Գնաճի զսպում և արտադրության աճ Իրանում(18)
https://parstoday.ir/hy/radio/iran-i209550-Գնաճի_զսպում_և_արտադրության_աճ_Իրանում(18)
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական  օրացույցով 1402 թվականն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումներում քննարկել ենք  արտադրության հարցը և դրա կարևորությունը  Իրանի տնտեսության մեջ ։ Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Իրանի տնտեսության մեջ անտեսված կարողականությունների հարցը և ներքին արտադրության մեջ դրա դերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 05:43 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական  օրացույցով 1402 թվականն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումներում քննարկել ենք  արտադրության հարցը և դրա կարևորությունը  Իրանի տնտեսության մեջ ։ Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Իրանի տնտեսության մեջ անտեսված կարողականությունների հարցը և ներքին արտադրության մեջ դրա դերը:

Ազգային արտադրության  կարևորագույն ոլորտներից  մեկը հետևյալն է, որ Իրանի ներքին կարողությունների մեծ մասը անտեսվել են, և այս անտեսված հատվածների օգտագործումը կարող է նվազեցնելով տնտեսական խնդիրները ,բարձրացնել Իրանի տնտեսության դիրքը ,համաշխարհային համակարգում: Իրանի արդյունաբերական, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական, նավթաքիմիական և նավթի ու գազի հանքավայրերի բազմազան ոլորտներում  առկա են  հսկայական կարողականություններ , որոնցից յուրաքանչյուրը համարվում է հասարակության արտադրության և տնտեսության զարգացման բնագավառում փոփոխության հիմքը, իսկ պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում այդ հնարավորությունների ճիշտ և ժամանակակից  օգտագործումը ,բարենպաստ հնարավորություն կստեղծի երկրում արտադրությունը բարելավելու  և գործառնական կարողականությունները շահագործման հանձնելու համար: 1391-1392 թվականների պատժամիջոցներից հետո կատարված ուսումնասիրությունները պարզում են , որ երկրի տնտեսության խառնաշփոթի հարցով պատժամիջոցների բաժինը  կազմում է 25-30%, իսկ երկրի տնտեսական կարողություններին ուշադրություն չդարձնելու թուլության բաժինը 70-75% ։ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Իրանը աշխարհում 18-րդն է՝ 1284 միլիարդ դոլարի արդյունահանմամբ։ Բայց եթե Իրանը ուշադրություն չդարձնի իր տնտեսական կարողություններին, ապա 2050 թվականին Իրանի տնտեսական վարկանիշը աշխարհում  կնվազի և կհասնի 25-րդ հորիզոնականին ։ 2014 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ եթե Իրանը օգտագործի իր տնտեսական կարողությունները և հիմնարար փոփոխություններ մտցնի տնտեսական առաջընթացի գործընթացում՝ պատշաճ կերպով շահագործելով գյուղատնտեսության, նավթի և գազի ոլորտները, գիտելիքահենք տնտեսությունը և սպասարկման տնտեսությունը, ուստի կկարողանա մինչև 2050 թվականն ավելացնել իր արտադրությունը,այն հասցնելով 43 հազար միլիարդ դոլարի։ Ըստ կանխատեսումների՝ Իրանն հնարավորություն ունի իր  արդյունահանումը  ներկայի համեմատությամբ 30 անգամ ավելացնել։

Փաստն այն է, որ Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում տնտեսական կարողականությունների անձեռմխելի պահելու առումով։ Գերագույն առաջնորդը Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հայտարարության մեջ ասել է.« Երկրի նյութական հնարավորությունները նույնպես երկար ցուցակ են կազմում,և արդյունավետ, մոտիվացված և իմաստուն կառավարիչները կարող են տեսանելի թռիչքով ավելացնել ազգային եկամուտը՝ ակտիվացնելով և օգտվելով դրանք՝ երկիրը դարձնել հարուստ , ինքնաբավ ու իրական իմաստով ինքնավստահ , վերացնելով  առկա խնդիրները: Իրանը ունենալով աշխարհի բնակչության 1%-ը, ունի աշխարհի օգտակար հանքային  պաշարների 7%-ը: Երկրի կարողականությունների մաս են կազմում ՝հսկայական ստորգետնյա ռեսուրսները, բացառիկ աշխարհագրական դիրքը ՝արևելքի ու արևմուտքի, և հյուսիսի ու հարավի միջև, ազգային հսկայական  շուկան, տարածաշրջանային հսկայական շուկան՝ 15 հարևաններով՝ և 600 միլիոն բնակչությամբ, երկար ծովափեր, բերրի հողատարածքներ՝ գյուղատնտեսական և այգեգործական բազմազան արտադրանքներով և մեծ ու բազմազան տնտեսությունը: Շատ կարողականություններ  մնացել են անձեռնմխելի: Ասվում է, որ Իրանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում չօգտագործված բնական և մարդկային կարողությունների առումով։ Անկասկած, դուք հավատարիմ ու աշխատասեր երիտասարդներդ կկարողանաք շտկել այս մեծ թերությունը։ Հեռանկարային  երկրորդ տասնամյակը պետք է լինի անցյալի ձեռքբերումների և չօգտագործված կարողությունների օգտագործման վրա կենտրոնանալու ժամանակը, և պետք է բարելավել երկրի առաջընթացը, այդ թվում՝ արտադրական ոլորտում և  ազգային տնտեսությունում»։

Արևմտյան Ասիայի և հատկապես Իրանի աշխարհագրական դիրքին հայացք նետելով կտեսնենք,որ Արևմտյան Ասիան հայտնի է ,որպես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երեք մայրցամաքների հանգույց, իսկ Իրանը գտնվում է այս տարածաշրջանի սրտում: Իրանի տարածքով  անցնող հիմնական և կարևոր միջանցքներից կարելի է նշել Հյուսիս-Հարավ միջանցքը և Արևելք-Արևմուտք միջանցքը։ Երկարաժամկետ հեռանկարում ենթակառուցվածքների ստեղծմամբ Իրանի տարանցման  պահանջարկը  բավարարող  առավելագույն հնարավորությունը կազմում է մոտ 300 միլիոն տոննա ապրանք և 20 միլիարդ դոլար եկամուտ, որից  108 մլն տոննան վերաբերում է հյուսիս-հարավ միջանցքին, մնացածը՝ արևելք-արևմուտք միջանցքին։

 Իրանի տարանցիկ հնարավորությունը ուսումնասիրելով ՝կարելի է ներկա իրավիճակում և ապագայի համար նպատակաուղղված  երեք հիմնական և մատչելի կատեգորիաներ նկատի առնել: Երկրի կարողությունները օգտագործելով  այս երեք տարանցիկ հատվածներն են՝ էներգետիկ տարանցումը, երկրի տարածքով տարանցումը և օդային տարանցումը։

Իրանի  տարածքով տարանցիկ հատվածում, կարճաժամկետ հեռանկարում և ներկայիս ենթակառուցվածքային պայմաններում երկրի տարանցման հզորությունը 13-րդ կառավարության ավարտին կարող է հասնել 20 միլիոն տոննա ապրանքի,և հաշվի առնելով մեկ տոննա ապրանքի դիմաց  70 դոլար մաքսատուրքը ,և ներկայիս խիստ երթևեկելի  երթուղիները՝(այս մաքստուրքերը կարող են փոփոխվել ըստ ապրանքի տեսակի և դրա երթուղու) երկիրը տարեկան շահելու  է 1. 4 միլիարդ դոլար եկամուտ։ Նաև միջնաժամկետ հեռանկարում, ըստ փորձագետների, հնարավոր է կարողականությունների մեծացման և հարակից ենթակառուցվածքների զարգացման միջոցով 10 տարում Իրանից տարանցվող  ապրանքների ծավալը հասցնել 100 միլիոն տոննայի, և բեռների այս ծավալը տարեկան յոթ միլիարդ դոլարի եկամուտ է մուծելու երկրի տնտեսական ցիկլին։ Տարանցման մեկ այլ տարբերակը ուղևորների  օդային տարանցումն է, սակայն  երկրում անտարբերության  ու անտեսման պատճառով ,այս կարողականությունը  ոչ միայն չի ակտիվացել, այլ՝ պատշաճ մարքեթինգի բացակայության պատճառով այն անհայտ է մնացել օտարերկրյա դիմորդների համար, և արդյունքում  , Իրանի բացակայության պայմաններում եւ հարեւան երկրների դերակատարությամբ, միայն երկու երկրներ՝ Թուրքիան և Կատարը, տարեկան 130 միլիոն ուղևոր են տեղափոխում ,և նույնիսկ իրանցի ուղեւորները երբեմն տարանցվում  են այս երկրների հնարավորություններով:

Իրանի տնտեսության անտեսված հնարավորություններից օգտվելը կարող է մեծացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, որովհետև հարևան երկրների մեծ մասը նավթային երկրներ են, և այդ երկրների հետ նավթային գործարքների հնարավորություն չկա, սակայն տնտեսության դիվերսիֆիկացումը կարող է ապահովել այլ ապրանքների առևտրային գործարքները: Իրանը ,15 հարևան երկրների հետ սահմանակից լինելու  պատճառով կարող է շրջանցել բազմաթիվ առևտրային պատժամիջոցներ, ներառյալ առևտրային փոխանակումների կամ դրամական փոխանցումների արգելքը, և գործնականում ապարդյուն  դարձնել պատժամիջոցներից շատերը: Հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների և փոխանակումների ավելացումը կարևոր է այն պատճառով, որ այդ երկրների հետ Իրանի սահմանակից լինելու բերումով  թշնամիների համար դժվար է վերահսկել տրանսպորտային համակարգը և առևտրային փոխանակումները, և այդ առևտուրը հնարավոր է հեշտությամբ իրականացնել այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են՝ապրանքափոխանակումը կամ դրամական փոխանցումը այլ մեթոդներով, բացի  բանկային համակարգով փոխանցումը: Նրանով հանդերձ որ , արտահանման հարցով կարևորագույն ծախսերից է արտահանող և ներմուծող երկրների աշխարհագրական տարածությունը, այս երկրների հետ Իրանի մոտ և սահմանակից լինելը , կողմերի համար այս առավելությունն  է ստեղծում ,որ առանց վերահսկողության ենթարկվելու  ,ամենակարճ ժամանակում և նվազագույն ծախսով  միմյանց հետ առևտրական փոխանակումներ իրականացնեն: Այդ իսկ պատճառով հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտը դնում է ներքին  արտադրության վրա։ Տնտեսության տարբեր հատվածների անտեսված կարողությունների օգտագործումը նշանակում է տնտեսական եկամուտների դիվերսիֆիկացում, Իրանի արտադրանքից  տարածաշրջանային և գլոբալ համակարգերի կախվածություն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և արտաքին ծանր ճնշումների նվազեցում: