Ազարի 5-ը՝«Բասիջ Մոսթազաֆին»-ի օրն է
Լուսահոգի իմամ Խոմեյնիի հրամանով Իրանի իսլամական Հանրապետության օրացույցում ազար ամսի 5-ը, (նոյեմբերի 26-ը) հռչակվել է «Բասիջ մոսթազաֆին»՝ Ընչազուրկների բասիջի հիմնադրման օր:
Լուսահոգի Իմամ Խոմեյնին իր «Իմամի Սահիֆե» գրքում գրել է.-«Բասիջը անարատ, օրհնված և հզոր ու արգասաբեր ծառ է, որի կոկոները տոգորված են գարնան բույրով, վստահության թարմությամբ և սիրո հադիսով: Բասիջը՝ սիրո դպրոց և վկաների ու անհայտ նահատակների ուսմունքն է , որի հետևորդները դրա բարձրաբերձ սյուների վրա նահատակության ու խիզախության աղոթք են բարձրացնում»: Իսլամական հեղափոխության այս առաքինի ծառը հիմնադրվել է իրանական 1358 թվականի ազար ամսի 5-ին (1979 թվականի նոյեմբերի 26-ին),Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանագրով։
«Ազգային Բասիջ»-ի հիմնադրումը
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով ,նախապատրաստական աշխատանքներ իրականացան բասիջի հիմնադրման համար «Ազգային Բասիջ»-նախնական անվանումով: Մի քանի ամիս անց՝ 1359 թվականի օրդիբեհեշտ ամսի 10-ին, Հեղափոխական խորհուրդը Բասիջին տվեց իրավական կարգավիճակ՝ հաստատելով «Ազգային Բասիջ կազմակերպության ստեղծման իրավական օրինագիծը»։ Սույն օրենքի թիվ (1) հոդվածում ասված է.« Հեղափոխության առաջնորդի և Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի հրամանագրի կատարման շրջանակում , որն է՝ստեղծել,ուսուցանել և մոբիլիզացնել քսան միլիոնանոց բանակ ՝քաղաքական,տնտեսական, մշակութային, ռազմական սպառնալիքներին ու ագրեսիային ,և տարերային աղետներին դիմակայելու համար, կյանքի է կոչվում «Ազգային բասիջ»անվամբ կազմակերպություն ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի հսկողության ներքո ,որը կապված է ներքին գործերի նախարարությանը»։ Բասիջ կազմակերպության առաքելությունները առաջին անգամ գրանցվել են հեղափոխության խորհրդի կողմից 1359 թվականին հաստատված «Ազգային Բասիջ կազմակերպության ստեղծման իրավական օրինագծում»։
«Բասիջ մոսթազաֆին»-ի կազմավորումը
«Ազգային Բասիջը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ինտեգրվելու մասին» օրենքի համաձայն , որը հաստատվել է 1359 թվականի դեյ ամսին Իսլամական խորհրդարանում , Բասիջը անվանափոխվելով միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին որպես՝ ընչազուրկների բասիջ: Սույն օրենքի 35-րդ հոդվածը «Բասիջ մոսթազաֆին»-ի կազմավորման նպատակն է համարել ՝անհրաժեշտ կարողականություններ ստեղծել բոլոր այն մարդկանց համար , ովքեր հավատում են Սահմանադրությանը և Իսլամական հեղափոխության նպատակներին՝ պաշտպանելու երկիրը, Իսլամական Հանրապետության համակարգը և օգնել ժողովրդին , երբ տեղի են ունենում աղետներ և անկանխատեսելի իրադարձություններ:
1359 թվականին պարտադրված պատերազմը սկսվելով, ընդհանուր զինվորական պատրաստության հարցը և Բասիջ կազմակերպության ձևավորումը այս ոլորտում լուծեց երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ, եւ բազմաթիվ պատրաստված մարդիկ ուղարկվեցին ռազմաճակատներ։
Իսլամական Հանրապետության պատմության մեջ, Բասիջը համարվում է ամենաարդյունավետ մարդկային գործոններից մեկը՝ անթիվ կարողություններով ու հնարավորություններով: Բասիջի ուժերը վերջին չորս տասնամյակում տարբեր ոլորտներում մշտապես եղել են ՝ տարբեր աշխատանքների և ծառայությունների աղբյուր: Բասիջի դերն ու գործառույթները անվտանգության, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում ցույց են տվել իրենց արդյունավետությունը՝ նկատի առնելով ամբողջ երկրում կազմակերպության խորությունն ու ծավալը:
Բասիջը Իսլամի սկզբնական տարիներին
«Բասիջ»-ը սոցիալական շարժում է, որը կարող է առաջանալ ցանկացած հասարակության մեջ՝ ըստ նրա մշակույթի և պայմանների: Իսլամի սկզբնական շրջանում, մուսուլմանների դեմ անհավատների և պառակտիչների հարձակման ժամանակ, երբ հրաման տրվեց նրանց դեմ մարտական ուժեր ստեղծել, մուսուլմանները կամավոր սկսեցին հավաքվել մզկիթներում՝ որպեսզի մարդկային ուժի և ռազմական տեխնիկայի առումով, մոբիլիզացնեն իրենց ուժը՝ Իսլամի թշնամիներին դիմակայելու համար: Այս մասին լուսահոգի իման Խոմեյնին այսպես է ասում .« Բասիջը եղել է իսլամի սկզբնական շրջանում, սա նոր խնդիր չէ, այն Իսլամում ունի անցյալ , և քանի որ մեր նպատակը իսլամն է, յուրաքանչյուր երիտասարդ պետք է լինի իսլամը պաշտպանող ուժ, և բոլոր մարդիկ և յուրաքանչյուր աշխատանքով զբաղվողը պետք է պատրաստ լինի կանխելու անհավատությունը և օտարների ներխուժումը»:
Իրանական 1357 թվականին Իրանի ժողովուրդը միասնաբար շարժվեց և Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հիմքը դրեց Իսլամական Հանրապետության,սակայն Հեղափոխության հաղթանակից ընդամենը երկու ամիս անց, Իրանը հատուկ պայմանների դիմաց կանգնեց, թշնամիները որոշ տարածքներում թիրախավորեցին երկրի անվտանգությունն ու հեղափոխության գոյությունը։ Անցումային պայմաններում գտնվող բանակն ու ժանդարմերիան կարիք ունեին վերակառուցվելու և կազմակերպվելու հեղափոխության նպատակներին համահունչ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր ռազմական առաքելությամբ և որպես բանակի լրացուցիչը , և Իսլամական հեղափոխության կոմիտեն՝ կարգապահական առաքելությամբ և ժանդարմերիային համալրելով, սկսել էին իրենց հեղափոխական առաքելությունները,սակայն այդ քառյակ ուժերն ,այդ պայմաններում ի զորու չէին չեզոքացնելու հակահեղափոխական ուժերի բոլոր ծրագրերը քաղաքներում և սահմաններին, իսկ փրկության ճանապարհը՝ ժողովրդական կարողությունների օգտագործումն ու համաժողովրդական մոբիլիզացիա ձեւավորելն էր։ Այսպիսով էր ,որ լուսահոգի Իմամ Խոմեյնին առանձնահատուկ հեռատեսությամբ և նրբանկատությամբ ներկայացրեց Բասիջ անունով ժողովրդական կազմակերպության ստեղծման գաղափարը։
Բասիջի դերը սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում
Բասիջի առաջին փորձը հեղափոխության պահապանների կորպուսին օգնելն ու հակահեղափոխական դավադրությունները չեզոքացնելն էր։ 1359-թվականի շահրիվար ամսին, Իրաքի բաասական բանակի Իրան ներխուժմամբ, ավելի շատ զգացվեց ժողովրդական ուժերի ավելի լավ կազմակերպման անհրաժեշտությունը, որից հետո ժողովրդական ուժերը միացան Բասիջին՝ ռազմաճակատում մեծ ներկայություն ունենալու համար։ Բասիջի ուժերի պատերազմի ճակատներ ուղարկվելով՝ այս ժողովրդական կազմակերպության դերն օրեօր ավելի ծավալվեց, և շատ աշխարհազորայիիններ մասնակցեցին տարբեր գործողությունների, ինչպիսիք են՝ Աբադանի պաշարման, Ֆաթհ ալ-Մոբին, Սամեն ալ-Աեմե, Վալ-Ֆաջր 1, Վալ-Ֆաջր 8, Քարբալա 4 և 5: Նրանք իրենց հիշարժան սխրագործություններով և իննսուն հազարից ավելի նահատակներ նվիրելով, մեծ ձեռքբերումներ հիշատակ թողեցին։
Օգնել կառավարությանը շինարարության ոլորտում
Պատերազմը ավարտվելով և ճակատներում Բասիջի ռազմական ներկայությունը դադարելուց հետո այս կազմակերպությունը, որն ապավինելով ժողովրդի կարողությանն ուներ մեծ հնարավորություններ, ճանաչելով երկրի առօրյա կարիքները մուտք գործեց երկրի շինարարության ոլորտ։ Ժողովրդական և հեղափոխական այս կառույցի օրակարգում դրվեց՝ ութ ամյա պարտադրված պատերազմի վնասների փոխհատուցումը, պատերազմից տուժած շրջանների վերականգնումը, և երկրի ընչազուրկ տարածքներում զրկվածությունը վերացնելը: Այս կառույցը մուտք գործելով զբաղվածության ոլորտներ և օգնելով կառավարությանը՝ առաջ տանելու տնտեսական ռազմավարությունը, հաջողեց քայլեր ձեռնարել երկրի զարգացման ուղղությամբ։
Անցյալ տարիներին Բասիջի աշխատանքներից են եղել՝ դժբախտ պատահարների և տարերային աղետների հետևանքով տուժածներին օգնելն ու փրկելը, ինչպես նաև առողջապահական ոլորտի աշխատանքներին մասնակից դառնալը: Կորոնավիրուսի բռնկման առաջին իսկ օրերից Բասիջը քայլեց Առողջապահության նախարարության հետ և կարևոր դեր խաղաց երկրում կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը նվազեցնելու գործում։
Բասիջի դերը քաղաքական ու մշակութային իրադարձություններում
Հեղափոխությունը և դրա ձեռքբերումները պահպանելու անհրաժեշտությունը, թշնամիների քաղաքական և մշակութային ներխուժումը կանխելու և դիմակայելու անհրաժեշտությունը, ավելի քան տասնյակ միլիոնավոր ակտիվ և ազդեցիկ անդամներ ունեցող Բասիջի ներկայությունը հասա անհրաժեշտ է դարձրել ներկայությունը քաղաքական և հասարակական զարգացումների ոլորտում։
Այդ իսկ պատճառով, մշակութային գործունեության իրականացումը, հատկապես պատերազմից հետո, Բասիջի աշխատանքներում առաջնային էր համարվում և հետապնդում էին երկու նպատակներ՝ դիմակայել և կանխել այս ոլորտում սպառնալիքները, նաև կերտել մշակույթ և իսլամական արժեքներ , ինստիտուցիոնալացնել Սրբազան պաշտպանության մշակույթը և բասիջի մտածողությունը, և բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր իրականացնել,որոնց մեծ մասը, այդ թվում՝ մշակութային ու կրթական օջախների ու կազմակերպությունների ստեղծումն ու ընդլայնումը և թշնամիների փափուկ պատերազմի հետ կապված խնդիրները, դեռ շարունակվում են։
Այսօր, հեղափոխության երկրորդ քայլում, Բասիջը անսալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններին, հզորությամբ շարունակում է իր առաջընթացը։ Այսօր, իսլամական համակարգում չորս տասնամյակ հաջողություններից հետո, Բասիջը հասել է բարգավաճման բարձր մակարդակի և դարձել է տարածաշրջանի ժողովրդի և Դիմադրության խմբերի խորհրդանիշը: Այսօր Բասիջիի մտածողությունը դրսևորվել է մեր երկրի աշխարհագրական սահմաններից դուրս՝ տարածաշրջանում և այլ երկրներում իսլամական դիմադրության տեսքով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, անցյալ տարի ,իրանական 1401 թվականին «Բասիջ մոսթազաֆին»շաբաթվա առիթով հանդիպում ունենալով Բասիջի ուժերի հետ , հիշատակել է.«Մեր երկրում այս Բասիջ երևույթի շարունակությունը, Իսլամ աշխարհի բասիջն է :Մենք միլոինավոր բասիջականներ ունենք նաև Իսլամ աշխարհում , տարբեր երկրներում,բասիջականներ ,ովքեր չեն հասկանում մեր լեզուն, մենք ևս նրանց լեզուն չենք հասկանում ,սակայն մեր և նրանց սրտի լեզուն մեկ է , նրանց ու մեր կողմնորոշումը մեկ է ,այս բոլորը Բասիջի բարիքներից է: