Իրանի հաջողակ կանայք(12)
Ձեռագործ գորգի փորձագետ Զոլեյխա Ադելին ծնվել է 1973 թվականին (իրանական 1352 թ.) Բանդար Թորքաման քաղաքում։Մուտք գործելով գորգի ասպարեզ, նա իր գործունեությունը սկսել է 20 տարի առաջ և գորգագործության արվեստը խթանելու և զարգացնելու նպատակով մուտք է գործել արդյունաբերական կլաստերների ձևավորման ոլորտ:
Թորքամանները Ադելիին ճանաչում են Գոլբահար անվամբ: Գործարար, ով «Թորքաման գորգը» Գոլեստանի ամենահեռավոր գյուղերից հասցրեց Իրանի սահմաններից այն կողմ։ Նրա պատվո հուշատախտակներն ու մրցանակները շարված են փայտե փոքրիկ գրադարանում։ Այդ հուշանվերներից առավել աչքի է ընկնում Թորքամանի արվեստը:
Թվում է, թե նա ով կահավորել է այս սենյակը, ցանկացել է Թորքամանական արվեստն ավելի շատ տեսանելի լինի, քան այդ բոլոր հուշանվերները։ Այս հաղորդման ընթացքում մենք ծանոթանալու ենք ևս մի բարձրաճաշակ գործարար տիկնոջ հետ: Մնացեք մեզ հետ։
...
Իրանում գորգի արդյունաբերությունն արվեստի, ստեղծագործության, հավաքական ջանքերի խառնուրդ է,որը ներկայացնում է Իրանի ազգային մշակույթը,և պատմության ընթացքում փայլել ու լույս է սփռել այս երկրի մշակույթի և արվեստի վրա: Զոլեյխա Ադելին, ձեռագործ գորգերի փորձագետ է: Նա ծնվել է 1973 թվականին (իրանական 1352 թ.) Բանդար Թորքաման քաղաքում: Նա գորգագործության ոլորտ մուտք գործելով սկսել է իր գործունեությունը և մտել է արդյունաբերական կլաստերների ձևավորման ոլորտ գորգագործության արվեստը խթանելու և զարգացնելու նպատակով։ Ադելին Թորքամանի Գոլնեգար ընկերության հիմնադիրն է և ընտրվել է,որպես Իրանի լավագույն գործարար և ստացել շքանշաններ ու մրցանակներ Հանրապետության նախագահի կանանց իրավաբանական բաժնի կողմից։
Ներկայումս նրա գլխավորած ընկերությունն այս նահանգում գորգագործության կլաստերի զարգացման պատասխանատուն է։ Գոլեստան նահանգի ձեռագործ գորգերի կլաստերը ներկայացնում են նահանգի ձեռագործ գորգ արտադրողները, հումքի մատակարարները, վաճառողները, ներմուծողներն ու արտահանողները, դիզայներները, ներկողները, գորգ մաքրողները, բոլոր բիզնես ծառայություններ մատուցողներն ու հարակից պետական կազմակերպությունները : Բոլորը փորձում են դինամիկ փոխազդեցություն հաստատել բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Ուստի տիկին Ադելին ոչ միայն Գոլեստան նահանգում այլև ողջ Իրանում համարվում է գորգագործության հայտնի դեմքը, և նույնիսկ 2015 թվականին (իրանական 1394 թ.) ընտրվել է որպես ձեռագործ գորգերի ոլորտի փայլուն դեմքերից մեկը։
Ադելին գորգերի հանդեպ իր հետաքրքրության և այս ճանապարհին գտնվելու մասին պատմում է հետևյալ կերպ. «Իմ աշխատանքն սկիզբ է առել այն ժամանակներից, երբ մայրս այս գործը որպես աշխատանք սովորեց իր նախնիներից և սկսեց գորգ գործել։ Իրականում ես ու մայրս այս գործը սովորել ենք տատիկիցս։ Քանի որ ես շատ հետաքրքրված էի այս գործով և ունենալով դրա մասին անհրաժեշտ տեղեկություն և գիտելիքներ, ես ընտրեցի այն և փոքր տարիքից սկսեցի զբաղվել ասեղնագործությամբ և ձեռագործությամբ: Փաստորեն, ես առաջին անգամ սկսեցի աշխատել Բանդար Թորքամանի Բասիջի քույրերի կենտրոնում որպես այս ոլորտի ուսուցիչ։ Ու թեև ես արդեն ստացել էի անհրաժեշտ ուսուցում այս աշխատանքի համար, բայց ավելին իմանալու համար մասնակցեցի գորգերի ոլորտում կանանց հանձնաժողովներին։
Իհարկե ես իմ աշխատանքը սովորեցի փորձով, բայց հետագայում ակադեմիական մակարդակներում աշխատանք և գիտելիք կոչվող ճյուղի ստեղծմամբ գիտական կրթություն ստացա և բացի դրանից, իհարկե, նաև դասավանդեցի այս առարկան և փաստորեն այս աշխատանքի փորձն ունենալու շնորհիվ առաջին համապարփակ գիտակիրառական բուհական խմբի ստեղծմամբ ես դասավանդել և այս ոլորտում: Ստացել եմ հետդիպլոմային կրթություն և սովորել եմ բակալավրիատում, ունեմ մոտ 7 տարվա դասավանդման փորձ այս ոլորտում։
...
2003 թվականին (իրանական 1382 թ.) այս գործարար տիկինը գորգի արտադրության ընկերություն և կոոպերատիվ հիմնեց և այդ կոոպերատիվում ներգրավեց այս ոլորտին առնչվող բուհերի շրջանավարտներին և հաշվի առնելով նրանց հետաքրքրություններն ու կարողությունները, խրախուսեց նրանց աշխատելու,ընդորում հետագայում նրանցից յուրաքանչյուրը կարողացել է ունենալ արտադրական ընկերություն կամ այլ մարդկանց ուսուցանել ու ներգրավվել գորգագործության ոլորտ:Նա ասում է.-«Այնուհետև հիմնելով գորգագործության և արհեստագործության ուսկենտրոն,որի լիցենզիան ստացել էի Տեխնիկական և մասնագիտական կրթության կազմակերպությունից, ես կարողացա ուսուցանել գորգի բնագավառով հետաքրքրվողներին:
Իրանում գորգի արդյունաբերությունն արվեստի, ստեղծագործության, հավաքական ջանքերի և իրանական ազգային մշակույթի դրսևորման խառնուրդ է: Տարբեր մարդիկ ուղղակի և անուղղակի դեր են խաղում գորգի հյուսվածքի և երկարակեցության մեջ, օրինակ՝ գորգի նախագծողը, գորգագործը և վերանորոգողը: Երկրի զարգացման 72 գործարարների թվում Ադելին միակ կինն է, ով մտել է այս ասպարեզ։ Նա Գոլեստան նահանգում գորգագործների թվի մասին ասում է. «Սովորաբար հայտարարված վիճակագրության համաձայն՝ մոտ 70 հազար մարդ է զբաղվում գորգագործությամբ, բայց նրանցից 36 հազարը նույնականացման քարտ ունեն, և բոլորը կանայք են»։ Նա ասում է, որ իրենց նահանգում տղամարդիկ գորգագործությամբ չեն զբաղվում, և բոլոր գորգագործները կանայք են, և ծիծաղելով շարունակում է,-«Տղամարդիկ հիմնականում պատասխանատու են գորգերի ներկման, մաքրման և լվացման համար»:
Հետազոտող և «Իրանական ձեռագործ գորգերի հանրագիտարան» արժեքավոր գրքի հեղինակ Դոկտոր Հոսեյն Թաջադոդն իր գրքում գրում է.-«Վաղ ժամանակներից աշխարհի ժողովուրդներն Իրանը ճանաչել են նրա պոեզիայով և գորգով: Այլ խոսքով իրանական ձիրքն ու գեղագիտական ճաշակը իմաստի ու հասկացության առումով դրսևորվել է պոեզիայում, իսկ նյութի և տեսքի առումով գորգերում։ Այնուամենայնիվ, գորգարվեստի առավելությունը պոեզիայի արվեստի նկատմամբ այն է, որ պոեզիան անհատական արվեստ է, մինչդեռ ձեռագործ գորգը հավաքական արվեստ է: Տիկին Ադելին նշում է նաև խմբային աշխատանքի կարևորությունը և աշխատանքում մարդկային ուժին ուշադրություն դարձնելն ու այն արժեւորելը անկախ նյութական օգուտներից։Նաև չմոռանանք,որ ուրիշներին մեծ դարձնելն ինքնին մեծություն է:
...
Այս առաջատար գործարարն իր աշխատանքի կարևոր առավելությունների ու թերությունների մասին ասում է.- «Իմ աշխատանքի առավելությունն այն է, որ այն աշխատանքային առումով ընդգրկուն է, և դրա կապը աշխատաշուկայի և տնտեսության մեջ ներգրավված ուժերի հետ շատ լայն է։ Մյուս առավելությունն այն է, որ այն պահանջում է պարզ գործիքներ և էժան աշխատուժ, իսկ մյուս կողմից՝ հեշտությամբ է ձեռք բերվում դրա հումքը։ Դրա մեկ այլ կարեւոր առավելությունն այն է, որ մեծ կապիտալ չի պահանջում, իսկ 5 մլն թումանով կարելի է այս ոլորտում ձեռնարկատեր լինել»։
Նա նաեւ նշում է.«Գոլեստանի շրջանում հիմնական գորգը թորքաման գորգն է, որը չի վաճառվում համաշխարհային շուկաներում։ Որովհետև աշխարհի մարդկանց գնման ոճը փոխվել է, և հնարավոր չէ նույն գույներով գորգեր բերել շուկա։ Գերմանական շուկայում կարմիր գույնը չի գործում, և ավելի շատ սիրում են սառը գույներն ու պարզ դիզայնը։ Հիմա, եթե մենք դեռ ավանդական գորգեր տանենք Գերմանիայի Demotex ցուցահանդես, արդյունք չենք ստանա։ Այս թուլությունը հաղթահարելու համար մենք առաջարկում ենք կատալոգ, օրինակ՝ Հարավային Աֆրիկայում թորքաման գորգի պահանջարկ կա, բայց նրանք պահանջում են իրենց ուզած նախշերով ու գույներով գորգեր»:
Նշելով որ հաջողակ գործարար լինելու առաջին կարևոր կետը՝ Աստծուն ապավինելը և Նրան հավատալն է, տիկին Զոլեյխա Ադելին հավելել է.-«Աստծուն ապավինելուց հետո,ամեն ինչում շատ կարևոր է սեփական կամքը։ Աշխատանքի մեջ տեղեկատվություն և գիտելիք ունենալը, ուրիշներին բարձր գնահատելը և ուրիշների ներգրավվածության միջոցով ու համագործակցությամբ աշխատանքը գնահատելն առանց առաջնահերթություն տալու նյութական շահերին, իմ կարծիքով հաջողակ ձեռնարկատիրոջ համար ամենակարևոր հատկանիշներն են, մի խոսքով ուրիշների հետ համագործակցելն ու նրանց գիտելիքներն ու հմտությունները օգտագործելն ու կոլեկտիվ աշխատանքի դիրքն արժեւորելը հաջողության հասնելու գլխավոր ուղին է»։
Իմ կարծիքով, մեծություն լինելու ճանապարհը ուրիշներին մեծ դարձնելն է, և մենք հաջողակ չենք լինի, մինչև չզգանք ուրիշների ներկայությունը և չհավատանք նրանց կարողություններին ցանկացած աշխատանքում, որ կատարում ենք: Մենք պետք է հավատանք մեր սեփական կարողություններին և ընդունելով ուրիշների ունակությունները և օգտագործելով դրանք կատարելագործենք ինքներս մեզ և ուրինշներին հնարավորություն տանք օգտվել մեր կարողություններից, որպեսզի նրանք ևս կարողանան դառնալ գործարարներ ու նախաձեռնողներ».-ասել է տիկին Զոլեյխա Ադելին:
Նա խոսքն ուղղելով կանանց ասում է.- «Իմ կարծիքով, երկրի կանայք իրենց կարողություններն ապացուցել են կառավարման ոլորտում՝ թե՛ ընտանիքում,և թե՛ բիզնեսում: Ահա թե ինչու կանայք կարող են հաջողակ լինել տղամարդկանց կողքին կամ նույնիսկ լինել ավելի հաջողակ: Բավական է, որ նրանք հավատան իրենց և իրենց կարողություններին։ Առաջին քայլերն արեք այնտեղ, որտեղ արմատներ ունեք։ Ես սա միշտ ասում եմ նաև իմ քույրերին: Մեծ քայլեր անելու համար պետք չէ լքել ձեր քաղաքը կամ երկիրը։ Այնտեղ կարող եք մեծ գործեր անել։ Ձեզ հետ ընդհանուր արմատներ ունեցող մարդկանց լսելը մեծ գործ է: Մարդկանց հարգելը, նրանց հետ ճիշտ վարվելը շատ կարևոր է: Այս ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրենք»: