Խինդ ու խրատի ծաղկաստանում (21.Հարգել ուրիշների իրավունքները)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187786-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(21.Հարգել_ուրիշների_իրավունքները)
Այն մարդը, որ նույնիսկ մրջյունին ոչ մի վնաս չի հասցնում, սակայն ոչ մի դիրք չունի ավելի արժեքավոր ու օգտակար է քան այն մարդը, որ լավ դիրքի է հասել և բռնություն է գործադրում ուրիշների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2022 09:49 Asia/Tehran

Այն մարդը, որ նույնիսկ մրջյունին ոչ մի վնաս չի հասցնում, սակայն ոչ մի դիրք չունի ավելի արժեքավոր ու օգտակար է քան այն մարդը, որ լավ դիրքի է հասել և բռնություն է գործադրում ուրիշների նկատմամբ:

 

--Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր ցանկանում ենք Սաադիի Գոլեստանից Ձեզ պատմել մի գեղեցիկ հեքիաթ:Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում):Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները:Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով և ունեն  հատուկ նրբություն: Այդ իսկ պատճառով այն բազմաթիվ երկրպագուներ  ունի ամբողջ աշխարհում։Սաադին, անկասկած, պարսկերեն լեզվի առաջին հինգ բանաստեղծներից  և  Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը արձակում և չափածոյի մեջ համաշխարհային ճանաչում ունեն և հայտնի են բոլորին: Բարոյականության և միստիկայի մասին Սաադիի գազելները շատ գեղեցիկ և գրավիչ են, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գրել այդքան գեղեցիկ գազելներ։ Այս մեծ բանաստեղծի գրքերը նույնպես թարգմանվել են եվրոպական լեզուներով, որոնց թվում է Գոլեստան գիրքը: Սաադիի Գոլեստանից ընտրված այս գեղեցիկ հեքիաթը պատմում է մարդկայնության և ուրիշների նկատմամբ բռնություն չգործադրելու հիմամբ անհատների մեծության ու նրանց դիրքի մասին,  ի հակադրություն դաժան պաշտոնատարների: Ըստ այս հեքիաթի, նրանք ովքեր սովորական ու նույնիսկ ցածր դասակարգից են, բայց օգտակար են հանդիսանում ուրիշներին ավելի արժեքավոր են նրանցից, ովքեր բարձր դիրքեր են զբաղեցնում, բայց ոչ մի օգուտ չեն հասցնում մարդկանց:

Սաադի Շիրազի

**** 

Հաղորդավար.Ասում են, որ մի անխելք ու անգրագետ վեզիր, սուլթանի գանձարանը լցնելու համար ձեռքը երկարում է ժողովրդի ունեցվածքի վրա և այնքան հարկ է ստանում, որ բոլորը տնաքանդ են լինում:  

Թագավորը լսում է ժողովրդի նկատմամբ այդ վեզիրի վատ վերաբերմունքի մասին և հրամայում է խոշտանգել ու սպանել նրան: Ասում են, որ հենց այդ վեզիրի տկարության ու անկարողության ժամանակ  բռնահարվածներից մեկը անցնում է նրան կողքով ու ասում.«Ամեն ոք, որ նշանակվում է բարձր պաշտոնի և ուժի է տիրանում չպետք է ուժ գործադրելով ժողովրդի ունեցվածքը վերցնի: Հնարավոր է մեծ ոսկորը կուլ տալ, բայց երբ հասավ ստամոքսին մարդու որովայնը կպատռի:

*** 

Պատմող-Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է, որ պետք է հարգել ուրիշների իրավունքները: Նա ով օգնում է մի բռնատեր մարդու, Աստված էլ հենց նույն բռնատիրոջը կհանի նրա դեմ, որ տանջանքով ու տառապանքով նրան միջից տանի: Բռնահարվածների ու տանջվածների հոգոցը այնպես է վառում, որ կրակը իր գտնված օրից այդպես չի վառել: Ասում են, որ առյուծը բոլոր կենդանիների թագավորն է և կենդանիներից ամենաանարժեքը ավանակն է: Սակայն բեռնակիր ավանակը ավելի արժեքավոր է առյուծից, որ հոշոտում է մարդկանց: Այնպես որ Սաադին է հորդորում, եթե ուզում եք Աստծու ներումը ստանալ, լավ վարվեք նրա արարածների հետ:

Ես էլ ձեզ համար կպատմեմ այն օրվա մասին, երբ այս գեղեցիկ հեքիաթի կիրառությունը տեսա առօրյա կյանքում:

....

Պատմող..... Գիշերվա կեսը կլիներ, որ մեր տան զանգը հնչեցրին: Զարմանքով արթնացա և դուռը բաց արի: Մեր հարևանի տղան էր, որ հորս ասաց.«Խնդրում եմ ինձ ապաստան տվեք, եթե ոչ մայրս ինձ կսպանի»:

Նրան մեր տուն բերեցինք և հետաքրքրությամբ հարցրինք նրան, մոր պահվածքի պատճառների մասին: Նա մի դեպք պատմեց, որ արժե լսել:

Պատմող.Նա ասաց.«Մայրս ու մեր ազգական կանայք ընտանեկան վարկի համար բանկային ընդհանուր հաշիվ ունեն և ամեն ամիս ինչ-որ չափով գումար են փոխանցում այս հաշվին: Անցած շաբաթ մայրս իր բանկային քարտը տվեց, որ ես տան համար գնումներ կատարեմ, բայց ես իմացա, որ իր հաշվում ավելի շատ գումար կա: Ինքս ինձ մտածեցի, որ կարող եմ այս գումարով մի բջջային հեռախոս էլ գնեմ, ոչ ոք բան չի հասկանա: Մինչև ամսավերջ գումարը կփոխանցեմ հաշվին և ոչ ոք էլ դրա մասին չի հասկանա: Բայց սխալվում էի: Տուն հասնելուն պես մայրս հողաթափեր ու ավել էր, որ նետում  էր իմ կողմը:

Ինչո՞ւ: Ինչպե՞ս իմացան:

Գումարը հաշվից հանելու բանկի հաղորդագրությունը: Այնքան ոգևորված էի, որ դրա մասին չէի մտածել:

Ավելի լավ է, քանի դեռ բջջայինդ չես օգտվել այն վերադարձնես, որ վաճառողը գումարդ վերադարձնի: Ուրիշները մորդ վստահել են: Չպետք է նրանց իրավունքը ոտնահարես:

-Սաադիի այս հեքիաթը նաև հայտնի է մի առածով: Երբ մեկին հալածում ես ասում են.«Մի բեռնակիր ավանակն ավելի օգտակար է անտառի արքա կոչվող առյուծից»:

Պատմող- Հարևանի կինը տուն եկավ, որ իր տղային հետը տուն տանի: Հայրս նրան ասաց, որ տղան զղջում է իր արածի համար, որպեսզի մայրը չպատժի նրան: Հարևանի կինը գնալու ժամանակ ասաց.«Սաադին ճիշտ է ասում: Տղաս միթե չես լսել, որ եթե մեծ ոսկորը կուլ տաս որովայնդ կպատռի»:

....

Եթե սովորենք, ուրիշների իրավունքները հարգել, մարդկանց կարմիր գծերը չխախտել, այլոց հետ  շփվելիս մենք հաշվի առնենք ոչ միայն մեր անձնական շահերը, այլև մյուս կողմի շահերը, առավել ևս հավաքական և սոցիալական շահերը, այն նախ պատճառ կդառնա մեր դիմացի կողմն էլ մտածի, որ ինքը պիտի հարգի մեր իրավունքները, այն իմիտացիայի և հետևելու պատճառով, որ մարդիկ անում և՛ լավ, և՛ վատ գործերում։ Երկրորդ, ուրիշների իրավունքները հարգելով մենք կհասնենք հարաբերական խաղաղության, և դա մեզ կօգնի սովորական պայմաններում ավելի առողջ հոգեկան վիճակի փորձ ունենանք: Հասարակական տեսանկյունից, եթե մի երկրում սահմանված պաշտոնական կանոններն ու օրենքները պաշտպանեն մեծամասնությանը, այդ հասարակության անդամները ավելի շատ ու ավելի լավ կպաշտպանեն մյուսների իրավունքները:

*** 

Պատմող.- Նրանք գնացին և ես էլ այս հեքիաթից կյանքի մեծ դաս քաղեցի, որ բավարարվեմ իմ ունեցածներով: Ուրիշների իրավունքների ոտնահարումը, թեև թաքուն կերպով, մեծ մեղք է հատկապես եթե խայտառակություն էլ առաջանա այլևս մարդու համար պատիվ չի մնա:

***

Երբ մի փոքր խմբում, որոշ մարդիկ իրենց հարկադրում են հարգել այլոց իրավունքները, մյուսներն էլ հետևում են նրանց և այս փոքր խումբը կարող է օրեցօր մեծանալ: Այն որ ես մյուսից ավելի շուտ տաքսի նստեմ կամ ավտոբուսի շարքում մի այլ մարդուց առաջ անցնեմ և շարքը խառնեմ և նպատակներին հասնելու համար օգտագործեմ անարխիստական ​​մեթոդներ կամ էլ ավտոմեքենայի պատուհանից աղբը դուրս նետեմ, եթե դա փոքր ու անկարևոր համարվի, ըստ կոտրված պատուհանի տեսության, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն շատ կարևոր խնդիր է և ուրիշ պատուհանների կոտրվելու, այլ աղբեր դուրս նետվելու պատճառ կդառնա: Դա հավասար է այլոց իրավունքները անտեսելու ինչու չէ նաև ուրիշների կողմից մեր իրավունքների անտեսմանը: Հետևաբար ուրիշների իրավունքները հարգելու հարցում պետք է հաշվի առնել նաև այս հարցը, որ մեր ամենաչնչին արարքը, որով ոտնահարվում է այլոց իրավունքները անկասկած այս կարգի մոտեցումները կարող են դոմինոյի պես ազդեցություն թողնել հասարակության վրա, որ ավելի ուշ խնդիրներ առաջացնի: Հետևաբար մեր առաջարկը և հեշտ լուծումն այն է, որ առաջին հերթին փոփոխությունները ինքներս մեզանից սկսենք, այսինքն որպես առաջին քայլ իմանանք ուրիշների իրավունքները, երկրորդը՝ այն պաշտոնապես ճանաչենք և երրորդ՝ այս առումով գործնական քայլ անելուց հետո՝ չորրորդ քայլով  կարող ենք  ուրիշներից պահանջել և  գովազդել ու խրախուսել։