Հատուկ հաղորդում ՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա  մեկնարկի առիթով (1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i206676-Հատուկ_հաղորդում_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_մեկնարկի_առիթով_(1)
Սեպտեմբերի 22-ը իրանական  շահրիվար ամսի 31-ը Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի մեկնարկի տարելիցն է, որն Իրանում հիշատակվում է  «Սրբազան պաշտպանություն»անվանմբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 08:53 Asia/Tehran

Սեպտեմբերի 22-ը իրանական  շահրիվար ամսի 31-ը Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի մեկնարկի տարելիցն է, որն Իրանում հիշատակվում է  «Սրբազան պաշտպանություն»անվանմբ։

Իրանական 1359 թվականի շահրիվար ամսի 31-ին , (1980 թվականի սեպտեմբերի 22-ին) Իրաքի բաասական ռեժիմը նախապես կայացրած որոշմամբ ու մշակած ծրագրով լայնածավալ պատերազմ սկսեց Իսլամական Իրանի դեմ , նպատակ ունենալով տապալել Իսլամական Հանրապետության նորակառույց համակարգը ,և Իրաքի նախագահ Սադամ Հոսեյնը, հայտնվելով Իրաքի հեռուստատեսային էկրաններին և պատռելով 1975 թվականի Ալժիրի պայմանագիրը, հայտարարեց բաասական ռեժիմի  ներխուժման մեկնարկը Իրանի տարածք: Իրանի դեմ Իրաքի ագրեսիան սկսվեց այն ժամանակ, երբ Իրանը 1979 թվականի փետրվարի  հեղափոխությունից հետո  անցումային շրջան էր անցկացնում ։Իրանի քաղաքական համակարգը դեռ կայունացված չէր և կանգնած էր ներքին ու արտաքին մարտահրավերների դիմաց։

Ներքին առումով Իրանի նորաստեղծ կառավարությունը դեռ չէր կայունացել, կար տարաձայնություն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրի ամեն անկյունում բախվում էր անջատողական հակումների։Իրանի բանակն ու ռազմական ուժերը գրեթե քայքայված էին և պատրաստ չէին սահմաններից դուրս մի  պատերազմի, և նույնիսկ  Իրանի ողջ ժողովրդի և հատկապես Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգի ղեկավարների մոտ անգամ նման միտք չէր ծագել,որ սահմաններից դուրս բախումների են գնալու։  

Արտաքին հարթությունում, իմամի գծին հետևող ուսանողների կողմից ԱՄՆ-ի դեսպանատան գրավման պատճառով, որը անվանվում էր , որպես ԱՄՆ-ի  լրտեսության որջ, Իրանի դեմ զենքի էմբարգո էր կիրառվել, իսկ ԱՄՆ-ի  ռազմական փորձագետները վտարվել էին Իրանից։Դրանից հետո Իրանի հետ ԱՄՆ-ի  դիվանագիտական ​​հարաբերությունները խզվեցին: Իրանի տնտեսական շրջափակումը շարունակվելով ականատես եղանք Թաբասի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման, և այնուհետև «Նոժեի  հեղաշրջման» ծրագրավորման։ Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում և Իրանի ներքին ու արտաքին մարտահրավերներին զուգահեռ,ականատես եղանք Իրաքի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման  և Իրաքի հետ Արևմուտքի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման, հատկապես՝ Սադամի և Իրաքի պաշտոնյաների հետ ,ԱՄՆ-ի, Անգլիայի և տարածաշրջանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական հանդիպումների:

Այսպիսով  Իրանն այն վիճակում չէր, որ պատրաստ լիներ մի մեծ պատերազմի ։ Բայց Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնը օգտագործելով նման իրավիճակը հարձակվեց Իրանի վրա  և անհավասար պատերազմ պարտադրեց իսլամական Իրանին։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է պարտադրված պատերազմ, քանի որ Իրանում հեղափոխությունից հետո ստեղծված քաոսային իրավիճակի պայմաններում, Իրաքն այն պարտադրեց Իրանի Իսլամական Հանրապետության նորակառույց համակարգին: Իրանը, փաստորեն, դարձավ Սադամի գլխավորած Իրաքի  բասական  կուսակցության ծավալապաշտական և ագրեսիվ նպատակների զոհը և առանց նախնական նախապատրաստության մտավ համապարփակ ու անցանկալի պատերազմի մեջ։ Պատերազմի առաջին ամիսներին Իրանի վաղ պարտությունները և նրա տարածքի մի մասի կորուստը նույնպես պայմանավորված էին պատերազմին նախապատրաստված չլինելով:

Իրանը ակամայից մտավ այս պատերազմի մեջ, բայց նրա թշնամին նախապես ծրագրված այս պատերազմը պարտադրեց Իրանին՝ իր ոչ լեգիտիմ պահանջներին հասնելու համար։ Ուստի, քանի որ Իրանը դերակատար չի եղել պատերազմը սկսվելու հարցում  և ակամայից ներքաշվել է այս պատերազմի մեջ, այս պատերազմն Իրանում կոչվում է «պարտադրված պատերազմ»։ Բայց ի՞նչ եղավ, որ այս պարտադրված պատերազմը սրբացվեց Իրանի ժողովրդի կողմից և անվանվեց «Սրբազան պաշտպանություն»։

․․․․

Գիտենք, որ Իրաքի բասական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմը 20-րդ դարի երկրորդ ամենաերկար պատերազմն էր Վիետնամի պատերազմից հետո, որը տևեց մոտ ութ տարի՝ 1980-ից 1988 թթ․: Մինչ այդ ԱՄՆ-ն 20 տարվա ներխուժման ընթացքում ամեն կարգի  հարձակումների ու վայրագությունների թիրախ էր դարձրել Վիետնամը,սակայն  Վիետնամի ժողովրդի դիմադրության արդյունքում ստիպված նահանջեց և պարտություն կրեց։Բայց Վիետնամի  ժողովրդի նման հզոր  պաշտպանությունը երբեք չհիշատակվեց «սրբազան» պաշտպանություն: Բայց երբ 1359թվականի շահրիվարի 31-ին (1980թ. սեպտեմբերի 22-ին), Թեհրանի և Իրանի մի շարք այլ քաղաքների վրա Իրաքի ռազմական ինքնաթիռների դղրդյունով պաշտոնապես հայտարարվեց պատերազմի մեկնարկը , այս պատերազը Իրանի  ժողովրդի գրականության մեջ անվանվեց «Սրբազան պաշտպանություն»։  Պատերազմ, որի մեկնարկի առաջին պահերին ագրեսորը, սրընթաց առաջ է շարժվում  դեպի Իրանի հարավում և արևմուտքում գտնվող  քաղաքներն ու սահմանամերձ գյուղերը և ինչպես բոլոր պատերազմները, ագրեսորների արյունոտ  գնդակները  թիրախվորում են անմեղ ու անպաշտպան երեխաների, կանանց և տղամարդկանց սրտերը: Բայց հենց այդ պահին,  երբ Իրանում չկար միասնական բանակ՝ երկրի ամբողջականությունը  պաշտպանելու համար և թշնամուն թվում էր թե ամեն ինչ իր ուզածով է ընթանում ,իսկ  Իրաքի եսասեր ու վայրագ  նախագահը ցանկանում էր մեկ  շաբաթ անց լրագրողների հետ ասուլիսի մասնակցել  Ահվազում կամ Թեհրանում, Իրանի ժողովուրդը մեկ մարդու պես  ոտքի կանգնեց եւ իր կյանքի գնով պաշտպանեց  հայրենիքը և իր կերտած  նորաստեղծ համակարգը:

Ըստ երևույթին, Իրանի ժողովրդի համար սա սովորական պատերազմ չէր երկու երկրների ժողովուրդների միջև՝ երկուստեք հարցերի շուրջ,այլ՝երկու տարբեր համակարգին իշխող երկու գաղափարախոսության ու հավատամքային գաղափարների շուրջ ռազմական հակամարտություն էր: Քանի որ Իրաքի բաասական կուսակցությունը չէր հանդուրժում,Իրանի հեղափոխական Իսլամը ,որը պատրաստվում է իր լույսը տարածել համայն տարածաշրջանում , և տարածաշրջանին իշխող հետադիմականները ևս իրենց քայքայվածությունը վերականգնելու նպատակով պատերազմի դաշտ են իջնում կանգնելով բասական կուսակցության թեկունքին, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ն ևս իսլամական համակարգը տապալելու իր նախկին ջանքերի ձախողումից հետո, մոնաֆեղների միջոցով  ահաբեկչական ալիք ստեղծելով,իր օրակարգում է  ներառում Իսլամական Հանրապետության դեմ համակողմանի մի պատերազմ և բաասական կուսակցությանը  իր քաղաքականության լավագույն գործադրողը համարում : Այսպես է, որ Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմի բնույթը տարբերվում է Իրանի ժողովրդի տեսակետից և ստանում սրբազան բնույթ։

․․․․․

Երբ մեկնարկեց Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմը, տարածաշրջանի և աշխարհի շատ երկրների համար հասկանալի էր իսլամական հեղափոխության բնույթը , դրա իրավացիությունը, բայց ստեղծված ծանր ու սարսափելի մթնոլորտը որեւէ մեկին մեկնաբանելու համարձակություն չէր տալիս։Ապացույցները վկայում են միջազգային, և փաստորեն Արևելյան և Արևմտյան բլոկի երկրների միջև գաղտնի համաձայնության  մասին՝ ի պաշտպանություն Սադամին: Նրանք  Սադամի  իրարահաջորդ ձախողումները և կրած վնասները արագ փոխհատուցվում են։ Կարծես թե համայն իմպերիալիզմը կանգնած է մի ժողովրդի դիմադրության դեմ: Այս ժամանակամիջոցում ամենաբացահայտը՝  Իրանի ժողովրդի միայնությունն էր այս անհավասար ճակատամարտում, և ամենակարևորը՝  հսկայական տարբերություն գոյություն ուներ երկու ճամբարների բնույթի և նպատակի միջև: Համաշխարհային իմպերիալիզմի  հրամանատարության ներքո բաասականների ճամբարը նպատակ ուներ տապալել մի ժողովրդի և ոչնչացնել լուսավոր գաղափարախոսությունը և մի խոսքով ջնջել Մոհամմադ մարգարեի  անաղարտ Իսլամը,իր սեփական շահերն ապահովելու համար: Բայց մյուս  ճամբարի նպատակն է պաշտպանել ողջ երկրի ամբողջականությունը , պաշտպանել աստվածային անխախտ իդեալները և կատարել Աստծո հրամանը՝ հիմնված սուրբ Ղուրանի ուսմունքների վրա,և ուներ նահատակատենչ ռազմիկներ,որոնք օր ու գիշեր  աղոթում էին,երգրպագում Աստծուն և ընթերցում Ղուրանի այաներ: Ահա թե ինչու լուսահոգի Իմամ Խոմեյնին առաջին անգամ այս պատերազմի համար օգտագործեց սրբազան  պաշտպանություն տերմինը 1362 թվականի բահմանի 22-ին (1984 թ. Փետրվարին)՝ Իրաքի բասական  ռեժիմի ներխուժումից մոտ 3 տարի անց: Այս առնչությամբ նա ասում է՝ «Մեր պատերազմը պատերազմ չէ Արեւելքի ու Արեւմուտքի գերտերությունների դեմ: Մեր պատերազմը մեր գաղափարախոսության  պատերազմն է բոլոր բռնաճնշումների դեմ: Մեր պատերազմը իսլամի պատերազմն է կապիտալիստական և կոմունիստական աշխարհի բոլոր անհավասարությունների դեմ։ Մեր պատերազմը իրավազրկվածների պատերազմն է հարուստների և իսլամական երկրների շռայլ  կառավարիչների հաճույքների դեմ։ Այս պատերազմը զենք չի ճանաչում: Այս պատերազմը սահմանափակված չէ սահմաններով ու մի երկրով: Այս պատերազմը  չի ճանաչում տուն ու տեղ, անհաջողություն ,դառնություն ու աղքատություն:Այս պատերազմը ,հավատքի պատերազմ է»:

Այսպիսով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իրաքի պարտադրած  պատերազմը ոչ միայն ճնշողի պատերազմ է ճնշվածի դեմ, այլ երկու գաղափարների, երկու համոզմունքների և աշխարհի  նկատմամբ մարդու հայացքների պատերազմ է,որը մեկնարկել է Ադամի  արարչագործության օրվանից և Իրանի ու Իրաքի և նրան սատարող գերտերությունների տեսքով ու խորհրդանիշով  դարձել է Իսլամի ու անհավատության ,իրավացիության ու անօրենության և ազատության ու ստրկության միջև հակամարտություն ,որը շարունակությունն է նույն պատմական ընթացքի:

Սա այն հայացքն  էր, որը Իրանի դեմ Իրաքի ութամյա պատերազմը վերածեց «սրբազան պաշտպանության», և այս համոզմունքը պատճառ դարձավ, որ Իրանի հեղափոխական ու կրոնական ժողովուրդը այլ դիտանկյունով մոտենա այս պատերազմին և միաձայն ու միասնական  ոտքի կանգնի  մինչ այն ժամանակ, երբ  ագրեսորին հետ կմղի իր  օկուպացրած բոլոր տարածքներից և կպատժի նրան ։

Ահավասիկ Իրաքի բաասական ռեժիմի ու նրա հովանավորների վայրագ ներխուժման դիմաց Իրանի ութամյա սրբազան պաշտպանությունը ,վերածվեց մի ժողովրդի դիմակայության ,խիզախության ու զոհաբերության մնայուն հադիս,ով իր գաղափարախոսության, հեղափոխության ու իսլամական հայրենիքի պաշտպանության ճանապարհին ,թևակոխեց խիզախության ու նահատակության բարձրունքները և պարտության մատնեց թշնամուն, իր նպատակների իրականացման գծով և պատմության մեջ  հավերժացրեց իր անունը։