Անդրադարձ Իրանի Իսլամական Հանրապետության օրոք Իրանի պաշտպանական ձեռքբերումներին ու առաջընթացին
Այսօր Իրանի պաշտպանական արդյունաբերությունը կարողացել է ռազմական տարբեր ոլորտներում հսկայական ձեռքբերումներ ունենալ՝ ապավինելով Գերագույն առաջնորդի ցուցումներին, և հենվելով երկրի էլիտայի ու երիտասարդ մտավորականների հավատքի, կամքի ու կարողության վրա:
Մինչ հեղափոխությունը Իրանը կարողանում էր արտադրել միայն մոտ 30 տեսակի պաշտպանական արտադրանք, սակայն հիացական աճով այսօր այդ թիվը հասել է 770 տեսակի։
Մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակն պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտադրվում էր միայն թեթև տեսակի զենք ու զինամթերք, ինչն ի վերջո սահմանափակվում էր HK-G3 ինքնաձիգի և դրա թեթև ու կիսածանր տեսակի փամփուշտների, ինչպես նաև գոտկատեղին ամրացվող զենքերի արտադրությամբ։ Սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրաքի դեմ Իրանին պարտադրված պատերազմից ձեռք բերված փորձի շնորհիվ, պաշտպանական արդյունաբերության ոլորտի մասնագետների ահռելի ու ապշեցուցիչ առաջադիմությունը, Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության հովանու ներքո, սպառնալիքների ու պատժամիջոցների պայմաններում դարձել է ինքնաբավության, ինքնավստահության և դիմադրողական տնտեսության իրագործման խորհրդանիշ։
Վերջին տարիներին սարքավորումների և սպառազինությունների ինտելեկտուալացման և ավտոմատացման գործընթացի ընդլայնմամբ, առավել կատարելագործված ու արդյունավետ արտադրանքների արտադրությունից բացի, պաշտպանական արդյունաբերության կազմակերպության արտադրանքների շարքը համալրվել է նաև բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներով, և օդից կրակվող կետային նշանառությամբ ինքնակառավարվող ռումբերով: Օպերատիվ ուժերում այս կարգի սպառազինությունների օգտագործումն նպաստել է դրանց արդյունավետության էական մեծացմանը, հատկապես ժամանակակից մարտերի դաշտում:
Ամերիկյան ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասերի արտադրությանը զուգահեռ, պարտադրված պատերազմից հետո առաջին և երկրորդ տասնամյակների ձեռքբերումներից են նաև «Ազարախշ» կործանիչի նախագծումն ու իրագործումը, «Զոլֆաղար» տանկի, «Կոբրա» զրահափոխադրիչի, «Ղողնուս» տեսակի «օդ-օդ» հեռահար իրանական հրթիռի արտադրումը, պատերազմից խոցված ուղղաթիռների վերականգնումը, ինչը հետագայում հանգեցրեց «Շաբավիզ» ուղղաթիռի ստեղծմանը, և հարյուրավոր այլ նախագծեր։
Հետագա տարիներին ևս այս միտումի շարունակմամբ, Իրանի պաշտպանական արդյունաբերությունը ռազմածովային, օդային և անվտանգության ռազմավարական ոլորտներում կարողացել է հասնել կարողությունների տպավորիչ մակարդակի՝ արտադրելով աշխարհի ամենաարդիական տեսակների հետ մրցունակ այնպիսի սարքավորումներ, որոնք մինչ այդ արտադրվում էին այս ոլորտում մենաշնորհի հավակնող գերտերությունների կողմից, ընդորում ոչ միայն կարողացել է վերացնել այդ մենաշնորհը և դադարեցնել իր կախվածությունը, այլև դառնալ այս ոլորտի հիմնական հավակնորդներից մեկը։
Իրանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացի վառ օրինակներ են տարբեր տեսակի ինքնաթիռների և «Սաեղե», «Ազարախշ», «Ղահեր-313», «Քոսար» և նման ռադարախույս գերձայնային կործանիչների, «Փարասթու», «Դորնա», «Սիմորղ», «Շաֆաղ», «Թոնդար» և նման այլ ուսումնական ինքնաթիռների, «Շահեդ» , «Շաբավիզ» ուղղաթիռների և «2091» հակատանկային հրթիռի արտադրությունը, տարբեր տեսակի ինքնաթիռների և ուղղաթիռների վերանորոգումը՝ այս ասպարեզում զբաղեցնելով աշխարհի հինգերորդ տեղը, հազար կիլոմետրից ավելի հեռահարությամբ տարատեսակ ռադարների, սուզանավերի արտադրությունը, տարբեր տեսակ նավերի, նավակների ու ֆրեգատների արտադրությունը և վերանորոգումը, հովերկրաֆտների՝երկկենցաղ նավակների, «Ղադիր» դասի առաջադեմ սուզանավերի, տարբեր տեսակի արագընթաց և թռչող նավակների արտադրությունը, ինքնաբավությունը տարբեր տեսակի թեթև, կիսածանր և ծանր տեխնիկայի և սպառազինությունների արտադրության գործում, ինչպիսիք են՝ տարբեր տեսակի ականանետերը և ժամանակակից թնդանոթները, տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերն ու սպառազինությունները, այդ թվում ամբողջովին տեղական արտադրության «Բավար 373» պաշտպանական համակարգը, որը ռուսական С-300 համակարգի կատարելագործված տարբերակն է, «Խորդադ-15» կոչվող ամբողջովին տեղական արտադրության պաշտպանական համակարգը, որը կարողացել է խոցել Պարսից ծոցում ամենաժամանակակից, լավ հագեցած ու թանկարժեք ամերիկյան ԱԹՍ-ն, թեթև ու ծանր զինամթերքները, հեռահաղորդակցության և օպտիկական արդյունաբերությունների զարգացումը, տարբեր տեսակի սովորական ու գիշերային հեռադիտակների արտադրությունը և դրանց մի մասի արտահանումը աշխարհի 32 երկրներ։
Մարտական ինքնաթիռների արտադրության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը իր տեղական գիտելիքներով այժմ նախագծել ու կառուցել է «Ղահեր» և «Ազարախշ» ինքնաթիռները, որոնք կարող են մրցակցել ֆրանսիական «Միրաժի» հետ։
Առաջատար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման մեջ Իրանի ավիացիոն արդյունաբերությանը հաջողվել է արտադրել «Աբաբիլ», «Մոհաջեր 1, 2, 3, 4», «Հոդհոդ» և «Սայեղեհ 1 , 2» ԱԹՍ-ները։ Այս ինքնաթիռները պատրաստված են շատ մատչելի գնով՝ ժամանակակից տեխնոլոգիայով։
«Ֆոտրոս» անօդաչու թռչող սարքը ավելի քան 2000 կիլոմետր օպերացիոն հեռահարությամբ , 25000 ոտնաչափ թռիչքի բարձրությամբ և 16-ից 30 ժամ թռիչքի տեւողությամբ երկրի ամենամեծ ռազմավարական ԱԹՍ-ն է, որն ունի հատուկ հնարավորություններ։ Հետախուզական առաջադրանքներից բացի, տարբեր հրթիռներով զինված «Ֆոտրոս»-ը կատարում է նաև մարտական առաջադրանքներ։
«Բավար 373»-ը պետք է համարել տեղական արտադրության ամենակարևոր և բարդագույն հակահրթիռային պաշտպանության համակարգը և նույնիսկ Իրանի պատմության մեջ բարդագույն պաշտպանական նախագիծը, որը նախագծվել, կառուցվել, փորձարկվել և գործարկվել է մեկ տասնամյակից պակաս ժամանակահատվածում՝ երկրի ներսում իրանցի մասնագետների կողմից։
․․․․
Ունենալով տարածաշրջանում ամենամեծ ուղղաթիռային արդյունաբերությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար երկրներից է ռազմական և առևտրային ուղղաթիռների նախագծման և արտադրության ոլորտում: 1997 թվականից Իրանը միացել է ուղղաթիռներ արտադրող երկրների շարքին՝ ստեղծելով «Շաբավիզ» ուղղաթիռը, որը «Բել-205» ուղղաթիռի հակադարձ ինժեներական մեթոդով ստեղծված նմուշն էր։ Շաբավիզ ուղղաթիռից հետո «Շահեդ» ուղղաթիռների դասում արտադրվել են երեք մոդելի՝ «Շահեդ-274», «Շահեդ-278» և «Շահեդ-285», ընդորում առաջին անգամն էր, երբ այս դասում նախագծման և արտադրության գործընթացն ամբողջությամբ իրականացվում էր տեղական ուժերով։
Հեռահար հրթիռների ոլորտում Իրանի առաջադեմ հրթիռներն են հինգ սերնդի «Ղիամ» հեռահար բալիստիկ հրթիռները, «Շահաբ»-ը, ուղղությունը փոխելու ունակությամբ «Ֆաթեհ -110»-ը, աշխարհի ամենաարագընթաց հրթիռներից «Ղադր-110» հրթիռը և միջին հեռահարության «Աշուրա» բալիստիկ հրթիռը՝ 2500 կմ հեռահարությամբ։
Սա այն դեպքում, երբ մինչեւ հեղափոխությունը արևմուտքի տերությունները թույլ չէին տալիս Իրանին ունենալ 100 կիլոմետրից ավելի հեռահարությամբ հրթիռներ։
Հեղուկ և պինդ վառելիքով աշխատող «Սեջիլ» հեռահար հրթիռը՝ 2000 կմ հեռահարությամբ, միջին հեռահարության «Ղադր H» հրթիռը, 2000 կմ հեռահարությամբ «Ղադր-F» հեռահար հրթիռը և թիրախին խոցելու ճշգրիտ կառավարման ունակությամբ «Էմադ» հեռահար հրթիռը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պատրաստված նոր սերնդի բալիստիկ հրթիռներն են։
Ծովային ոլորտում Իսլամական Հանրապետությունը կարողացել է կառուցել «Ջամարան 1» և «2» Էսկադրային ականակիր ռազմանավերը, որոնք ունակ են կրելու ուղղաթիռներ, տարբեր տեսակի «մակերևույթ-մակերևույթ » և «մակերևույթ-օդ» տեսակի հրթիռներ, առաջադեմ թնդանոթներ, հակաօդային հրետանի, տորպեդներ արձակելու համակարգ, և զինված է էլեկտրոնային պատերազմի համակարգերով, և տարածքային ջրերի հսկողության ոլորտում իր առաջադեմ փուլային զանգվածային ռադարներով ի ցույց է դնում իր կարողությունները օտարներին ու թշնամիներին: Իրանն իր տրամադրության տակ ունի նաև աշխարհի ամենաարագընթաց տորպեդներն ու նավակները, որոնք մղձավանջ են դարձել թշնամու նավերի և սուզանավերի համար։
Իրանում սուզանավ ստեղծելու որոշումը գալիս է Իրանի դեմ իրաքյան բաասական ռեժիմի պարտադրած պատերազմի սկզբնական շրջանից։ «Ղադիր» սուզանավը արտադրության հոսքագիծ մտավ մի արտասահմանյան նախագծի հիման վրա և մեծ քանակությամբ օգտագործվեց Իրանի բանակի կողմից։ Այնուհետև, մեր երկրի փորձագետները իրենց օրակարգ մտցրեցին տեղական «Ֆաթեհ» սուզանավի նախագծումը՝ առափնյա պաշտպանության կարիքները բավարարելու համար։ «Ֆաթեհ» սուզանավի կառուցման ժամանակ օգտագործվել է ավելի քան 412 հազար դետալ՝ 76 գերժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերմամբ և տեղայնացմամբ։
Այսօրվա պատերազմներում զրահամեքենաները, ինչպիսիք են տանկերն ու զրահափոխադրիչները, մեծ դեր են խաղում պատերազմն առաջ տանելու ու նաև զինվորների կյանքը փրկելու գործում։ «Global Fire Power» կայքի վերջին վիճակագրության համաձայն, որը հեղինակավոր կայք է տարբեր երկրներում զենքի քանակի և տեսակի վերաբերյալ, Իրանի տանկերի, փոխադրիչների և զրահափոխադրիչների ընդհանուր թվաքանակը 2931 զրահամեքենա է։ Այս վիճակագրության համաձայն՝ Իրանը զբաղեցնում է 13-րդ տեղը ամենաշատ տանկեր ունեցող երկրների շարքում։
Այս ոլորտում առաջին և ամենահայտնի նմուշը «Զոլֆաղար» տանկն է, սակայն նոր սերնդի իրանական տանկերը կոչվում են «Քարար»։ Քարար տանկը Իրանի լավագույն տանկն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 12-ին, իսկ զանգվածային արտադրության հոսքագիծը բացվել է Իրանի Լորեստան նահանգի Դորուդ շրջանի «Բանիհաշեմ զրահապատ մեքենաների արդյունաբերական» հիմնարկում։ Այս տանկը նախագծվել և կառուցվել է երեք տարվա ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության մասնագետների կողմից ։
2022 թվականին հրթիռային ոլորտը նույնպես ականատես եղավ իր տեսակի մեջ ապշեցուցիչ զարգացումների: Հիպերձայնային հրթիռների, 1500 կմ հեռահարությամբ ծովային բալիստիկ հրթիռների և «Փավեհ» կոչվող, 1650 կմ հեռահարությամբ թեւավոր հրթիռների ձեռքբերումը պաշտպանության այս ոլորտը դարձրել է Իրանի զարգացման ամենափայլուն ոլորտներց մեկը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի պաշտպանական ձեռքբերումներն են ռադիոհաճախականությունները խափանող համակարգի (jammer system), ուղաթիռների լազերային և ջերմային նախազգուշացման համակարգերի շնորհանդեսը, «Յասին» ուսումնական արտադրական հոսքագծի բացումը, ԻՀՊԿ-ի նավատորմի համալրումը «Շահիդ Մահդավի» օվկիանոսային նավով ռազմածովային ուժերի վերազինումը 180 կմ հեռահարությամբ հրթիռ արձակող նավով, 1500 կմ հեռահարությամբ շարժական ծովային թիրախների դեմ բալիստիկ հրթիռների արտադրությունը, F-14 ինքնաթիռի առաջին տեղական սիմուլյատոր համակարգի բացումը, հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի ստորգետնյա թունելները, «Փավեհ» կոչվող, 1650 կմ հեռահարությամբ Իրանի նորագույն թեւավոր հրթիռի արտադրությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուղղաթիռների վերազինումը ծովային ականներով, «Ասեֆ» հեռահար թեւավոր հրթիռի ներկայացումը, Սու24-ի նոր զենքը, բանակի ռազմաօդային ուժերի՝ «Օղաբ 44» կոչվող «ստորգետնյա» ռազմաբազայի բացումը, բանակի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիր ռազմանավերի համալրումը «Սայադ» պաշտպանական համակարգով, հիպերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծումը, «Սայադ-B4» հրթիռի ներկայացումը, «Բավար-373» հրթիռային պաշտպանության համակարգի հեռահարության ավելացումը մինչև 300 կմ, «Ղաեմ-100» ենթաօրբիտալ արբանյակ փոխադրող հրթիռի հաջող արձակումը, Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ծովային անվտանգության միջազգային կենտրոնի բացումը, «Սաբերին» ստորաբաժանման զինումը երեք տարբեր մարտագլխիկներով հագեցած «Մերաջ-521» մահապարտ ԱԹՍ-ներով, «Ռեզվան» բալիստիկ հրթիռի շնորհանդեսը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից «Շահիդ Սուլեյմանի» անվան մարտական պարեկային նավի բացումը, պաշտպանության նախարարությունում «Շահիդ Սուլեյմանի» անվան պաշտպանական համակարգի և «Աբաբիլ» թևավոր ԱԹՍ-ի շահագործումը, բանակի ռազմածովային ուժերի՝ ԱԹՍ կրող առաջին նավատորմի բացումը, բանակի կողմից Անօդաչու թռչող սարքերի և 200 կմ հեռահարությամբ «Հեյդար» թեւավոր հրթիռի գաղտնի բազայի բացումը, «Սիմորղ» տրանսպորտային ինքնաթիռի բացումը, Տաջիկստանում «Աբաբիլ-2» իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի բացումը, բանակի օրվա շքերթում նոր մահապարտ ԱԹՍ-ի ցուցադրությունը։
Այս զարգացումների և ձեռքբերումների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության զսպող ուժը այսօր կանխել է այլ երկրների ռազմական հարձակումները երկրի տարածքի վրա: Իսլամական Իրանը հզոր է, քան երբևէ, իսկ երկրի թշնամիներն ավելի թույլ են, քան երբևէ: Իրանի գիտնականների մարտունակ, եռանդուն և հեղափոխական ուժերի ու պաշտպանական նվաճումների շնորհիվ այս երկիրը դարձել է ազդեցիկ տերություն տարածաշրջանում և աշխարհում։