«Յոթ օրանգ», Իրանի ազգագրական երաժշտություն (19)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187242-Յոթ_օրանգ_Իրանի_ազգագրական_երաժշտություն_(19)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօրվա զրույցում անդրադառնալու ենք Բուշեհր նահանգի երաժշտությանը: Նախ հրավիրում ենք ունկնդրել մի հատված Բուշեհրում շատ հայտնի «Բանդարի» երաժշտությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 10:35 Asia/Tehran

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօրվա զրույցում անդրադառնալու ենք Բուշեհր նահանգի երաժշտությանը: Նախ հրավիրում ենք ունկնդրել մի հատված Բուշեհրում շատ հայտնի «Բանդարի» երաժշտությունից:

Միասին ունկնդրեցինք մի հատված Բուշեհրի շրջանի գեղեցիկ երաժշտությունից: Բանդարի երաժշտությունն Իրանի հարավային շրջանի ամենահայտնի երաժշտությունն է, որը շատ ընդհանրացված է Բուշեհրում, Հորմոզգանում և Խուզեստանում և նվագում են հարսանյաց և այլ խրախճանքի միջոցառումներում:

Այս տեսակ երաժշտությունը կրում է աֆրիկացի ներգաղթյալների մշակույթի ազդեցությունը և ունի ուրախ ու արագ ռիթմ և հնչում է այնպիսի գործիքներով, ինչպիսիք են տմբլակը, դհոլակը և պարկապզուկը։ Երաժշտության այս ոճը տարածված է ոչ միայն հարավում, այլեւ ողջ Իրանում:

Երաժշտության բոլոր տեսակների մեջ կարելի է զգալ երաժշտության ու այդ շրջանի ժողովրդի լեզվի անմիջական կապը։ Իրականում յուրաքանչյուր տարածաշրջանի երաժշտության մեջ ռիթմը, արագությունը և ընդհանրապես ձևը անմիջականորեն կապված են տվյալ շրջանի լեզվի հետ։ Այս հարցը այս տարածաշրջանում տարբեր ոճերի երաժշտության առաջացման պատճառ է դարձել։

Բուշեհր նահանգի բնակիչների շրջանում մեծ տարածում գտած երաժշտության տեսակներից մեկը կոչվում է «Խայամ Խանի»։

Խայամ խանին ընկերական հավաքույթների, հատկապես գիշերային հավաքույթների ու խնջույքների առանձնահատուկ երգերից է։ Բուշեհրի երաժշտության այս ձևը կատարվում է որոշակի ռիթմով և ուղեկցվում է ֆլեյտայով և հարվածային գործիքներով, ինչպիսիք են դափը կամ դայրան, իսկ հանդիսատեսը ծափ է տալիս։ Խայամ Խանին կատարվում է մենակատարի կողմից և Խայամի մեկ կամ մի քանի քառյակ կարդալուց հետո, ընթերցվում են տարբեր բանաստեղծություններ՝ որպես լրացում և կրկին ընթերցում քառյակներ Խայամից:

Խայամ խանիում, բացի Խայամի քառյակներից, կարող են օգտագործվել նաև այլ բանաստեղծների և ժողովրդական բանաստեղծությունների երկտողեր և քառյակներ։ Խայամ Խանիում օգտագործվում է Խայամի ստեղծած հանգը, որը երևում է նրա քառյակներում։ Ուստի այս մեծ բանաստեղծի պատվին երաժշտության այս տեսակը կոչվում է Խայամ Խանի։  Խայամ Խանիի հայտնի վարպետներ են՝ «Խեդեր Ազիզզադեհ» կամ «Նախոդա Խեդեր»-ը։

Ուկնդրեք մի հատված Նախոդա Խեդերի Խայամ Խանիից:

Լսեցիք մի հատված Նախոդա Խեդերի գեղեցիկ ձայնով: Խեդեր Ազիզադեն ծնվել է 1948 թվականին Բուշեհրում։ Նրա բնավորությունը, պահվածքն ու ապրելակերպը պատճառ են դարձել, որ ոմանք նրան «Խայամ» մականունը տան։ Նա երաժշտությանը ծանոթ էր մանկուց։ Նրա հայրը՝ Խեդերը, նվագում էր ֆլեյտա և երգում։ Նա նույնպես շարունակեց հոր ուղին և մեծ ջանքեր գործադրեց բուշերի երաժշտությունը վերակենդանացնելու համար:

*******

Երաժշտության մեկ այլ տեսակ, որը հայտնի է Հարավային շրջաններում և Բուշերի բնակիչների մոտ, կոչվում է «Շարվեխանի»:

Շարվեխանին արտահայտիչ և տխուր երգով երկտող  է, որը կատարվում է տեղական լեզվով։ Երաժշտության այս տեսակը լոռի շրջանի երաժշտության տեսակներից է, որը կատարվում է Բուշերում և Հորմոզգանում։ Դաշտին, Դաշտեստանը, Թանգեստանը և որոշ չափով Շաբանկարեն և Բուշեհրը Շարվեխանիի հիմնական կենտրոններն են։

Շարվե նշանակում է դանդաղ ու աղմկոտ ձայն, որը վերցված է պարսկերենից, որը նշանակում է երգելու տեսակ և ոտքերի ձայն։ Բուշեհրում այն ​​նաև կոչվում է Հաջիանի կամ Շանբեի։ Բուշեհրում, մինչ Շարվեխանին սկսելը, ընթերցվում են Մոլանայիի Մասնավի կամ երբեմն Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները որպես ներածություն և երգչի, ինչպես նաև ժողովրդի և հանդիսատեսի նախապատրաստում:

Շարվեխանին սովորաաբար կատարում են հանդիսավոր հավաքների ժամանակ և գրականասեր մարդկանց հավաքում, իսկ ընդհանրապես Բուշեհրի ավանդական մշակույթում առանձնակի հարգանք են ցուցաբերում Շարվե երաժշտության և կատարողների նկատմամբ: Երաժշտության այս տեսակը կատարվում է առանց երաժշտական ​​գործիքների։

Հրավիրում ենք ունկնդրել մի հատված Շարվեխանիից:

Աշխարհում հնագույն նախապատմություն ունեցող երաժշտության տեսակներից մեկը աշխատանքային երաժշտությունն է: Աշխատանքային երաժշտության էությունը կյանքի, ապրելու և շարժման ցանկությունն է, և այն փոխվում է տարբեր շրջաններում՝ ելնելով աշխատանքային գործիքի տեսակից։

«Նեյմեխանի»-ն Բուշեհրի աշխատանքային երաժշտության տեսակներից է, որը երգում են ծովում թիավարելիս և ձկնորսության ժամանակ կամ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս երգեցողության ծագումը աֆրիկացի ստրուկներից է, որոնք ժամանակին երգում էին հարց ու պատասխանի տեսքով՝ աշխատանքում հոգնածությունը վերացնելու համար:

«Նեյմեները» բաժանված են մի քանի մասերի. այդ թվում՝ թիավարելու, խարիսխ հանելու, ցանց նետելու, և առագաստներ բարձրացնելու նեյմեներ: Կախված այս կատեգորիաներից, փոխվում է այս նեյմեխանիների ռիթմը, ինչպես նաև յուրաքանչյուրն ունի իր տեքստը, և սովորաբար Սարխան կամ Սարհանգ անունով մեկը երգում է տողեր, իսկ մյուս աշխատողները՝ ձայնակցում են նրան և այս կերպ համակարգվում է նրանց աշխատանքային ռիթմը։ Երաժշտության այս տեսակը սովորաբար կատարվում է առանց երաժշտական ​​գործիքների։

Լսենք Մոհսեն Շարիֆյանի կատարմամբ նեյմեխանի, Լիան խմբի ընկերակցությամբ: Այս նեյմեխանին ուղեկցվում է երաժշտական գործիքով:

Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Իրանի հարավային այլ շրջանների երաժշտությանը:

Հաղորդման ավարտին հրավիրում ենք ունկնդրել Բուշեհրի գեղեցիկ երաժշտություն «Լիան» խմբի կատարմամբ: