Նորություններ (59)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186414-Նորություններ_(59)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 06:55 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Նախ պատմենք Իրանի տեխնոլոգիայի ոլորտում գրանցված մի նվաճման մասին։

Ներկայումս օդատիեզերական գիտության արտադրության առումով Իրանի Իսլամական Հանրապետությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Հրթիռային ոլորտի գիտաշխատող Ռեզային ասում է․-«Իրական իմաստով տիեզերական տեխնոլոգիաներ ունեն աշխարհի 10 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Իրանը, Բրիտանիան, Ուկրաինան, Բրազիլիան և Գերմանիան»։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսքով, Իրանը զգալի առաջընթաց է գրանցել տիեզերական ոլորտում և բարձր դիրք է զբաղեղցնում աշխարհում։  Այսպիսով, այս երկրի դիրքն աշխարհում 1996 թվականին 45-րդ հորիզոնականից բարձրացվել է 2017 թվականին 11-րդ հորիզոնականի։ Ութսունականների կեսերից մինչև իննսունականների սկիզբը հենվելով գիտելիքի և նորարարության վրա,  տաղանդներ հայտնաբերելու և էլիտար ու փորձառու երիտասարդներ ներգրավելու մանրակրկիտ պլանավորումը՝, հանգեցրեց այնպիսի հզոր քայլերի, ինչպիսին է 2008 թ. Safir  արբանյակակիր հրթիռով   Omid արբանյակի արձակումը, որից հետո, Իրանը միացավ այն երկրների սահմանափակ ակումբին, որոնք ունակ են նախագծել, կառուցել և արձակել արբանյակներ:

 

Ընդհանրապես, հեղինակավոր ամսագրերում գիտական ​​հոդվածների գնահատման ցուցանիշները հաճախ ներառում են հոդվածին հղումների քանակը, որը ցույց է տալիս երկրի կամ անձի հոդվածներին տրված հղումների ընդհանուր թիվը: Ինքնահղումների թիվը (Self-Citation) ցույց է տալիս նաև հեղինակների կողմից իրենց նախորդ հոդվածներին հղումների քանակը։ Այս համատեքստում սեփական ստեղծագործությունները վկայակոչելը ոչ թե ցածր արժեք է ներկայացնում, այլ ավելի կարևոր է արտասահմանյան հղումների քանակը, իսկ մեծ քանակությունը վկայում է դրա ավելի բարձր միջազգային ասպեկտի մասին։ Նաև H-Index-ը թվային կերպով ցույց է տալիս գիտնականների արտադրանքն ու գիտական ​​ազդեցությունը և  հաշվարկում է  անհատների կողմից բազմիցս մեջբերված հոդվածների և այդ հոդվածները ուրիշների կողմից մեջբերումների քանակը: Այս ցուցանիշը չափանիշ է, որը կարող է օգտագործվել ազդեցիկ հետազոտողներին տարբերելու նրանցից, ովքեր միայն շատ հոդվածներ են հրապարակել: Հիմնվելով Scopus-ում ինդեքսավորված հոդվածների վրա՝  Իրանը առաջին տեղն է զբաղեցնում ավիատիեզերական գիտության արտադրության ոլորտում։ Իրանական հոդվածների թիվը 1996-2021 թվականներին կազմել է 6766։ Մյուս կողմից, Իրանն ունի ամենաբարձր H ինդեքսը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Օդատիեզերական ոլորտում  Իրանի Իսլամական Հանրապետության հոդվածների կարգավիճակը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում
Օդատիեզերական ոլորտում  Իրանի Իսլամական Հանրապետության հոդվածների H ինդեքսի կարգավիճակը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում

 

Իրանցի աշակերտներին հաջողվել է հաղթել 2022 թվականի աստղագիտության և աստղաֆիզիկայի 15-րդ համաշխարհային օլիմպիադայում (IOAA 2022), նվաճելով 9 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ զբաղեցնելով առաջին տեղն աշխարհում։ 2022 թվականի աստղագիտության և աստղաֆիզիկայի 15-րդ համաշխարհային օլիմպիադան   կայացել է Քութայիսի քաղաքում։ Իրանի տասը հոգանոց թիմը, որն այս մրցույթին մասնակցում էր երկու թիմերի տեսքով, 45 երկրների 250 ուսանողների մեջ երկրորդ անգամ գրավեց առաջին տեղը։ Այս մրցաշարում Իրանի Իսլամական Հանրապետության թիմից հետո ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Թաիլանդի հավաքականները համապատասխանաբար գրավել են հաջորդ տեղերը։

 

Շվեդ  հետազոտողները համագործակցելով իրանցի հետազոտող և ձեռնարկատեր Մեհրդադ Ռաֆաաթի հետ, ստեղծել են խոզի մաշկից պատրաստված եղջերաթաղանթի իմպլանտը, որը հաջողությամբ վերականգնել է 20 կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց տեսողությունը: Այս իմպլանտը պատրաստված է կենդանական կոլագենի սպիտակուցից և նման է մարդու եղջերաթաղանթին։ Շվեդիայի Linköping համալսարանի և LinkoCare Life Sciences AB-ի հետազոտողները մշակել են այս իմպլանտը որպես մարդու դոնորային եղջերաթաղանթի այլընտրանք:

