Իրանում մարդու իրավունքների իրավիճակն՝ ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից(8)
1600 թվականից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկա մայրցամաքը, եվրոպացիները սկսեցին գաղթել դեպի այդ մայրցամաք: 1776թ. Միացյալ Նահանգները հռչակեց իր անկախությունը:
Մի տարածքում, որտեղ ապրում էին բնիկներ` ինկերը, մայաները, ացտեկները և ուրիշ ցեղեր: Իսկ եվրոպացիները, գնալով այդ մայրցամաք, նրանց դեմ կռիվ սկսեցին` տարածքներ խլելու համար: Այս պատերազմների ընթացքում հին քաղաքակրթությունները վերացան: Իսկ կենդանի մնացած բնիկները ստրկացվեցին: Եվրոպացիների կողմից Ամերիկա մայրցամաք մուտք գործելուց հետո այդ մայրցամաքում սկսվեց ստրկատիրության ժամանակաշրջանը: Ամերիկա մայրցամաքի բնիկները կազմում են մայրցամաքի բնակչության 1.7 տոկոսը, որոնք մշտապես ենթարկվում էին խտրության: 2013թ. տնտեսական ճգնաժամի պատճառով, այդ խտրությունն ուժգնացավ: Խտրության դրսևորումներից է աշխատանքի հավասար իրավունքների բացակայությունը, կրթության և առողջապահության ոլորտում անհավասարությունը և մյուս կողից բնիկներին պատկանող հանքերի զավթումը: Բնիկների անգործությունը կազմում է 27-30 տոկոս, ինչը երկու անգամ գերազանցում է մյուս քաղաքացիների շրջանում գրանցված տվյալները կազմելով 8-13 տոկոս: ԱՄՆ Դակոտա նահանգի հարավում կա մի շրջան, որը կոչվում է Լավր Բրոուլ Սիվեքս, որտեղ բնակվում են 1600 բնիկներ: Այս շրջանի անունը կոչվել է հենց այս ցեղի անունով: Ցեղի անդամների թիվը կազմում է մոտ 10 հազար մարդ, կամ ավելի պակաս: Այս ցեղը ամենափոքրն է Ամերիկա մայրցամաքում կենդանի մնացած բնիկներից: Իսկ այս ցեղերի նկատմամբ կառավարության անուշադրության պատճառով, նրանք շատ վատ պայմաններում են ապրում: Վերջերս Մարդու իրավունքների մոնիտրոինգի կազմակերպությունը 117 էջանոց զեկույց ներկայացրեց Յադ ցեղի մասին: Զեկույցում նշվել է, որ ցեղի անդամները ապրում են շատ վատ պայմաններում: Նշվում է նաև, որ բնիկների համար նախատեսված բյուջեում արձանագրվել են մեծ չարաշահումներ: Պետք է ասել, որ Միացյալ Նահանգներում մշտապես եղել է գաղութատիրական ռասիզմը, որը ուղղված է եղել հատկապես սևամորթների ու էմիգրանտների դեմ: Եվ այսօր այդ երևույթն առկա է ավելի արդիականացված ձևով: Դա արտացոլվում է ուրիշների նկատմամբ տածված ատելությամբ: Երբ մարդիկ իրենց ավելի վեր են դասում ուրիշներից և իրենց իրավունք են վերապահում որոշել ուրիշների ճակատագիրը: Եվ չնայած ԱՄՆ-ում ներքին ռասիստական պատերազմներն ավարտվել են, սակայն ռասիզմի դրսևորումներն այդ երկրում, որն իրեն համարում է մարդու իրավունքների առաջին պաշտպան, շարունակվում են: Ամերիկա մայրցամաքում հաստատվելու հենց սկզբից, ԱՄՆ-ն իր առջև նպատակ դրեց աշխարհում տարածել իր ազդեցությունը: Այս երկրի բոլոր նախագահներն ունեցել են նման գաղափարախոսություն, չնայած շատ հարցերում իրար հետ հակառակ են եղել: Ֆորին Փոլիսի պարբերականը վերջերս տպագրված հոդվածում գրել է, որ Միացյալ Նահանգները 13 փոքր նահանգներով հիմնադրվեց Ամերիկա մայրցամաքի արևելյան ափին: Մեկ դար անց, 13 նահանգները տարածվեցին ամբողջ մայրցամաքում: Իշխանությունները իրենց ենթարկեցին բոլոր բնիկներին: Իսկ Տեխաս, Մեքսիկո, Արիզոնա և Կալիֆոռնիա նահանգները բռնությամբ մասնատվեցին Մեքսիկայի տարածքից: Ամերիկայում ներքին արյունալի պատերազմը շարունակվեց մինչև առաջին և երկրորդ աշխարհամարտերը : Իսկ նպատակը երկրի սահմաններից դուրս ավելի շատ գաղութներ գրավելն էր: Իսկ երբ 1900-ական թվականներին ԱՄՆ-ն դարձավ գերհզոր պետություն, մասնակցեց տասնյակ պատերազմների ու միջամտեց բազմաթիվ երկրների ներքին հարցերին: ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, ով նախագահեց 1901-1909թթ, իր հուշերում գրում է. -«Վաշինգտոնը Ամերիկայի նոր կայսրությանը հորդորում էր չմիջամտել եվրոպական երկրների հարցերին: Սակայն մշտապես խոսում էր նոր զարգացող կայսրության մասին»: Պետք է ասել, որ Միացյալ նահանգների ներկայումս ռասիստական գաղափարախոսությունը երբեք չի ոչնչացել: Ամերիկացիները մշտապես արդարացնում են իրենց վարքագիծը, ինչի պատճառով էլ տնտեսական խորը հակասություններ են առաջանում հասարակության մեջ ու ավելի է տարածվում հասարակական խտրականությունը և ռասիստական մղումները: Ինչը ցույց է տալիս, որ ռասիզմը արմատներ է ձգել հասարակական, մշակութային ու քաղաքական կյանքում ու չունի որոշակի սահման: Նման հասարակության մեջ մարդու դիրքը և արժեքը գնահատվում են ռասիզմի գաղափարախոսության համաձայն: Եվ չնայած ԱՄՆ-ում ստրկատիրությունը դատապարտվել է ու վերացել, այս երկրում դեռևս շարունակվում են ռասիզմի դրսևորումները, որոնց ականատեսն ենք լինում մենք: Գաղութատիրության ժամանակաշրջանում, երբ գաղութարարաներն աշխարհը բաժանել էին իրենց միջև, և դրա համար մշտապես մղվում էին պատերազմներ, առաջին արդյունքը բնիկների ոչնչացումն էր, որոնք տարբերվում էին իրենց գույնով: Բնիկները պարտավոր էին ենթարկվել գաղութատեր իշխանությունների քմահաճույքներին ու որոշումներին: Այսօր այդ ժամանակաշրջանն անցել է պատմության գիրկը: Սակայն այսօր, երբ գերտերությունները խոսում են զարգացումից ու քաղաքակրթությունից, զգացվում է, որ նրանք շարունակում են լինել այդ գաղութատիրության ժամանակաշրջանի ժառանգորդը , ինչը կարելի է տեսնել նրանց իմպերիալիստական մղումներում: Այսօրվա Ամերիկայի ու Եվրոպայի հասարակության շրջանում նկատելի է, որ փորձ է արվում վերակենդանացնել ռասիզմը: Հենց այդ պատճառով էլ, աշխարհի ցանկացած կետում սկիզբ առնող ազատատենչ շարժումները ոչնչացվում են: Դա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ մենք ականատես ենք լինում ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին: Նախագահ Ջորջ Բուշի օրոք սևամորթների նկատմամբ ճնշումներն անքան մեծ էին, որ երկրի տարբեր նահանգներում տեղի ունեցան մեծ ապստամբություններ և նույնիսկ բանակի միջամտության կարիք եղավ: Հաջորդ նախագահի օրոք, իրենց քրիստոնյա համարող և ԱՄՆ քաղաքականությանը դեմ արտահայտվող Դավթյան խմբի անդամներից 80 հոգի չհանձնվեցին ոստիկանությանը: Ոստիկանությունը հրկիզեց նրանց գտնվելու վայրը, այդ մարդիկ սպանվեցին: Եվ նման անցյալ ունեցող ԱՄՆ-ն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան և ահաբեկչության դեմ պայքարի ռահվիրա: Իհակե, տեխնոլոգիայի և գիտության ոլոտում ԱՄՆ-ն անկասկած շատ է զարգացել: Սակայն ռասիզմի տեսանկյունից հետըթաց է ապրում: Կանադայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի գաղութատիրական համակարգում, որոնց հիմքում ընկած է հարգանք այլ մշակույթների նկատմամբ կարգախոսը, դեռևս կարելի է տեսնել բազմաթիվ հակասություններ: Այս երկրները շարունակում են թույլ երկրներին ճնշել` ժողովրդավարության և մարդու իրավունքների անունով ոչնչացնում են նրանց արժեքները, հավատալիքներն ու մշակույթը: Սա հենց այն գաղափարախոսությունն է, որը շարունակում է տարածել ԱՄՆ-ն և որից ազդվել են նաև եվրոպական որոշ երկրներ: Այսինքն մի խմբի առավելությունը մյուսների նկատմամբ: Եվ հենց այդ գաղափարով էլ ԱՄՆ-ի սևամորթները շարունակում են բռնության ենթարկվել: Այսօր այդ քայքայիչ քաղաքականությունը շարունակվում է: Իսկ աֆրիկյան երկրներին թալանելու համար, նրանք դիմում են ռասիստական գաղափարախոսությանը, որն է` մի ցեղը կարող է արտոնյալ լինել մյուսներից: Եվ այսօր ԱՄՆ-ն փորձում է այլ երկրներին ներշնչել, որ արևմտյան մշակույթը ավելի զարգացած է այլ մշակույթներից և հենց այս հիման վրա նրանք ճնշման են ենթարկում ուրիշ ժողովուրդների` ոչնչացնելով նրանց քաղաքակրթությունները: Մի խոսքով, մարդու իրավունքների դրոշակն իրենց ձեռքում պահում են երկրներ, որոնք շարունակում են խախտել մարդկանց իրավունքները և դեռևս պարզ չէ, թե այս երկրներում որոնք են մարդու իրավունքների հարգման չափորոշիչները: