«Յոթ օրանգ», Իրանի ազգագրական երաժշտություն (17)
Ողջույն սիրելի ունկնդիրներ, Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Շարունակելով նախորդ քանի հաղորդումների թեման, այսօր ևս ձեզ պատմելու ենք բալուչական երաժշտության մասին և ներկայացնելու ենք դրա տեսակները։
Նախ առաջարկում ենք ունկնդրել Ովեյս Հոսեյնի Նեժադի կատարմամբ «Քար վա թալաշ» երգը,որ թարգմանաբար նշանակում է աշխատանք ու ջանք:
Բարեկամներ դուք լսեցիք «Քար վա թալաշ» երգը Ովեյս Հոսեյնի կատարմամբ:
Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք բալուչական երաժշտության որոշ տեսակների մասին, այդ թվում՝ բանաստեղծականի, նաաթի և գազելի մասին: Այժմ կներկայացնենք բալուչական երաժշտության այլ տեսակներ, ինչպիսիք են Զահիրուկը, Լիկուն և Գվաթը:
Բալուչներն օգտագործում են այս տեսակի երաժշտությունը՝ արտահայտելու տխրությունը, գաղթը և անօթևանությունը: Նախկինում զահիրուկը միշտ նվագում էին «Սորուդ»-ով (նույնը՝ ղայչակը), բայց մեր օրերում այն նվագում են «Բենջոյով» և երբեմն՝ եղեգով։ Սկզբում Զահիրուկը երգում էին միայն կանայք և առօրյա աշխատանքի ժամանակ, սակայն մեր օրերում այն արդեն տարածված չէ և Զահիրուկը հաճախ կատարում են տղամարդ երգիչները։
Իրանցի երաժշտության հետազոտող Հուշանգ Ջավիդն ասում է. «Զահիրուկ նշանակում է տխրության և հանդիպելու կարոտ և փափագ, իսկ դա մի տեսակ բաժանում ու հեռավորություն է: Բայց հիմնականում բաժանման դառնությունը պարունակող այս տեսակ երգերը կապված են կանանց հետ և մի տեսակ կոչ են, որ ոչ հեռու անցյալում կանայք թաքուն երգում էին միասին լեռան ժայռերի տակ, կամ , ջրհորի ու աղբյուրի եզրին։
Բալուչեստանի Մաքրանի տարբեր շրջաններում կան զահիրուկի տարբեր տեսակներ։ Ինչպիսիք են Զահիրոկ Սորանը, Զահիրոկ Բամ փոշտը, Զահիրոկ Բաշագարդը, Զահիրոկ Զամրանին և...
Զահիրուկի յուրաքանչյուր ստեղծագործություն պարունակում է որոշակի մեղեդի, ինչպես էթնիկ երաժշտությունը կամ դասական երաժշտությունը:
Եթե առանձնացնեք Զահիրուկի կատարումը, կտեսնեք, որ այն ներառում է սկիզբը, գագաթը և վերջը, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի նույնացուցիչ, որը միավորում է Զահիրուկի կատարումը:
Առաջարկում ենք լսել «Զահիրուկ Քորդի»-ի երգը վարպետ Էյդ Մոհամմադ Բամերիի ձայնով և Մեհրդադ Բամերիի նվագակցությամբ։
Դուք լսեցիք «Զահիրուկ Քորդի»-ի երգը Էյդ Մոհամմադ Բամերիի ձայնով և Մեհրդադ Բամերիի նվագակցթույամբ: Քորդին զահիրուկի տեսակներից է, որը հին ժամանակներից տարածված է եղել Բապուրում և Մոքրանում։
Լիկուն տարածված է Բալուչեստանի սահմանամերձ շրջաններում, ինչպիսիք են Զահեդանը, Խաշը, Միրջավեն և Սիստանը, այն Զահիրուկի հոմանիշն է, բայց ավելի փափուկ և նուրբ է:
Բալուչեստանի երաժշտության մեջ Լիկուն և Զահիրուկը դրված են միմիանց կողքին։ Այս երկու բառերի հոմանիշ լինելը երաժշտական ֆունկցիայից բացի ավելի շատ պայմանավորված է Լիկու և Զահիրուկ բառերի բառային նմանությամբ և վանկային ձևով։Լիկուն տարածված է սահմանամերձ շրջանում։Զահիրուկի ընդհանուր ձևաչափը նույնպես նման է Լիկուին: Վանկային բանաստեղծություններում բանաստեղծության միավորը հատվածի փոխարեն դառնում է տող։ Այս վանկային ձևաչափի հին օրինակը առկա է նաև պարսկական դասական գրականության մեջ, և այս վանկային օրինակները դեռևս կան Իրանի շատ շրջաններում և տեղական լեզուներում ու բարբառներում:
Ընդհանրապես, սահմանամերձ շրջանում մեղեդային որոշ առանձնահատկությունները տարբերվում են Բալուչեստանի մյուս շրջաններից և սա պատճառ է դարձել, որ այս տարածաշրջանի երաժշտությունը հայտնի դառնա որպես «սահմանային ոճ»՝ չնայած Բալուչեստանի երաժշտության նույն ընդհանուր բնութագրերին:
Լսենք «Լիկույե Դելգանի» (Դելգան) գեղեցիկ երաժշտությունը Շիր-Մոհամմադ Էսպանդարի նվագակցությամբ։
Դուք լսեցիք «Լիլկույե Դելգանի»-ի գեղեցիկ երաժշտությունը Շիր Մոհամմեդ Էսպանդարի նվագակցությամբ։ Շիր Մոհամմադը ծնվել է 1931 թվականին Բալուչեստանի Բամպուրում և պատանի տարիներին գնացել է Պակիստանի Կարաչի քաղաք: Երաժշտական փորձ ձեռք բերելուց հետո 1958 թվականին վերադարձել է Իրան։ Տարիներ շարունակ ջանքեր գործադրելուց հետո Շիր Մոհամմադին հաջողվեց Ֆրանսիայից ստանալ ավանդական երաժշտության պատվավոր դոկտորի կոչում և Իրանում երաժշտության պատվավոր դիպլոմ: Նա Բալուչեստանի ամենահայտնի և հմուտ Դոնալի նվագողն է և նվագել է ամենակարևոր և գեղեցիկ բալուչական երգեր։
...
Բալուչեստանում երաժշտության մեկ այլ տեսակ կոչվում է Գվաթի (gvāti): Գվաթի բառացի իմաստը քամի կամ օդ է: Գվաթը հոգեկան խանգարում է, երբ Գվաթը ներթափանցում է մարմին խախտում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական հավասարակշռությունը: Բալուչեստանում Գվաթը հոգեկան հիվանդության տեսակ է, որն ավելի շատ հայտնվում է կանանց մոտ։ Բալուչները հավատում են առեղծվածային ու չար ոգիների գոյությանը, որոնք ներթափանցում են մարդկանց մարմին և առաջացնում են տարբեր հիվանդություններ։ Այս համոզմունքները գոյություն ունեն ոչ միայն Բալուչեստանում, այլև հարավային Իրանի ողջ ափամերձ տարածքներում:
Գվաթներից յուրաքանչյուրը կամ առեղծվածային ոգիները դասակարգվում են տիտղոսներով՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես են դրանք ազդում մարդու վրա: Բալուչ ժողովրդի կարծիքով՝ երաժշտությունը կարող է հիվանդից հեռու պահել խորհրդավոր և չար ոգիներին։
Այս արարողությունը ղեկավարում է «Գվաթի մաթ»-ը կամ «Գվաթի մայրիկը»: Քանի որ Գվաթի հիվանդությունը ազդում է հիմնականում կանանց վրա, նախկինում կանայք պատասխանատու էին Գվաթի ղեկավարման համար: Գվաթի մաթի խնդիրն է հայտնաբերել հիվանդի մոտ Գվաթի առկայությունը և որոշելԳվաթի ծանրության կամ վերականգնման աստիճանը տարբեր փուլերում:
Լսենք Բալուչեստանի Գվաթի երաժշտությունից մի հատված:
Հուսով ենք, որ ձեզ դուր եկավ այս երաժշտությունը:
Վերջում առաջարկում ենք ունկնդրել «Լիկույե Շիրջանի» երաժշտությունից մի հատված: