Իրանի ներքին արտադրական կարողությունները (18)
Գիտելիքահենք արտադրության դիրքը, նշանակությունը և հետևանքները Իրանի տնտեսության մեջ:
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»: Այս առումով տարվա կարգախոսի առանցքայնությամբ հաղորդումներ ենք ներկայացնում: Այսօրվա զրույցում կանդրադառնանք գիտելիքի վրա հիմնված արտադրության ազդեցությանը՝ Իրանի տնտեսությունում զբաղվածության վրա։
Գործազրկությունն ամենամեծ խնդիրներից է, որը խաթարում է հասարակության հավասարակշռությունը և առաջացնում բազմաթիվ ճգնաժամեր։ Գործազրկությունը սոցիալական խնդիրների և անոմալիաների հիմնական պատճառն է, որի լուծմամբ կարգավորվում են հասարակության բազմաթիվ սոցիալական, հոգեբանական և տնտեսական խնդիրներ։ Ցանկացած երկրում գործազրկության առկայությունը կավելացնի աղքատությունը, կոռուպցիան, եկամուտների անարդար բաշխումը, ամուսնալուծությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, անապահովությունը և այլ ավանդական հետևանքներ այդ երկրում։ Գործազրկության առաջին ազդեցությունը եկամուտների նվազումն է, իսկ եկամուտների նվազումը ազդում է ոչ միայն անհատի և ընտանիքի, այլ ամբողջ հասարակության վրա։ Աշխարհում երիտասարդների գործազրկության մակարդակը երկու-երեք անգամ բարձր է, մեծահասակների համեմատությամբ, և գործազրկության վտանգի տակ գտնվող բնակչությունը հիմնականում կրթված երիտասարդներն են, ովքեր առաջին անգամ առանց աշխատանքային փորձի մուտք են գործում աշխատաշուկա:
Իրանում գործազրկությունն ու թերզբաղվածությունը կարևորագույն սոցիալական և տնտեսական խնդիրներից են, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Փաստերը վկայում են այն մասին, որ երկրի ապագա ճգնաժամերը գլխավորելու է գործազրկության զանգվածային ճգնաժամը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի ողջ Իրանի հասարակության վրա՝ իր բացասական սոցիալական, քաղաքական և մշակութային հետևանքներով: Ըստ վիճակագրության՝ իրանական 1400 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը առաջին եռամսյակի համեմատ՝ 18-ից 35 տարեկան տարիքային խմբում, աճել է 2%-ով և հասել 17%-ի, տղամարդկանց գործազրկության մակարդակը կազմել է 12%։ Կանանց գործազրկության մակարդակը կազմել է 28%, քաղաքային բնակավայրերում գործազրկությունը՝ 16%, գյուղական բնակավայրերում՝ 11%։
Կարևորն այն է, որ կորոնավիրուսի տարածումն ազդել է Իրանում գործազրկության աճի վրա, ինչպես աշխարհի բոլոր երկրներում։ Աշխատող բնակչության կրճատման վրա կորոնավիրուսի ազդեցության գագաթնակետը եղել է 2020 թվականի գարնանը՝ 1,5 միլիոն մարդ, որն աստիճանաբար նվազել է տարվա մյուս եղանակներին, և վերջապես՝ 2020 թվականի ձմռանը, աշխատող բնակչության վրա կորոնավիրուսի ազդեցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ այսինքն՝ կազմել մոտ 300 հազար մարդու։ 2020 թվականի ամռանը երկրի աշխատունակ բնակչության թիվը հասել է 23 միլիոն 405 հազարի, ինչը մոտ 868 հազար մարդ պակաս է 2018 թվականի 24 միլիոն 273 հազարից։ Այսինքն՝ չնայած 2019 թվականի համեմատ 2021 թվականին զբաղվածության պայմանների բարելավմանը, երկրի զբաղվածությունը դեռևս զգալի տարածություն ունի 2018 թվականի (կորոնային նախորդ տարի) կատարողականի հետ։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես աշխատաշուկայից դուրս մնացած մեծ թվով մարդիկ հերթ էին կանգնում աշխատաշուկա վերադառնալու համար։
Իրողությունն այն է, որ ներկայիս զբաղվածության կառուցվածքը, որը հիմնականում հիմնված է «աշխատանքի ընդունման» ենթադրության վրա, պետք է փոխվի ձեռնարկատիրոջ աշխատանքային կառուցվածքի և տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։ Գործադիր մարմիններում աշխատատեղերի հագեցվածությունը և մի կողմից էլիտար մտածողության ներարկման կարևորությունը և մասնավոր հատվածի ներկայությունը արտադրության և ձեռներեցության ոլորտներում գիտելիքահենք ընկերությունները դարձրել են կարևոր անհրաժեշտություն՝ դիմադրողական տնտեսությունն իրագործելու համար։ Երկրում տիրող պատժամիջոցների ծանր պայմաններում գիտելիքահենք արտադրությունը և գիտելիքահենք ընկերությունների ընդլայնման ոլորտում զգալի հաջողությունների հասնելը վկայում է այն մասին, որ գիտելիքահենք տնտեսության ոլորտում թռիչքը իրական ակնկալիք է և հեռու հռետորաբանությունից։ Այս տեսակետից կարելի է ավելի լավ հասկանալ վերջին տարիներին հեղափոխության մեծարգո առաջնորդի կենտրոնացումը արտադրության վրա և դրա առանցքային դերը գնաճի զսպման և աշխատատեղերի ստեղծման գործում։
Շատ տնտեսագետներ այն համոզման են, որ այսօր գիտելիքի և նոր տեխնոլոգիաների դերը երկրների տնտեսական զարգացման մեջ ավելի մեծ է, քան կապիտալի և շուկայի չափը։ Մի բան, որը միշտ պետք է հիշել, այն է, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ձեռք բերելու համար բավարար չէ միայն տեղեկատվություն արտադրել և տարածել, և զբաղվել կրթության և հետազոտության հարցերով, այլ կարևորը դրանք կիրառելն է տնտեսական ռեսուրսները շարունակական և կայուն ձևով օգտագործելու համար։ Այլ կերպ ասած, գիտելիքի կիրառումը և այն ավելի արդյունավետ օգտագործելը կարողությունների ընդլայնման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման աստիճանի բարելավման համար հնարավոր է դարձնում գիտելիքահենք տնտեսության իրականացումը, և այսպիսով գիտելիքահենք ընկերությունների դերն այս ոլորտում բացատրելի է դառնում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հայտարարության մեջ նշել է, որ հեղափոխությունը «եղավ երկրի շարժիչ ուժը գիտության և տեխնիկայի բնագավառում և կենսական, տնտեսական ու շինարարական ենթակառուցվածքների ստեղծմանը հանգեցրեց, որոնց բարիքները գնալով ավելի են տարածվում։ Հազարավոր գիտելիքահենք ընկերություններ, հազարավոր ենթակառուցվածքային ծրագրեր՝ շինարարական, տրանսպորտային, արդյունաբերական, էլեկտրաէներգիայի, հանքարդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, ջրի և այլնի ոլորտներում, միլիոնավոր բուհերի շրջանավարտներ կամ սովորող ուսանողներ երկրի ամբողջ տարածքում, տասնյակ խոշոր նախագծեր, ինչպիսիք են միջուկային վառելիքի ցիկլը, ցողունային բջիջները, նանոտեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիաները և այլն, որոնք առաջին տեղն են զբաղեցնում ամբողջ աշխարհում, ոչ նավթային արտահանման վաթսունապատիկ աճը, արդյունաբերական արտադրամասերի մոտ տասնապատիկ աճը, արդյունաբերության որակի տասնյակ անգամ բարձրացումը, մոնտաժի արդյունաբերության վերափոխումը բնիկ տեխնոլոգիայի, զգալի առաջընթացը ճարտարագիտության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության մեջ, փայլուն հաջողությունները բժշկական զգայուն և կարևոր ոլորտներում, և հաջողության տասնյակ այլ օրինակներ այդ ոգու, այդ ներկայության և այդ հավաքական զգացողության արդյունքն են, որ հեղափոխությունը բերեց երկրին։ Իրանը մինչև հեղափոխությունը զրոյական էր գիտության և տեխնիկայի արտադրության մեջ, արդյունաբերության ոլորտում առաջատար էր միայն մոնտաժման բնագավառում, իսկ գիտության մեջ թարգմանությունից բացի այլ արվեստ չուներ:
Իրողությունն այն է, որ ի տարբերություն ավանդական և զուտ կապիտալ մեթոդներով արտադրության, գիտելիքի վրա հիմնված արտադրանքի արտադրությունը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, իսկ արդյունքում ստեղծված զբաղվածությունը գիտելիքահենք զբաղվածություն է։ Գիտելիքի վրա հիմնված տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների կարծիքով՝ բարձր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված ընկերությունները շարժիչ ուժ են հանդիսանում համաշխարհային տնտեսության համար: Այսինքն՝ գիտելիքահենք տնտեսությունը կարող է արդյունավետ լինել ողջ աշխարհում և երկրի համար։ Հաշվի առնելով Իրանի տնտեսության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների անվերջ ռազմական գործողությունները, գիտելիքի վրա հիմնված արտադրությունը կարող է արդյունավետ լուծում լինել խնդիրների նվազեցման, տնտեսական առաջընթացի, և արտաքին ճնշումների չեզոքացման կամ նվազեցման համար, ինչպես նաև կայուն զբաղվածության ստեղծման և դրա սոցիալական կապիտալի պահպանման ու բարելավման համար։
....
Հարգելի ունկնդիրներ, հաջորդ հաղորդումներում կքննարկենք գիտելիքի վրա հիմնված արտադրության ազդեցությունն Իրանի տնտեսության վրա: Մինչ նոր հանդիպում եթերում լավագույնն ենք մաղթում: