Իրանի ներքին արտադրական կարողությունները (19)
https://parstoday.ir/hy/radio/iran-i186884-Իրանի_ներքին_արտադրական_կարողությունները_(19)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Այս կապակցությամբ, հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք հաղորդումներ, որոնց շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք գիտելիքահենք արդյունաբերության ազդեցությունը Իրանի տնտեսության ու զբաղվածության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 07:59 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Այս կապակցությամբ, հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք հաղորդումներ, որոնց շրջանակում անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին:Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք գիտելիքահենք արդյունաբերության ազդեցությունը Իրանի տնտեսության ու զբաղվածության վրա:

Գործադիր մարմիններում զբաղվածության կարողությունների հագեցվածությունը և մյուս կողմից էլիտար մտածողության ներարկման կարևորությունը և մասնավոր հատվածի ներկայությունը արտադրության և ձեռներեցության ոլորտներում ,գիտելիքահենք ընկերությունները դարձրել են կարևոր անհրաժեշտություն դիմադրողական տնտեսության իրականացման համար:Գիտելիքահենք արտադրությանը ուշադրություն դարձնելը, այն էլ երկրում տիրող պատժամիջոցների ծանր պայմաններում և գիտելիքահենք ընկերությունների ընդլայնման ոլորտում զգալի հաջողությունների հասնելը վկայում է այն մասին, որ գիտելիքահենք տնտեսության ոլորտում թռիչքը՝ իրական ակնկալիք է և ոչ լոկ կարգախոսային: Այս տեսանկյունից կարելի է ավելի լավ հասկանալ վերջին տարիներին հեղափոխության  առաջնորդի կենտրոնացումը արտադրության վրա և դրա առանցքային դերը գնաճի զսպման և աշխատատեղերի ստեղծման գործում։Աշխատատեղերի ստեղծման նպատակով գիտելիքահենք ոլորտում ներդրումների առաջնահերթության որոշ կարևոր պատճառները ուսումնասիրվելու ենք այս ծրագրում:

Տնտեսական շատ վերլուծաբանների կարծիքով՝ գիտելիքի վրա հիմնված ոլորտում աշխատատեղեր ստեղծելը պահանջում է ավելի քիչ կապիտալ, քան այլ տնտեսական ոլորտներում աշխատատեղեր ստեղծելը:Իրանում կայուն աշխատատեղ ստեղծելու   միջին ծախսը   330 միլիոն թուման է , իսկ գիտելիքահենք ընկերությունների միջոցով աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 30-ից 100 միլիոն թումանի ներդրում: Այս թվերի հիման վրա գիտելիքահենք բաժնում  աշխատատեղերի ստեղծումն ավելի քիչ ծախսատար է, քան մյուս ոլորտները:

Մյուս գործոնն այն է, որ գիտելիքահենք ոլորտում աշխատատեղերի ստեղծումը կարող է կանխել էլիտաների արտագաղթը:Էլիտաների արտագաղթը, տարբեր աղբյուրներում դրա թվային պատկերի վերաբերյալ նշված բոլոր տարբերություններով հանդերձ, անկասկած, երկրի կարևորագույն խնդիրներից է, որը հանգեցնում է  երկրում, մարդկային արժեքավոր կապիտալի կորստի։Գիտելիքահենք ոլորտի զարգացումը և այս ոլորտում աշխատատեղերի ստեղծումը, կարող են համապատասխան աշխատատեղեր ստեղծել մեր երկրի գիտական ​​էլիտաների համար։Շատ փորձագետներ կարծում են, որ գիտելիքահենք տնտեսության զարգացումը գիտական ​​էլիտաների հեռանալը կանխելու կարևորագույն միջոցներից է։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում գիտելիքահենք տնտեսության զարգացումը դարձել է կայուն զարգացման բանալին:Որոշ զարգացող երկրներ կարողացել են հասնել զարգացման մեծ թռիչքների՝ ծրագրելով և զարգացնելով այս ոլորտը:Հնդկաստանն այդ երկրների հաջող օրինակներից է, որը գիտելիքահենք ոլորտում երկարաժամկետ ներդրումներով և պլանավորմամբ ոչ միայն զգալիորեն զարգացել է, այլև դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը:Ներկայումս Հնդկաստանը հմուտ աշխատուժի ամենակարևոր արտահանողներից մեկն է աշխարհում ,ֆինանսական ծառայությունների, ճարտարագիտության և ծրագրային ապահովման ոլորտներում, և այս աճը  հիմնականում արդյունքն  է ՝կրթված աշխատուժի վրա հենվելով:

Մյուս կարևոր գործոնն այն է, որ զբաղվածությունը և գործազրկությունը, յուրաքանչյուր երկրի տնտեսական կարևոր խնդիրներից են, ուստի զբաղվածության աճը և գործազրկության նվազումը համարվում է հասարակությունների զարգացման ցուցիչներից մեկը։Գործազրկությունը սոցիալական կարևորագույն խնդիրներից է և ամենաանցանկալի սոցիալ-տնտեսական երևույթներից մեկը, որը տարբեր ոլորտներում ունի տարբեր հետևանքներ։Վերջին տարիներին Իրանի տնտեսությանը պատուհասած խնդիրներից մեկը գործազրկությունն է։Քանի որ գիտելիքահենք ընկերությունների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված աջակցությունը եղել է և կլինի գիտության վրա հիմնված տնտեսություն ստեղծելու ուղղությամբ, ուստի այս ճանապարհից ստեղծվող զբաղվածությունը շատ ավելի կայուն և ամուր է, քան բնական ռեսուրսների վաճառքից, ինչպիսին է նավթի վաճառքից առաջացած զբաղվածությունը:Գիտելիքահենք  ընկերությունները խթանում և հանրայնացնում են տեխնիկական գիտելիքները հասարակության մեջ՝ շնորհիվ իրենց կարողությունների և գիտելիքի ու հետազոտությունների միաձուլման ու փոխանցման տեղական և արտադրողական բիզնեսների:Այս խնդիրն առաջացրել է գիտելիքահենք ընկերությունների պահպանումը, զարգացումը և կայունությունը, ինչի արդյունքում հարթակ է ստեղծում զբաղվածության և տնտեսական բարգավաճման և տնտեսական արտադրության համար։Բացի այդ, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորարար լինելը և տեղական տնտեսությանը և տարածաշրջանային կարողություններին` որպես գիտելիքահենք ընկերություններում դիմադրողական տնտեսության իրականացման կարևոր հենասյուներին ուշադրություն դարձնելը:

Տնտեսությունը գիտելիքահենք դարձնելը կարող է մեծ չափով լուծել անտեղի զբաղվածության (այսինքն՝ մարդկանց իրենց մասնագիտությամբ զբաղված չլինելու) կարևոր մարտահրավերը։Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 1401 թվականի ֆարվարդինի 1-ի իր ելույթում նաև ասել է.«Աշխատատեղեր ստեղծելը հնարավոր է  հենց գիտելիքահենք այս ընկերությունների հետ համագործակցությամբ:Այսինքն՝ եթե մենք կարողանանք բառացիորեն արտադրել այդ ընկերությունները և ստեղծել դրանք, որպեսզի այս ոլորտում սխալներ թույլ չտանք, որոնք երբեմն պատահում էին նախկինում, ապա կավելանա նաև զբաղվածությունը»:Այդ իսկ պատճառով 1401 թվականի կարգախոսում «զբաղվածություն ստեղծելը»նշված է «արտադրության ու գիտելիքահենք»-ի կողքին ,որը արդյունքն է իսլամական հեղափոխության առաջնորդի այն համոզման ,որ գիտության ու արտադրության բաղադրությունը կարող է ստեղծել զբաղվածություն:

Գիտելիքահենք տնտեսության կարևորության և զբաղվածության վրա դրա ազդեցության մյուս պատճառն այն է,որ կայուն զբաղվածության և գիտելիքահենք զբաղվածության ստեղծումը կնվազեցնի երիտասարդների կողմից պետական ​​ոլորտներում վարչական զբաղվածության պահանջարկը:Երկրում գործազրկության  բարձր մակարդակի պատճառներից մեկն այն է, որ մարդկանց մեծ մասը աշխատանք է փնտրում պետական ​​կառույցներում։Միևնույն ժամանակ, գիտելիքահենք զբաղվածության ընդլայնմանը խոչընդոտող արգելքներից մեկը կառույցներում և հաստատություններում մարդկանց աշխատանքի ընդունվելու ցանկությունն է։Ընդհանրապես, զարգացած երկրների տնտեսությունը ինքնիշխան և պետական ​​տնտեսություն չէ, այն մասնավոր տնտեսություն է, այսինքն՝ կառավարության և մասնավոր հատվածի ինքնիշխանությունը,որը զարգացնում ու առաջ է մղում տնտեսությունը։Մասնավոր ընկերությունների ստեղծումը նշանակում է մարդկանց աշխատանքի ընդունելը պետական ​​շրջանակներից դուրս, ինչը նվազեցնում է պարտավորությունները և ծախսերը:Միաժամանակ , մասնավոր հատվածում մրցակցությունը բավականին լուրջ խնդիր է գնի, որակի, ապրանքատեսականու եւ այլնի հարցով:Քանի որ մասնավոր ընկերությունները շարժվում են ավելի շատ գումար վաստակելու ուղղությամբ, նրանց համար շատ կարևոր են նաև գիտական ​​ձեռքբերումներն ու տեխնոլոգիաները։ Ուստի այս ընկերություններն ու հաստատությունները աշխատանքի են ընդունում ավելի շատ մարդկանց և էլիտաների, որպեսզի նրանք կարողանան օգտվել նրանց գիտելիքներից և նախաձեռնությունից, և սա մեծ օգնություն է կառավարությանը։