Անդրադարձ՝ Իրանի  վերջին իրադարձություններին (6.Կինը Իրանի  Իսլամական հանրապետության կրոնագիտական համակարգում)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187382-Անդրադարձ_Իրանի_վերջին_իրադարձություններին_(6.Կինը_Իրանի_Իսլամական_հանրապետության_կրոնագիտական_համակարգում)
Խավարամտության ժամանակաշրջանում կանանց կարգավիճակը ընտանեկան, սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում դաժան էր ու անհայտ: Իսլամը ,սոցիալական իրավունքների մեջ, ինչպիսիք են՝ ամուսնու ընտրության իրավունքը, նահատակությունը, սոցիալական և քաղաքական գործակցությունը, նկատի է առել կանանց շահը, և եթե այս ոլորտում սահմանափակումներ է նկատի առել,լոկ այն պատճառով է ,որ կանայք նույնիսկ  նվազագույն վնասը չկրեն սոցիալական հարցերի ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 10:15 Asia/Tehran

Խավարամտության ժամանակաշրջանում կանանց կարգավիճակը ընտանեկան, սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում դաժան էր ու անհայտ: Իսլամը ,սոցիալական իրավունքների մեջ, ինչպիսիք են՝ ամուսնու ընտրության իրավունքը, նահատակությունը, սոցիալական և քաղաքական գործակցությունը, նկատի է առել կանանց շահը, և եթե այս ոլորտում սահմանափակումներ է նկատի առել,լոկ այն պատճառով է ,որ կանայք նույնիսկ  նվազագույն վնասը չկրեն սոցիալական հարցերի ոլորտում։

Թանկագին բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում «Անդրադարձ՝Իրանի վերջին իրադարձություններին »հաղորդաշարի վերջին համարը: Այս բաժնում մենք մտադիր ենք ձեզ հետ խոսել   Իսլամական Հանրապետության կրոնագիտական  համակարգում կանանց դիրքի մասին և ապացուցել,որ այն վճիռները, որոնք իսլամական իրավագիտությունն է նկատի առել կանանց համար, ոչ միայն չեն խախտում կանանց իրավունքները, այլև սատարում են նրա իրական ու իրավական անհատականությանը, կյանքի բոլոր բնագավառներում:Իսլամից առաջ կանայք զրկված էին նույնիսկ մարդու ամենատարրական  իրավունքներից:Խավարամիտ  արաբները կարծում էին, որ կինը ստեղծված է ավելի անարժեք  նյութից, քան տղամարդը և ապրանքի կարգավիճակ ունի և համարվում է հոր կամ ամուսնու սեփականությունը:Արաբական պատմության աղբյուրները,մութ և ցավալի զեկույց են  ներկայացնում  խավարամտության  դարաշրջանում կանանց վիճակի մասին: Խավարամտության  դարաշրջանում, կինը մարդկային էակ չէր համարվում,այլ համարվում էր երկրորդ կարգի մարդ: Տգիտության ժամանակաշրջանի պատերազմներում կինը համարվում էր պատերազմի համար դրդապատճառ ստեղծող: Ռազմիկները կռվում  էին իրենց կանանց ու աղջիկներին գերության  ամոթից փրկելու համար, իսկ թշնամին պատերազմում էր նրանց գերեվարելու համար: 

Սակայն Իսլամի իհայտ գալով և աստվածային արդարությունը հաստատվելով,կանանց համար ևս ինչպես տղամարդկանց,լուսաբանվեցին բարոյա-նյութական իրավունքները: Իսլամը հավասարության կրոն է , իսկ մարդկանց միակ առավելությունը հավատքն ու բարեպաշտությունն է:Իսլամը մարդու սրբության և արժանապատվության համար,ոչ մի տարբերություն նկատի չի առել տղամարդկանց և կանանց միջև:Մարդու կյանքը, ունեցվածքը, պատիվը, կարծիքը և քվեն հարգված են, և նրանց  սահմանները  միշտ պետք է պաշտպանված լինեն: Այն արժանապատվությունը ,որ Իսլամն է նկատի առնում մարդկանց համար ,այն առումով է ,որ մարդը Աստծու խալիֆան է երկրի վրա և այդ խալիֆայության համար կանանց ու տղամարդկանց միջև որևէ տարբերություն նկատի չի առնվում: 

Իրականում Իսլամի իրավական համակարգի պարծանքներից մեկն այն է, որ ճանաչում է կանանց տնտեսական, քաղաքական, ընտանեկան, դատական ​​և կրոնական իրավունքները և նկատի առնելով  կնոջ դիրքը ,որպես ամուսին  և մայր  ու նրա համար մեհրիե(օժիտ)ու Ֆեղհ(կրոնական իրավունքներ)ճշտելով ,  պահպանում է կնոջ անհատական, ընտանեկան և սոցիալական իրավունքները։

 

Image Caption

 

Արաբների խավարամտության ժամանակաշրջանում, ժառանգության ընդհանուր կանոնն այն էր, որ ժառանգություն էին ստանում միայն տղամարդիկ, ովքեր ցեղախմբի ռազմիկներն էին, իսկ կանայք և երեխաները զրկվում էին ժառանգությունից:Արաբները կնոջ համար մարդկային որևէ դիրք նկատի չէին առնում և  կանայք ոչ միայն զրկվում էին ժառանգությունից, այլև համարվում էին ապրանքներ և,որպես ժառանգություն փոխանցվում էին  ժառանգորդին: Իսլամը  ժառանգության ոլորտում հեղափոխություն առաջացրեց և աշխարհում  իրավական առաջին համակարգն էր, որը կանանց ժառանգության իրավունք տվեց և վերացրեց տգիտության  դարաշրջանի բոլոր դաժան օրենքները, որոնք հիմնված էին ցեղային հավատալիքների և սովորույթների վրա:

Իսլամի լույսի ներքո և Նեսա սուրահի 7-րդ այայի հայտնության շնորհիվ պաշտոնապես  ճանաչվեց հանգուցյալի ժառանգությունը  տղամարդկանց և կանանց միջև կիսելու սկզբունքը և ի հայտ եկան  իրավական նոր հարաբերություններ, որոնցում կանայք նույնպես օգտվում էին ժառանգությունից:Ուստի Աստված Նեսա սուրահի 7-րդ այայում ասում է.« Այրերը և կանայք պետք է ստանան մեկ մասը այն հարստության, որ թողել են իրենց հայրերը, մայրերը կամ այլ ազգականները: Ժառանգությունը մեծ լինի թե փոքր, օրենքով սահմանված իրենց մասը պետք է տրվի...»: Իսլամը շիա իրավագիտության անհերքելի  սկզբունքներից է համարում տղամարդկանց և կանանց ֆինանսական անկախության սկզբունքը և նրանց ունեցվածքը տնօրինելու և զբաղեցնելու՝ կանանց իրավունքը:Ըստ այդմ՝ կինը լիակատար ազատություն ունի  ֆինանսատնտեսական հարցերում և կարող է տնօրինել իր անձնական ունեցվածքը առանց ամուսնու համաձայնության։

Այն դերն ու դիրքը, որ Իսլամն է սահմանել կանանց համար քաղաքական և սոցիալական ասպարեզում, չի զիջում տղամարդկանց դիրքին: Ինչպես Թոբա սուրահի 71-րդ այայում, անդրադառնալով սոցիալական կարևոր պարտականություններից մեկին, Աստված դիմում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց և ասում.« Հավատացյալ տղամարդիկ ու կանայք աջակիցներ են: Միմյանց հորդորում են բարի գործ անել եւ հեռու մնալ վատից...»:Այս այայի համաձայն, կանայք ևս տղամարդկանց նման,ունեն խնամակալության, առաջնորդության և բարեկարգումները տնօրինելու մեծ պատասխանատվություն: Ուստի բարին պատվիրելը և չարիքը կանխելը տղամարդկանց և կանանց պարտականությունն է: Հետևաբար երկուսն էլ իրենց քաղաքական ու սոցիալական դերը կատարելով պետք է արդյունավետ ներկայություն ունենան հասարակության մեջ և փորձեն բարեփոխել այն։

 

Image Caption

 

Քաղաքական և սոցիալական ասպարեզում կանանց մասնակցության իսլամական- պատմական արմատները ըմբռնելու համար կարելի է  անդրադառնալ Մոհամմադ Մարգարեի  հետ  կանանց ուխտակցության խնդրին: Իսլամի մեջ ուխտակցությունն օգտագործվում է Մարգարեի առաջնորդությունն ընդունելու և նրա դեմ չապստամբելու և նրա հրամաններին ենթարկվելու համար։

Պատմականորեն, մեծն Մարգարեի ժամանակաշրջանում կանանց առաջին ուխտակցությունը  հիշատակվում է ,որպես «Բեյաթ ալ-Նեսսա» անունով: Կանանց ներկայությունը այս ուխտակցության ընթացքում  ,այդ էլ այնպիսի ժամանակաշրջանում , երբ կանայք զրկված էին իրենց նախնական  անհատական ​​և սոցիալական իրավունքներից,շատ զարմանալի էր թվում: Կանանց ուխտակցությունը Աստծո առաքյալի նկատմամբ տեղի է ունեցել Հուդայբիայի խաղաղության և Մեքքայի գրավման ժամանակ և եղել է բանավոր: Ղադիրի ժամանակ կանայք հավատարմության երդում էին տալիս իմամ Ալիին ,իրենց ձեռքերը դնելով ջրով լի տաշտի մեջ:

«Մոմթահենե» սուրահի 12-րդ այայում Աստված ,Մեքքայի գրավման օրը մեծն Մարգարեի հետ կանանց ուխտակցության մասին ասում է.«Ով մարգարե, Երբ հավատացյալ կանայք գան ձեզ հավատարմության երդում տալու... ընդունիր նրանց հավատարմության երդումը և նրանց համար Աստծուց հայցիր ողորմություն ու ներողամտություն,քանի որ Աստված շատ ներող և ողորմած է»: Իրանում, քանի որ կանանց և տղամարդկանց քաղաքական մասնակցությունը համարվում է համահավասար, ուստի իրանական 1341(1962) թվականից ի վեր ճանաչվել է կանանց ընտրելու իրավունքը, և կանայք տղամարդկանց նման կարող են մասնակցել իրենց երկրի ճակատագրին։

Image Caption

Ջիհադը նաև իսլամական քաղաքական մշակույթի կարևոր տարրերից է։ Իսլամի պատմությունը վկայում է այն մասին , որ կանայք կարող էին ներգրավվել Ջիհադի հետ կապված գործերի կարևոր մասում, քանի որ ջիհադը միայն խրամատներում լինելն ու կրակելը չէր: Կանայք կարող էին նաև նյութատեխնիկական օգնություն և աջակցություն ցուցաբերել ճակատում: Զինվորներին ապահովեին ջրով ու սնունդով և խնամեին վիրավորներին:

Երբ  ասվում է, որ ջիհադը ու պայքարը  կնոջ պարտականությունը չէ, չի նշանակում, որ կինը ջիհադի իրավունք չունի, այլ՝ ջիհադը կնոջ համար պարտականություն չէ: Նաև անթույլատրելի է կանանց մասնակցությունը նախնական  ջիհադին, եթե նրանք են նախաձեռնողը: Բայց պաշտպանական պատերազմներում, որտեղ մուսուլմանները պատերազմ սկսողները  չեն և պետք է պաշտպանեն իրենց երկիրը թշնամու հարձակումից, կինը կարող է նույնիսկ կանանց բանակի հրամանատար լինել:Որովհետև պաշտպանությունը կանանց կամ տղամարդկանց հատուկ չէ,որտեղ պաշտպանության կարիք է զգացվում ,կինը ներկա է տղամարդու կողքին :

Image Caption

 

Խավարամտության ժամանակաշրջանում կանանց կարգավիճակը ընտանեկան,սոցիալական ,տնտեսական եւ քաղաքական ոլորտներում շատ դաժան ու անհայտ էր: Ուստի իսլամի հիմնական զարգացումներից մեկը կարելի է համարել կանանց մարդկային և սոցիալական կարգավիճակի բարեփոխումը: Սոցիալական իրավունքների մեջ, ինչպիսիք են ամուսնու ընտրության իրավունքը, նահատակությունը, սոցիալական և քաղաքական մասնակցությունը, Իսլամը նկատի է առել կանանց օգուտը, և եթե այս ոլորտում սահմանափակումներ են նկատի առնվել , ապա դա միայն այն պատճառով է, որ կանայք նույնիսկ նվազագույն վնասը  չկրեն սոցիալական հարցերի ոլորտում:

Իսլամական Հանրապետության համակարգում մուսուլման կինը ակտիվ ներկայություն ունի հասարակության մեջ և մասնակցում է քաղաքական մեծ որոշումներին։Այս համակարգում կնոջ մարդկային դիրքը պահպանվում է որպես կին, ի տարբերություն արևմտյան հասարակությունների կանանց, որոնք օգտագործվում են ապրանքներ վաճառելու և տղամարդկանց հաճույք պատճառելու համար: Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արևմտյան հասարակությունները համարում է  հայրիշխանական ,որտեղ իշխում է տղամարդը ,քանզի համոզված է, որ նրանք կանանց ուզում են տղամարդկանց համար։Նա ասում է.«Արևմուտքում, տղամարդկանց իշխանության  նշաններից մեկն այն է, որ նրանք կանանց ուզում են տղամարդկանց համար: Այդ պատճառով էլ  ասում են, որ կինը պետք է շպարվի , որպեսզի տղամարդուն հաճույք պատճառի:Դա տղամարդկանց գերիշխանությունն է,դա կանանց ազատություն չէ: Դա իրականում տղամարդու ազատությունն է:Ուզում են տղամարդը ազատ լինի, նույնիսկ տեսողական հաճույք ստանալու համար, ուստի խրախուսում են կանանց հիջաբ չկրել, շպարվել և հաճոյանալ տղամարդկանց»: