Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(100)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187674-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(100)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ֆավի թերակղզու անկման հետևանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 03:41 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ֆավի թերակղզու անկման հետևանքներին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Ֆավի անկման որպիսության մասին: Մի ընդհանուր ու համապարփակ վերլուծությամբ Ֆավի անկման պատճառը կարելի է համարել Արևելքի ու Արևմուտքի բազմակողմանի աջակցությամբ ուժի ու տեխնիկայի տեսանկյունից Իրաքի որոշակի գերազանցությանը Իրանի նկատմամբ և պատերազմի վերջում երկրի մարտավարությունը պաշտպանողականից հարձակողականի, փոփոխության արդյունքը: Ֆավից 1000 կմ. հեռավորության վրա իրանական ուժերի ներկայությունը և ԻԻՀ-ի կողմից Իրաքի ստրատեգիայի փոփոխության անտեսումը նույնպես կարելի է ազդեցիկ գործոն համարել Ֆավի անկամ հարցում: Իհարկե իրանցի հրամանատարները տեղյակ էին հնարավորությունների պակասի, ինչու չէ նաև Սադդամի ռեժիմի կողմից այդ երկրի զորքերի թվի ավելացման և տեխնիկայի համալրման հարցով գործադրվող ջանքերի մասին , սակայն իրանական կողմից հնարավորությունների պակասը և օպերացիայի իրականացման անհրաժեշտությունը պատճառ դարձան, որ իրանական ուժերի մի մասը գործողության իրականացման համար տեղափոխվեն հյուսիս-արևմուտք:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Գեներալ Մոհսեն Ռեզային հենց պատերազմի վերջին ամիսների թոհուբոհին մի առիթով ասել էր.«Հաշվի առնելով առկա պայմանները, այդ թվում ուժ ներգրավելու հարցում դժվարությունները, բյուջեն, հակահարձակման գծերում ԻՀՊԿ-ի ուժերի թուլացումը, ԻՀՊԿ-ի առաքելության ու նրա կազմակերպվածության միջև անհամապատասպանությունը և այլ խնդիրներ, մի տարի ժամանակ կպահանջվի որպեսզի մենք վստահություն ձեռք բերենք պաշտպանողական ու հակահարձակման գծերից և այս ժամանակի ընթացքում, հավանաբար երկուսից երեք ուժգին հարված կստանանք»: Ֆավի անկումը պատճառ դարձավ, փորձագետների ու վերլուծաբանների ուշադրությանն արժանանա Իրաքի բանակի գերազանցության ու Ֆավում այս երկրի հաղթանակի պատճառները:

«Իրաքի բաասական բանակի անսպասելի հարձակումը» զարմացրեց որոշ արեւմտյան պաշտոնյաների ու վերլուծաբանների։ Քանի որ մինչ այդ նրանք կարծում էին, որ Իրաքը կշարունակի պահպանել իր պաշտպանողական դիրքը, ուստի ռազմավարության այս փոփոխությունը պատճառ դարձավ, որ Իրաքի նախագահական գվարդիան վերակազմավորման համար ԱՄՆ-ի, Խորհրդային Միության և Ֆրանսիայի խորհրդատվական դերը ճանաչվի որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործոն:

Ֆավի վերագրավումը ստիպեց իրաքյան բաասական բանակի ուժերին գերազանց «ռազմավարական դիրք» ունենալ՝ իրենց ձեռքը վերցնելով նախաձեռնությունը: Այս իրավիճակի ի հայտ գալը հանգեցրեց նոր հայեցակարգերի ձևավորմանը, ինչը նշանակում է, որ գոյություն ունեցող հավասարակշռությունը՝ Իրանը հարձակողական և գերակա դիրքերում է, մինչդեռ Սադամի ռեժիմը պետք է պաշտպանողական և թույլ դիրքերում լիներ, փոփոխության ենթարկվեր, և վերջ գտներ նախկին համոզմունքները, առ այն, որ իրաքյան բանակը չունի անհրաժեշտ բարոյականություն և հմտություններ: Հենց այս նկատառումներից ելնելով Իրաքի նախագահական գվարդիայի նախկին հրամանատարն ասել է.«Ֆավի ազատագրումը փոխելու է պատերազմի ճակատագիրը»:

...

Իրաքի ռազմավարությունը պաշտպանականից և հարձակողականի փոխվելը պահանջում էր փոխել Իրանի ռազմական ռազմավարությունը՝ իրաքյան բաասական բանակի հարձակումների շարքին դիմակայելու համար, ինչը ժամանակ էր պահանջում: Բացի այդ, Ֆավի անկումը անփոխարինելի հոգեբանական հարված հասցրեց Իրանին, որը հեշտությամբ հնարավոր չեղավ վերականգնել։ Ֆավի անկումից հետո քաղաքական և դաշտային պայմանների փոփոխության համաձայն, պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին պատերազմական գործընթացի վերլուծության մեջ ասել է. «Այսուհետ ժամանակը մեր օգտին չի լինի»։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Քարթերի՝ Իրանի հարցերով խորհրդական Գարի Սիկը Իրանի դիրքորոշման փոփոխությանը և պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի պատրաստակամության հարցով համոզված էր.« Եթե ​​Իրանը նկատի, որ պատերազմի շարունակությունն իսկապես վնասում է իսլամական հեղափոխության նպատակներին և իսլամական կառավարության գոյատևմանը, ապա կփորձի ամեն կերպ փրկվել այս իրավիճակից»։ Մինչ իրաքյան բանակը շարունակում էր իր ռազմական հարձակումները իրանական ուժերի դիրքերի դեմ, Իրանի իշխանությունների համար կարևոր խնդիրն այն էր, թե ինչպես կասեցնել իրաքյան բանակի ռազմական հարձակումները։

Հնարավորություն կար շարունակվեին իրաքյան բաասական բանակի ռազմական հարձակումներն Իրանում և կրկնվեին պատերազմի առաջին օրերի փորձը։ Մյուս կողմից, Իրանը ձգտում էր վերահսկել ռազմական պարտության հետեւանքները։ Այն ժամանակ ԻԻՀ-ի պաշտոնյաների համար պարզ էր, որ Իրանի ռազմական հզորությունը և երկրի տնտեսական հնարավորությունները ոչ միայն չեն կարողանում ռազմական ճանապարհով ավարտին հասցնել պատերազմը, այլև եթե, քաղաքական միջոցներով, վերջ չգտնեն Իրաքի ռազմական հարձակումները, կարող են Իրաքի պայմանները պարտադրվեն Իրանին: Մյուս կողմից, ԻԻՀ-ի ժամանկի վարչապետը Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիին ուղղված նամակով պաշտոնապես հայտարարեց, որ առկա հնարավորություններով մենք չենք կարող վճարել պատերազմի ծախսերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը Իմամ Խոմեյնիին ուղղված նամակում նաև գրել է, որ այժմ, երբ ԱՄՆ-ն ​​միջամտել է, եթե մենք ուզում ենք կռվել, պետք է ավելի լայն աջակցություն լինի։ ԻՀՊԿ-ի հրամանատարի նամակը, ով հավատում էր մինչև վերջնական հաղթանակ պատերազմի շարունակությանը, լավ փաստաթուղթ է դարձել երկրի պաշտոնյաների համար՝ արտացոլելու ռազմաճակատի և պատերազմի փաստերը Իմամ Խոմեյնիին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի։ Նման փաստերի արտահայտումը հստակորեն պահանջում էր հիմնարար և վճռական որոշում։ Ինչևէ, վերոնշյալ նամակն ուղարկվել է գլխավոր հրամանատար Իմամ Խոմեյնիին՝ ժամանակի կառավարության պաշտոնյաների կողմից երկրի տնտեսական և սոցիալական հնարավորությունների վերաբերյալ գրված այլ նամակների հետ միասին։

...

Ավելի վաղ ամերիկացիները, ուղեկցելով Քուվեյթի նավթատարներին և փորձելով վավերացնել թիվ 598  բանաձեւը, մտադիր էին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը և նախապատրաստել պատերազմի ավարտի նախադրյալները։ ԱՄՆ-ի ամենակարևոր խնդիրը Իրանի դիմադրության գերակայությունն էր՝ նվաճված տարածքների տիրապետման պատճառով։ Ելնելով այս իրավիճակից՝ Իրանը փնտրում էր անհրաժեշտ արտոնություն՝ ճանաչելու Սադամի ռեժիմը որպես ագրեսոր, և ԱՄՆ-ն ​​հրաժարվեց ընդունել և կատարել այդ պահանջը։ Ամերիկացիները, 100%-ով աջակցելով Իրաքի բռնապետին, շարունակական ճնշում էին գործադրում Իրանի վրա Մաքֆարլեյնի դեպքից հետո։

Ֆավի անկմամբ, փաստորեն, որոշ չափով վերացան առկա խոչընդոտները, այդ իսկ պատճառով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Մորֆին իր գոհունակությունը հայտնեց Ֆավի անկման և պատերազմի ավարտի համար պայմանների ստեղծման կապակցությամբ, ասելով.«Անցյալ ամիս Ֆավ թերակղզում Իրաքի հաղթանակը հնարավոր է նոր հնարավորություն ստեղծի դիվանագիտական դաշտում առաջ ընթանալու համար»։ Ջորջ Թաունի համալսարանի Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Մերձավոր Արևելքի բաժնի տեղակալ Շիրին Հանթերը ԱՄՆ-ի ռադիոյին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքականության մասին ասել է.«Իրաքի քաղաքականությունը... Այս ժամանակից ի վեր ԱՄՆ-ի քաղաքականությունը եղել է շարունակաբար ուժեղացնել ճնշումն Իրանի վրա»։

Նոր պայմաններում Իրանը մի կողմից անհանգստացած էր պատերազմի առաջընթացով և Ամերիկայի միջամտողական քաղաքականությամբ, իսկ մյուս կողմից՝ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էր, որ Իրաքը ճանաչվի որպես հիմնական ագրեսոր և որ Իրանը ենթարկվել է ագրեսիայի: Իրանի համար կարեւոր էր միջազգային շրջանակներում ճանավեր այս հարցը։ Սակայն, ըստ ամերիկացի ստրատեգների, ցանկացած պայմանի իրագործումը, որը կհանգեցներ Իրաքի կառավարության անկմանը, դիտվում էր որպես Պարսից ծոցում հավասարակշռության խախտում և սպառնալիք տարածաշրջանում Ամերիկայի բարեկամների ու դաշնակիցների համար, և արդյունքում՝ սպառնալիք Արեւմուտքի ռազմավարական շահերի համար։

Ֆավի անկմամբ և մարտի դաշտում Իրանի գերակա դիրքի կորստով, միջազգային ասպարեզում Իրանի քաղաքական պայմանները փոխվեցին՝ Սադամի ռեժիմը որպես ագրեսոր ներկայացնելու համար: Ռազմական և քաղաքական դաշտում նոր իրադարձությունների վերաբերյալ պարոն Հաշեմին իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է.«Եթե մենք իսկապես ճանաչենք փոխզիջման գնալու նպատակահարմարությունը, մենք կընդունենք այդ քաղաքականությունը»: Նկատի ունենալով Իրանի քաղաքական ու դաշտային պայմանների փոփոխությունը և պատերազմի շարունակման տնտեսական սահմանափակումները՝ Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Իմամ Խոմեյնին եկել է այն եզրակացության, որ ռազմական ճանապարհը չի կարող պատերազմը լուծելու հարմար միջոց լինել։ Այդ իսկ պատճառով երկրի և հեղափոխության շահերի պաշտպանության շրջանակներում ընդունց թիվ 598 բանաձևը: Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք ԻԻՀ-ի կողմից  թիվ 598  բանաձեւի ընդունման եւ ԻԻՀ-ի պաշտպանական գծեր իրաքյան բաասական բանակի կողմից լայնածավալ ագրեսիայի գործադրման մասին։