Նորություններ (70)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։
«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը սկսում ենք գիտական ոլորտին առնչվող մի հոդվածով։

Անցնող շաբաթվա ընթացքում Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի 2022 թվականի մրցանակը շնորհվել է Թեհրանի Շարիֆի համալսարանի 2 դասախոսներին։ Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը՝ (International Centre for Theoretical Physics «ICTP»), հայտարարեց, որ Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, իրանահայ դոկտոր Շանթ Բաղրամին և համալսարանի շրջանավարտ և հիմնարար գիտելիքի հետազոտական ինստիտուտի անդամ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նամջուին հաջողվեց նվաճել այս կենտրոնի տարվա մրցանակը։
Ինչպես հայտարարել է այս կենտրոնը, մրցանակը շնորհվել է այս երկու իրանցի տիեզերագետների՝ բարձր ճշգրտության դիտողական տվյալների հետ տիեզերական և աստղաֆիզիկական տարբեր երևույթների կանախտեսումների համեմտության համար, տեսական, հաշվողական և վիճակագրական շրջանակների զարգացման գործին առաջատար մասնակցության շնորհիվ։
....
Հղիության շաքարախտը ամենատարածված նյութափոխանակության խանգարումներից է, որն ախտորոշվում է որպես գլյուկոզայի անհանդուրժողականություն հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Հղիության շաքարախտով հիվանդացության աճի պատճառներից կարելի է նշել մայրերի տարիքը, ախտորոշման մեթոդների մշակումը, ճարպակալման աճը և հասարակության անառողջ սննդակարգը։ Այս համատեքստում իրանցի հետազոտողները կատարել են հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են միջազգային հրատարակություններում։
Նույն համատեքստում, Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Իրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ ծննդաբերությունից հետո մետաբոլիկ համախտանիշի տարածվածությունը այն կանանց շրջանում որոնք հղիացել են օժանդակ մեթոդներով 20,8 տոկոս է, իսկ բնական մեթոդներով հղիացած կանանց մոտ 10.9 տոկոս։
Այս հետազոտողները քննարկել են գլյուկոզայի անհանդուրժողականության դեպքերը ծննդաբերությունից վեցից տասներկու շաբաթ անց կանանց շրջանում, ովքեր օգտվել են վերարտադրողական օժանդակ մեթոդներից և այն համեմատել բնական պտղաբերություն ունեցող կանանց հետ, և նախագծել են հետազոտություն, որի ընթացքում գլյուկոզայի անհանդուրժողականությամբ տառապող 62 կանայք, ովքեր հղիացել էին վերարտադրողական օժանդակ մեթոդներով, համեմատվել են նմանատիպ պայմաններում գտնվող 62 կանանց հետ,ովքեր բնական կերպով էին հղիացել, այնուհետև ծննդաբերությունից վեցից տասներկու շաբաթ անց, անալիզ են հանձնել գլյուկոզայի նկատմամբ դիմադրությունը և լիպիդային պրոֆիլն ստուգելու համար: Բացի այդ, չափվել է գոտկատեղի ու ազդրի շրջագիծը, և սիստոլիկ ու դիաստոլիկ զարկերակային ճնշումը։
Ի՞նչ է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշումը:Զարկերակային ճնշումն ունի երկու դիսոնանս. առաջինը կոչվում է սիստոլիկ, երկրորդը` դիաստոլիկ: Սիստոլիկ զարկերակային ճնշումը սրտի արտամղման և անոթների տատանման ուժն է, որը գրանցվում է տոնոմետրով: Դիաստոլիկ զարկերակային ճնշումը, որին ժողովուրդը սխալմամբ սրտային է կոչում, պերիֆերիկ զարկերակների սպաստիկ վիճակն է, ինչի արդյունքում բարձրանում է դիաստոլիկ ճնշումը:
Եթե սիստոլիկ ճնշումն այնքան էլ բարձր չէ, բայց կա դիաստոլիկ ճնշման բարձրացում, դրա պատճառը կարող է լինել երիկամային ախտաբանությունը:Այս ճնշման բարձր լինելու վտանգը նրանում է, որ պերիֆերիկ անոթների սպազմի ժամանակ դեպի սիրտ գնացող արյան քանակը մեծանում է` բերելով սրտի գերբեռնվածության և սիրտը հաջորդ սիստոլիկ կծկումն արդեն կատարում է այդ գերբեռնված վիճակում:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետծննդյան մետաբոլիկ համախտանիշի տարածվածությունը վերարտադրողական օժանդակ մեթոդներ օգտագործող կանանց մոտ կազմում է 20,8 տոկոս, իսկ բնական ճանապարհով հղիացած կանանց մոտ՝ 10,9 տոկոս: Բացի այդ, մարմնի զանգվածի ինդեքսը և սիստոլիկ զարկերակային ճնշումը զգալիորեն ավելի բարձր են եղել այն կանանց մոտ, ովքեր օգտագործել են վերարտադրողական օժանդակ մեթոդներ։ Իսկ հղիության անբարենպաստ բարդությունները զգալիորեն ավելի բարձր են եղել այն կանանց մոտ, ովքեր օգտագործել են վերարտադրողական օժանդակ մեթոդներ: Այնուամենայնիվ, խմբերի միջև գլյուկոզայի անհանդուրժողականության մակարդակի էական տարբերություն չկար, և շաքարախտի ընտանեկան պատմությունը արդյունավետ գործոն էր:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ չնայած այն հանգամանքին, որ փորձարարական խմբերում գլյուկոզայի անհանդուրժողականության էական տարբերություն չկար,սակայն վերարտադրողական օժանդակ մեթոդներ օգտագործող կանանց մարմնի զանգվածի բարձր ինդեքսը և սիստոլիկ արյան ճնշումը ցույց են տալիս, որ վերարտադրողական օժանդակ մեթոդներով ծննդաբերած կանանց շրջանում անհրաժեշտ է օգտագործել կենսակերպի օպտիմալացման ծրագրեր և երկարաժամկետ առողջապահություն: Այնուամենայնիվ, այս պնդումը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի մանրամասն անալիզներ կատարել ավելի մեծ թվով կանանց շրջանում:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cell Journal»-ում։
․․․․․
Բնական միացությունների թերապևտիկ հատկությունները հասկանալու ուղղությամբ ջանքերը և դրանցով դեղեր արտադրելը կարևոր դեր են խաղում ներկա եղանակով բուժման զարգացման գործում: Բույսերը բնական ռեսուրսների մի խումբ են, որոնք դարեր շարունակ օգտագործվել են որպես հիվանդությունների բուժման հիմնական միջոց: Ուրեմն կարոբի բույսը (գիտական անվանումը՝ Ceratonia Siliqua) ավանդաբար օգտագործվում է տղամարդկանց անպտղության բուժման համար, սակայն մինչ այժմ որևէ արդյունավետ հետազոտություն չի արվել ակտիվ բաղադրիչի և դրա արդյունավետության ինչպիսության վերաբերյալ:
Այդ նպատակով Ռոյան հետազոտական ինստիտուտի, Թարբիաթ Մոդարեսի համալսարանի և Լեհաստանի պետական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են կարոբի էքստրակտի ազդեցությունը ազոոսպերմիայով տառապող մկների սերմնահեղուկի վրա և պարզել թե ինչպես է այն գործում: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Կարոբի բույսի էքստրակտի օգտագործումը կարող է սպերմատոգենեզ առաջացնել լաբորատոր մոդելային կենդանու մոտ:
Այս հետազոտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հարցում արդյունավետ են հակաապոպտոտիկ կամ ծրագրավորված բջիջների մահվան ազդեցությունը և բջջային ցիկլը կարգավորելու համար արդյունավետ գեների ներարկումը: Իրականում, կարոբի բույսի էքստրակտը բարելավում է սերմնաբջիջները՝ ազդելով Սերտոլի և Լեյդիկ բջիջների վրա։ Սերտոլի բջիջները սերմնաբջիջները կարգավորող հիմնական գործոնն են: Լեյդիկ բջիջները նույնպես պատասխանատու են արական հորմոնների, հատկապես տեստոստերոնի սեկրեցիայի համար: Կարոբի էքստրակտով բուժված մկների պտղաբերությունը վերականգնվել է։
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարոբի բույսի էքստրակտը կարելի է համարել անպտղությամբ տառապող տղամարդկանց բուժման դեղամիջոց։ Սա առաջին հետազոտությունն է, որը ներկայացնում է կարոբի բույսի արդյունավետության ուժեղ և հուսալի պատճառներ` քաղցկեղի հետևանքով առաջացած ազոոսպերմիայի բուժման համար:
Այս հետազոտության արդյունքները հրատարակվել են «International Journal of Ethnopharmacology» ամսագրում։