Անդրադարձ՝ Իրանի վերջին իրադարձություններին (5.Կնոջ դիրքը Իսլամում)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186410-Անդրադարձ_Իրանի_վերջին_իրադարձություններին_(5.Կնոջ_դիրքը_Իսլամում)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Հայացք Իրանի վերջին իրադարձություններին» հաղորդաշարի հերթական համարը:Այս ծրագրում անդրադառնալու ենք Իսլամական հանրապետության կրոնագիտկան կամ «Ֆեղհի» համակարգում կնոջ դիրքին  եւ Իսլամական հանրապետության մեջ կնոջ հասարակական կյանքի ճշմարտություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 06:51 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Հայացք Իրանի վերջին իրադարձություններին» հաղորդաշարի հերթական համարը:Այս ծրագրում անդրադառնալու ենք Իսլամական հանրապետության կրոնագիտկան կամ «Ֆեղհի» համակարգում կնոջ դիրքին  եւ Իսլամական հանրապետության մեջ կնոջ հասարակական կյանքի ճշմարտություններին:

Իսլամը ,որպես կատարյալ կրոն , այլ կրոնների հետ համեմատաբար էլ ավելի է պաշտպանում կնոջ իրավունքը ,պաշտոնապես ճանաչում է նրա ազատությունը և նրան պարգևում իրական կյանքը: Անկասկած ,«կյանքը»և «ազատությունը»միշտ էլ Աստվածային կրոնների մարգարեների կողմից խրախուսվել է: Կյանքը և կենսունակությունը մարգարեների կարգախոսն է: Մարգարեներն են ,որոնք անկախ մեր սեռից լինենք տղամարդ թե՝ կին , հրավիրում են ապրելու և արարելու,ուստի ամենակարող Աստված «Անֆալ»սուրահի 24-րդ այայում ասում է.«Ով դուք հավատացյալներ, երբ Աստված և մարգարեն ձեզ հրավիրեն հավիտենական կյանքի(այսինքն հավատքի) ,անսացեք նրանց...»:

Մոհամմադ մարգարեն այն հասարակության մեջ էր նշանակվել որպես մարգարե, որտեղ մարդկային և բարոյական արժեքները մեռած էին, այդ իսկ պատճառով այն ժամանակվա արաբներին անվանում են  խավարամիտ արաբներ: Նրանք ,կնոջը բոլորովին չէին արժևորում,  կնոջը այնքան ցածր ու անարժեք էին համարում, որ նույնիսկ նրանից խլում էին ապրելու իրավունքը և աղջիկ  ծնվելուն պես նրան ողջ-ողջ թաղում էին:

Իսլամն ի հայտ եկավ և համառորեն պայքարեց այս սնահավատության դեմ՝ իր տարբեր ոլորտներով: Որպես կանանց ազատության առաջին ջատագովը, Սուրբ Մարգարեն, առաջին և ամենակարևոր իրավունքը տվել է կանանց և դա ապրելու իրավունքն է։ Նա  մեծ նշանակություն էր  տալիս իր աղջկան՝ Հազրաթ Ֆաթիմա Զահրային, և նրա համար շատ բարձր դիրք նկատի առնում , այնքանով, որ  ոտքի էր կանգնում ,երբ նա գալիս էր: Դրանով մեծ Մարգարեն բոլորին ապացուցեց իր հարգանքը կանանց նկատմամբ, և տարբեր իրավիճակներում նա բազմաթիվ արտահայտություններ է կատարել ի հարգանս կանանց և այն բազում դերերի մասին, որոնք նրանք կարող են զբաղեցնել: Նրա ամենակարեւոր խոսքերից մեկն այն քնքշության ու նրբագեղության մասին է, որը ինստիտուցիոնալացված է կանանց մեջ,նա ասել է.«Կինը իրապես ռեհան է և ոչ հերոս»:

Իսլամի մարգարե հազրաթ Մոհամմադը այնքան էր հարգում իր դստերը Ֆաթիմա Զահրային ,որ ժողովուրդը զարմացած էր: Նա իր զբաղեցրած հանգամանքով անգամ ,համբուրում էր իր դստեր ձեռքը և ճամփորդությունից վերադառնալիս առաջինը հանդիպում էր իր դստերը Ֆաթիմային և իսկ երբ ուղևորության  էր մեկնում,ամենավերջինը հրաժեշտ էր տալիս  Ֆաթիմային:

Մեծ մարգարեն բազմաթիվ ասույթներում ,հրամայել է,որ կանանց հետ լավ վերաբերվեն։ Նա ասում էր.« Ով մեզ ավելի շատ է սիրում (այսինքն մաքրամաքուր գերդաստանին), նա ավելի շատ է սիրում կանանց (իր կնոջը)»:Նա նաև ընդգծում էր.«Իր կնոջն ուղղված տղամարդու «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը երբեք չի հեռանում կնոջ սրտից»»։

Մյուս կողմից, Մոհամմադ Մարգարեն դատապարտում  էր կանանց  նկատմամբ  յուրաքանչյուր վատ վերաբերմունքը  և ասում էր .«Իմ ումմայի ամենալավ տղամարդիկ ,նրանք են ովքեր կոպիտ ու գռեհիկ չեն վերաբերվում իրենց ընտանիքի նկատմամբ և նրանց նկատմամբ բարիացակամ  ու գթասիրտ են և չեն նեղացնում նրանց»:

Աստվածային բոլոր կրոնները մեծ արժեք  են տալիս մորը և հարգում նրան, սակայն Իսլամն այս հարցին ավելի մեծ ուշադրություն է դարձրել, քան մյուս գաղափարները եւ վեհ դիրք է նկատի առել մոր համար: Իսլամի կողմից մայրերի համար սահմանված իրավունքները շատ ավելին են, քան մյուսներինը, նույնիսկ հայրերին տրված իրավունքներից: Որովհետև մայրը մարդու ուսուցիչն է և իրականում հասարակության դաստիարակը, և նա է, ով կարող է անհատին ու հասարակությանը տանել դեպի երջանկություն կամ դժբախտություն։ Մարգարեն մոր դիրքը բացատրելիս ասել է. «Դրախտը մայրերի ոտքերի տակ է»:

Իմամ Սաջադը նաև բացատրելով այն իրավունքները, որ մայրն ունի իր երեխայի նկատմամբ ասում է.« Մոր իրավունքը քո հանդեպ հետևյալն է,որ իմանաս, որ նա կրել է քեզ, այնպես, որ ոչ ոք ուրիշին չի կրում, և նա քեզ տվել է  իր սրտի արգասիքը, որ ոչ ոք ուրիշին չի տալիս: Նա գրկեց քեզ իր բոլոր հոգով ու  մարմնով և չէր վախենում իր սովից ,քեզ ծածկում էր,սակայն ինքը արևի տակ էր,որպեսզի դու շվաքի տակ լինես»:

Այսօր Արևմուտքը և արևմտյան հասարակությունները, որոնք դեմ են իսլամին և նրա արժեքներին, քողարկում  են կնոջ դիրքը Իսլամում և իսլամի կողմից կանանց նկատմամբ կարևորությունը: Նրանք իսլամը և Իսլամական Հանրապետության համակարգը համարում են մարդու ազատության և, մասնավորապես, կանանց ազատության խախտողը: Նրանք օգտագործում են կանանց՝ իրենց ապրանքների վաճառքն ավելի գրավիչ դարձնելու համար, ինչպես արաբական հասարակությունները, որոնք կանանց առևտուր էին անում ապրանքների նման, և այսպիսով, նրան ոչ միայն ազատություն չեն տալիս, այլ փաստացի շահագործում են նրան։

Ժամանակակից քաղաքակրթության հիմքը հիմնված է նյութական շահագործման վրա, մարդիկ սահմանափակումներ չունեն և կարող են անել այն, ինչ ուզում են, նույնիսկ եթե դա հակասի  կրոնական կարգերին և բարոյական չափանիշներին: Բնական է, որ ազատության այս տեսակը նսեմացնում է մարդու կարգավիճակն ու արժանապատվությունը, այնպես, որ այն կենդանիներից  ավելի ցածր է գնահատվում: Անտարակույս  այս գաղափարով երբեք չի կարելի գնալ էվոլյուցիայի ճանապարհով, որը մարդու արարման շարժառիթն է, այլ ընդհակառակը, դա վայրեջքի ուղին է։

Սա այն դեպքում, երբ Իսլամը իր ուսմունքների սկզբունքները հիմնել է միաստվածության և էթիկայի վրա և սահմանել է ազատության սահմանները, քանի որ նա ձգտում է մարդու վեհությանը և պահպանում է մարդու արժանապատվությունը: Հիմնականում Իսլամում մարդկային մի այնպիսի  ազատություն գոյություն ունի , որը համահունչ է Աստծու մոտ մարդու բարձր դիրքի հետ, այն է՝ «ազատվել սատանայի գերությունից և  բնազդային ցանկություններից»։

Կանանց իրավունքներին աջակցող կեղծ կարգախոսները ցույց են տալիս թշնամու ատելությունն ու զայրույթը իրանցի կանանց նկատմամբ, որոնք ամենամեծ հարվածներից մեկն են հասցրել արևմտյան քաղաքակրթությանը։ ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարությունը և սիոնիստական ​​ռեժիմը, հուսահատվելով Իսլամական Իրանի դեմ  ռազմական և տնտեսական առճակատումից, այժմ մեծացրել են իրենց քարոզչական և քաղաքական ջանքերը։Բայց Իրանի ժողովուրդը կրկին անգամ պատվով է դուրս գալու տարբեր փորձություններից, այդ թվում՝ թշնամու վերջին հիբրիդային պատերազմիցը,որը թաքնված  է  կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ, և ավելի է հուսահատեցնելու թշնամուն:

Այսօր նրանք, ովքեր դեմ են Իրանի Իսլամական Հանրապետությանը, իրենց բողոքի կիզակետում են դարձրել կանանց և նրանց իրավունքների հարցը և փորձում են այսպես ներկայացնել, որ իսլամը անտարբեր է կանանց նկատմամբ: Ուստի նրանք սկսում են քննարկել  տղամարդկանց և կանանց միջև անհավասարության հարցը: Մինչդեռ Սուրբ Ղուրանի տեսանկյունից և Նեսա սուրահի առաջին այայի համաձայն տղամարդիկ և կանայք ստեղծվել են նույն տարրից: Այայում ասված է,-«Ով մահկանացուներ, վախեցեք տիրոջից, որ ձեզ արարեց միակ մարդուց և որից ստեղծեց նրա կինը, հետո երկիրը լցրեց նրա սերունդներով:»:

Իսլամի և նրա կառավարող սկզբունքների համաձայն, տղամարդիկ և կանայք նույն տարրից ստեղծվելուց բացի, հավասար են իրենց վերապահված պարտականություններն ու պարտավորությունները  կատարելիս: Օրինակ, համատեղ են տղամարդկանց և կանանց պարտականությունները պաշտամունքային հարցերում, ինչպիսիք են աղոթքը, ծոմը և հաջը, նաև  սոցիալական պարտականություններում, ինչպիսիք են ՝բարին հրամայելու և չարից  կանխելու գործում: Սուրբ Ղուրանում Ամենակարող Աստված պարտականություններ է տվել մարդկանց՝ առանց որևէ գենդերային խտրականության: Մարդկանց պարգևատրումը և պատիժը ևս  կոնկրետ սեռով պայմանավորված չէ, հենց այնպես ,որ  մարդը հավասարապես  է պարտավորվել, այնպես էլ կպարգևատրվի և կպատժվի:

Կանայք շատ կարևոր դեր են խաղում ընտանիքում և հասարակության մեջ, երեխաները դաստիարակվում են մայրերի ճիշտ դաստիարակությամբ և դառնում մեծ տղամարդիկ և կանայք, ովքեր հսկայական ազդեցություն կունենան հասարակության վրա: Այսօր մենք տեսնում ենք, որ կանայք ակտիվ ներկայություն ունեն հասարակության մեջ և արժանի մենեջերներ են, ովքեր լավ են կատարում իրենց պարտականությունները Իրանի Իսլամական Հանրապետության նվիրաբերած ազատության և անվտանգության հովանու ներքո և օրեցօր ավելի  բարձր պաշտոնների են հասնում: