Գնաճի զսպումն ու արտադրության աճն Իրանում (14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i207700-Գնաճի_զսպումն_ու_արտադրության_աճն_Իրանում_(14)
Հեղափոխության գերապատիվ առաջնորդը իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։ Նախորդ հաղորդումներում գնաճի հասկացողությունը քննելիս ուսումնասիրվել է իրանական 1310 թվականից Իրանի տնտեսության գնաճի ընթացքը, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին պատճառները։Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք երկու այլ ներքին գործոն, որոնք հանդիսանում են Իրանի ներկայիս տնտեսության գնաճի արմատները։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 07:20 Asia/Tehran

Հեղափոխության գերապատիվ առաջնորդը իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։ Նախորդ հաղորդումներում գնաճի հասկացողությունը քննելիս ուսումնասիրվել է իրանական 1310 թվականից Իրանի տնտեսության գնաճի ընթացքը, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին պատճառները։Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք երկու այլ ներքին գործոն, որոնք հանդիսանում են Իրանի ներկայիս տնտեսության գնաճի արմատները։ Ընկերակցեք մեզ։

 

Բանկային մարտահրավերներն Իրանում

Նախորդ հաղորդումների ժամանակ խոսել  ենք Իրանում գնաճի որոշ ներքին պատճառների մասին։ Իրանի տնտեսության մեկ այլ կարևոր կառուցվածքային խնդիրը կապված է երկրի բանկային կառուցվածքի հետ, որը մեծ դեր է խաղում երկրում գնաճի հարցում։ Բանկերն այն կառույցներից են, որոնք շահում են բարձր գնաճից, ինչպես նաև դերակատարություն ունեն գնաճի բարձրացման հարցում։ Տարբեր պատճառներով բանկերը անարդյունավետ են ռեսուրսների բաշխման հարցում:

Տարբեր ժամանակներում այս հանգամանքը ստիպել է բանկերին օգտագործել կենտրոնական բանկի ռեսուրսները՝ ծածկելու իրենց անարդյունավետությունը: Միևնույն ժամանակ, եթե բանկերի ներդրումների տեսակն այնպիսին է, որ գնաճն արդյունավետ է լինում նրանց շահութաբերության հարցում, ապա բանկերը շահագռգռված են լինում գնաճային դրամավարկային քաղաքականություն վարելու համար։ Օրինակ, մի իրավիճակում, երբ բանկերը մեծ ներդրումներ են կատարում հողատարածքների և շենքերի կառուցապատման ոլորտում, ապա գնաճային պայմանները կարող են նպաստել հողատարածքների և շենքերի կառուցապատման գների թռիչքաձև աճին և այդպիսով մեծացնել բանկերի ներդրումների շահութաբերությունը:

2011-2021 թվականներին բանկային ցանցը բախվել է անհաշվեկշռության որոշակի դեպքերի, ինչը անպատշաճ կերպով լիկվիդայնության ստեղծման պատճառով մեծացրել է տնտեսության գնաճի պոտենցիալը: Եկամուտ-ծախսեր անհաշվեկշռությունը և բանկերում դրամական միջոցների ներհոսքն ու արտահոսքը ի վերջո հանգեցրել են վարկերից և նոր ավանդների տոկոսներից լիկվիդայնության առաջացմանը, ինչպես նաև դրամական բազայի նկատմամբ ճնշմանը: Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրամական բազայի ստեղծման գործում բանկերի մասնաբաժինը իր գագաթնակետին հասել է 2010-ականների կեսերին և ներկայումս ավելին է, քան կառավարության մասնաբաժինը։ 2000-ական թվականներին մասնավոր բանկերի ի հայտ գալուն և բանկային գործունեության ընդլայնմանը զուգահեռ, դրամական բազայի ստեղծման գործում բանկերի դերը էլ ավելի ուժեղացավ, և 2013 թվականից մինչև 2016 թվականի վերջը նրանց մասնաբաժինը երբեք չիջավ 55%-ի մակարդակից:

Ընդհանուր առմամբ, ոչ ստանդարտ գործունեության և դրանց հաշվեկշռի աճի պատճառով բանկերը ստիպված են եղել տարբեր ձևերով օվերդրաֆտ կատարել կենտրոնական բանկից, ինչը դրսևորվել է դրամական բազա ստեղծելու, և արդյունքում լիկվիդայնության և գնաճի առաջացման ձևով։ Անշուշտ բանկերի ակտիվների որակի նվազումը և հետևաբար տնտեսության արդյունաբերող ճյուղերին տրամադրվող վարկերի կրճատումը, որին ականատեսն ենք վերջին տարիներին, հանգեցրել են Կենտրոնական բանկին մյուս բանկերի պարտքի մեծացմանը, բանկերի հաշվեկշիռների խախտվելուն, բանկերի լիկվիդայնության անհաշվեկշռությանը (իրացվելիության դեֆիցիտ), ուստի այս բոլոր գործոններն ավելի են սրում երկրում գնաճային պայմանները։

 

Կողմնակի ազդեցության գործոններ

«Կողմնակի ազդեցության գործոններ» նշանակում է, որ ինֆլյացիայի կամ արժույթի արժեքի նվազումը տեղի չի ունեցել երկրի տնտեսության բնական մեխանիզմի պատճառով, և այդ երևույթն առաջացել է այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են երաշտը, պատերազմը, ջրհեղեղը և այլն, որոնք երկրի տնտեսության մեխանիզմ չեն համարվում: Տնտեսական գնաճի վրա ազդող գործոններից են նաև բնական և տարերային աղետներն ու միջադեպերը, ինչպիսիք են ջրհեղեղները, երկրաշարժերը, պատերազմները, գործադուլները, ներքին բողոքի ակցիաները։ Վերջին մի քանի դարերի ընթացքում բավականին շատ են տեղի ունենում բնական աղետները, ինչպիսիք են ջրհեղեղներն ու երաշտները, և ահռելի բացասական հետևանքներ ու կորուստներ են պատճառել տնտեսություններին։ 2022 թվականին բնական աղետները համաշխարհային տնտեսության վրա արժեցել  են մոտ 275 միլիարդ դոլար։

Բնական աղետները կարևորագույն գլոբալ բնապահպանական մարտահրավերներից են, որոնք լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ են ունենում պետությունների համար։ Բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ տարերային աղետները մեծ դերակատարություն ունեն տարբեր տնտեսություններում, այդ թվում՝ Իրանի տնտեսության մեջ պետական ​​ծախսերի ավելացման և գնաճի հարցում: Իրանը այն երկրամասերից է, որտեղ հաճախ են տեղի ունենում տարերային աղետները, որոնք բազմաթիվ վնասակար հետևանքներ ու վնասներ են պատճառում: Այդ բնական աղետները կարող են տարբեր ազդեցություն ունենալ Իրանում սպառողների վարքագծի վրա՝ կախված դրանց ուժգնությունից և տևողությունից: Օրինակ՝ բնական աղետները խոչընդոտում են գյուղմթերքների արտադրությունը և խաթարում տնային տնտեսությունների ապրուստը։ Բնական աղետները տնային տնտեսությունների սպառման մոդելում փոփոխություններ են առաջացնում՝ գյուղմթերքի գների բարձրացման հետևանքով:

Բնական աղետները սովորաբար փչացնում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքերը և այդպիսով ոչնչացնում գյուղմթերքը՝ նվազեցնելով այդ ապրանքների առաջարկը շուկայում։ Այդ դեպքում գյուղմթերքների մատակարարման սահմանափակումը և շուկայում այս տեսակի ապրանքների պակասուրդը հանգեցնում է սննդամթերքի գների բարձրացմանը, և այդ սննդամթերքը դժվար հասանելի է դառնում մարդկանց մեծամասնության, հատկապես ցածր եկամուտ ունեցողների համար:

Այլ խոսքով, շուկայում գյուղմթերքների առաջարկի նվազման հետևանքով, ի հայտ են գալիս առաջարկի և պահանջարկի գործոնները, որոնք բարձրացնում են սննդամթերքի գները՝ առաջարկի պակասության պատճառով։ Մյուս կողմից, որոշ բնական աղետներ, ինչպիսիք են ջրհեղեղները, երկրաշարժերը և փոթորիկները, որոնք հանգեցնում են կամուրջների, տրանսպորտային ենթակառուցվածքների և ավտոճանապարհային ցանցերի ոչնչացմանը, խաթարում են ապրանքների փոխադրումը և տնային տնտեսություններին սննդամթերքի առաքումը: Ապրանքների փոխադրման գործընթացի խաթարումը կարող է մեծացնել տրանսպորտային ծախսերը և արդյունքում՝ պարենային մթերքի գները։ Ուստի բնական աղետները Իրանում գնաճի պատճառներից մեկն է, որի կառավարումը այս պահի դրությամբ դուրս է կառավարության վերահսկողությունից։