասիե Հաթամին իրանական առցանց աշխատանքի որոնման խոշորագույն կայքերից համարվող «Iran Talent»-ի հիմնադիր և գործադիր տնօրենն է։
Յուրաքանչյուր երկիր պետք է օգտագործի հասարակության մեջ առկա բոլոր կարողությունները՝ առաջընթացի բարձունքներին հասնելու համար։ Ամենակարևոր կարողություններից մեկը, որը կարող է երկրներին հասցնել այս նպատակին, կանանց ակտիվ գործունեությունն է հասարակության մեջ։ Ժամանակակից աշխարհում կանայք, որպես հասարակության կարևոր մաս, կարող են դերակատարում ունենալ իրենց երկրի տնտեսական և շինարարական ոլորտներում: Կին ձեռներեցները հնարավորություն ունեն ոչ միայն բարելավելու իրենց երկրի տնտեսական վիճակը, այլև ինտելեկտուալ և գործնական մակարդակներում կարող են օգտվել միմյանց փորձից: Փաստորեն, ձեռնարկատերերն իրենց տեղծարարությամբ ու նորարարությամբ հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Տիկին Ասիե Հաթամին հաջողակ և ձեռներեց տիկին է, ով իր ջանքերով և նոր մշակույթ ներդնելով , իր «Աշխատանքի որոնման և թափուր աշխատատեղերի կայքի» միջոցով ամեն տարի կարողացել է աշխատանքի տեղավորել տասներկու հազար մարդ։ Այսօրվա հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք այս ընդունակ և ձեռներեց տիկնոջ հետ։
․․․
Տիկին Ասիե Հաթամին աշխատանք փնտրող խոշորագույն կայքերից մեկի հիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ունենալով այս ոլորտում 16 տարվա փորձ՝ նա միշտ հետևողական ջանքերով և չնայած առկա մարտահրավերներին զարգացման ճանապարh է անցնել ։ Նա առաջին քայլերն արել է չնչին կապիտալով և կարողացել է ստեղծել յուրահատուկ և արժեքավոր ապրանքանիշ։ Iran Talent կայքից օգտվելու համար երկրի ավելի քան մեկ միլիոն առաջատար մասնագետների ու տնօրենների վստահությունը և իրանական ու արտասահմանյան լավագույն ընկերություններում տարեկան ավելի քան 12 հազար մարդու աշխատանքի ընդունումը վկայում են Իրանի էլիտայի ներկայացուցիչների,փորձագետների ու տնօրենների շրջանում այս «Աշխատանքի որոնման կայք»-ի առանձնահատուկ դիրքի մասին:
Տիկին Հաթամին իր անհատականության ամենակարևոր յուրահատկությունները պարտական է իր ծնողներին։ Նրա հայրը բանկի ղեկավար էր և տարբեր բանկերում աշխատելու փորձ ուներ։ Նրա մայրը ուսուցչուհի էր, ով երկար տարիներ դասավանդել էր, և որոշ ժամանակ անց զբաղվել դպրոցներում ընթերցանություն զարգացնելու աշխատանքով,որը նրա ամենասիրելի զբաղմունքն էր։ Թերևս կարելի է ասել, որ ջանք ու հաստատակամություն, ճշգրտություն ու խստություն նպատակին հասնելու համար և երեխայի հանդեպ սերը բխում էին նրա ծնողների անհատականությունից, որոնք ձևավորվել էին նրանց մասնագիտության բերումով։
Ձեռնարկատիրությունը բիզնես սկսելու գործընթաց է՝ շահույթ ստանալու կամ սոցիալական կարիքները բավարարելու համար: Ձեռնարկատերը բիզնես է անում՝ օգտագործելով իր անձնական կապիտալը,որպեսզի իր գործունեության ոլորտը զարգացնելուց բացի նաև օգնի նրանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն: Այս առումով, իրանցի կանայք կարողացել են նվազագույն ծախսերով գեղարվեստական և տեխնիկական բաժիններում ձեռնարկատիրությամբ և ներքին արտադրությանը նպաստելով շարժման մեջ դնել փոքր արդյունաբերության անիվը:Տիկին Հաթամին գործարկելով Iran Talent կայքը կամուրջ է ստեղծել երկրի մասնագետների և այն ընկերությունների միջև,որոնք մասնագետներ ներգրավվելու կարիք ունեն։ Ուստի կրթված, փորձառու մարդիկ կամ նույնիսկ որոշ ընկերությունների տնօրեններ, ովքեր փնտրում են համապատասխան աշխատանքային հնարավորություններ, դիմում են Iran Talent-ին։ Աշխատանք փնտրող մասնագետները ճանաչում են Iran Talent կայքը հետևյալ խորագրերի ներք՝«Եթե լավ աշխատանք եք փնտրում, ապա տեղադրեք ձեր ռեզյումեն Iran Talent» կայքում, իսկ գործատուները՝ «Եթե լավ աշխատուժ եք փնտրում, դիմեք Iran Talent-ին»։
----
Տիկին Հաթամին համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի էր, երբ ամուսնացավ։ Իր նոր ընկերության հիմնադրումից երկու տարի անց նա ունեցավ իր առաջնեկին։ Այդ ժամանակ ընտանիքում մտածում էին, որ նա պետք է թողնի աշխատանքն ու զբաղվի երեխայի դաստիարակությամբ։ Բայց նա սկզբում ապացուցեց ինքն իրեն, իսկ հետո ուրիշներին, որ կարող է շարունակել իր գործը երեխային դաստիարակելու հետ միասին։ Այդ ժամանակ իր մոտ առաջացած մտքերի ու պայմանների հետ համակերպվելն ավելի դժվար էր, քան աշխատանքի դժվարությունն ու ծավալը, պարտականությունները և նույնիսկ ժամանակի կառավարումը։ Որովհետև նա պետք է նախ իրեն համոզեր, հետո ընտանիքին, որ աշխատանքից հրաժարվելու կարիք չկա, և որ ինքը կարող է գլուխ հանել իր գործերից։ Երբ խոսքը վերաբերում է մասնագիտական և անձնական կյանքի միջև հավասարակշռություն հաստատելուն, Հաթամին հավասարակշռության հասնելու լավագույն միջոց է համարում առաջադրանքներն ըստ առաջնահերթության դասավորումը և ժամանակի ճիշտ կառավարումը։ Ըստ նրա՝ առաջնահերթությունը տեխնիկա է և սովորելու հմտություն։ Նա կարծում է, որ ցանկացած մարդ կարող է սովորել այս հմտությունը։ Նաև հիշեցնում է, որ առաջադրանքների ծավալն ու քանակը չէ, որ դժվարություն է առաջացնում աշխատանքի ընթացքում , ավելի շուտ, դրանց առաջնահերթ տեղ չհատկացնելն է, ինչը դժվարացնում է ամեն բան: Այս ձեռներեց կինը,ինչպես ինքն է ասում, բազմիցս ընկել է իր գործունեության ճանապարհին, սակայն նպատակի վրա կենտրոնացած լինելու պատճառով երբեք չի դադարել աշխատել և չի լքել աշխատանքը։ Նա չէր մտածում իր խնդիրների և չունեցածների մասին և խուսափում էր այն մարդկանցից ովքեր իրեն բացասական էներգիա էին հաղորդում։ Նույնիսկ եթե այդ մարդը մտերիմ է եղել նրա հետ։ Նա փորձում էր շփվել այն մարդկանց հետ, ովքեր իրեն ինչ-որ բան կսովորեցնեինն կամ գոնե կբարձրացնեին նրա տրամադրությունը՝ նպատակին հասնելու համար։ Նա դեռ հիշում է իր վաղ շրջանի դժվարությունները: Հատկապես, որ այս ոլորտում նախկին փորձը չկար, և մարդկային ռեսուրսները այսօրվա առատությամբ ձևավորված չէին։ Ուստի Ասիեն պետք է ընդլայներ իր գիտելիքները՝ իր բիզնեսի անիվը պտտեցնելու համար:
Նա ասում է.«Երբ «Iran Talent»-ն սկսեց իր աշխատանքը, առցանց բիզնեսը, այսօրվա իմաստով, կանոնավոր չէր։ Այսպիսով, Անգլիայում ես դասընթացներ անցա կարիերայի, աշխատանքի և բիզնեսի ոլոլրտում: Ինչքան հիշում եմ, ժամանակս միշտ քիչ է եղել։ Որովհետև ես միշտ տարբեր ծրագրեր եմ ունեցել՝ ժամանակս անցկացնելու համար»:
Այս ծրագրերը կրթական էին և նա իր ժամանակն հատկացնում էր բիզնեսին առնչվող հասկացությունները սովորելուն: Նա մասնակցում էր իր բիզնեսի կապակցությամբ ցանկացած կրթական դասընթացների: Տիկին Հաթամին սովորելու և կրթվելու համար պետք է մեկներ արտերկիր: Նա շատ ճանապարհորդություններ կատարեց: Այժմ նա անդամակցում է համաշխարհային համակարգչային ցանցին՝ network-ին և ստեղծել է գլոբալ հաղորդակցությունների մեծ ցանց։
...
Մարդու միտքը նման է նպատակ փնտրող մեքենայի: Երբ ձեր մտքում մի նպատակ եք դնում, ձեր բոլոր ուժերը կենտրոնանում են դրան հասնելու վրա:Ասիե Հաթամին այս համոզմունքով է քայլեր կատարել կյանքում և կարողացել է Իրանում աշխատել որպես հաջողակ տիկին: Այս մասին նա ասում է. «Իմ ամենամեծ ունեցածներից մեկն այն էր, որ ես միշտ նպատակ եմ ունեցել և աշխատել եմ հասնել այդ նպատակին։ Այդ նպատակին հասնելու ցանկությունն ու ոգևորությունը թույլ չեն տվել մտածել ճանապարհի դժվարության և այլ խնդիրների մասին։ Հիմնականում աշխատանքիս սկզբում ես չեմ մտածում խնդիրների մասին և չեմ անհանգստանում այն բանի համար, ինչ չունեմ։ Ես միշտ մտածում եմ այն մասին,թե հիմա ինչ ունեմ։ Իմ աշխատանքի սկզբում ես ունեի երկու տարվա գործարկման փորձ: Այդ գիտելիքներն օգտագործեցի առաջին քայլն անելու համար։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է առաջին քայլն անելը։ Այնուհետև պետք է որոշել շարժման ուղղությունը և առաջ շարժվել»:

Տիկին Հաթամին իրանցի կանանց ասում է. -«Շարժվեք, որովհետև շարժման մեջ է, որ կարելի է գտնել ճանապարհը, տեսնել գագաթները և բարձրացնել ինքնավստահությունն ու հմտությունները: Շատերը մտահոգված են իրենց համար ճիշտ աշխատանք գտնելու հարցով, և երբ նրանց հարցնում ենք այս ուղղությամբ իրենց հմտությունների և գործունեության մասին, հասկանում ենք, որ նրանք մինչ այժմ որևէ քայլ չեն արել։ Իրականում նրանց մեծ մասը սպասում է ուրիշների քայլին: Մարդիկ միշտ փնտրում են ուրիշներին՝ իրենց դրդելու համար: Բայց նրանք չգիտեն, որ հենց իրենք պետք է իրենց մոտիվացնեն։ Շրջապատի մարդիկ որքան էլ փորձեն մոտիվացնել, միեւնույն է, այն նման է վիտամին սրսկելուն, որի ազդեցությունը որոշ ժամանակ անց ավարտվում է»։
Նա շարունակում է.«Ամեն մարդ պետք է փնտրի իր սերն ու հետաքրքրությունը, և պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ դառնան ինժեներ, բժիշկ, ձեռնարկատեր և այլն։ Չի կարելի բավարարվել սահմանված ուղիներով ու շրջանակներով։ Ես միշտ ասում եմ իմ շրջապատի մարդկանց, որ փնտրեն իրենց սիրելի զբաղմունքը: Մարդիկ որքան էլ ակտիվ լինեն տարբեր ճյուղերում և մեծ ու փոքր գործերում, բայց չկատարեն իրենց սիրած աշխատանքը, չեն կարող այդ աշխատանքը վերջնական արդյունքի հասցնել։ Շատ դեպքերում մարդը երկար ու դժվարին ճանապարհ կտրելուց հետո, վերադառնում է իր սիրելի աշխատանքին, որից հետո կհասնի բազմաթիվ հաջողությունների»։
Այսպիսի հաջողություններ ենք մաղթում աշխարհի բոլոր, հատկապես մեր երկիր՝ Իրանի կանանց։