Իրանի հաջողակ կանայք(8)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186872-Իրանի_հաջողակ_կանայք(8)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք տիկին Սաիդե Ղոդսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 07:47 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք տիկին Սաիդե Ղոդսի հետ:

Սաիդե Ղոդսն  երկրի այն հազարավոր բարեգործ  կանանցից է, ով իր կյանքը նվիրել է մարդկանց  օգնելուն: Նա աշխատում է առողջապահության ոլորտում և օգնում է  քաղցկեղով  հիվանդ երեխաներին: Նրա ամենակարևոր ձեռքբերումը քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության կենտրոնի՝ «Մահաք»-ի հիմնադրումն է: Այս  կենտրոնը համարվում է ոչ կառավարական կառույց, այլ խոսքով՝  հասարակական կազմակերպություն։ Այս թողարկման ընթացքում   ծանոթանալու են այս տիկնոջ հետ: 

Սաիդե Ղոդս

«Մահաք» հասարակական կազմակերպությունն իրանական բարեգործական կազմակերպություն է, որը ՄԱԿ-ը ներկայացրել է որպես ոչ կառավարական կամ Հասարակական կազմակերպությունների հաջող օրինակ: Այն ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար։ Իր գործունեության 30 տարիների ընթացքում  բարեգործական մարդկանց մարդասիրական օգնությունների  և բարեխիղճ տնօրենների համագործակցության և իր կամավոր ու հանձնառու ուժերի շարունակական ջանքերի շնորհիվ Մահաքն զգալի հաջողությունների է հասել բարեգործության, բուժման և հետազոտության ոլորտներում, դառնալով Մերձավոր Արեւելքի բուժման բեւեռներից մեկը:  Մինչև  իրանական 1399 թ. (2020 թ.) վերջը Մահաքը համապարփակ աջակցություն է ցուցաբերել քաղցկեղով հիվանդ ավելի քան 37,500 երեխաների:

Բայց հիվանդների ընտանիքներին աջակցող այս մեծ  հաստատության թիկունքում կանգնած է  ձեռներեց մի կին՝ Սաիդե Ղոդս  անունով: «Մահաք»-ի ստեղծման սկզբնական գաղափարը  պատկանում է կենտրոնի հիմնադիր Սաիդե Ղոդսին: Քանի որ Սաիդե Ղոդսի երեխան ևս քաղցկեղով հիվանդ է եղել և նա իրազեկ լինելով այդ երեխաների խնդիրներից, նման քայլ է կատարել:  Սաիդե  Ղոդսն իրեն ներկայացնելիս ասում է. «Եթե ես վայրէջք կատարեմ  մեկ այլ մոլորակում,  և նրանք ինձ հարցնեն, թե ո՞վ ես դու: Ես ասելու եմ՝  ես երկրից եկած մարդ եմ, ով երջանիկ էր, իսկ բախտն իր աջակիցը։ Իմ կյանքը լի է եղել վերելքներով ու վայրէջքներով, բայց միշտ քաղցր արդյունք է ունեցել։ Ինձ հաջողվել է Սիավաշի նման անվնաս դուրս գալ հրդեհից: Հուսամ, որ ճակատագիրը ինձանից դժվար քննություններ չի վերցնի»։

Մահաք բարեգործական հաստատություն

......

Մահաք կենտրոնը հոգում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծանր ծախսերը: Բացի այդ,  երեխաների ընտանիքները, ովքեր չունեն տնտեսական բավարար հնարավորություններ իրենց քաղցկեղով հիվանդ երեխաներին տեղավորելու և կերակրելու համար, օգտվում են կողմնակի ծառայություններից: Լավագույն բուժանձնակազմը և բոլոր ոլորտների հոգեբաններն ու սոցիալական աշխատողները ծառայություններ են մատուցում այս կենտրոնում ներգրավված հիվանդների կարիքավոր ընտանիքներին: Հիվանդ երեխաների ապաքինման ստանդարտը միջազգային չափանիշների մակարդակի վրա է:

Մեծ ու  հաջողակ «Մահաք» բուժհաստատության բոլոր ծախսերը, որը կազմում է տարեկան մոտ 150 միլիարդ թուման, ապահովում են իրանցի բարերարները: Ուստի, ՄԱԿ-ը Մահաքը ներկայացրել է, որպես միջազգային մակարդակով հաջողակ հասարակական կազմակերպության կատարյալ օրինակ:Տիկին Սաիդե  Ղոդսը մշտապես փորձել է արդյունավետ գործունեություն ծավալել համաշխարհային մակարդակով հաստատության զարգացման համար։

Օրինակ՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից խորհրդատվական պաշտոն ստանալը, մանկական քաղցկեղի հետ կապված հեղինակավոր միջազգային կազմակերպություններին անդամակցելը,2007 թվականին 18000 քառակուսի մետր տարածության վրա Մերձավոր Արևելքի միակ գերմասնագիտացված մանկական քաղցկեղի հիվանդանոցի կառուցումը և կլինիկական ու պարակլինիկական հնարավորությունների ապահովումը, որակի արծաթե արձան  Միջազգային ստանդարտների ինստիտուտից(GIC)ստանալը, SGS ընկերության կողմից, որպես առաջին հասարակական կազմակերպություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում  NGO Benchmarking ստանդարտ շնորհվելը, Նախագծերի կառավարման միջազգային ասոցիացիայի (IPMA) ոսկե շքանշանով պարգևատրվելը, և   տեղական ու արտասահմանյան ամենահեղինակավոր գիտահետազոտական ​​հաստատությունների  համագործակցությամբ հետազոտական-կիրառական ​​ծրագրերի իրականացումը ցույց են տալիս այս բարեգործական հաստատության արդյունավետ գործունեությունն ազգային և միջազգային  մակարդակներում:

......

Սկզբնական շրջանում Մահաքի խումբը աշխատում  էր մի նկուղում: Սակայն այսօր Սաիդե Ղոդսի, նրա  աջակիցների ու կամավորների մեծ ջանքերի շնորհիվ այս կազմակերպությունը դարձել է վստահելի ու միջազգային կառույց, որտեղ այժմ բուժվում է ավելի քան 22000 քաղցկեղով հիվանդ երեխա։ Իր երեխայի բուժման ընթացքում տիկին Ղոդսը ականատես է եղել բազմաթիվ թերությունների և խնդիրների, որոնք պատահել են տուժած երեխաների աղքատ ծնողների հետ և երբեմն նույնիսկ կաթվածահար են արել նրանց կյանքը:

Այս մարդկանց ցավն ու տառապանքը ցավեցրեց տիկին  Ղոդսի սիրտը և ստիպեց նրան ասել. «Երբ տեսնում էի նրանց վիշտը մեծ ցավ էի ապրում»: Այս փորձառության արդյունքում նա որոշեց քայլեր ձեռնարկել և մի բան անել, որպեսզի մարդիկ, ովքեր բախվում են նման խնդիրների, իրենց միայնակ և անզոր չզգան։ Նա երդվեց, որ եթե իր աղջիկը բուժվի, ամեն ինչ կանի աղքատ ընտանիքներին և նրանց հիվանդ երեխաներին օգնելու համար։ Բարեբախտաբար, նրա դուստրը բուժվեց, և այժմ նա մեծացել է և ստացել MBA-ի աստիճան Սթենֆորդի համալսարանից: Տիկին Ղոդսը կատարեց իր խոստումը և ընկերների ու ընտանիքի օգնությամբ հիմնեց Մահաքը կամ «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության բարեգործական  հաստատությունը»:

Սաիդե Ղոդսը «Մահաք» հաստատությունում

Մի հադիսում ասված է,որ Ամենակարող Աստված  Դավիթ մարգարեին ուղարկեց այս խոսքերը. «Իմ արարածներից մեկը, ով դատաստանի օրը բարի գործեր է անում, ապա ես նրան դրախտի կառավարիչ կդարձնեմ»: Դավիթ մարգարեն հարցրեց. «Ո՞րն է այդ բարի գործը»: Աստված ասաց. «Նա հավատացյալից կհեռացնի տխրությունը, թեկուզ դա լինի մեկ կամ կես հատիկ արմավով»: Դավթի մարգարեն ասաց. «Արժանավայել է,որ ով Քեզ ճանաչի , իր հույսը չկտրի  ձեզանից»:

Այլասիրությունը և ուրիշների մասին անշահախնդիր հոգալը բնածին ու բնական երևւոյթ է։ Իրականում, Ամենակարող Աստված մարդկանց օգնելու ցանկությունը դրել է որպես ներքին ցանկություն և շարժառիթ յուրաքանչյուր մարդու մեջ: Մարդիկ բնականաբար հակված են դեպի գեղեցկություն ու գնահատանք, ուստի արժանավայել  գործերը գնահատվում են լայն հասարակության կողմից: Բարեգործությունն մարդկանց մեջ լավ զգացում և հոգևոր հաճույք առաջացնելու համար  մեծ արժեք ունի, որը գնահատվում  է մարդկանց մեծ մասի կողմից: Ով փորձի ամրապնդել այս ավանդույթը, ավելի շատ կշահի:

Սաիդե Ղոդսն ասում է.-«Երբեմն մենք չենք գիտակցում, որ մենք ինքներս պետք է առաջին քայլն անենք խնդիրը լուծելու համար: Բայց մենք պետք է կարողանանք գնահատել մեր կարողությունը և օգտագործել այն։ Հիմա, եթե այս գործը ծառայում է ուրիշներին, դառնում է կարևոր գործ, և ակնհայտ է, որ կոլեկտիվ աշխատանքի հնարավորությունները գնալով մեծանում են։ Որովհետև այն ձևավորվում է ընդհանուր խնդիր ունեցող մարդկանց մտքի ու կարողության համատեղման արդյունքում և և  ընթանում ճիշտ ուղղությամբ։Մենք սկսել ենք ուրիշների քայլերին չսպասելու այս մշակույթով: Այս մշակույթը մարդկանց մեջ մի տեսակ ցանկություն դարձավ։ Հասկանալով, որ բոլոր հասարակություններում անհատի համար միշտ կան սահմանափակումներ, սակայն հավաքական աշխատանքը ճանապարհ է բացում:  Յուրաքանչյուր մարդ կարող է օգտակար լինել ուրիշներին օգնելու հարցում: Աստծո բարեհաճությունն այն էր, որ մեր երկու թեմաները՝ երեխաներն ու քաղցկեղը, ցավեցնում էին յուրաքանչյուր մարդու սիրտ, և թեման ինքնին մեծապես հեշտացնում էր աշխատանքը այս ճանապարհի սկզբում: Բայց կարեւոր էր հետեւյալ կետը, որ բոլոր մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնել, լրջորեն ու գրկաբաց ընդունեցին այս հարցը: Կառավարումը հարթ էր և չուներ բրգաձև կամ հիերարխիկ ձև: Դա թիմային աշխատանք էր և սիրով լի»:

Սաիդե Ղոդս

...

Տիկին Սաիդե Ղոդսը մանկուց առանձնահատուկ հետաքրքրություն ուներ գրելու նկատմամբ և իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում էր գրելով։ Կարելի է ասել, որ այդ հետաքրքրությունը ամենակարեւորն է, որ նա ժառանգել է մանկությունից: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրա հեղինակած գրքերից ամենահայտնին «Քիմիա խաթուն» գիրքն է,որն արժանացել է բազմաթիվ ընթերցողների ուշադրությանը: Այն մինչ այժմ 45 անգամ վերահրատարակվել է:

2005 թվականին Սաիդե Ղոդսը «Քիմիա խաթուն» գրքի համար շահել է «Փարվին Էթեսամիի» անվան մրցանակը ։ 2008 թվականին նա մրցանակ է ստացել Զարգացման իսլամական բանկի կողմից, իսկ նույն թվականին Wall Street Journal-ը նրան ընդգրկել է տարվա լավագույն 50 կանանց թվում։

Այսօր Սաիդե Ղոդսին  գոհացնում է ոչ  Wall Street Journal-ի ընտրությունը, որը նրան ներկայացրել է որպես աշխարհի 50 լավագույն կանանցից մեկը, ոչ էլ գրելու փորձը, որը հանգեցրել է նրա «Քիմիա Խաթուն» գրքի 45 անգամ վերահրատարակմանը, այլ նրան ուրախացնում է այն երեխայի ժպիտը, ում ամբողջ մազերը թափել  է և առանց վախի ու անհանգստության ծիծաղում ու խաղում է «Մահաք»-ի միջանցքում, կամ երբ բժշկական ճյուղի ուսանողը «Մահաք» այցելելուց հետո խոստովանում է,որ ինքը մինչ այդ մտածում էր հրաժարվել իր ճյուղից, սակայն հիմա, հասկացել է որ կա նման  մի կենտրոն, հանուն որի, նա կարող է դիմանալ բժշկական ոլորտի բոլոր դժվարություններին:

Այժմ, Մահաքի հրաշալի փորձից հետո, Սաիդե Ղոդսն այսպես է մեկնաբանում կյանքը.«Հակառակ այն ամենին ,որ ասված է բանաստեղծություններում, կյանքը մի երեւույթ է, որն ավելի շատ դժվարություններ ունի, քան ուրախություններ։ Դժվարություն չի նշանակում տառապանք։ Կյանքում ամեն ինչ իր գինն ունի։ Կյանքի էությունը աշխատանքն ու ջանադրությունն է, իսկ երջանկությունն առանց դժվարությունների  բույր ու երանգ չի կարող ունենալ: Թե՛ կրոնում, թե՛ գրականության մեջ մեր ճանապարհը լուսավորող միակ ճրագը համբերությունն է»։