Իրանի հաջողակ կանայք(10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187314-Իրանի_հաջողակ_կանայք(10)
Նազանին Դանեշվարը իրանցի հաջողակ կանանց թվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2022 08:50 Asia/Tehran

Նազանին Դանեշվարը իրանցի հաջողակ կանանց թվում է:

Ժամանակակից աշխարհում, չնայած բոլոր սահմանված կարելիներին և չի կարելիներին, իրանցի կանանց առաջընթացը շատ ակնառու  է, և ամեն օր մենք լսում ենք կանանց անուններ, որոնք Իրանի հպարտությունն են: Նազանին Դանեշվարն իրանցի հաջողակ կանանց թվում է: Նա ծնվել է 1362թ.(1983թ.) Թեհրանում և երիտասարդ տարիքում կարողացել է  մեծ դեր ունենալ  երկրի տնտեսության մեջ:Այս հաղորդման ընթացքում  ծանոթանալու ենք Իրանցի  այս հաջողակ տիկնոջ հետ:Մնացեք մեզ հետ.

Նազանին Դանեշվար

Նազանին Դանեշվարը ծնվել է կիրթ ու կուլտուրական ընտանիքում։ Չնայած նրա  ընտանիքը ցանկում էր, որ Նազանինը  բժշկական ճյուղում կրթություն ստանա, բայց նա ավարտեց ուսումը համակարգչային գիտությունների  ճյուղում։  Նազանին Դանեշվարն այնուհետև մեկնեց Վիեննա,իր ուսումն  Ունիվերսալ տեխնիկական համալսարանում շարունակելու համար, բայց  օտարության մեջ լինելը նրան թույլ չտվեց մնալ այնտեղ։ Վիեննայից վերադառնալուց հետո նա ընդունվել է Ամիր Քաբիր համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ճարտարագիտության ճյուղում։

 Նազանին Դանեշվարը, որ  Անգլիայում տեսել էր ինտերնետային կայքերի և ինտերնետով գումար վաստակելու նմանատիպ օրինակներ, Իրան վերադառնալուց հետո մոր գնումները նրա մտքում առաջացնում են ինտերնետ սուպերմարկետ հիմնելու գաղափարը: Կայքը,որը կոչվում էր Մեյդանաք, միանգամայն 2009 թվականին մեծապես ընդառաջվեց քաղաքացիների կողմից, սակայն Թեհրանում ծառայությունների մատուցման պլանավորման բացակայության, երթևեկության և տրանսպորտային խնդիրների պատճառով այն ձախողվում է: Բայց Նազանինը մեծ դաս է քաղում այս անհաջողությունից և գիտակցում է, որ ցանկացած աշխատանք սկսելու համար պետք է բավականաչափ պատրաստվածություն կամ փորձ ձեռք բերել։ Նա հարցազրույցներից մեկում ասել է.- «Այդ ժամանակ ես հասկացա, որ ես չգիտեմ բիզնեսի այբուբենը, և սա մի ծրագրավորողի պատրանքն էր, ով կարծում էր, որ կարող է վերահսկել և կառավարել իր գրած յուրաքանչյուր ծրագիր»:

Բայց Դանեշվարը չի հուսահատվում։ Համալսարանն ավարտելուց հետո դասավանդել է այն հաստատությունում, որտեղ սովորել էր նախկինում։ Եվ որոշ ժամանակ անց նա ընկերությունում  աշխատում է որպես սկսնակ ծրագրավորող:  Այս ընկերությունը նրան ուղարկում է Անգլիա՝ մասնակցելու մեկամյա դասընթացների։ Նա իրեն լավ է դրսևորում Անգլիայում, այն աստիճան, որ ընտրվում է որպես ծրագրի գլխավոր տնօրեն:

Այնուհետև Դանեվարը մեկնում է Գերմանիա։ Նա նաև աշխատում է Գերմանիայում Groupon ընկերության տեխնիկական բաժնում: Գերմանիայում էլեկտրոնային առևտրի ընկերության եռամսյա դասընթացներն ավարտելուց  և Իրան վերադառնալուց հետո, քրոջ և հոր հետ պաշտոնապես սկսել է իր բիզնեսը 50 միլիոն թուման նախնական կապիտալով  և գործարկել  է «Թախֆիֆան» կայքը:

«Թախֆիֆան»  կայքն իրանական առաջին խմբային գնումների և զեղչերի կայքն է, որը  գործարկվել է 2011 թվականին տիկին Նազանին Դանեշվարի կողմից:Կայքը  հարթակ է առօրյա կյանքում օգտագործվող բոլոր տեսակի ծառայությունների և ապրանքների տրամադրման համար: Ծառայություններում  ներառված են բոլոր տեսակի ռեստորաններ, զվարճանքի կենտրոններ, առողջապահական և կրթական կենտրոններ, ճանապարհորդություն,  բոլոր տեսակի բազմազան  ապրանքներ:

«Ոգևորվածության լավ զգացումը» հասկացություն է, որը «Թախֆիֆան» կայքը փորձում է ներկայացնել հաճախորդին։ Այս կայքի հաճախորդները ոչ միայն գնորդներ են, այլ նաև վաճառողները որպես բիզնես գործընկերներ օգտվում են այդ համակարգում ստեղծված արժեքներից:

Ներկայումս «Թախֆիֆան»-ը ճանաչված է, որպես Իրանում խմբային զեղչերի առաջին և ամենամեծ վեբկայք և բիզնեսի սեփականատերերի գովազդի նորագույն մեթոդ: Այն էլեկտրոնային առևտրի ոլորտում ամենահաջող կայքերից է, այնպես որ Իրանի չորրորդ  վեբփառատոնում գործարարության ոլորտում ճանաչվել է որպես առաջատար կայք և արժանացել է փառատոնի մրցանակին: 

Նազանինը համոզված է, որ այս բիզնեսում հաջողության գաղտնիքը միայն տեխնիկական գիտելիքներ ունենալը չէ։ Այս աշխատանքի ուժեղ կետնն այս բիզնեսի տեսակին և մոդելին լիովին ծանոթ լինելն է: Եթե ​​խնդիրը պարզապես կայք ստեղծելն է, ապա յուրաքանչյուրը կարող է կայք ստեղծել՝ վճարելով որևէ ընկերության: Նա նաև կարծում է, որ բիզնեսի կառուցվածքի ճիշտ ըմբռնումը շատ ավելի կարևոր է, քան տեխնիկական հարցերը և կարծում է, որ այդ գործում տեխնիկականը  10 տոկոս է կազմում, մնացած 90 տոկոսը բիզնեսի աճի համար անհրաժեշտ գործառնություններն են։

Թախֆիֆանն Իրանի վեբ փառատոնի  գործարարության  և բիզնեսի ոլորտում հաղթող է ճանաչվել «լավագույն կայք» անվանակարգում և խմբային զեղչերի լավագույն կայքերից է։ Թախֆիֆանը կազմված է երկու պարսկերեն «թախֆիֆ» և անգլերեն «on» բառերից։ «Թախֆիֆ» պարսկերենով նշանակում է «զեղչ» և on անգելերնով նշանակում միացած։ Իրականում կայքի անվանումը նշանակում է, որ զեղչը ակտիվ է և կարելի է օգտագործել այն։Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Ասիա- Խաղաղօվկիանոսյան առևտրի և արդյունաբերության պալատների համադաշնության (cacci) 32-րդ նստաշրջանում տիկին Դանեշվարն ընտրվել է որպես լավագույն երիտասարդ գործարար: Այս  մասին նա ասում է. «28 երկրներից հաջողակ գործարարներ կային, և ես երբեք այսքան հաջողակ մարդկանց մեկտեղ չեմ տեսել։ Մեկը սննդի ոլորտում լավագույն ապրանքանիշն էր ներկայացրել, մյուսը ցեմենտի ոլորտում, և... հետաքրքիր է, որ երբ ես օդանավակայանից տաքսիով գնում էի միջոցառման վայր, տաքսու վարորդը, ով նկատեց, որ  Իրանից եմ ասաց, որ վարորդական իրավունքդ վերջերս ես ստացել  քո երկրում։ Նշանակում է, որ Իրանն այնքան անհայտ է մնացել, որ նույնիսկ մեր հարեւան երկրի ժողովուրդն է մեր մասին նման պատկերացում կազմել, այն էլ այն դեպքում,երբ  մեծ թվով իրանցիներ  այդ երկիր  են գնում-գալիս: Երբ տեսա այս մարդկանց, զգացի, որ իմ ներկայության հիմնական պատճառը միջազգային հանրության մեջ իմ երկրի մասին սխալ պատկերացումը փոխելն է։ Իմ ներկայությունը նման միջոցառմանը, իմ ընտրվելն  ու հաղթելը անշուշտ անհատական ​​պատիվ չեն և  չեն վերաբերում կոնկրետ մի բիզնեսին: Այլև իմ կարծիքով, դա կարող է ազդել իմ երկրի և իմ հասարակության վերաբերյալ տեսակետների վրա»։

Նա նաև ասում է, թե ինչ մոտիվացիա է ունեցել այս մրցանակը այլ ստարտափների համար. «Հետաքրքիր է, որ այս մրցանակն ստանալուց հետո ես ունեի ավելի քան 200 անձնական հաղորդագրություն, ովքեր ցանկանում էին ստարտափ հիմնել։ Ես ուզում եմ մեկ ուղերձ փոխանցել բոլոր այս մարդկանց՝ այր թե կին, որ միայն մեկ բան է կարևոր, դա հետևողական ջանք գործադրելն է: Պայքարեք, որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք»:

Նազանին Դանեշվարը լավագույն գործարար է ճանաչվել Ասիա- Խաղաղօվկիանոսյան առևտրի և արդյունաբերության պալատների համադաշնության (cacci) 32-րդ նստաշրջանում

Դանեշվարը կարծում է, որ կանանց տնօրենությունը պահանջում է զարգացած անհատականություն և նշում է. «Փաստն այն է, որ յուրաքանչյուր անձ, ով ղեկավարում է ընկերությունը, պետք է զարգացած անհատականություն ունենա, քանի որ ցանկացած ընկերության աշխատակիցները նայում են այդ համալիրի տնօրենին։ Անգամ կադրերի ընտրության վրա ազդում է տնօրենի անհատականությունը, և մարդիկ որոշում են, թե ում հետ աշխատել և ոչ բոլոր տնօրեններին են ընտրում։ Երբեմն հանդիպում եմ բիզնեսների, որոնց ղեկավարները չունեն անհրաժեշտ հասունություն։ Արդյունքում նրանք արդյունավետորեն չեն շփվում աշխատակիցների կամ հաճախորդների հետ: Անձնական այս զարգացումը շատ կարևոր է նաև կին տնօրենների և բիզնեսը ղեկավարող կանանց համար: Կարծում եմ, որ այս ոլորտում կանայք պետք է ավելի ակտիվ լինեն և ավելի շատ տեղեկացնեն դիմողներին։ Իրականում նրանք պետք է հայտարարեն իրենց ներկայության մասին ու դուրս գան կյանքի անկյուններից։ Այժմ մենք պետք է տղամարդկանց և կանանց սովորեցնենք, որ նրանք պետք է լինեն փոփոխությունների աղբյուրը: Իրանի հասարակության կանայք չպետք է փնտրեն ինչ-որ մեկի, ով կբռնի նրանց ձեռքն ու առաջ կտանի: Նման մարդ արտաքուստ գոյություն չունի։ Ուստի այս մտածելակերպը պետք է փոխվի։ Այս մտածելակերպը, թե կանանց հաջողության հասնելու համար հովանավորներ են պետք, սխալ է, և ես այդ մտածելակերպի հետ խնդիր ունեմ։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է, ով կարող է իր համար լավագույնը  ստեղծել»:

Հետաքրքիր է իմանալ, որ այս հաջողակ գործարարի կյանքի կարգախոսն է՝ «Ջանադրություն հանուն փոխվելու» ։ Ինչպես  Հնդկաստանի հանգուցյալ առաջնորդ Գանդին էր ասում . «Դուք պետք է լինեք այն փոփոխության խորհրդանիշը, որը ցանկանում եք տեսնել աշխարհում»։

Նազանին Դանեշվարն ասում է.- «Ես բազմիցս Թախֆիֆանի աշխատակիցներից ուզել եմ և ուզում եմ,որ նրանք  աշխատեն սովորել ու սովորելձգտել կուտակել նոր գիտելիքներ։ Աղջիկներին կոչ եմ անում չկանգնել ռինգի մի անկյունում,հնարավորինս փորձել ավելացնել իրենց գիտելիքները,նոր գիտելիքներ ձեռք բերել և ձգտել աճել ու զարգանալ։ «Թախֆիֆանն» իր նպատակներին հասնելու համար, պետք է ունենա աճած  ու զարգացած աշխատակիցներ»։