Իրանի հաջողակ կանայք(9)
Ֆերիալ Մոստոֆին իրանցի կապիտալիստ և ձեռնարկատեր է, ով աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում։
Ամբողջ աշխարհում ձեռներեց կանայք ամեն օր ավելի մեծ դեր են խաղում իրենց երկրի տնտեսության մեջ։Իրանը բացառություն չէ:Իրանում ևս կան բազմաթիվ հաջողակ ձեռներեց կանայք։Ֆերիալ Մոստոֆին իրանցի կապիտալիստ և ձեռնարկատեր է, ով աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում։ Նա ընկերություններ ունի Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում և Հոնկոնգում։ Մոստոֆին միակ իրանցի կինն է, ով Իրանում ունի ամենամեծ հանքավայրը, որի շահագործումը մեկնարկած նախագիծը ուղղակի և անուղղակի աշխատատեղեր է ստեղծելու 10000 մարդու համար։
Ֆերիալ Մոստոֆին վիճակագրության և տնտեսագիտության ճյուղում ստացել է մագիստրոսի կոչում և աշխատելով հանքերի և արդյունաբերությունների խմբի հոլդինգային ընկերություններում, կարողացել է դառնալ 1993 թվականին հիմնադրված այդ ընկերության գործադիր տնօրեն։ Նրան նաև հաջողվել է դառնալ Իրան-Չինաստան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ և շատ արդյունավետ աշխատանք ծավալել Իրան-Չինաստան առևտրի պալատի ներդրումային հանձնաժողովում: 7-րդ եւ 8-րդ շրջաններում եղել է Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների պատվիրակության կազմի անդամ։ Մոստոֆին ասում է. ««Ընտանիքով մենք սովոր ենք քրտնաջան ու ծանր աշխատել։ Քանի որ ես անձամբ սիրում եմ Իրանը և այս հողն ու ջուրը համարում եմ իմ էության մի մասնիկը, պատրաստ եմ միշտ աշխատել նրա զարգացման ուղղությամբ»:
Երբ Ֆերիալ Մոստոֆին 23 տարեկան էր, որպես դասախոս վիճակագրություն էր դասավանդում Շահիդ Բեհեշթիի համալսարանում, և երեք տարի դասավանդելուց հետո, մշակութային հեղափոխության սկզբից և համալսարանների փակումից հետո, նա չդիմացավ տանը մնալուն, և իր ամուսնու հետ ընկերություն հիմնեց Բրիտանիայում և սկսեց իր առաջին առևտրային գործունեությունը։ Ինքը՝ իր առաջին առևտրային գործունեության մասին այսպես է պատմում. «Թեև շատ էի ցանկանում գործունեությունն սկսել Իրանում, բայց ճակատագրի բերումով այս ոլորտում իմ բախտը փորձեցի Բրիտանիայում։ Այդ երկրում ես հիմնեցի իմ առաջին ընկերությունը։ Միգուցե սկսելու համար Բրիտանիան ընտրելու պատճառն այն էր, որ ես մի քանի տարի ապրել էի այդ երկրում և ծանոթ էի այդ երկրի կյանքի ու աշխատանքի սկզբունքներին ու կանոններին։ Թեև աշխարհի որևէ կետում դժվար է տնտեսական-առևտրային գործունեություն սկսելը, բայց ես ընդառաջում եմ մարտահրավերներին։ Գուցե ավելի լավ է ասել, որ չեմ սիրում հեշտությամբ ստանալ այն, ինչ ուզում եմ։ Եթե ես քրտնաջան աշխատում եմ իմ ուզածին հասնելու համար, ապա այն, ինչին,որ հասնում եմ, ինձ համար հաճելի և արժեքավոր է»:
Ֆերիալ Մոստոֆին 2015 թվականին Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության կողմից ընդգրկվել է «Տարվա լավագույն կին գործարարների տասնյակ»-ում։ Նա ասում է,- «Ներկայումս այն ընկերությունը, որը ես ղեկավարում եմ, միանում է չինական և եվրոպական ընկերություններին և միասնաբար նախագծեր ենք իրականացնում։ Բայց այս ճանապարհով իրականացված ծրագրերի մեծ մասը պատկանում է պողպատի և հանքարդյունաբերության ոլորտին։ Ներկայումս ամուսնուս հետ միասին ղեկավարում ենք չորս ընկերություններ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում և Հոնկոնգում և երեք ընկերություններ Իրանում, որոնք աշխատում են նախագծերի կառավարման, ERP-ի, MIS-ի, արդյունաբերության համար անհրաժեշտ հումքի ներմուծման, մեքենաների և պահեստամասերի ոլորտներում։ Որոշ ընկերություններում ես գլխավոր գործադիր տնօրեն եմ, իսկ ամուսինս տնօրենների խորհրդի նախագահ, և որոշ ընկերություններում՝ ես տնօրենների խորհրդի նախագահ եմ, իսկ նա՝ գործադիր տնօրեն։ KDD ընկերության գործունեությունը նվիրված է միայն նախագծերի կառավարմանը»։

Մոստոֆին, խուզեստանցի տիկինը, ով առանց աշխատելու կարող էր ապրել շքեղության մեջ, իր կյանքի յոթերորդ տասնամյակի կեսերին երիտասարդական եռանդով աշխատում է և ասում է, որ աշխատելու սերը ժառանգել է հորից։ Իհարկե, գործարարությունը տարիք կամ սեռ չի ճանաչում։ Տնտեսագիտության ոլորտում աշխատող լրագրողը նրա մասին ասում է,-«Տիկին Մոստոֆին ամենահետաքրքիր անձնավորություններից է, ում հետ հարցազրույցներ են վարել: Նա միշտ տեղյակ է ընթացիկ խնդիրներից և ճանապարհորդում է աշխարհի տարբեր ծայրեր։ Նա մանկուց հարուստ է եղել, բայց դարձյալ շատ է աշխատում։ Նա հոգնել չունի: Նույնիսկ երեկոյան ժամը 9-ին հարցազրույց եմ վարել նրա հետ: Ես չեմ կարող պատկերացնել այսպիսի ոգևորություն երբ ես դառնամ 60 տարեկան»: Տիկին Մոստոֆին գերզբաղված է: Նա մի քանի ընկերություններ ունի Իրանում, Եվրոպայում, Չինաստանում, Հոնկոնգում, և միայն այս ընկերությունն իրականացնում է մի քանի խոշոր ծրագրեր, որոնք արդեն բավական են մի հոգու գերզբաղվածության համար։ Բայց նա դեռ շարունակում է ջանքեր գործադրել և առաջ ընթանալ։ Այս առնչությամբ նա ասում է. «Կյանքում դուք հասնում եք մի կետի, ձեր հաջողությունից առավել, ձեր սիրտը բաբախում է սոցիալական մեծ աշխատանքի և ձեր երկրի զարգացմանն օգնելու համար: Ուզում եմ կառավարչական և արդյունաբերական աշխատանքի տարիների ընթացքում իմ ձեռք բերած փորձերը օգտագործել իմ երկրին ծառայելու համար»։
Թերևս ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես Ֆերիալ Մոստոֆին հառաջադիմեց և դարձավ այն տնօրենը, ով այսօր կանգնած է հավատքի գագաթնակետին: Նա այս առնչությամբ ասում է. «Ջանադրություն: Միգուցե որոշ մարդիկ, եթե իմ տեղում լինեին, երբ հայրս Խուզեստանում ազդեցիկ և հաջողակ մարդ էր, ավելի քիչ մտածեին աճելու և զարգանալու մասին, բայց կյանքում իմ օրինակը եղել է հայրս, ով նույնիսկ այն ժամանակ, երբ կարիքը չուներ չի դադարել աշխատել, ջանքեր գործադրել և շարժվել վեհության ճանապարհով: Միգուցե հենց այս մոդելն է ստեղծել իմ անհատականությունը: Մոդել, որտեղ գենդերային մոտեցումը և կին լինելը դեր չեն խաղում, այլ առաջին տեղում է անհատական ունակությունները, և այդ պատճառով ես ձգտեցի ստեղծել այդ կարողությունները, և կարողացա սովորել տնտեսագիտություն և ստանալ ասպիրանտուրայի աստիճան, և անել առաջին քայլը հիմնելով ընկերություն առևտրի ոլորտում և սկսել նախագծերի կառավարում: Դրանից հետո, բացի բուհերում դասավանդելուց, լրջորեն մտա արդյունաբերության ոլորտ»։
«Կանանց դերը կայուն զարգացման մեջ» թեմայով ցուցահանդեսում տիկին Մոստոֆին ընտրվեց, որպես տարվա լավագույն 10 կանանցից մեկը։ Նրա բարի համբավը միջազգային ասպարեզում եւս մեկ հատկանիշ է, որը չի կարելի անտեսել: Մոստոֆին այս առնչությամբ նշում է. «Իրանցի կին տնտեսական ակտիվիստի միջազգային իմիջը ոչնչով չի տարբերվում արտասահմանյան մրցակիցներից: Անձամբ ես կարող եմ ասել, որ իմ ներկայությունն ու գործունեությունը տնտեսության և արդյունաբերության մեջ ոչնչով չի տարբերվում աշխարհում կին գործարարների չափանիշներից»: Անկեղծ ասած, Իրանում ես սեռով պայմանավորված սահմանափակումների առկայությունը չեմ զգացել, բայց ցավոք, իմ զգացմունքներով մարդիկ կանանց մեջ փոքրամասնություն են կազմում, և կարծես թե շատ կանայք սեռը սահմանափակող գործոն են համարում»։
Թեև կանայք միշտ պատասխանատու են անձնական և ընտանեկան կյանքի համար,բայց նրանք, ովքեր հավասարակշռություն են ստեղծում աշխատանքային և ընտանեկան կյանքի միջև, ավելի հաջողակ են: Հավասարակշռված կյանքը միտքը պատրաստում է ստեղծագործ գաղափարների համար: Տիկին Մոստոֆին ու իր ամուսինը լրացնում են միմյանց: Ցանկացած կողմից ցանկացած աջակցություն բերում է առաջընթացի, իսկ ցանկացած ուղղությամբ ցանկացած խոչընդոտ նահանջ և վախ է առաջացնում։ Տիկին Մոստոֆին ասում է. «Փաստն այն է, որ միայն տղամարդու խրախուսելն ու աջակցելը առաջընթացի միջոց չէ, բայց անշուշտ, մեր ներկայիս հասարակության կանայք աջակցության կարիք ունեն: Իհարկե, խոսքը ոչ միայն աջակցության մասին է, այլ նաև կանանց առաջընթացին խոչընդոտելը հարաբերությունների մյուս կողմն է, որը մենք երբեմն տեսնում ենք տնտեսական և սոցիալական գործընկերության մեջ: Տնտեսական և արդյունաբերական միջավայրը նման է պատերազմի, և եթե որոշված է մի անհատ ներկայանա պատերազմի դաշտում ու փորձի կռվել, ապա չպետք է ներքաշված լինի ներքին կռիվների մեջ, ուրեմն ընտանիքի և ամուսնու աջակցությունը շատ կարևոր է: Այդ դեպքում կհաղթի նա, ով կվայելի այս աջակցությունը»:
Տարիներ շարունակ տղամարդիկ եղել են բիզնեսի հիմնական առաջնորդները և գերիշխել բիզնեսի աշխարհում, սակայն հաջողակ և ընդունակ կանանց ի հայտ գալով բոլորովին նոր դարաշրջան է սկսվել ամբողջ աշխարհում կին ձեռներեցների և գործարարների համար: Այսօր կանայք տղամարդկանց հետ հավասար դիրքում են և իրենց անուններով բիզնեսներ են հիմնել տարբեր արդյունաբերություններում, ներառյալ հրատարակչության, տեխնոլոգիաների, լրատվամիջոցների և արդյունաբերության ոլորտներում: Գործարարության կատեգորիան արագորեն ընդլայնվում է, և կանանց գործարարությունը հայտնվել է աշխարհի շատ երկրների ուշադրության կենտրոնում։ Որոշ հետազոտողներ համոզված են, որ կանանց ձեռնարկատիրական գործունեությունը կարևոր դեր ունի երկրի առողջ տնտեսություն ունենալու հարցում: Կանայք կարճ ժամանակում մտնելով բիզնես ասպարեզ, կարողացան արդյունավետ դեր խաղալ իրենց երկրի տնտեսական զարգացման գործում։