 Հետազոտողները հույս ունեն, որ նախնական թեստերի արդյունքները կօգնեն կուրություն և թույլ տեսողություն ունեցող մարդկանց։ Հետազոտության ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Նիլ Լագալիի խոսքով՝ ստացված արդյունքների համաձայն՝ հնարավոր է ստեղծել կենսաբանական նյութ, որը կարող է օգտագործվել որպես մարդու իմպլանտ։ Այս կենսաբանական նյութը կարելի է արտադրել բնական ճանապարհով և պահել 2 տարի։ Այս կերպ վերացվում է նվիրաբերված եղջերաթաղանթի հյուսվածքի պակասի և աչքի հիվանդությունների բուժում ստանալու խնդիրը։

Այս իմպլանտներն արտադրող LinkoCare Life Sciences AB-ի գլխավոր գործադիր տնօրեն և գիտահետազոտող՝ Մեհրդադ Ռաֆաաթի խոսքերով, բազմաթիվ ջանքեր են գործադրվել այս գյուտը բոլոր մարդկանց լայնորեն և էժանորեն հասանելի դարձնելու համար: Այդ իսկ պատճառով այս տեխնոլոգիան կարող է կիրառվել աշխարհի բոլոր ծայրերում։ Իմպլանտի հիմնական նյութը տնտեսապես մատչելի է և հասանելի է ամբողջ աշխարհում որպես սննդի արդյունաբերության կողմնակի արտադրանք: Հետազոտողները սկզբում կայունացրել են ազատ կոլագենի մոլեկուլները՝ ստեղծելու հզոր նյութ, որը կարող է պատվաստվել մարդու աչքին: Այս հետազոտության հետ կապված վիրահատություններ են կատարվել Իրանում և Հնդկաստանում։ Նաև վիրահատությունից հետո հիվանդները 2 տարի վերահսկվել են և ըստ գիտական ​​հետազոտությունների՝ որևէ խնդիր չեն ունեցել։ Նրանց աչքերի հյուսվածքն արագ բարելավվել է, և եղջերաթաղանթի հաստությունն ու ընդգծվածությունը նույնպես նորմալ են դարձել: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature Biotechnology» պարբերականում:

 
Իրանցի հետազոտողի օգնությամբ կենդանիների մաշկից իմպլանտ է պատրաստվել ,որը վերականգնում է  տեսողությունը

Աշխարհի մարդկանց ավելի քան 4 տոկոսը, հատկապես Իրանի նման տաք և չոր շրջաններում, տառապում են ավելորդ քրտնարտադրության կամ հիպերհիդրոզի հարցով։ Քրտինքի հետքերը և քրտինքի հոտը ստիպում են այս մարդկանց միշտ հեռու մնալ հասարակությունից,ինչը մարդկանց ինքնավստահության մակարդակի վրա ազդելուց բացի նաև մաշկային հիվանդություններ է առաջացնում։ Այս խնդիրը լուծելու համար կան տարբեր մեթոդներ, որոնցից կարելի է նշել բոտոքսի ներարկումը թեւատակերին կամ գեղձի վիրահատությունը, որոնք շատ գրոհային են և խանգարում են օրգանիզմի բնականոն գործունեությանը։ Այս կապակցությամբ Իրանի նշանավոր և բարձրակարգ համալսարաններից համարվող Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին հաջողվել է քրտինքի դեմ հատկություն ունեցող հագուստի ձևավորում։ Այս հագուստն ունի գերներծծող, հակաքրտինքի հատկություն: Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի այս ուսանողներն ու շրջանավարտները 2019 թվականից սկսել են իրենց գործունեությունը գիտելիքահենք ընկերությունում առաջադեմ հագուստի ոլորտում։ Համալսարանի գիտատեխնոլոգիական պարկի անդամ այս ընկերությունն Իրանում առաջին անգամ քրտինքի դեմ հագուստի մշակողն ու մատակարարն է։ 

Հակաքրտինք հագուստի ձևավորում և արտադրություն իրանական գիտելիքահենք ընկերության կողմից

 

Հագուստի համար օգտագործված Koval կտորի ներքին մասը  հիդրոֆիլ է և կլանում է քրտինքը, իսկ հագուստի արտաքին շերտը ջրակայուն է և թույլ չի տալիս քրտինքը արտահոսել հագուստի մեջ։ Բացի այդ, հոտազերծիչ-հակաքրտինք  այս կտորից օդը և ջրի գոլորշին հեշտությամբ անցնում են, և մարդը տաքություն չի զգում: Այս գործվածքի դիզայնում ուշադրություն է դարձվել նրա հակաբակտերիալ հատկություններին։ Այս տեսակի հագուստի ներքին շերտում կան նաև գերներծծող նյութեր, որոնք կլանում են քրտինքի հոտը։ Նշենք, որ այս հագուստի մեջ օգտագործվող բոլոր նյութերն արտադրվում են Իրանում։ Նաև գիտելիքահենք այս արտադրանքը հասել է առևտրայնացման փուլին և պայմաններ են ստեղծվել  Պարսից ծոցի երկրներ արտահանելու համար։