Գնաճի զսպում և արտադրության  աճ(16)
https://parstoday.ir/hy/radio/iran-i208446-Գնաճի_զսպում_և_արտադրության_աճ(16)
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական  օրացույցով 1402 թվականն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում գնաճի հասկացությունը քննարկելիս անդրադարձել ենք իրանական 1310 թվականից մինչ այժմ Իրանի տնտեսության գնաճի ընթացքին, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին պատճառներին։ Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք արտադրության խնդիրը ու դրա կարևորությունը, այդ թվում՝ Իրանի տնտեսության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 08:21 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական  օրացույցով 1402 թվականն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում գնաճի հասկացությունը քննարկելիս անդրադարձել ենք իրանական 1310 թվականից մինչ այժմ Իրանի տնտեսության գնաճի ընթացքին, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին պատճառներին։ Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք արտադրության խնդիրը ու դրա կարևորությունը, այդ թվում՝ Իրանի տնտեսության մեջ։

Արտադրությունը գլխավոր դերն է խաղում ցանկացած երկրի տնտեսական զարգացման մեջ։Ըստ էնդոգեն տնտեսական աճի տեսության՝ երկրի տնտեսական աճը կախված է ներքին գործոններից, և արտաքին գործոնները դրանում դերակատար չեն ։Այս գործոնները ներառում են մարդկային ռեսուրսները, նորարարությունը և ներդրումները: Գործոններից մեկը ,որը պատճառ է դառնում արտադրությունը, էնդոգեն տնտեսական աճի կարևորագույն բաղադրիչներից մեկը համարվի  հետևյալն է , որ ստեղծում է  ավելցուկ  արժեք, և ի տարբերություն եկամուտ ստեղծող այլ մեթոդների, ինչպիսին է՝ հումքի վաճառքը, այն շատ շահավետ է: Էնդոգեն տնտեսության մեջ, քանի որ տնտեսական աճը կախված է ներքին գործոններից, նույն ձևով  տեխնոլոգիան և նորարարությունը մշակվում են ներսում և փոփոխությունները  ձևավորվում են  ներսից։

Եթե նայենք աշխարհի գերտերություններին, ապա կտեսնենք, որ գերտերություններն այն երկրներն են, որոնք ունեն աշխարհի ամենակարեւոր արտադրությունները։ Այն երկրները, որոնք կարողանան հնարավորինս իրենց վերահսկողության տակ առնել  համաշխարհային շուկան, կարող են ավելի մեծ ուժ ունենալ տարբեր առումներով ,նաև  նրանք ավելի քիչ կախված են այլ երկրներից և ավելի շատ անկախություն ունեն։ Անցած դարերում հարուստ ազգերի ռազմավարական ձեռքբերումը բարձրորակ արտադրանքի ստեղծումն էր, և այդ կերպ նրանք կենտրոնանում էին հարստության ստեղծման և իրենց հզորության բարձրացման վրա։ Սկսած 19-րդ դարում Անգլիայի վերելքից մինչև ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա և Խորհրդային Միություն ,որոնք 20-րդ դարում այս քայլին գնացին , և նույնիսկ հայացք նետելով  արդյունաբերական  նոր երկրներին, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Թայվանը և Չինաստանը, կարող ենք տեսնել, որ արտադրությունը եղել է երկրների հաջողության հիմնական գործոնը: Ընդհանրապես, արտադրությունը շատ կարևոր է արդյունաբերական երկրների համար և դա թե՝նրանց տնտեսական աճի ուղին է, և թե՝նրանց հզորության հիմնական գործոնը, քանի որ արտահանումը դառնում է այս երկրների տնտեսական եկամուտն ու ֆինանսական հզորությունը աշխարհում։

Արտադրության կարևորությունը և դրա նկատմամբ  առանձնահատուկ հայացքը, ուշադրության է արժանացել նաև Իրանում, և հատկապես իսլամական հեղափոխությունից հետո մենք ականատես ենք եղել կառավարության կողմից արտադրության նկատմամբ լուրջ ուշադրությանը։ Տնտեսության և արտադրության հարցում ցանկացած քաղաքական համակարգի տեսակետը հասկանալու կարևոր ցուցիչներից մեկը, համախառն արդյունքի ցուցանիշն է, որը Իրանում ,Իսլամական հեղափոխությունից հետո ,համեմատաբար բարենպաստ պայմաններով է ուղեկցվել։ Օրինակ՝ Համաշխարհային բանկն իր տվյալների մեջ հայտարարել է, որ Իրանի համախառն ներքին արդյունքը 1398 թվականին հասել է մոտ 4%-ի՝ 1356 թվականի մինուս  14%-ի դիմաց։ Այս բանկի տվյալների  համաձայն, որը տարեկան կտրվածքով հրապարակել է Իրանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, տնտեսական այս ցուցանիշի փոփոխությունները զգալի են 1978(1356)  թվականի  ժամանակահատվածում, այսինքն՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի առաջ՝ մինչև 2020 թվականը (1398 թ.)։ Այս տվյալները, որոնք ներկայացվել են 1961-ից 2020 թվականներին (1339-ից 2018 թվականներին), ցույց են տալիս, որ Իրանի ՀՆԱ-ի ամենաբարձր աճի տեմպերը եղել են 1982 թվականին (1360), որը հավասար է եղել  26.978 տոկոսի։ Իրանի համախառն ներքին արդյունքի աճը 1978 թվականին (1356 թ.)այսինքն՝ Իրանի իսլամական հեղափոխությունից մեկ տարի առաջ, հավասար էր մինուս 14%-ի: Այս ցուցանիշը 2020 թվականին (1398) հասել է մոտ 4 տոկոսի։

Հեղափոխության գերագույն առաջնորդը, 1390-ականների միակ տարին, որ տարվա կարգախոսում չի ներառել տնտեսությունը, 1394-ն էր, և այդ տարին անվանեց «իշխանություն և ժողովուրդ , կարեկցանք և ընդհանուր հասկացություն»։ 1395 թվականից սկսած ամեն տարի տնտեսությունը եղել է տարվա կարգախոսի հիմնական առանցքը: Գերագույն առաջնորդը 1395 թվականն անվանել է «Դիմադրողական տնտեսության, և գործողության   տարի», 1396 թվականը «Դիմադրողական տնտեսություն.արտադրություն –զբաղվածություն»,1397թվականը.«Հովանավորել իրանական արտադրանքը»: 1398 թվականը.«Արտադրության բարգավաճում»,1399 թվականը .«Արտադրության աճ»,1400 թվականը .«Արտադրություն,հովանավորություն և խոչընդոտների վերացում»,1401 թվականը.«Արտադրություն,գիտելիքահենք,զբաղվածություն»,և 1402 թվականը.«Գնաճի զսպում և արտադրության  աճ»: Ինչպես երևում է,1396 թվականից մինչ այժմ, այսինքն՝ 7 տարի, արտադրությունը տարվա կարգախոսների հիմնական բանալի բառերից մեկն է համարվում։

Գերագույն առաջնորդի կողմից վերջին տարիներին «Արտադրություն»  հիմնական բառի օգտագործումը,որպես տարվա կարգախոս,  ապացուցում է  արտադրության կարևորությունը երկրի տնտեսության համակողմանի զարգացման համար: Իրականում արտադրությունը լոկ կարգախոս չէ, այլ ռազմավարական նպատակ, և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն դրա իրականացմանը, և այս խնդիրը պետք է շարունակվի մինչև դրա իրականացումը։ Արտադրությունը Դիմադրողական տնտեսության ռազմավարության հիմնասյունն  է։ Երկրի տնտեսության հզորացման գործում ,որը պետք է լինի էնդոգեն , ներքին արտադրությունը հիմնական դեր ունի, որովհետև դա հանգեցնում է տնտեսական անկախության, արտաքին երկրներից կախվածության նվազեցման, ինչպես նաև Իսլամական Հանրապետության  համակարգի թշնամիների ճնշումների և թշնամական քաղաքականությունների  անարդյունավետության, թշնամություն, որը ժամանակի ընթացքում ավելանում է Իսլամական հեղափոխության հզորացմամբ: Այս հիմամբ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն առաջարկել է Դիմադրողական տնտեսության ռազմավարությունը և ամեն տարի արծարծում է  արտադրության կարգախոսը տարբեր ձևաչափերով՝ հովանավորություն, աճ, թռիչք, գիտելիքահենք, աշխատատեղերի ստեղծում և այս տարի՝աճ բառով:

Երկրի մուտքը առաջընթացի և արդարության տասնամյակ, տնտեսական, քաղաքական և մշակութային պատժամիջոցների նկատմամբ թշնամիների թշնամանքի ընդլայնմանը դիմակայելու անհրաժեշտությունը , հինգերորդ ծրագրի նպատակներին հասնելու անհրաժեշտությունը և 20-ամյա ծրագրի հեռանկարը, նավթային եկամուտներից կախվածությունը նվազեցնելը , արտահանումների ավելացնելը և ներմուծումների ու  տնտեսական կախվածության պակսեցնելը , ինքնավստահության անհրաժեշտությունը , ներքին արտադրությունները հովանավորելը և այլն  ,կախված են  արտադրության հզորացումից՝ որպես տնտեսական ցուցանիշների զարգացման  կարևորագույն գործոն։

․․․․

Սիրելի բարեկամներ ավարտեց «Գնաճի զսպում և արտադրության  աճ» հաղորդաշարի հերթական հաղորդումը։