Իրանի ներքին արտադրական կարողությունները (19)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Այս կապակցությամբ, հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք հաղորդումներ, որոնց շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք գիտելիքահենք արդյունաբերության ազդեցությունը Իրանի տնտեսության ու զբաղվածության վրա:
Գործադիր մարմիններում զբաղվածության կարողությունների հագեցվածությունը և մյուս կողմից էլիտար մտածողության ներարկման կարևորությունը և մասնավոր հատվածի ներկայությունը արտադրության և ձեռներեցության ոլորտներում ,գիտելիքահենք ընկերությունները դարձրել են կարևոր անհրաժեշտություն դիմադրողական տնտեսության իրականացման համար:Գիտելիքահենք արտադրությանը ուշադրություն դարձնելը, այն էլ երկրում տիրող պատժամիջոցների ծանր պայմաններում և գիտելիքահենք ընկերությունների ընդլայնման ոլորտում զգալի հաջողությունների հասնելը վկայում է այն մասին, որ գիտելիքահենք տնտեսության ոլորտում թռիչքը՝ իրական ակնկալիք է և ոչ լոկ կարգախոսային: Այս տեսանկյունից կարելի է ավելի լավ հասկանալ վերջին տարիներին հեղափոխության առաջնորդի կենտրոնացումը արտադրության վրա և դրա առանցքային դերը գնաճի զսպման և աշխատատեղերի ստեղծման գործում։Աշխատատեղերի ստեղծման նպատակով գիտելիքահենք ոլորտում ներդրումների առաջնահերթության որոշ կարևոր պատճառները ուսումնասիրվելու ենք այս ծրագրում:
Տնտեսական շատ վերլուծաբանների կարծիքով՝ գիտելիքի վրա հիմնված ոլորտում աշխատատեղեր ստեղծելը պահանջում է ավելի քիչ կապիտալ, քան այլ տնտեսական ոլորտներում աշխատատեղեր ստեղծելը:Իրանում կայուն աշխատատեղ ստեղծելու միջին ծախսը 330 միլիոն թուման է , իսկ գիտելիքահենք ընկերությունների միջոցով աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 30-ից 100 միլիոն թումանի ներդրում: Այս թվերի հիման վրա գիտելիքահենք բաժնում աշխատատեղերի ստեղծումն ավելի քիչ ծախսատար է, քան մյուս ոլորտները:
Մյուս գործոնն այն է, որ գիտելիքահենք ոլորտում աշխատատեղերի ստեղծումը կարող է կանխել էլիտաների արտագաղթը:Էլիտաների արտագաղթը, տարբեր աղբյուրներում դրա թվային պատկերի վերաբերյալ նշված բոլոր տարբերություններով հանդերձ, անկասկած, երկրի կարևորագույն խնդիրներից է, որը հանգեցնում է երկրում, մարդկային արժեքավոր կապիտալի կորստի։Գիտելիքահենք ոլորտի զարգացումը և այս ոլորտում աշխատատեղերի ստեղծումը, կարող են համապատասխան աշխատատեղեր ստեղծել մեր երկրի գիտական էլիտաների համար։Շատ փորձագետներ կարծում են, որ գիտելիքահենք տնտեսության զարգացումը գիտական էլիտաների հեռանալը կանխելու կարևորագույն միջոցներից է։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում գիտելիքահենք տնտեսության զարգացումը դարձել է կայուն զարգացման բանալին:Որոշ զարգացող երկրներ կարողացել են հասնել զարգացման մեծ թռիչքների՝ ծրագրելով և զարգացնելով այս ոլորտը:Հնդկաստանն այդ երկրների հաջող օրինակներից է, որը գիտելիքահենք ոլորտում երկարաժամկետ ներդրումներով և պլանավորմամբ ոչ միայն զգալիորեն զարգացել է, այլև դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը:Ներկայումս Հնդկաստանը հմուտ աշխատուժի ամենակարևոր արտահանողներից մեկն է աշխարհում ,ֆինանսական ծառայությունների, ճարտարագիտության և ծրագրային ապահովման ոլորտներում, և այս աճը հիմնականում արդյունքն է ՝կրթված աշխատուժի վրա հենվելով:
Մյուս կարևոր գործոնն այն է, որ զբաղվածությունը և գործազրկությունը, յուրաքանչյուր երկրի տնտեսական կարևոր խնդիրներից են, ուստի զբաղվածության աճը և գործազրկության նվազումը համարվում է հասարակությունների զարգացման ցուցիչներից մեկը։Գործազրկությունը սոցիալական կարևորագույն խնդիրներից է և ամենաանցանկալի սոցիալ-տնտեսական երևույթներից մեկը, որը տարբեր ոլորտներում ունի տարբեր հետևանքներ։Վերջին տարիներին Իրանի տնտեսությանը պատուհասած խնդիրներից մեկը գործազրկությունն է։Քանի որ գիտելիքահենք ընկերությունների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված աջակցությունը եղել է և կլինի գիտության վրա հիմնված տնտեսություն ստեղծելու ուղղությամբ, ուստի այս ճանապարհից ստեղծվող զբաղվածությունը շատ ավելի կայուն և ամուր է, քան բնական ռեսուրսների վաճառքից, ինչպիսին է նավթի վաճառքից առաջացած զբաղվածությունը:Գիտելիքահենք ընկերությունները խթանում և հանրայնացնում են տեխնիկական գիտելիքները հասարակության մեջ՝ շնորհիվ իրենց կարողությունների և գիտելիքի ու հետազոտությունների միաձուլման ու փոխանցման տեղական և արտադրողական բիզնեսների:Այս խնդիրն առաջացրել է գիտելիքահենք ընկերությունների պահպանումը, զարգացումը և կայունությունը, ինչի արդյունքում հարթակ է ստեղծում զբաղվածության և տնտեսական բարգավաճման և տնտեսական արտադրության համար։Բացի այդ, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորարար լինելը և տեղական տնտեսությանը և տարածաշրջանային կարողություններին` որպես գիտելիքահենք ընկերություններում դիմադրողական տնտեսության իրականացման կարևոր հենասյուներին ուշադրություն դարձնելը:
Տնտեսությունը գիտելիքահենք դարձնելը կարող է մեծ չափով լուծել անտեղի զբաղվածության (այսինքն՝ մարդկանց իրենց մասնագիտությամբ զբաղված չլինելու) կարևոր մարտահրավերը։Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 1401 թվականի ֆարվարդինի 1-ի իր ելույթում նաև ասել է.«Աշխատատեղեր ստեղծելը հնարավոր է հենց գիտելիքահենք այս ընկերությունների հետ համագործակցությամբ:Այսինքն՝ եթե մենք կարողանանք բառացիորեն արտադրել այդ ընկերությունները և ստեղծել դրանք, որպեսզի այս ոլորտում սխալներ թույլ չտանք, որոնք երբեմն պատահում էին նախկինում, ապա կավելանա նաև զբաղվածությունը»:Այդ իսկ պատճառով 1401 թվականի կարգախոսում «զբաղվածություն ստեղծելը»նշված է «արտադրության ու գիտելիքահենք»-ի կողքին ,որը արդյունքն է իսլամական հեղափոխության առաջնորդի այն համոզման ,որ գիտության ու արտադրության բաղադրությունը կարող է ստեղծել զբաղվածություն:
Գիտելիքահենք տնտեսության կարևորության և զբաղվածության վրա դրա ազդեցության մյուս պատճառն այն է,որ կայուն զբաղվածության և գիտելիքահենք զբաղվածության ստեղծումը կնվազեցնի երիտասարդների կողմից պետական ոլորտներում վարչական զբաղվածության պահանջարկը:Երկրում գործազրկության բարձր մակարդակի պատճառներից մեկն այն է, որ մարդկանց մեծ մասը աշխատանք է փնտրում պետական կառույցներում։Միևնույն ժամանակ, գիտելիքահենք զբաղվածության ընդլայնմանը խոչընդոտող արգելքներից մեկը կառույցներում և հաստատություններում մարդկանց աշխատանքի ընդունվելու ցանկությունն է։Ընդհանրապես, զարգացած երկրների տնտեսությունը ինքնիշխան և պետական տնտեսություն չէ, այն մասնավոր տնտեսություն է, այսինքն՝ կառավարության և մասնավոր հատվածի ինքնիշխանությունը,որը զարգացնում ու առաջ է մղում տնտեսությունը։Մասնավոր ընկերությունների ստեղծումը նշանակում է մարդկանց աշխատանքի ընդունելը պետական շրջանակներից դուրս, ինչը նվազեցնում է պարտավորությունները և ծախսերը:Միաժամանակ , մասնավոր հատվածում մրցակցությունը բավականին լուրջ խնդիր է գնի, որակի, ապրանքատեսականու եւ այլնի հարցով:Քանի որ մասնավոր ընկերությունները շարժվում են ավելի շատ գումար վաստակելու ուղղությամբ, նրանց համար շատ կարևոր են նաև գիտական ձեռքբերումներն ու տեխնոլոգիաները։ Ուստի այս ընկերություններն ու հաստատությունները աշխատանքի են ընդունում ավելի շատ մարդկանց և էլիտաների, որպեսզի նրանք կարողանան օգտվել նրանց գիտելիքներից և նախաձեռնությունից, և սա մեծ օգնություն է կառավարությանը։