«Սադե տոնը» գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
«Սադե» տոնը իրանական հին ավանդական տոներից է, որը տարվա ամենացուրտ եղանակին համարվել է լույսի, հույսի , երջանկության և գարնանային թարմացման խորհրդանիշ։«Սադե» տոնը գարնան ավետաբերն է, իսկ իրանական մշակույթում գարունը մարդու հոգու և մարմնի ծննդյան, նրա բարոյական, հոգևոր և բնական վերածննդի և ապագայի հույսի խորհրդանիշն է:
Դեկտեմբերի 4-ից 9-ը Բոտսվանայի Հանրապետության Կասանե քաղաքում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը , որի ընթացքում որպես Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգության 24-րդ հայտ «Սադեի» տոնը, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հայտը պատրաստվել է Տաջիկստանի մասնակցությամբ։
«Սադաի» տոնը իրանական հնագույն տոներից է, որը նշվում է ձմռան ավարտից 40 օր հետո և Բահմանի 10-ի (հունվարի 30)-ի երեկոյան : Այս տոնակատարությունն ավելի քան հազար տարվա վաղեմիություն ունի , և որպես իրանական ժառանգություն, այն համախմբում է հասարակությունների անդամներին՝ անկախ տարիքից, սեռից և սոցիալական կարգավիճակից: Տոնակատարությունը մարդկանց համագործակցության և համերաշխության տոնն է։Այս ավանդական տոնին մասնակցում են մարդիկ՝ բոլոր էթնիկ խմբերից և կրոններից: Այս տոնակատարությունն ուղեկցվում է կրակ վառելով և դրա շուրջը համախմբվելով, կրոնական արարողություններով, պատմվածքներ ընթերցելով, Շահնամե կարդալով, երգելով ու երաժշտությամբ, հյուրերին հատուկ ծեսերով դիմավորելով և նրանց հատուկ ուտելիքներով ու հացերով, քաղցրավենիքներով, մրգերով ու խորտիկներով հյուրասիրելով։
Ֆերմերները համոզված են, որ իրանական բահման ամսի 10-րդ օրը, այն օրը, երբ մինչև գարուն մնում է 50 օր և 50 գիշեր, գյուղատնտեսական ցանքատարածքները պատրաստվում են գարնանային մշակության համար, և մարդիկ նշում են ձմռան ամենացուրտ օրերի ավարտը։
Ըստ Ֆիրդուսիի Շահնամեի, այս տոնակատարության պատմությունը հասնում է Հուշանգ թագավորի ժամանակաշրջանին,ով համարվում էր ՝ Փիշդադի երկրորդ թագավորներից: Հուշանգ թագավորը որսի ժամանակ, երբ տեսավ երկար սև օձ, քար նետեց նրա վրա, որը դիպչելով մեկ այլ քարի կայծ առաջացրեց , և այնտեղ եղած չոր թուփը բռնկվեց։Այդ ժամանակվանից ի վեր իրանցիները հսկում են այդ կրակը։
Գիտնականները կարծում են, որ «Սադե» անունը ծագել է«Սադ»բառից ,որը նշանակնում է հարյուր: Աբու Ռեյհան Բիրունին գրում է.« Ասում են թե՝«Սադե» նշանակում է հարյուր և դա Արդեշիր Բաբաքանի հիշատակն է, և այս տոնակատարության հիմնադրման մասին ասել են, որ երբ ցերեկներն ու գիշերները առանձին հաշվեն , այն ժամանակից մինչև տարեվերջ, ստացվում է հարյուր թիվը, իսկ ոմանք ասում են, որ պատճառն այն է, որ այդ օրը առաջին հայր՝Կիումարսի սերունդները, դարձան հարյուր հոգի և իրենցից մեկին թագավոր նշանակեցին ,բոլորի համար, նշվում է նաեւ, որ Ադամի որդիների թիվը այդ օրը հասել է հարյուրի»:
Այս գիշերը նշելու պատճառներից մեկն այն է, որ իրանցիները շատ դժվար էին համարում իրանական դեյ և բահման երկու ամիսները , դրանք անվանելով չարի հզորացման ժամանակաշրջան, և այդ երկու ամիսները ավարտելու համար նրանք հատուկ աղոթքներ էին կատարում: Որովհետև կրակը (ջերմության, լույսի և կյանքի դրսևորումը) հայտնագործվեց «Սադեի» օրը և դա սատանայի դեմ պայքարելու ևս մեկ միջոց էր և ըստ մի ավանդության դա պատճառ դարձավ ,որ գիշերը լուսավորվի ցերեկվա պես։
Տոնակատարությանը նախապատրաստվելը սկսվում է մի քանի օր առաջ։Մինչև իններորդ օրը «Սադեի» վառելափայտը դիզվում է իր նշանակված տեղում, քանի որ որոշված է մեծ կրակ վառվի։Մայրամուտը մոտենալուն պես մեծ խարոյկը, որի պատրաստման համար ամբողջ ժողովուրդը մի քանի օր տքնաջան աշխատել է, չորս կողմից վառվում է՝ հատուկ զգեստներով երկու զրադաշտ մոգպետների միջոցով։Խարույկի բոցը բարձրանում է մարդկանց ցնծությամբ և մի քանի ժամ է տեւում, մինչև մարելը։Անցյալում տոնակատարությունն ավարտվելով և կրակը մարելով հողագործները մի բուռ մոխիր էին տանում իրենց դաշտերը՝ ի նշան ձմեռային ցրտերի ավարտի, և նրանք իրենց տարածքներին ավետում են նոր ջերմության մասին, որպեսզի այն պատրաստ լինի նոր գարնան։
«Սադե» տոնը իրանցիների երեք մեծ տոներից մեկն է, որը տևել է իսլամական շրջանում մինչև Խարազմշահյանների ժամանակաշրջանի ավարտը և մոնղոլների արշավանքը, և այս տոնը նշում էին և՛ սուլթանները, և՛ էմիրները, և՛ հասարակ մարդիկ: «Սադեի» ամենահայտնի և ամենամեծ տոնակատարությունը կայացել է Սպահանում «Մարդավիջի» օրոք՝լուսնային հիջրեթի 323 թվականին (935 թ.)։
Քերմանի, Յազդի և Ֆարսի նահանգների զրադաշտականները վաղուց իվեր նշում են այս տոնը, իսկ այսօր, նրանցից բացի, Մեյբոդի, Արդաքանի, Բաֆղի, Բարդասկանի, Թաբասի (Փիրհաջաթ և Քալշանե գյուղերում) ,Սարայանի (Դոհասարան գյուղ)գյուղերի շրջակայքում և նույնիսկ որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Շվեդիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, իրանցիները հավաքվում են քաղաքի կամ գյուղի մի վայրում և միասին շատ մեծ խարոյկ են վառում և սկսում աղոթել, երգել ու զվարճանալ:
Ամեն դեպքում, իրանական մշակույթում «Սադեի» գոյությունը պայմանավորված է իրանական տարբեր էթնիկ խմբերով: Այս տոնակատարությունը հիշեցնում է լույսի, կրակի և էներգիայի կարևորության մասին: Լույս, որը առանձին է Աստծուց և առանձին չէ Աստծուց,ինչպես երևում է պատմական գրքերից ու փաստաթղթերից, «Սադեի» տոնակատարությունը կրոնական բնույթի չէ , և դրա հետ կապված բոլոր պատմությունները ոչ կրոնական են, և այն համարվում է հնագույն և ազգային տոն։«Սադեի» իսկական ժառանգորդը ոչ միայն իրանցիներն ու արիացիներն են, այլ նաև դա ժառանգություն է , որը հասել է Իրանի շատ հարևան երկրներին:
Անցած ութսուն տարիների ընթացքում Քերման քաղաքը եղել է «Սադեի» տոնակատարության բնօրրանը, և ամեն տարի այնտեղ բոլորը նշում են «Սադեի» ամենաշքեղ տոնը:
Իրանցի մարդաբան՝ Մահմուդ Ռուհոլ Ամինին, ով քերմանցի էր, Քերմանում «Սադեի» տոնակատարության մասին,գրել է.«Քերմանցիներն այս տոնն ավելի շքեղ են նշում, քան մյուս շրջանները, Քերմանում դեռ ընդունված է, որ ֆերմերները կրակի մոխիր են ցողում իրենց դաշտերի վրա, որովհետև նրանք հավատում են, որ «Սադեի» կրակի մոխիրը օրհնում է հողը»:Նա շարունակել է.«Ոչ հեռու անցյալում այս արարողությունն անցկացվում էր տանիքների վրա: Սա հանրային տոն է: Այս արարողությունը երբեք գաղտնի չի կատարվել և միշտ անցկացվել է անապատներում ու հարթավայրերում՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ։Դեռևս Քերմանում «Սադեի» օրը փակվում են դպրոցները: Չնայած «Սադեի» առաջին տոնակատարությունից հետո անցել են հազարավոր տարիներ, սակայն այսօր այս տոնակատարության մեջ էական փոփոխություններ չեն եղել:
Երբ Տաջիկստանում պաշտոնապես ճանաչվեց «Սադեի» տոնը և այն ներառվեց պաշտոնական օրացույցում, ընդարձակ ձևով այն մեծարվում է համայն երկրում ,երկրի Հանրապետության նախագահի ուղերձով: Այսօր այս օրն այժմ ներառված է, որպես պաշտոնական տոն՝ Տաջիկստանի օրացույցում, թեև այդ օրը հանրության համար ոչ աշխատանքայի օր չէ : Իրանցի զրադաշտականները «Սադեի» տոնակատարությունը նշում են շատ շքեղ և այդ օրերը զրադաշտականների համար պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են: Այսօր այս տոնը ընդհանրապես նշվում է Քերմանում, Շիրազում, Յազդում, Սպահանում և Քարաջում: Բայց աշխարհում «Սադեի» ամենամեծ ու շքեղ տոնակատարությունն անցկացվում է Քերմանում։
Հատկանշական է , որ այս ծեսում լավապես պաշտպանված են նաև բնապահպանական արժեքները և բնապահպանական վարքագծի կայուն ձևերը, քանի որ կրակ վառելու համար օգտագործվում են միայն ծառերի չորացած փայտերն ու ճյուղերը, և ոչ ոք իրավունք չունի վնասել կանաչ ու կենդանի ծառերն ու բույսերը։
«Սադե» ծիսական տոնի նշումը ապացուցում է զրադաշտականների և մուսուլմանների և մի խոսքով իրանցի բոլոր էթնիկ խմբերի մշակութային ընդհանրությունը և ,խաղաղ գոյակցության միատարր հորիզոնը, իսկ մշակութային Իրանի ոլորտում ապացուցում է նաև Իրանի ու Տաջիկստանի մշակութային և քաղաքակրթական միասնական հորիզոնը։ Ուստի այս հնագույն ու ավանդական տոնի գրանցումը մի կողմից ապացուցում է աշխարհի հնագույն ծեսերից մեկի դիրքը Իրանի ժողովուրդների խաղաղ գոյակցության, հույսի, պայծառության ու երջանկության կարևորությունը և մյուս կողմից, դա ցույց է տալիս վերածննդի հույսը ավելի լավ աշխարհ կերտելու նպատակով, որը լի է խաղաղությամբ, հույսով և երջանկությամբ:
Հիմնականում իրանական այնպիսի կարևոր ծեսերը, ինչպիսիք են՝ Մեհրեգանը, Յալդան, Սադեն, Նովրուզը և Թիրգանը, վերածննդի խորհրդանիշներ են, իսկ վերածնունդը կարելի է դիտարկել որպես իրանական ծեսերի ամենակարեւոր սկզբունքն ու առանցքային խորհրդանիշը։ Իհարկե, այս ծեսերն ունեն ենթածեսեր, որոնք ցույց են տալիս մշակութային բազմազանության ազդեցությունը իրանական ծեսերի վրա և միևնույն ժամանակ, դրանք ազգային միասնության և համերաշխության խորհրդանիշն են և արտահայտում են այն շրջանների տեղական առանձնահատկությունները, որտեղ դրանք կատարվում են ։
«Սադեի» տոնը , որպես մի ծես, որը միշտ եղել է իրանական մշակույթի և քաղաքակրթության արտացոլումը պատմական դինաստիաների շրջանում, հիշեցնում է նաև Իրանի՝ որպես աշխարհի հնագույն պետություններից մեկի պատմական և հնագույն դիրքը։
Հետաքրքիր է իմանալ, որ «Սադե» տոնի անվանումը, ինչպես Իրանի մյուս հնագույն տոները, ներառված չէ զրադաշտների կրոնական գրքերում և չի համարվում նրանց կրոնական տոներից մեկը, ավելի շուտ, այն իր դիրքն է զբաղեցնում բոլոր իրանցիների մշակույթում և դրան մասնակցում են բոլոր կրոններին պատկանող մարդիկ: Իհարկե, ներկայումս դրա կազմակերպիչները զրադաշտականներն են,սակայն բոլորը միասնաբար համագործակցում են դրա կազմակերպմանը ու մասնակցում են դրան: