Նովռուզյան Հաֆթ սինը(5)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այսօր Նովռուզի, այս հնագույն տոնի չորրորդ օրն է։ Ներկայացնում ենք «Նովռուզյան Հաֆթ սինը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում ձեզ հետ կխոսենք նովռուզյան երաժշտության և դրա հետ կապված ծեսերի մասին։Ընկերակցեք մեզ։
Նախ միասին լսենք տարեմուտի երաժշտությունից մի հատված։
Դուք լսեցիք զուռնայով հնչող տարեմուտի կամ «նովռուզ նամե» երաժշտությունը։
Գեղեցիկ մեղեդի, որն անկասկած իրանցիների համար ամենահիշվող երաժշտական ստեղծագործություններից է։ Նովռուզ է, և տարեմուտի զուռնայով հնչող երաժշտությունը բոլորի դեմքին ժպիտ է հաղորդում և Նովռուզյան հուշեր արթնացնում: «Նովռուզ Նամե»-ն Ալի Աքբար Մահդիփուր Դեհքորդիի հայտնի ստեղծագործություններից է։ «Նովռուզ Նամեի» երաժշտությունը ձայնագրվել է 1986 թվականին և գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական ստեղծագործությունների ցանկում։ Այս ստեղծագործության մեղեդին վերցված է «Բախտիարի» ցեղի երաժշտությունից։
Իր կենդանության օրոք վարպես Մահդիփուրը Նովռուզի այս մնայուն ստեղծագործության մասին ասել է. «Այս երաժշտությունը հիմնականում հնչում էր Նովռուզի ժամանակ, սակայն ժամանակի ընթացքում այս երաժշտությունը մոռացության մատնվեց 1940-ականներից՝ երբ սկսեցին օդ կրակել և գնդակներ արձակել»։ Այս երաժշտությունը հնչում է իրանական տասներկուական երաժշտական գործիքներից մեկի՝ Չահարգա գործիքով, և դրա մշակումը հիմնված է իրանական ամենահին երաժշտական ռեդիֆներից մեկի վրա։ Իրանի ժողովրդի մտքում այս երաժշտության ասոցացման պատճառը նաև իրանական նոր տարվա սկզբին մարդկանց ուրախ պահերն են։ Այդ տարիներին այս երաժշտությունը նվագել են զուռնա ու նաղարա գործիքներով, որի ձայնագրությունը տեղի ունեցավ միայն մեկ փուլով։
Այժմ առաջարկում ենք լսել Մազանդարանի «Այ Էնա Բեհար» գեղեցիկ երգը հանգուցյալ վարպետ «Աբուլհասան Խոշրույի» կատարմամբ։
Շատ սովորույթներ ու ծեսեր, պատմական գրականություն, բանավոր երգեր ու բանահյուսություններ պահպանվել են երգերի ու երաժշտության միջոցով և հազարամյակների ընթացքում պատմողների միջոցով հասել են այսօրվա սերնդին:
Իրանի հնագույն ծեսերից մեկը, որն ավելի քան մի քանի հազարամյա վաղեմիություն ունի, Նովռուզին նվիրված երգերի կատարումն է,որը կոչվում է «նովռուզխանի»։ Ծես, որն ըստ որոշ աղբյուրների, վերաբերում է նախաիսլամական և զրադաշտականների ժամանակաշրջանին: Շատերը «Նովռուզխանի» հին ավանդույթի ծագումը վերագրում են Իրանի հյուսիսային շրջաններին: Գիլան և Մազանդարան նահանգների որոշ շրջաններում տարվա վերջին օրերին Նովռուզին նվիրված երգեր են կատարվում։ Այս օրերին իրենց հատուկ տարազներով նովռուզխանները՝նովռուզին նվիրված երգեր երգողները անցնում են քաղաքի ու գյուղի փողոցներով և նվագի ուղեկցությամբ բանաստեղծություններ են արտասանելով ու երգելով ավետում են Նովռուզի ու գարնան գալուստը, և շրջանների բնակիչներից նվերներ ստանում։
Ըստ հետազոտողների՝ Նովռուզխանին սկզբնական շրջանում կապված է եղել Ահուրա Մազդայի գովաբանության, գարնան բնության ու գեղեցկության նկարագրության, թագավորների ու իշխանների գովասանքի հետ, իսկ իսլամից հետո այս գարնանային երգերը միաձուլվել են կրոնական հասկացությունների և իսլամական ավանդույթների, հատկապես շիա դավանանքի հետ: Եվ Աստծուն փառաբանելուց հետո բանաստեղծություններում ներառվել է իմամների փառաբանությունը։ Պարսկերեն կամ տեղական բարբառներով արտասանվող բանաստեղծությունները և դրա կատարման փուլերն ու եղանակներն Իրանի տարբեր վայրերում տարբեր են միմյանցից։
Նովռուզխանները սովորաբար կատարում են այս արարողությունը միայնակ, երկու հոգով կամ երեք-չորս հոգանոց խմբերով, և նրանցից յուրաքանչյուրն իր վրա է վերցնում մի պարտականություն։ Օրինակ՝ երեք հոգանոց խմբերում, սովորաբար, խմբի անդամներից մեկը երգում է, մյուսը նվագում է և ուղեկցում երգչին, իսկ երրորդը կրում է նվերներով լի ուսապարկ կամ պայուսակ։
Նրանք միասին գնում եմ մարդկանց տան դռների մոտ,կամ տվյալ ընտանիքից ստացած տեղեկություններով նրանց դիմում են անուններով և փառաբանելով Աստծուն ավետում են գարնան գալուստը և Նովռուզը ու նրանցից նովռուզյան նվերներ ստանում։ Նշվում է,որ եթե նովռուզխանները տան տիրոջից նվռուզյան նվեր են ստանում, երգելով աղոթում են նրա համար, իսկ եթե ոչ, թողնում են նրա տունը և դժգոհանք արտահայտող բանաստեղծություններով գնում են մի ուրիշ տուն։ Տանտերերը հաճախ տալով մի քիչ փող, քաղցրավենիք, ընկույզ, ձու, բրինձ, ոլոռ և չամիչ կամ այլ իրեր դիմավորում են գարնան ավետաբերներին։
Այժմ առաջարկում ենք լսել Մազանդարանի Նովռուզխանիից մի հատված:
Միասին լսեցինք Մազանդարանի նովռուզխանիից մի հատված։
Նովռուզ Խանիի նման «Սայե Խանին» ևս այն գեղեցիկ սովորույթներից է, որը տարածված է ազերիախոս մարդկանց շրջանում։ Սայեչիները Նովռուզին ընդառաջ տնետուն են շրջում ու մարդկանց մաղթում բարությամբ ու օրհնություններով լի տարի։ Ամեն օր նրանք հաշվում են Նովռուզին մնացած օրերը, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ «Սայե» և «Սայեչի» բառերը առաջացել են թուրքերեն «Սայմաղ» բառից, որը նշանակում է հաշվել։ Սայեչիները յուրաքանչյուր տնից ինչ-որ բան են նվեր ստանում իրենց արտասանած բանաստեղծությունների, աղոթքների ու մաղթանքների դիմաց ու հեռանում։
Այժմ առաջարկում ենք ունկնդրել Իրանում ազերիախոսների շրջանում տարածված «Թաքամ գարդանիից» մի հատված։
Թաքամ ազերի լեզվում նշանակում է «արու այծ»։ Իրականում «Թաքամ»-ը «Թաքամ Գարդանի» ծեսի հիմնական առանցքն է։ Թաքամչին կամ Թակագարդանը, ովքեր կրում են իրենց տարազները, ձեռքում պահում են գեղեցիկ փայտե տիկնիկ, որը կոչվում է «Թաքամ տիկնիկ» ։ Այս տիկնիկը, որը այծի տեսքով է, պատրաստված է փայտից և պատված է այծի բրդով, իսկ այն ամրացված է փայտե մակերեսի վրա և շարժական է։ Այս տիկնիկը ձեռքն առնելով Թաքամչիները երաժշտության ուղեկցությամբ շրջում են փողոցներով և ազերի բանաստեղծություններ արտասանելով ու Թաքամ տիկնիկը շարժելով՝ ավետում են Գարնան ու Նովռուզի գալուստը, իսկ մարդիկ նաև նրանց նվերներ են տալիս։
Երեխաներին և դեռահասներին շատ է գրավում այս արարողությունը։ Թաքամչիներն երեխաներին և դեռահասներին խրախուսում են լինել բնության ուղեկիցը և հարգել բնությունը և լավ ու բարի վերաբեմունք ունենալ նրա նկատմամբ։ Փաստորեն, «Թաքամգարդանի»ն համարվում է մշակութային կարևոր ուսուցումներ փոխանցող ծես։ Այն ինչ-որ կերպ ցույց է տալիս բարություն, մարդասիրություն, առատաձեռնություն, ներողամտություն և հարգանք այս տիկնիկային ներկայացման շրջանակում:
Հարգելի ունկնդիրներ, արդեն հասել ենք հաղորդման ավարտին։ Հուսով ենք, որ ձեզ դուր եկավ մեր այս տոնական հաղորդումը: Վերջում հրավիրում ենք ձեզ լսել «Նոռուզ գոլո» գեղեցիկ երգը Ֆարիբորզ Դանայիի կատարմամբ: