Գնաճի  զսպում և արտադրության աճ Իրանում  (20)
https://parstoday.ir/hy/radio/iran-i211754-Գնաճի_զսպում_և_արտադրության_աճ_Իրանում_(20)
Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում ուսումնասիրել ենք արտադրության հարցն ու դրա նշանակությունը Իրանի տնտեսության մեջ։ Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կքննարկենք Իրանում արտադրության աճի խոչընդոտները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 14:16 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում ուսումնասիրել ենք արտադրության հարցն ու դրա նշանակությունը Իրանի տնտեսության մեջ։ Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կքննարկենք Իրանում արտադրության աճի խոչընդոտները։

Իրանում արտադրության խոչընդոտները ընդհանուր առմամբ կարելի է դասակարգել երկու խմբերի՝ ներքին և արտաքին։ Ներքին խնդիրների մասով Իրանում արտադրության հիմնական խոչընդոտներից կարելի է նշել հետևյալը. Եթե կարճ ձևակերպենք, ապա պետք է ասել, որ այն, ինչ այսօր մարտահրավեր կամ խոչընդոտ է արտադրության աճի համար և չեզոքացնում է այդ ոլորտում գործադրվող ջանքերը կա՛մ դանդաղեցնում աճի տեմպերը, ունի խորը պատմական պատճառներ և կապված չէ միայն Իսլամական հեղափոխության հաղթանակի հետ։ Ստորև ներկայացնում ենք այդ խոչընդոտները.

Թուլություն հայրենական արտադրանքի ամրության և որակի հարցում

Արտադրության աճի կարևորագույն խոչընդոտներից է թուլությունը՝ հայրենական ապրանքների արտադրության հարցում: Այդ ապրանքների մի մասը կամ չի արտադրվում պահանջվող որակով, կամ դրանց արտադրության մեջ անտեսվում են սպառողների շահերն ու ճաշակը։ Այս իրավիճակում բնական է, որ այդ ապրանքները շուկայում մեծ գրավչություն չունենան. այսինքն այդ ապրանքների նկատմամբ մեծ պահանջարկ չկա։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ վերջին տարիներին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է Իրանում արտադրվող ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Փաստորեն, նա եկել է այն եզրահանգման, որ հայրենական արտադրության աճի բացակայության և այդ ապրանքների մի մասի նկատմամբ մարդկանց դժգոհության պատճառներից մեկը կապված է դրանց որակի հետ։ Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդը 2018 թվականի մարտի 21-ին այսինքն իրանական 1397 թվականի առաջին օրը Նորուզյան իր ուղերձում ասել է.«Այս տարվա կարգախոսն ուղղված է թե՛ պաշտոնյաներին, թե՛ ժողովրդին. Այս տարվա կարգախոսն է՝ [աջակցություն] իրանական ապրանքների նկատմամբ, իսկ իրանական ապրանք նշանակում է աշխատանքի, կապիտալի, տնտեսական գործունեության, մտքի, նախաձեռնության և ամեն ինչի վերջնական արտադրանքը... Բա, ինչպե՞ս պետք է աջակցենք դրան։ Այդ աջակցությունն առաջին հերթին լինելու է արտադրությունն ավելացնելու տեսքով, ինչը պետական ​​պաշտոնյաների պարտականությունն է՝ պլանավորել դա։ Նաև ժողովուրդը պետք է հոգ տանի՝ ներքին արտադրությունը մեծացնելու համար։ Ներքին արտադրությունը պետք է բարձրացնի որակը. Մեջբերում կա Իսլամի Սուրբ Մարգարեից, որ նա ասել է. «Աշխատանքը կատարեք ամուր, գեղեցիկ և լավ», որպեսզի աշխատանքի որակը բարձրանա»։

Ընդհանուր առմամբ, հայրենական ապրանքների արտադրությունը զարգացնելու և բրենդն ուժեղացնելու համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել ապրանքների որակին և հարմար գնին։ Իրականում մրցունակ գնով և որակով ապրանքների արտադրությունը հանգեցնում է որակյալ արտադրանքի, աշխատատեղերի ստեղծման, ավելացված արժեքի ստեղծման, երկրի եկամուտների ավելացման, հայրենական ապրանքների նկատմամբ սպառողների գոհունակության։ Արտադրական ընկերություններն ու կազմակերպությունները պետք է պատշաճ կերպով ներկայանան հասարակությանը՝ իրենց հեղինակությունը բարձրացնելու, ապրանքանիշը ուժեղացնելու և սոցիալական դիրքը բարելավելու նպատակով, իսկ դա հնարավոր չի լինի՝ առանց որակյալ ապրանքներ արտադրելու, ներկայացնելու և գոհացուցիչ ծառայություններ մատուցելու։ Հիմնական կետն այն է, որ երբ հասարակության կուլտուրայում պատշաճ կերպով սահմանված ու պարզաբանված լինեն հաճախորդի դիրքը, դերը և գործառույթը, և հաճախորդին սպասարկումը համարվի արժեք, ապա կազմակերպությունները կհայտնվեն իրենց իսկական դիրքում, այնպես որ յուրաքանչյուր կազմակերպություն հաճախորդին մատուցելու է որակյալ և արժեքավոր ծառայություններ, որը հանգեցնելու է հաճախորդների գոհունակությանն ու հավատարմությանը:

Գիտելիքահենք արտադրության իրականացումը, երկրի արդյունաբերության զարգացումն ու գոյատևումը, արտադրական ու տնտեսական ձեռնարկությունների դիմացկունությունն ու գոյատևումը և համաշխարհային շուկայում մրցունակությունը երաշխավորող գործոններից մեկն է արտադրվող ապրանքների որակը։ Ամենակարևոր գործոնը, որը պատճառ է դարձել բազմաթիվ արդյունաբերական ընկերություններ և երկրներ ներկա չլինեն համաշխարհային շուկաներում, և անհնարին է դարձրել նրանց մրցակցությունն այդ շուկաներում, նրանց արտադրանքում որակական հատկանիշների բացակայությունն էր: Համաշխարհային առևտրի ընդլայնման, սպառման և պահանջարկի մոդելի արագ փոփոխության, տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության և տեղական ու միջազգային մրցակիցների թվի ու որակի աճի հետևանքով վերջին երկու տասնամյակներում հատուկ նշանակություն է ստացել մրցունակության հասկացությունը։ Ցանկացած երկրի արտադրությունը կարևոր դեր է խաղում մարդկանց աճի, բարօրության, տնտեսական վիճակի և հարմարավետության գործում։ Մեծ ջանքեր գործադրելով՝ բազմաթիվ երկրներ իրենց արդյունաբերությունը հասցրել են աճի ու բարգավաճման այնպիսի մակարդակի, որպեսզի կարող են իրենց արտադրանքն արտահանել այլ երկրներ և դրան են հատկացնել իրենց երկրի զբաղվածության, եկամտի և ավելացված արժեքի էական մասը, քանի որ զբաղվածություն և հարմարավետություն ստեղծելուց զատ, արտադրության աճն ու զարգացումը հանգեցնում է ավելի որակյալ և հարմար արտադրանքի արտադրությանը: Մյուս կողմից, եթե երկիրն ունի հզոր կազմակերպություններ ու արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ունակ են հաջող ներկայանալ միջազգային շուկաներում, ապա կմեծանա նաև այդ երկրի տնտեսական հզորությունը։

 Նավթային տնտեսություն

Որոշ երկրներում արտադրության աճը տեղի է ունեցել հիմնականում դեֆիցիտներիի և ճնշումների պայմաններում։ Իրանում նավթային եկամուտներով կառավարությունների սնվելու շնորհիվ, հասարակության մեջ բնակչության համար ստեղծվել է նվազագույն եկամուտ և բարեկեցություն, երբեմն նույնիսկ «հոլանդական հիվանդություն» է առաջացել, ինչի արդյունքը հարաբերական բարեկեցության պայմանների ստեղծումն է։ Հոլանդական հիվանդությունը խնդիր է, որի դեպքում կառավարությունները, ունենալով եկամտի բարձր աղբյուրներ, ինչպիսին է նավթային եկամուտը, սկսում են ներմուծումներով զբաղվել և այդ նպատակով նույնիսկ ցածր են պահում արտարժույթի փոխարժեքը, սակայն էժան արտարժույթով մեծածավալ ներկրումը հանգեցնում է էժան ապրանքների առկայությանը և արտադրության ռեցեսիայի պատճառ է դառնում։ Իրանում ևս կառավարությունները մշտապես գերադասել են ներքին սպառման շուկայի կարիքները բավարարել ներմուծման միջոցով։ Փաստորեն, պատմության ընթացքում նավթային ռեսուրսներով ու եկամուտներով երկիրի շարունակական սնուցումը պատճառ է դարձել, որ շուկայում ապրանքների սակավություն ու պակասուրդ հազվադեպ առաջանա։ Այսինքն՝ նավթային եկամուտներից կախվածությունը պատճառ է դարձել, որ արտադրության աճի համար անհրաժեշտ խթան չստեղծվի։ Որովհետև մի իրավիճակում, երբ շատ ապրանքներ կարելի է հեշտությամբ ապահովել ներմուծման միջոցով, երկրի ներսում դրանք արտադրելու մոտիվացիա չի ստեղծվում, մինչդեռ, եթե մենք լինեինք դեֆիցիտի իրավիճակում, ապա մենք կարող էինք ինքնուրույն արտադրել շուկային անհրաժեշտ ապրանքները։

 Պետական ​​տնտեսություն

​​Տնտեսության պետական լինելը արտադրության մարտահրավերներից մեկն է, որն առաջանում է նավթային եկամուտներով պետության սնուցման հետևանքով։ Պետական ​​տնտեսության մեջ կառավարությունն է գլխավոր ձեռնարկատերը, գլխավոր արտադրողն ու հիմնական ներդրողը, և ամեն ինչ սահմանվում է այդ առանցքի շուրջ։ Ուստի այս իրավիճակում ոչնչացվում են անհրաժեշտ ֆոնը, հարթակն ու պայմանները՝ զարգացնելու մասնավոր հատվածն ու սեփականաշնորհման գործընթացը, որոնք արտադրության զարգացման միջոցներից են։ Այս համատեքստում կարևոր հանգամանքն այն է, որ մի կողմից Իրանում տնտեսության պետական ​​ լինելը կայուն պատմական հատկանիշ է, իսկ մյուս կողմից՝ սեփականաշնորհումն անժխտելի անհրաժեշտություն։ Հետևաբար, այս պահանջը բավարարելու և այդ պատմական կայուն հատկանիշից անցնելու փորձերը հիմնականում անհաջող են եղել և արդյունքը դրսևորվեց համակցված վիճակի տեսքով։ Այնպես որ սեփականաշնորհմանն ուղղված ջանքերի արդյունքում ձևավորվեց կիսամասնավոր ու կիսապետական կամ այսպես կոչված «մասնավորապետական» ​​վիճակ. մի իրավիճակ, որտեղ սեփականաշնորհումն ամբողջությամբ չի իրականացվել, այլ խոսքով՝ պետական ​​հատվածը այնքան չի թուլացել՝ հօգուտ մասնավոր հատվածի աճի, որպեսզի ի հայտ գա Իրանի տնտեսության մասնավորեցման էությունը։