Խինդ ու խրատի ծաղկաստանում (22.Առիթը պատեհ համարել)
https://parstoday.ir/hy/radio/iran-i187972-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(22.Առիթը_պատեհ_համարել)
Նա ով ամեն մի գործ կատարում է ժամանակին և ամեն մի խոսք արտահայտում  է ժամանակին ,կհաջողի հասնել իր  ցանկություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 08:22 Asia/Tehran

Նա ով ամեն մի գործ կատարում է ժամանակին և ամեն մի խոսք արտահայտում  է ժամանակին ,կհաջողի հասնել իր  ցանկություններին:

Այսօր ևս մտադիր եմ Ձեզ պատմել մի գեղեցիկ հեքիաթ Սաադիի Գոլեստանից:

Սաադի Շիրազին , բուն անունով ԱբուՄոհամմադ Մոշարաֆեդդին Մոսլեհ իբն Աբդոլլահ Իբն Մոշարաֆը, հիջրեթի 7-րդ դարի մեծ գրող ու բանաստեղծ է: Սաադին հայտնի է որպես խոսքի վարպետ: Սաադին փոքր տարիքում կորցեց իր հորը: Նրա  ընտանիքի անդամների մեծ մասը հետևում էին գիտությանն ու կրոնին :Այդ մասին ինքը ևս ասում է.«Իմ ընտանիքի բոլոր անդամները կրոնագետներ էին ,քո սիրո ուսուցիչը ինձ ուսուցանեց բանաստեղծել»: Սաադին երիտասարդ տարիքում հաճախել է Բաղդադի Նեզամիե դպրոցը ,որը համարվում էր ժամանակի գիտության ու կրթության կարևորագույն կենտրոնը,որտեղ սովորել է գրականություն ,մեկնաբանություն ,կրոնագիտություն ,բանահյուսություն ու իմաստություն : Նա ճամփորդել է Սիրիա(Շամ) Մարոկկո, Հաբեշիա և Հիջազ ,իսկ Շիրազ վերադառնալուց հետո սկսել է գրել իր գլուխգործոցները։ 655 թվականին Սաադին չափածուի է վերածել Սաադինամեն կամ Բուստանը, իսկ հաջորդ տարում՝ 656 թվականին, գրել է Գոլեստանը։ Բացի սրանից, նա ունի ներբողներ, գազելներ,մի քանի տողերից բաղկացած բանաստեղծություններ , միևնույն հանգերգով կրկնվող բանաստեղծություններ,քառատողեր, հոդվածներ և արաբական բանաստեղծություններ, որոնք հավաքված են նրա ժողովածուներում։ Սաադին իր մահկանացուն է կնքել Շիրազում ,690-694 թվականներին և հենց այնտեղ հողին հանձնվել։

Մենք ձեզ համար Սաադիի Գոլեստանից ընտրել ենք  մի գեղեցիկ հեքիաթ, որն օգտագործվում է, երբ մարդիկ չեն շտապում հասնել իրենց ցանկություններին ու նպատակներին և սպասում են, մինչև իրենց համար պատեհ առիթ ստեղծվի, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն, հատկապես երբ դիմացինը ձեզանից ավելի ունակ ու հզոր անձնավորություն է ,առիթը օգտագործելը ,ոսկե հնարավորություն  է հաղթանակի համար:

...

Պատմում են ,որ  մի չարագործ քարով հարվածում է մի բարեպաշտի գլխին: Այդ խեղճ մարդը վրեժխնդրության կարողությունը չուներ :Քարը պահեց իր մոտ ,մինչև այն օրը, երբ այդ չարագործը սխալ քայլի դիմեց և թագավորը նրան պատժելով նետեց հորը: Երբ հորի մեջ էր ,Դերվիշը եկավ և քարը հորի վերևից խփեց նրա գլխին:Մարդն ասաց.«Այսքան ժամանակ անցնելուց հետո ,նոր ես մտածել վերժխնդիր լինել,Դերվիշն ասաց.«Վախենում էի քո հանգամանքից ու հզորությունից: Այդ պատճառով սպասեցի մինչև  հնարավորություն ընձեռվի: Երբ տեսնում ես ,որ մի անարժան մարդ ինչ որ պաշտոն է զբաղեցնում ,եթե խելացի ես պետք է մտածես քո առողջության մասին և կատարես նրա հրահանգները: Երբ հզոր  չես և չես կարողանում գործ ունենալ հզորների հետ, ավելի լավ է նրանց հետ չբախվես: Ով մարտի է բռնվում հզորների հետ ,ինքը իրեն փորձանքի է ենթարկում: Սպասիր որպեսզի ճակատագիրը նրան անկարող դարձնի ,այդ ժամանակ քո վրիժառության պահն է հասնելու:

Սաադիի այս պատմվածքը ,մեզ հիշեցնում է պահը ընկալելու հատկությունը:Նա ով չգիտի թե՝ երբ խոսի ,կամ երբ քայլի դիմի ,կվնասվի ,քանի որ ամեն մի խոսք ունի իր տեղն ու ժամանակը: Ես էլ Ձեզ կպատմեմ այն օրվա մասին ,երբ իմ կյանքում ականատեսը եղա այս գեղեցիկ հեքիաթի իրագործման:

....

Մեր դասարանում ներկա է մի շատ հաղթանդամ տղա:Նա տարիքով մեզանից մեծ է,սակայն անցած տարի քննություններից կտրվելու պատճառվ մեր դասընկերն է: Շատ էլ ուժեղ է: Բոլորը վախենում են նրանից: Նա առաջին շարքում է նստում և ես չեմ կարողանում տեսնել գրատախտակը և ուսուցչին: Երբ բողոքում եմ նրան ,նա սպառնում է ինձ:

Մինչև որ որոշեցի ,նրա հետ գործ չունենալ և փոխարինելու համար պատեհ առիթ էի փնտրում: Իվերջո իմ համբերությունը արդյունավորվեց և ոսկե հնարավորությունն ընձեռվեց:

Ասում են ամեն մի խոսք իր տեղն ու ժամանակն ունի: Այն ժամանակ է օգտագործվում այս առակը,երբ անհատը առանց նկատի առնելու վայրը և առանց մտածելու ,արտահայտվում է ,որը անհանգստացնում է ուրիշներին և վնասում իր անհատականությանը: Ամեն մի խոսք ամեն տեղ չի կարելի ասել ,այլ պետք է է խոսել ըստ մարդկանց իրավիճակի և վայրի:

Մի օր նա դասարան գալով նստեղ առաջին շարքում գտնվող իր տեղում: Նույն օրը տեսուչը ևս դասարան եկավ ու ասաց.«Ի՞նչու այսքան անկարգուկանոն եք դուք :Դեռ չգիտեք ,որ պետք է դասավորեք ձեր նստարաններն ու դասարանը»:

Ես ,երբ առիթը պատեհ համարեցի ,կանգնեցի և ասացի.«Պարոն,թույլ կտաք:Պատճառը հետևյալն է ,որ մենք դասարանում աղբաման չունենք:

-Դա  ի՞նչ ես ասում:Արդյո՞ք չես տեսնում աղբամանը:

-Ոչ

-Ո՞չ,ինձ հետ կատակում ե՞ս:

-Ոչ պարոն տեսուչ :Ճիշտն ասած այս աշակերտն այնքան բարձրահասակ է ու նստած է առաջին շարքի աթոռին,որ մենք ոչինչ չենք տեսնում:

Տեսուչը նրան նայելով ասասց.«Այստեղից վեր կաց ու գնա դասարանի վերջին շարքի նստարանին նստիր: Դու այս հասակով չպետք է առաջին շարքում նստես:

Ամեն մարդու կյանքում առիթը մի անգամ է ընձեռվում: Եթե կորցնենք առիթները ,որոնք կյանքի  ​​հնարավորություններն են և աստվածային բարիքները  , մարդը պետք է պատասխանատու լինի մյուս աշխարհում:

Պատմող-Նա տեղից բարձրացավ ու գնաց դասարանի վերջին շարքի նստարանին նստեց: Նայում էր ինձ ու զայրանում ,սակայն տեսչի վախից ոչինչ չասաց: Ես էլ թե՛ ուրախ էի և թե՝՛ անհանգիստ: Քանի որ վախենում էի նա կրկին հարվածի ինձ: Այդ դեպքում ես կրկին պետք է սպասեմ  մեկ այլ ոսկե առիթի:

Իմամ  Ալին իր խոսքերից մեկում ,առիթը նմանեցրել է ամպի և ասել է.«Առիթները ,ամպերի նման անցնում են կյանքի երկնակամարից»: Ոստի բացի մի թողեք ոսկե առիթները: Ոսկե առիթները աստվածային հոգեզմայլ  հովերն են, որոնք Աստծու կամքով ու բարեհաճությամբ  տարածվում  են մարդկային կյանքի երկնակամարում  և յուրաքանչյուր անհատ , ով անձամբ այդ զեփյուռներին է հանձնվում և այն օգտագործելու  կարողություն ունի , կվայելի այն:Մեծն մարգարեն ասել է.«Աստված դատաստանի օրը կօգտագործի զանազան  միջոցները, որոնք Նա տրամադրել է մարդուն, որպեսզի մարդը  հասնի կատարելության »:

․․․

Թանկագին բարեկամներ հուսանք այս հաղորդումը Ձեզ դուր է եկավ։