Անդրադարձ՝ Իրանական էթնիկ խմբերի երաժշտությանը (Իրանի էթնիկ խմբերի առաջին երաժշտական փառատոնը)
Սանանդաջում անցկացվել է Իրանի էթնիկ խմբերի առաջին երաժշտական փառատոնը:
Կուսական ու հիասքանչ բնության հետ մեկտեղ Քուրդիստանն ունի նաև գեղարվեստական նշանակալի հնավորություններ, հատկապես երաժշտության ոլորտում։ Այս նահանգը աշխարհում հայտնի է որպես դափի մայրաքաղաք, որի մնայուն մեղեդիները հնչում են Ավրոմանի շրջանի Սիաչմանեի և Լիլախ ժողովրդական երաժշտության մեջ և նրա միստիկական ու սուֆիական հնչյունները եզակի են իրենց տեսակի մեջ:
Երաժշտության կարևորությունը Քուրդիստանի նահանգում, հատկապես՝ Սանանդաջ քաղաքում, այնպիսին է, որ այս քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին ճանաչվել է,որպես երաժշտության ստեղծարար քաղաք։ Այդ կապակցությամբ Սանանդաջում անցկացվել է «Սանահ» անունով փառատոն, որն առաջացել է այս քաղաքի անունից, և ներկայացրել է իրանական տարբեր էթնիկ խմբերի երաժշտությունը։ Իրանական տարբեր ցեղախմբեր ունեն իրենց յուրահատուկ երաժշտությունը, որը ցույց է տալիս Իրանի հնագույն և հարուստ մշակույթը: Ընկերակցեք մեզ և ծանոթացեք իրանական էթնիկ խմբերի երաժշտության մի անկյունին:

Երաժշտությունը ստեղծվել է մարդու արարման առաջին իսկ օրից: Թռչունների ձայնը թերևս առաջին երաժշտությունն էր, որ լսեց մարդը։ Հետազոտողները շատ են փորձել հասկանալ, թե ե՞րբ է մարդը սկսել երաժշտության միջոցով կրկնօրինակել բնության ձայները: Ք․Ծ.Ա․ 8-րդ դարում, մի խումբ արիացիներ հաստատվեցին Իրանական բարձրավանդակի արևմտյան շրջաններում: Սակայն հստակ պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր թվականին դա տեղի ունեցավ: Իրանի հարավ-արևմտյան շրջաններում հայտնաբերված քաղաքակրթության նմուշները ցույց են տալիս, որ այս տարածքներում ապրող մարդիկ օգտագործել են երաժշտական գործիքներ: Այդ գործիքներից ամենահինը պատկերված է էլամական նախշերում: Դրանցում պատկերված է զոհաբերության արարողություն, որտեղ կան նաև քնարի ու դափի պատկերներ:
Հույն պատմաբան Քսենոֆոնն Աքեմենյան Կյուրոս թագավորի մասին գրում է. «Ասորեստանի վրա հարձակման ժամանակ զինվորներին ոգևորելու համար, նա շեփորների նվագակցությամբ երգ է երգում և զինվորները նրան ձայնակցում են»:
Պատմաբանը գրում է, -«Կյուրոսը, որ շատ էր տխրել իր զինվորների համար, գրեց մի երգ, որն ավելի ուշ երգվեց Սավուշուն արարողության կամ Սիավաշի մահվան ժամանակ:
․․․․․․
Իրանական էթնիկ խմբերի երաժշտությունը մի կողմից միախառնված է անցյալի հավատալիքների, զգացմունքների ու առհասարակ կյանքի հետ, իսկ մյուս կողմից պարունակում է Իրանի գեղատեսիլ բնության դրսեւորումները։ Իրանական երաժշտությունը հնում լայնածավալ գործածություն է ունեցել: Այդ ժամանակ երաժշտությունն օգտագործվում էր կրոնական արարողությունների ու տոնակատարությունների , ռազմադաշտում և սգո արարողության ժամանակ:

Ընդհանրապես, իրանական երաժշտությունը, երաժշտության հսկայական ու բազմազան հավաքածու է, որը հին ժամանակներից ի վեր իրանական երաժշտության պատմության մեջ հիշատակվել է տարբեր անվանումներով։ Այս երաժշտությունը շատ ընդգրկուն է և ներառում է ավանդական երաժշտություն, կամ ավելի լավ է ասել, ռադիֆ, մուղամ և ազգագրական երաժշտությունները, որոնք կազմում են Իրանի ազգային երաժշտությունը:
Իրանական էթնիկ խմբերի երաժշտությունը, որը կոչվում է նաև ազգագրական երաժշտություն, արմատներ ունի տարբեր ժողովուրդների ավանդույթներում ու սովորույթներում և պահպանվել է սերնդեսերունդ։ Երաժշտության այս տեսակը սովորաբար պարունակում է երգեր, ստեղծագործություններ և բանաստեղծություններ, որոնք նվիրված են որոշակի տարածաշրջանի և վայրի մարդկանց, և հիմնականում հնչում է քաղաքից հեռու գյուղերում և վայրերում, և դրանք կատարում են աշիրեթներն ու քոչվորները։ Այս երաժշտությունները շատ բազմազան են,որոնց թվում է լոռերի, քրդերի, ղաշղայիների, թուրքերի, թուրքմենների, թալիշների Մազանդարանի և Խորասանի երաժշտությունը։ Որոշ էթնիկ խմբերի երաժշտությունը, ներառյալ քրդական, ազերի և թուրքմենական երաժշտությունը, ուղեկցվում է բեմական շարժումներով և կատարվում է միայնակ կամ խմբով։
Իրանական էթնիկ խմբերի պարզ ու մատչելի երաժշտության թվում է Խորասանի, հատկապես հյուսիսային Խորասանի երաժշտությունը։ Հյուսիսային Խորասանի երաժշտությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում՝ մեծ պատիվ բերելով Իրանին։ Խորասանի ազգագրական երաժշտությունը պարզ ու գեղեցիկ երգերով զուլալ աղբյուրի պես ցույց է տալիս այս շրջանի բնակիչների զգացմունքները։ Պարզությունը Խորասանի էթնիկ խմբերի երաժշտության հիմնական հատկանիշներից է։

Իրանի հարավում երաժշտության բազմազանությունը յուրօրինակ է։ Հարավային երաժշտությունը, ինչպես Իրանի մյուս շրջանների երաժշտությունը, ունի իր առանձնահատկությունները, բայց այս ժանրի ամենակարեւոր հատկանիշը նրա զարմանալի ուրախություն ու ոգևորություն փոխանցելն է։ Իրանի հարավային շրջաններում երաժշտությունը ցուցադրվում է առանձնահատուկ խանդավառությամբ։ Խուզեստանի, Բանդար Աբբասի և հարավային այլ քաղաքների տաքարյուն ժողովուրդը երիտասարդ տարիքից ծանոթանում է այս երաժշտությանը և մեծանում դրանով։ Երաժշտությունը Իրանի այս շրջանի ժողովրդի անբաժանելի մասն է:
Երկրի հարավում նվագում են հայտնի նվագարաններ, այդ թվում ուդ, որը լարավոր-կսմիթային նվագարան է, պարկապզուկ և ղալամ ջոֆթի։Այս նվագարանները առանձնահատուկ ոգևորություն են փոխանցում ունկնդրին։
Իրանի հարավում նաև շատ տարածված է բելուչների հաճելի երաժշտությունը։Երաժշտությունը բելուչների կյանքի անբաժանելի մասն է և նրանք ծնունդից մինչև մահ, տխրությունից մինչև ուրախություն և ֆիզիկական ու հոգեկան հիվանդությունների բուժում գտնվում են երաժշտության ազդեցության տակ: Նաև բելուչների ու հնդկական մշակույթների փոխադարձ ազդեցությունը պատճառ է դարձել,որ վերջին մի քանի դարերի ընթացքում բելուչների երաժշտությունը զերծ չմնա հնդկական երաժշտության ազդեցություններից։
Շատ բազմազան է նաև Իրանի հյուսիսային շրջանների երաժշտությունը՝սկսած Թաբարիից և Քաթոլիից մինչև Թալեշի և Ռաշթի երաժշտությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաժինները։ Իրանի այս շրջանի երաժշտությունը նույնպես շատ հաճելի է և համապատասխանում է այս տարածքի խոնավ ու անձրեւոտ կլիմայական պայմաններին։
Իրանական էթնիկ խմբերի երաժշտության տեսակների մեջ առանձնահատուկ տեղ ունի Քուրդիստանի երաժշտությունը։ Քուրդիստանն ունի Իրանի ամենահարուստ ազգագրական երաժշտությունը: Այս երկրի բնակիչները երաժշտությունը համարում են իրենց կյանքի մի մասը, իսկ երաժշտությունը նրանց մեջ ամուր ու անկոտրում արմատներ է ձգել։ Արարողությունների և ծեսերի ժամանակ, նրանք կատարում են այդ ծեսին համահունչ երաժշտություն։ Շատերը համոզված են, որ երաժշտությունը ներշնչված է բնությունից, և հաշվի առնելով, որ քրդական շրջանների բնությունը բազմազան է, այս բազմազանությունը մեծ ազդեցություն է ունեցել քրդական երաժշտության վրա, և մյուս շրջանների համեմատ Քուրդիստանի երաժշտությունն ավելի բազմազան է։

Հաշվի առնելով այս հարուստ երաժշտությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Քերմանշահի Սանանդաջ քաղաքն ընտրել է, որպես 2019 թվականի երաժշտության ստեղծարար քաղաք։ Այդ կապակցությամբ այս քաղաքում անցկացվել է իրանական էթնիկ խմբերի առաջին երաժշտական փառատոնը։ Իրանի էթնիկ խմբերի երաժշտության իմացության նշանակությունը այն կարևոր կետերից մեկն է, որն ընդգծվել է իրանական էթնիկ երաժշտության առաջին փառատոնում։ Այս փառատոնն անցկացվել է Իսլամի մարգարեի ծննդյանը նվիրված միասնության շաբաթվա ընթացում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը։
Այս փառատոնին 18 ցեղախմբերից և 25 խմբերից 700 հոգի չորս օր շարունակ հանդես եկան կատարումներով։ Նրանց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելության։ «Սանահ» երաժշտական փառատոնը համարվում է Իրանի ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկը։ Փառատոնի բացման օրը այս քաղաքից մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, ինչը վկայում է Քուրդիստանի ժողովրդի միասնության ու սրտակցության մասին։ Փառատոնի առաջին օրը, իրանական տարբեր էթնիկ խմբեր ելույթ ունեցան տարբեր երաժշտական սրահներում։

Մշակութային այս միջոցառման ժամանակ տեղի ունեցավ փառատոնի նամականիշի ու արձանիկի շնորհանդեսը, իսկ երաժշտության ստեղծարար քաղաքի արձանիկն ու բանալին հանձնվեցին պրոֆեսոր Հոսեյն Քեշթքար Բուշեհրիին, Մոհամմեդ Ջավադ Սոհանիին և Շաֆի Քեյմնեին»:
Իրանական էթնիկ խմբերի առաջին երաժշտական փառատոնի գործադիր քարտուղար Ալի Մորադին Սանանդաջի «Բահման» կինոթատրոնում անցկացված փառատոնի փակման ելույթում, ասել է, -«Իրանի յուրաքանչյուր էթնիկ խումբ բարձր արվեստների սկզբնաղբյուր է և ավանդույթների գանձարան»: Նշելով, որ երաժշտությունը բխում է մարդկային հոգու խորքից, նա ասել է,-«Այն, ինչ մենք տեսանք և լսեցինք, սիրո պատմություն էր և միասնության ու կարեկցանքի դրսևորում, եւ այս բոլորը հնչում էին երաժշտության միջոցով: Իրանի ցեղախմբերը հայրենիքի քաջարի մարտիկների ստեղծած անվտանգության ներքո միշտ միասնության կոչ են անելու։ Մորադին նաև հավելել է. «Միասնության շաբաթը լավ հնարավորություն է Սանանդաջը ներկայացնելու որպես Մոհամմադ մարգարեի ումմայի միասնության մայրաքաղաք, և այս փառատոնը հենց այս համատեքստում էր»: