«Յոթ օրանգ»(18)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186880-Յոթ_օրանգ_(18)
Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կներկայացնենք Բուշեհրի երաժշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 07:52 Asia/Tehran

Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կներկայացնենք Բուշեհրի երաժշտությունը:

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի  հերթական թողարկումը: Եթե մտադիր եք ծանոթանալ Իրանի հարավի երաժշտությանը ,առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում հետևեք մեզ: Նախ կանդրադառնանք Բուշեհրի երաժշտությանը և կծանոթանանք այս տարածքի զանազան երաժշտությանը:

Բուշեհր նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում և Պարսից ծոցի ափին, հին ժամանակներից եղել է զարգացած տարածաշրջան։  Այն Էլամական կայսրության կարևոր կենտրոններից էր։ Այս տարածքը հնուց իվեր բնակեցված է եղել տարբեր ցեղերով ու էթնիկ խմբերով: Այս էթնիկ խմբերից  են եղել դրավիդները, աֆրիկացի սևամորթները, սամիները, էլամացիները, արաբները և շատ ուրիշներ։ Ասվում է, որ Նադեր Շահ Աֆշարի օրոք (1688-1747) այս քաղաքը եղել է Իրանի ռազմածովային նավատորմի բազան, և այդ պատճառով տարբեր երկրներից բազմաթիվ նավ պատրաստողներ եկել են այս տարածք՝ ռազմանավեր պատրաստելու համար։Բուշեհրի քաղաքական և առևտրային նշանակությունը պատճառ դարձավ, որ տարբեր շրջաններից և ազգություններից շատ մարդիկ գան Բուշեհր։Այս խնդիրը լավապես զգացվում է Բուշեհրի շրջանի երաժշտության մեջ։

Բուշեհրում բնակություն հաստատած տարբեր էթնիկ խմբերից արաբներն ու աֆրիկացիներն ամենամեծ ազդեցությունն են ունեցել Բուշեհրի երաժշտության ձևավորման վրա: Բուշեհրի երաժշտության որոշ տեսակներում կարելի է լսել աֆրիկյան ռիթմը, և իհարկե այս շրջանի երաժշտության մեջ կան ավանդական երգերի և իրանական այլ էթնիկ խմբերի երգերի հետքեր: Ոմանք համարում են, որ Բուշեհրի երաժշտությունը նման է մազանդարանական երգի մեղեդիներին և վերջավորությունները՝ բալուչի երաժշտությանը: Այս ամենը ցույց է տալիս ,որ Հնդկաստանի և Աֆրիկայի նման երկրների առանձնահատկությունների բաղադրությունը նկատելի է Իրանի բնիկ և ավանդական յուրահատկության մեջ:

Բուշեհրի երաժշտության մեջ երաժշտական զանազան գործիքներ են օգտագործվում  , սակայն դրանցից ամենաակնառուն «Պարկապզուկն» է։

Պարկապզուկ

Պարկապզուկը  Բուշեհրի երաժշտության հիմնական երաժշտական գործիքն է։Այս գործիքը քանի հազար ամյա վաղեմություն ունի, և ասվում է, որ բաբելոնացիները Քրիստոսից երկու հազար տարի առաջ պարկապզուկ  են ունեցել, տարբեր երկրներում կան պարկապզուկների  տարբեր ձևեր: Այս գործիքը համարվում է փողային գործիքներից մեկը և բաղկացած է երեք մասից: Աշք կամ Անբան՝(պարկապզուկը) պատրաստված է այծի կաշվից, ձայնային խողովակից և փչելու խողովակից։ Պարկապզուկը նվագում են օդը փչելով և օդը հեռացնելով և շատ  արտահայտիչ ձայն ունի։

Միասին լսենք պարկապզուկի ձայնը...

Դուք լսեցիք պարկապզուկ նվագող Ամիր Սաֆարյանի կատարումը:

Բուշեհրի երաժշտության մեջ, մեկ այլ կարևոր և լայն կիրառություն ունեցող  երաժշտական գործիքներից  է Դամամը, որը համարվում է հարվածային գործիք։ Այս գործիքը երկկողմանի է, որն ունի դհոլից փոքր տրամագիծ և նվագում են  ձեռքով կամ արմավենու տերևներից պատրաստված երկու փայտով։ Դամամը նվագում են ուրախ հավաքույթների ժամանակ զույգ եղեգափողի և պարկապզուկի հետ  , իսկ սգո արարողություններին՝ ծնծղաներով ու շեփորով:

Դամամ

 

Այս գործիքը աֆրիկյան արմատներ ունի։Հետաքրքիր է իմանալ, որ չնայած այս գործիքի աֆրիկյան արմատներին՝ Բուշեհրի երաժշտության մեջ այն օգտագործվում է այնպիսին, որ նույնիսկ աֆրիկացիներն իրենք իրենց մոտ չեն զգում դրան, երբ լսում են այդ գործիքի ձայնը։ Փաստորեն, բուշհեհրցիները նրան տվել են մեկ այլ  երանգ ու բույր, որը յուրահատուկ է:

Առաջարկում ենք ունկնդրել դամամի և ծնծղայի ձայնը:  Ծնծղան,հարվածային գործիքի տեսակ է, որը բաղկացած է երկու փողային թիթեղներից՝ 20-ից 60 սանտիմետր տրամագծով:

Միասին լսեցինք ծնծղայի և դամամի գեղեցիկ ձայնը:

 

Բուշեհրի մյուս երաժշտական ​​գործիքներից են՝ «Նեյ Թաքի»-ն, «Լիվա Բուշեհրի»-ն, «Ուդ»-ը, «Դոհոլ»-ը , «Քասուրահ»-ը, «շեփոր»-ը և «Նեյ Ջոֆթի»ն, որոնց մասին կանդրադառնանք առաջիկա հաղորդումների ընթացքում:

Բուշեհրի երաժշտությունը բովանդակությամբ և երաժշտական ​​ձևով կարելի է բաժանել կրոնական և ոչ կրոնական կատեգորիաների: Նախ կխոսենք Բուշեհրի կրոնական երաժշտության մասին:

Բուշեհրի կրոնական երաժշտությունը ներառում է «Նոհա ասացություն», «Բայաթի կարդալ», «Չավոշի», «Մոնաջաթ», «Դոմ Դոմ Սոխրի» և  այլն:

Մի քանի տասնամյակ առաջ, Բուշեհրի յուրաքանչյուր խավ ​​առանձին ապրում էր այս քաղաքի թաղամասերից մեկում և առանձին կատարում Մոհարամի սգո արարողությունը։( Մոհարամի սուգը,որը նվիրված է Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների նահատակության տարելիցին, շիա մուսուլմանների ամենակարևոր սգո արարողություններից  է): Սգո արարողության անցկացումը, որը նաև կոչվում է «Դամամ», ուղեկցվում էր թաղամասերի միջև բուռն մրցակցությամբ, և յուրաքանչյուր թաղամաս ուներ իր Դամամի  խումբը։Այս արարողությունը մինչ օրս հայտնի է Բուշեհրի բնակիչների շրջանում:

Հաշվի առնելով Բուշեհրի սգո ծեսերի կարևորությունը և հարակից երգերի առատությունը, բազմազանությունը և կարևորությունը, կարելի է պնդել, որ Բուշերի երաժշտական ​​մշակույթի հիմնական մասը կազմում են սգո հետ կապված երգերը: Երաժշտության այս տեսակում գերիշխում են որոշակի կանոններ և ձևի ու բովանդակության առումով այն կարելի է համարել Իրանի կրոնական երաժշտության ամենայուրահատուկ տեսակը։ Բուշերիի սգո երաժշտության հիմնական տարրերն են սենջը, դամամը և շեփորը:

Այժմ միասին լսենք Բուշեհրիի սգո երաժշտության տեսակներից մի հատված:

Ռամազան ամսին ,դուք կարող եք լսել Բուշեհրիի տեղական կրոնական երաժշտությունը: Ռամազան սուրբ ամսվա լուսաբացին Բուշեհրում և նրա արվարձաններում երկու-երեք հոգուց բաղկացած խմբերը թմբուկով քայլում են փողոցներով և պողոտաներով և դամամ նվագելիս հատուկ երգով բանաստեղծություններ ներկայացնում, որպեսզի մարդիկ արթնանան և ուտելիք պատրաստեն Սահարի համար: Երաժշտության այս տեսակը, որն ուղեկցվում է երգեցողությամբ, կոչվում է «Դոմ Դոմ Սոխրի»։

Ռամազան ամսվա ավարտին  և Ֆեթր տոնի առավոտյան Դոմ Դոմ Սոխրիի խումբը այցելում է մարդկանց տներ  և յուրաքանչյուր ընտանիք ,ըստ իր նյութական կարողության նրանց տալիս է բրինձ կամ այլ բան: Ըստ երևույթին, Բուշեհրը միակ քաղաքն է, որտեղ կատարվում է Դոմ Դոմ Սոխրիի արարողությունը։

Միասին լսենք Բուշեհր քաղաքի այս երաժշտությունից մի հատված:

 

Միասին ունկնդրեցինք Բուշեհրի «ԴոմԴոմ» գեղեցիկ  երգեցողությունը :Հուսանք ձեզ դուր է եկել:

Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդաշարի հերթական թողարկմանը հատկացված եթերաժամը: Առաջիկա հաղորդումների ընթացքում շարունակելու ենք Բուշեհրի երաժշտության մասին մեր զրույցը: