Հատուկ հաղորդում՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով (2.Սրբազան պաշտպանություն՝ հավատքի դրսևորման ասպարեզ)
https://parstoday.ir/hy/radio/iran-i206674-Հատուկ_հաղորդում_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով_(2.Սրբազան_պաշտպանություն_հավատքի_դրսևորման_ասպարեզ)
Բարեկամներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի մարտիկների հաղթանակում հավատքի և հոգևորի դերի մասին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 08:44 Asia/Tehran

Բարեկամներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի մարտիկների հաղթանակում հավատքի և հոգևորի դերի մասին:Ընկերակցեք մեզ:

Իրաքի բաասական ռեժիմը Արևելքի և Արևմուտքի երկու գերտերությունների և տարածաշրջանի ավտոկրատ ռեժիմների աջակցությամբ և դրդմամբ, 1980 թվականի սեպտեմբերի 22-ին վայրագ հարձակում գործեց Իրանի սահմանների վրա։ Դա տեղի ունեցավ այն իրավիճակում, երբ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրումից շատ ժամանակ չէր անցել և Իրանի քաղաքական, վարչական, ռազմական և սոցիալական կառուցվածքը դեռ չէր ձևավորվել ըստ Իսլամական հեղափոխության կարիքների և հիմքերի։ Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգը դեռ պատրաստ չէր դիմակայելու զինված բանակի լայնամասշտաբ ագրեսիային, որին աջակցում էին երկու գերտերություններ՝ Արևելքը և Արևմուտքը: Սադամի ռեժիմի Իրան ներխուժումից հետո,  Իրանի ողջ ժողովուրդը Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ մոբիլիզացվեց այս ագրեսիայի դեմ և կերտեց այնպիսի սխրանք, որը հայտնի դարձավ որպես «Սրբազան պաշտպանություն»:


Սրբազան պաշտպանությունը Իրանի մուսուլման ժողովրդի դերակատարության ամենափայլուն ասպարեզներից մեկն է: Հոգևոր հարթության առումով՝ Սադամի ագրեսոր ռեժիմի դեմ ութամյա պատերազմը, հավատքի և անհավատության միջև պատերազմ էր, իսկ ճակատամարտում, երբ կար հոգևոր հարթություն, Աստծո հետ հաղորդակցություն, անկեղծություն, աշխարհիկ հնարավորությունների անտեսում և մի խոսքով, ապավինություն առ Աստված, հաջողությունը, հաղթանակը և խիզախությունն ավելի շատ էին դրսևորվում։

Սադամի ռեժիմի դեմ Իրանի մարտիկների ութամյա ճակատամարտում, պատերազմից ու ավերածություններից առավել, պատերազմի զարգացումների գործընթացում արդյունավետ դեր խաղաց նաև մեկ այլ տարր, դա Իրանի մարտիկների մարդկային էթիկան և բիոէթիկան է։ Ճակատամարտի առաջին գծում և ճակատի հետևում իրանցի մարտիկների մարդկային վերաբերմունքը և բիոէթիկան պայմանավորված էին Աստծո և Նրա վերջին առաքյալ Մոհամմադ մարգարեի նկատմամբ նրանց ամուր հավատքով։

․․․․

Իրանցի հրամանատարներն ու զինվորները համոզված էին, որ միակ զենքը հավատն է Աստծո նկատմամբ, որը հատուցում է ռազմական տեխնիկայի ոլորտում նրանց թերությունները և գերազանցում է լավ զինված թշնամուն։ Բանակի գերագույն հրամանատար նահատակ Սայադ Շիրազին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային ուժերն այսօր կռվում են հանուն իսլամի և զինված են հավատքի զենքով, որը կարելի է գտնել շատ քիչ բանակներում։ Ռազմաօդային ուժերի հրամանատարն այդ մասին ասում էր,-«Այս գործողությունը պահանջում է արագ և ծանր փոխադրումներ իրականացնել դեպի Մաջնուն կղզիներ։ Դա էլ այն դեպքում, երբ թշնամին անակնկալի էր եկել։ Գիշերով իրականացված օդային օպերացիան աննախադեպ է Մերձավոր Արևելքի և գրեթե աշխարհի պատմության մեջ։  ԻԻՀ ռազմաօդային ուժերի մարտիկները մյուս մարտիկների հետ միասին հպարտ են իրենց պարտքը իսլամի և ժողովրդի առաջ կատարելու համար։ Նրանք աշխարհին ապացուցեցին, որ թեև ռեսուրսների տեսակետից համաշխարհային իմպերիալիզմը կարող էր սահմանափակություն ստեղծել մեզ համար, բայց հավատի տեսակետից նրանք շատ բարձր էին և ապավինելով Աստծուն՝ կարողացան իրենց սահմանափակ միջոցներով, հսկայական աշխատանքներ կատարել»։

Իրանի մարտիկները Աստծո հանդեպ հավատը համարում էին ամենաուժեղ և ամենաարդյունավետ զենքը և համոզված էին, որ Իրաքի բաասական բանակը, չնայած իր ունեցած բոլոր արդիական զինատեսակներին և արևելքի և արևմուտքի երկու գերտերությունների ցուցաբերած ողջ աջակցությանը, չկարողացավ դիմակայել Իրանի մարտիկներին, որովհետև Աստծուն ապավինելու  և հավատի զենքը միշտ եղել է ամենաուժեղ զենքը: Երկիր ներխուժման առաջին իսկ օրերից Իրաքի բաասական ռեժիմը հասկացավ, որ Խուզեստանը գրավելու և մի քանի օրում Թեհրան հասնելու երջանիկ երազանքներն անհասանելի են, և առջևում շատ դժվարություններ կան։

Խորրամշահրի բնակչության ու ռազմիկների եզակի դիմադրությունն ու զոհաբերությունը պատերազմի դաշտում և իրաքյան զիված բանակին ծնկի բերելը վկայում է ռազմաճակատում շատ կարևոր տարրի առկայության մասին, որը Ամենակարող Աստծո հանդեպ հավատն էր : Բոլոր նրանք, ովքեր ներկա էին Իրաքում իրանցի մարտիկների և բաասական ագրեսոր բանակի միջև ընթացող մարտում, համոզված  էին, որ  Ամենակարող Աստծո հանդեպ ամենակարևոր գործոնն է, որը կարող է իրենց տանել դեպի հաղթանակ այդ անհավասար պատերազմում:

․․․․․․․․․

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնին Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում իսլամի մարտիկների հաղթանակը բաասական զավթիչների նկատմամբ հավատքի հաղթանակ համարելով մարտիկներին ասաց.-«Եղբայրնե՛ր, հավատի զորությամբ և իսլամի զորությամբ դուք տարաք այս հաղթանակները»։Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը մուսուլման ռազմիկների հավատքի հաղթանակի տեսանկյունից Սրբազան պաշտպանությունը նմանեցրել է իսլամի սկզբնական շրջանի պատերազմներին։

 Քերմանշահ նահանգի Նաոսուդ քաղաքը և դրան նայող բարձունքները գրավելուց հետո նա բանակի միացյալ շտաբի պետերի տեղակալին (նահատակ Ֆալահիին) հղած ուղերձում ասել է.-«Չնայած գերտերությունների կողմից թշնամուն տրամադրված բոլոր հնարավորություններին, այս հաղթանակը և ապագայի ու անցյալի մյուս հաղթանակները,հավատքի և իսլամի հաղթանակն են անհավատության թևի նկատմամբ և մարդկային արժեքների հաղթանակը բռնակալի նկատմամբ։ Ինչպես տեղի ունեցավ իսլամի սկզբնական շրջանում,և  հավատացյալների թևը սակավ հնարավորություններով և մեծ հավատքով ու նվիրվածությամբ հաղթեց բոլոր տեսակի զենքերով և չար ուժերով հագեցած անհավատության թևին»: Այս արժեքավոր հավատքի կապակցությամբ լուսահոգի Իմամ Խոմեյնին խոսքն ուղղելով մարտիկներին ասաց. «Քանի դեռ հավատը ձեր սրտում է, դուք կհաղթեք, և դուք պետք է փորձեք մեծացնել այս լույսը՝ հավատքի լույսը ձեր սրտում»:

Իրանի իսլամական հեղափոխության ներկայիս առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նույնպես հավատը համարում է Սրբազան պաշտպանության ութ տարիներին մարտիկների հաղթանակի գաղտնիքը։ Մեծարգո առաջնորդն այս այս կապակցությամբ ասել է. «Ահավասիկ հարց է ծագում, թե ինչպես են մեզ համար այս մեծ հաղթանակները իրականություն դարձել։ Պատասխանը մեկն է՝ հավատքը և հոգևորությունը։ Այն, ինչ,որ  դուք միշտ  որպես արժեքավոր հարստություն պահել եք ձեր ձեռքում և աշխատել  դրա օգնությամբ: Պատերազմի գործիքներն իհարկե չափազանց կարևոր գործոն են պատերազմի մեջ, բայց ոչ որոշիչ գործոն։ Քանի որ գործիքներն օգտագործվում են մարդկանց կողմից:Կախված նրանից, ինչպիսի՞ մարդ է օգտագործում այն: Ուժեղ, ինքնավստահ և մահից չվախեցող, կամ թույլ մարդ, ով ցանկանում է թաքնվել գործիքների ստվերում։ Ո՞ր գործոնն է մարդկանց տալիս այն ուժը, որ ձեռքի տակ եղած գործիքը բառիս բուն իմաստով դառնա թշնամուն ջախջախելու գործիք։ Իհարկե հավատն ու Աստծուն ապավինելը»:

Հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի անվանի հրամանատարները, ովքեր մասնակից են եղել պատերազմի թեժ և Սրբազան պաշտպանությանը, ամբողջ սրտով ու հոգով զգացել և արտահայտվել են հաղթանակների հանդեպ հավատի անհերքելի  ազդեցության մասին։ Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և ութամյա Սրբազան պաշտպանության ավագ հրամանատար՝ Գեներալ-մայոր Սաֆավին անդրադառնալով Խեյբար գործողության ժամանակ իսլամական մարտիկների խիզախությանը, ասում է.-«Մաջնուն կղզիներում նրանք ցույց տվեցին, թե ինչպես է հավատը հաղթում անհավատությանը, տեխնոլոգիային և զենքին»:

 

ԻԻՀ բանակի  մեկ այլ հրամանատար Սրբազան պաշտպանությունում  հավատի դերի մասին ասում է. «Այս պատերազմը ցույց տվեց, որ հավատքը հաղթանակի գլխավոր գործոնն է, որը գերազանցում է ցանկացած զենքը»։ Իրաքի բաասական բանակի ուժերը խոստովանեցին նաև այն փաստը, որ չնայած իրենց նյութական կարողության գերակայությանը և բազմաթիվ տերությունների աջակցությանը, գործողություններում իրենց պարտության պատճառը հավատքի բացակայությունն էր:

 Բաասական բանակի հրամանատարներից մեկը գերի ընկնելուց հետո ասել է,- «Աբադանում կրած պարտությունից հետո, որը մեր ամենաուժեղ ամրոցներից էր, մեր բոլոր հրամանատարներին ապացուցվեց, որ մենք այլևս չենք կարող մնալ Իրանում։  Թեև մենք  ուժերի թվի և զինտեխնիկայի քանակի առումով չենք զիջում ձեզ, և տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Սուդանը, Հորդանանը, մեզ ռազմական օգնություն են ցուցաբերում, բայց մեզ մոտ բացակայում է մի բան, որը մեր պարտության պատճառն է, և դա հավատքն է»:

Ամենակարող Աստծո հանդեպ հավատքը եզակի տարր էր, որը պակասում էր իրաքյան բանակին, և  Այաթոլլահ Խամենեիի խոսքով՝ «Թշնամին տենչում էր հավատքի ուժը և մաքուր ու ճշմարիտ հավատքի եռանդը, որը կար մեր զինվորների մեջ: Դա ստիպեց թշնամուն իր պակասն ու թուլությունը հատուցել զենքով ու տեխնիկայով։ Մեծարգո Այաթոլլահ Խամենեին այս առնչությամբ ասում է. «Այստեղ իսլամի մարտիկները կռվում են մեծ հավատքով, բայց թշնամին առանց նպատակի, հավատքի ու շարժառիթների է կռվում, ուստի պետք է զենքով լրացնեն հավատքի բացը...»։