Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (101)
https://parstoday.ir/hy/radio/iran-i188372-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(101)
Այս հաղորդման ընթացքում խոսեելու ենք Իրանի Շալամչե շրջանում, Մաջնուն կղզիներում Իրաքի հարձակումների և Պարսից ծոցի երկնքում ամերիկյան Վինսենթ նավից արձակված հրթիռով Իրանի ուղևորատար ինքնաթիռի խոցման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 08:09 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսեելու ենք Իրանի Շալամչե շրջանում, Մաջնուն կղզիներում Իրաքի հարձակումների և Պարսից ծոցի երկնքում ամերիկյան Վինսենթ նավից արձակված հրթիռով Իրանի ուղևորատար ինքնաթիռի խոցման մասին:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք 1980-ականներին Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմի մասին պատմող «Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր նախ կխոսենք Ֆավ թերակղզու անկման մասին, որը տեղի ունեցավ իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ իմամ Խոմեյնիի կողմից թիվ 598 բանաձևի ընդունումից հետո: Ֆավի անկումն ուներ երկու առանձնահատկություն: Առաջին հերթին պատերազմում ուժերի հավասարակշռության և հոգեբանական հավասարակշռության փոփոխությունն էր: Այս վիճակը շրջադարձային էր, ինչի արդյունքում ուժեղացավ այն հավանականությունը, որ պատերազմի ընթացքի փոփոխման և ավարտի ժամանակն է: Ֆավի անկման գործընթացը, նկատի առնելով դրա հետևանքները, շատ կարևոր էր, քանի որ դա կարող էր նպաստել պատերազմում Իրաքի բաասական ռեժիմի հաղթանակով: Մի կողմից Իրաքի հարձակումների դիմաց Իրանի պաշտպանական կարողությունը, մյուս կողմից Իրաքի կարողությունները՝ նախաձեռնությունը պահպանելու համար, շատ կարևոր դեր ունեցան պատերազմի ճակատագրի վրա: Հետևաբար, Սադդամի ռեժիմը որոշեց գրավել Բասրայի արևելքում գտնվող Շալամչե շրջանը: Իրաքի երեք գումարտակները, բազմաթիվ զրահամեքենաներով, շատ արագ կարողացան կոտրել Շալամչեում Իրանի պաշտպանությունը: Ֆավի անկումից առաջ և Իրանի պաշտպանությունը Շալամչեում կոտրելուց հետո, Իրաքի բաասական ռեժիմի բանակի հնարավորությունների նկատմամբ Իրանի բանակի գերակայությունը շարունակում էր ընդգծվել: Դա ուներ մի քանի պատճառ: Նախ՝ Իրանն ուներ հարձակողական ուժ և պարբերաբար գրավում էր Իրաքի տարբեր շրջանները: Իրանի բանակը քանակական մեծ առավելություն ուներ և բացի այդ, զբաղեցնում էր աշխարհագրական ավելի մեծ տարածք: Սակայն երբ շարժվեց Իրաքի ռազմական մեքենան, պատերազմի ընթացքը փոփոխվեց այդ երկրի օգտին և այս անգամ ընդգծվեց Իրաքի գերակայությունը: Ամենակարևոր հարցը, որին անդրադառնում էին ԶԼՄ-ներն ու փորձագետները, պատերազմի ավարտի հավանականությունն էր: Այս ընթացքում Իրաքի բաասական ռեժիմի բանակի հաղթանակները հիմքեր էին ստեղծում պատերազմի ավարտի համար: Իրանը հայտնվել էր բարդ ու ճգնաժամային վիճակում, քանի որ Թեհրանը կարող էր որոշել, որ պատերազմն ավարտվի: Ֆավ թերակղզու և Շալամչեի անկումը պատճառ դարձավ, որ Իրանը որոշակի քայլեր ձեռնարկի: Առաջին քայլը դիվանագիտական գործողությունների ակտիվացումն էր և թիվ 598 բանաձևի կետերի տեղափոխությունը: Երկրորդ հերթին, Իրանը ժողովրդին կոչ արեց աջակցել ռազմաճակատին: 1988թ հուլիսի 17-ին երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ուշադրությունը սևեռեցին Իրանի ներքին վիճակի վրա: Իմամ Խոմեյնին, դիմելով խորհրդարանին և ժողովրդին, ասաց. «Իրանի սիրելի ժողովուրդ, ընտրությունների ավարտից հետո շարունակեք բարոյապես ու ֆինանսապես աջակցել բանակին ու զինվորներին»:Շալամչեի անկումից և Իրաքի հարձակումներից հետո, որը լուրջ հոգեբանական հետևանքներ ունեցավ, իմամ Խոմեյնին կոչով դիմեց ժողովրդին, ասելով. «Իրանի ժողովրդի համար չի կարող լինել ավելի մեծ հաղթանակ՝ Աստծու կամոք արդարության հասնելուց բացի: Եվ այդպես էլ կլինի»:Իրաքի բաասական բանակի երկրորդ քայլը, Շալամչեից Իրանի բանակի նահանջից հետո, Մաջնուն կղզիների գրավումն էր: Հարձակումը սկսվեց Ֆավից: Մաջնուն կղզիների վրա հարձակման ժամանակ Իրաքի բանակը կենտրոնացրեց իր ողջ ուժերը: Այս գործողության ընթացքում, Իրաքի բանակը լայնամասշտաբ հարձակում իրականացրեց: Սակայն հակառակ Ֆավի դեմ իրականացված հարձակման, որտեղ կիրառվեց քիմիական զենք, այս կղզիներում Իրաքը ցանկանում էր գերիներ ունենալ: Այս գործողությունն ուներ երկու նպատակ: Նախ՝ այդ հարձակման ընթացքում Իրաքի բաասական ուժերի գերակայությունն էր՝ հաղթանակի հույսով և այն հույսով, որ Իրանի բանակը կնահանջի: Երկրորդն իրանցի զինվորականներին ու հրամանատրներին գերեվարելու նպատակն էր: Իրանի համար նոր իրավիճակը նպաստավոր չէր: Մի կողմից այն տարածքները, որ Իրանը գրավված էր համարում, չունեին այն դիրքը, որպեսզի հնարավոր լիներ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրել, իսկ մյուս կողմից պատերազմը չէր կարող այդպիսով ավարտվել Իրանի օգտին՝ հատկապես Իրաքի բազմակողմանի ճնշումների առկայության պարագայում: Այս իրավիճակում, Իրանի պատերազմի աջակցության գերագույն խորհուրդը հռչակեց մի բանաձև, որտեղ ներկայացվել էր պատերազմի իրավիճակը և հայտարարվել որոշումներ` տնտեսական խնդիրները չեզոքացնելու և նոր ուժեր ռազմաճակատ ուղարկելու վերաբերյալ։

 ԱՄՆ-ն, ի պաշտպանություն Սադամի՝ Իրանին պարտադրելու իր պահանջները, և պաշտպանելով Սադամի դիրքերը հրադադարի մասին ցանկացած հայտարարության մեջ, Վինսեն նավից թիրախ դարձրեց իրանական մարդատար ինքնաթիռը և այն խոցեց Պարսից ծոցում 290 ուղևորներով: Այս ինքնաթիռը Դուբայ էր մեկնում Բանդար Աբասից։ Այս միջադեպը, որպես մարդկային աղետ, համեմատաբար լայն անդրադարձ ունեցավ։ Ամերիկան, որը տեղյակ էր իր այս գործողության մասին, հանրային կարծիքի բացասական ազդեցությունը սահմանափակելու նպատակով, առաջին իր արձագանքում պնդեց, որ կործանված ինքնաթիռը ռազմական էր և մտադիր էր գրոհել ամերիկյան նավի դեմ, որը օդաչուի նախազգուշացումից և անտեսելուց հետո, այն դարձել է հրթիռի թիրախ։ 

Ամերիկացիները, որոնք ի սկզբանե լրատվամիջոցներին ուղղորդում էին նվազեցնել իրենց աղետալի քայլի բացասական հետևանքները, հաջորդ քայլում, երբ պարզ դարձավ, որ այդ ժամանակ երկնքում իրանական ուղևորատար Airbus-ից բացի այլ ինքնաթիռ չկար, սկսեցին պնդել, որ իրենց արարքը. լիովին պաշտպանողական էր: Այս կապակցությամբ ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ ամերիկյան նավերը գործել են պաշտպանվելու համար։ ԱՄՆ֊ ի ղեկավարները մի կողմից ցանկանում էին թույլ չտալ հասարակական կարծիքի հարձակումը իրենց վրա, իսկ մյուս կողմից՝ նրանք ցանկանում էին իրանական կողմին հասկացնել, որ ԱՄՆ-ն նախաձեռնությունը իր ձեռքում պահելու համար, չի հրաժարվի Իրանի ժողովրդի դեմ ուղղված ցանկացած աղետալի գործողությունից։Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահը որպես արժանի գործողություն նշեց ամերիկյան նավի գործողությունը։

Ամերիկյան ռազմանավի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության Airbus ինքնաթիռի խոցումը լայն արձագանք գտավ քաղաքական-ռազմական միջավայրում։ Պարոն Հաշեմի Ռաֆսանջանիի՝ որպես զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարի տեղակալի արձագանքն ու վերլուծությունը շատ կարևոր էր նրա պաշտոնական դիրքի և ազդեցության պատճառով։ Իսլամական խորհրդարանում նա այս միջադեպը համարեց որպես փորձաքար միջազգային ատյանների համար և ասաց. «Պետք է տեսնենք, թե ինչ է անում ՄԱԿ-ը: Ի՞նչ է անում Անվտանգության խորհուրդը. Արդար մարդկանց ուշադրությունը հիմա սևեռվել է այս կենտրոնի դարպասին, որպեսզի տեսնեն, թե ինչպես են նրանք կատարում իրենց պարտականությունը»։ Եվ սա,նշանակում էր փոփոխություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ,

Այսպիսով պարզ դարձավ որ Իրանը մտադիր չէ փոխել իրավիճակը ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողություններով, այն իրավիճակում, երբ բախվել է Իրաքի հաջորդական ներխուժմանը, իսկ միջազգային քարոզարշավի միջավայրը նույնպես փոխվել է Իրանի օգտին Airbus-ի կործանմամբ։ Հետևելով այս քաղաքականությանը՝ Իրանը պահանջեց Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ։ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության ղեկավարը հայտարարեց.«Անվտանգության խորհուրդը պետք է որքան հնարավոր է շուտ հետաքննի այդ սպանդը, որը կարող է հանգեցնել այլ ահաբեկչական գործողությունների»։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հրաժարվելով վրեժխնդիր լինել մարդատար ինքնաթիռը խոցելու ամերիկյան հանցագործության դեմ,  ձգտում էին պատերազմի ավարտի համար հիմքեր ստեղծել՝ Սադամին որպես ագրեսոր ճանաչելու համար: