Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(99)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Ֆավի անկման պատճառներին և Իրանի հետ ԱՄՆ-ի ուղղակի առճակատման գնալուն։
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Սադամի վարչակարգին ցուցաբերած Ամերիկայի համակողմանի աջակցությամբ Ֆավ թերակղզու անկմամբ պատերազմի հավասարակշռության փոփոխության և երկու գերտերությունների՝ Արևմուտքի ու Արևելքի և նրանց արբանյակների ժամանակակից զենքերի մասին։ Ֆավի անկումը, ընդհանուր առմամբ, արդյունք էր իրաքյան բաասական ռեժիմի ուժերի և տեխնիկայի մի փոքր արտասովոր գերազանցության, ինչպես նաև պատերազմի ավարտին այդ երկրի ռազմավարության փոփոխության՝ պաշտպանականից հարձակողականի:
Ֆավից 1000 կիլոմետր հեռավորության վրա հյուսիս-արևմուտքում իրանական ուժերի ներկայությունը և Իրաքի ռազմավարության փոփոխության մասին ԻԻՀ-ի անտեղյակությունը Ֆավի անկման մյուս կարևոր պատճառներն էին: ԻՀՊԿ-ի Խաթամ 1-ի շտաբի ծրագրման հարցով տեղակալ գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը Ֆավի անկումից մի քանի ամիս անց բացատրելով այս հարցն ասաց.«Իրաքի բաասական բանակի բոլոր շարժումները որպես ռազմավարություն մեր մտքում չէին: Երեք խնդիր ստվերեց մեր մտածողությունը՝ Նախ՝ 1365 (1986) և 1366 (1987) թթ․-ին թշնամու կորուստների սխալ վերլուծությունը, որն ամենաշատ վնասը հասցրեց մեզ։ Երկրորդ՝ հարավային ճակատներում փակուղային իրավիճակն ու դեպի հյուսիս-արևմուտք շարժվելը, և ամենագլխավորը՝ հակառակորդի ռազմավարության պատկերացման բացակայությունը։
Միևնույն ժամանակ, իրանական ուժերի ներկայությունը հյուսիս-արևմուտքում՝ Ֆավից 1000 կիլոմետր հեռավորության վրա, որը ներկայացնում էր Իրանի ռազմավարության փոփոխություն, շատ կարևոր խնդիր էր համարվում, քանի որ հրամանատարական ցանցը, նյութատեխնիկական ապահովումը և իրանական ուժերը տեղակայված էին հարավային ճակատներում։ Հողատարածքի հարթությունը, ռազմաճակատների մոտիկությունը, այս հողում մի շարք հարձակողական ու պաշտպանական գործողությունների կրկնությունը, թուլությունների ու թերությունների վերացումը բերել էին Իրաքի նկատմամբ Իրանի գերակայությանը։ Այնուամենայնիվ, այս առավելությունները հյուսիս-արևմտյան տարածաշրջանում գոյություն չունեին: Արդյունքում Սադամի վարչակարգին տրամադրվեց անհրաժեշտ և համապատասխան ժամանակ՝ ուժերն ու օբյեկտները տեղափոխելու և հարավային տարածաշրջանում հաստատելու համար։
Սա այն հնարավորությունն էր, որը միշտ փորձում էր օգտագործել Իրաքը, ինչը գործնականում ձեռք բերվեց։ Ավելի ուշ New York Times-ը գրեց.«Ֆավի իրանցի հրամանատարները չէին կարծում, որ իրաքցիները ցանկանում կամ էլ կարողություն ունեն իրենց ուժեղ պաշտպանական դիրքերի վրա հարձակվելու համար, և իրաքցիներն օգտվեցին անվտանգության այդ կեղծ զգացումից և անակնկալի բերեցին իրանցիներին»:
․․․․
Ֆավի անկումից հետո, որը պատերազմին վերջ տալու նախագծի սկիզբն էր, բազմաթիվ քննարկումներ եղան Ֆավի անկման մասին։ Ֆավի անկման պատճառներից մեկը եղել է իրաքյան բաասական բանակի հարձակումներին դիմակայելու համար բավարար ռազմական ուժի բացակայությունը։ Հարավային ճակատներում տիրող փակուղու պատճառով անակնկալ և հաջող գործողության համար բաասական բանակի նկատմամբ ռազմական գերակայությունը պահպանելու միակ ճանապարհը հյուսիսարևմտյան ռազմաճակատներում գործելն էր: Այդ իսկ պատճառով 1987-ի աշնանը և 1988-ի ձմռանը հյուսիսարևմտյան ռազմաճակատներում իրականացվեցին մի քանի մեծ ու փոքր գործողություններ։
Այստեղ հարց է առաջանում, որ եթե այդ գործողությունները չկատարվեին, և ուժերի, հատկապես Հեղափոխության պահապանների կենտրոնացումը պահպանվեր հարավային ճակատներում, հնարավոր կլիներ արդյո՞ք հարավում Իրաքի բաասական բանակի ներխուժումը և պաշտպանական գծերի փլուզումը: Համաձայն հարավային տարածաշրջանում պատերազմի ռազմական դաշտում տիրող իրավիճակի՝ Իրանի համար հիմնականում երեք տարբերակ կար: Նախ՝ ելնելով այն հավանականությունից, որ բաասական թշնամին ի վերջո հարձակվելու է հարավային շրջանի վրա, անհրաժեշտ նախապատրաստություն պետք է ձեռք բերվեր՝ հակահարձակման միջոցներով այս տարածաշրջանում Իրաքի հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար:
Նկատի ունենալով, որ հարավում հարձակման ենթակա տարածքը պարզ չէր, այս լուծումը մեծ ազդեցություն չունեցավ Իրանին հանկարծակիի բերելու Իրաքի քայլը կանխելու համար, մինչդեռ իրանական ուժերի կողմից գործողություններ չկատարելը նույնպես ունեցավ իր վնասները, հատկապես այն, որ «Բասիջի» (աշխարհազորային) ուժերի սովորությունը հարձակմանը ներկա լինելը և պաշտպանության ժամանակ քաղաքներ վերադառնալն էր։ Ուստի պաշտպանական ռազմավարության որդեգրման դեպքում գոնե կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէր լինի լայնորեն օգտագործել «Բասիջի» և ժողովրդական ուժերը՝ որպես Իրանի գործող ուժերի հիմնական մարմին։ Երկրորդ ելքը հյուսիսարևմտյան տարածաշրջանում գործողություններ իրականացնելն էր՝ Իրաքի բաասական բանակի ստորաբաժանումները հարավային ճակատներից հյուսիս-արևմուտք տեղափոխելու ակնկալիքով, սակայն դա նույնպես սպասված արդյունքին չհասավ։
Վերջին լուծումը խաղաղության հաստատումն էր, որին հետապնդում էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ թիվ 598 բանաձեւի կետերը փոխելու քաղաքական սակարկությունների միջոցով։ Այս նկատառումներից ելնելով, ԱՄՆ-ի, Խորհրդային Միության և նրանց դաշնակիցների անմիջական և լայնածավալ աջակցությամբ իրաքյան բաասական բանակի մարտական հզորության բարձրացման պատճառով հարավային տարածաշրջանում իրանական ուժերի կենտրոնացումը կամ ապակենտրոնացումը՝ իրաքյան ներխուժման մեկնարկի դեպքում վճռական ազդեցություն չունենա պատերազմի ընթացքը հօգուտ Իրանի փոխելու համար։ Անգամ ենթադրելով իրանական ուժերի կենտրոնացում Ֆավի տարածքում, այս տարածքի անկումը միայն ուշացումով կլիներ։ Այդ պատճառով Ֆավի անկման մասին հրամանատարների զեկույցը լսելուց հետո պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին ասաց.«Եթե մենք ունենայինք 40 գումարտակ, թշնամին նորից կգրավեր Ֆավը»։
․․․
Ֆավի անկումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ ամերիկացիները օգնելով Սադամին դիմել են Իրանի հետ ուղիղ պատերազմի: Ֆավը հետ գրավելու նպատակով իրաքյան բանակի հարձակմանը զուգահեռ՝ 1988 թվականի ապրիլի 18-ին, ի պատասխան Samuel B. Roberts ռազմանավի ականի հետ բախման, ամերիկյան ռազմանավերը հարձակվեցին Սալման և Նասր անունով իրանական երկու նավթային հարթակների վրա և ավերեցին նավթային տերմինալներն ամբողջությամբ: Պարսից ծոցում Իրանի նավթային օբյեկտները, հատկապես այս հարթակները, շատ խոցելի էին ամերիկյան ռազմանավերի հարձակումների նկատմամբ։ Որովհետև Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը չէին կարողանում պաշտպանել նրանց։
Մոտ երեք ժամ անց ԱՄՆ-ն Սիրի կղզու տարածքում հարձակվեց Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմի «Ջոշան», «Սահանդ» և «Սաբլան» ռազմանավերի վրա և Wainwright և Simpson ռազմանավերից արձակված «Հարփուն» առաջադեմ հրթիռներով խոցեց և խորտակեց դրանց: Այս հարձակումների ժամանակ նահատակվեցին ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի 64 անդամներ։ Այս հակամարտություններից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ իր ռազմական նավատորմով աջակցելու է Պարսից Ծոցով շրջող բոլոր նավերին։ Նման իրավիճակում Պարսից ծոցը ականազերծելու հարցում ԱՄՆ-ին օգնեցին նաև եվրոպական երկրները։
Իրանի նավթային օբյեկտների դեմ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն վառելիքի և աջակցության համար մեծապես կախված էր Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի բազաներից: Այս երկիրն օգտագործում էր այդ երկրներում իր օդային և ծովային օբյեկտները Պարսից ծոցում Իրանի ազգային շահերի և ռազմական հնարավորությունների վրա հարձակվելու համար։ Բացի նավահանգիստը ԱՄՆ-ին հանձնելուց, Քուվեյթը վճարում էր նավերի վարձակալության ծախսերը, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր Պարսից ծոցում և ամեն ամիս մոտ 9 միլիոն գալոն վառելիք էր մատակարարում ԱՄՆ ռազմական նավատորմին: Ամերիկյան նավերն օգտագործում էին Սաուդյան Արաբիայի նավահանգիստները Պարսից ծոցում և այնտեղ ստանում վառելիք և այլ ծառայություններ։
Բահրեյնը նաև ամերիկյան մարտական ուղղաթիռների բազան էր, և ամերիկյան ինքնաթիռներն անընդհատ օգտվում էին այդ երկրի օդանավակայաններից։ Ամերիկյան ինքնաթիռներն օգտագործում էին նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի տարածքը, և Էմիրությունների նավահանգիստներում բացի վառելիքով լիցքավորվելուց այնտեղ նաև վերանորոգվում էին ամերիկյան ռազմանավերը։ Ամերիկացի ռազմական հրամանատարները Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցությունը չափազանց կարևոր էին համարում իրենց գործողությունների հաջողության համար։