Հատուկ հաղորդում նվիրված գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին(2. Դիմադրության համաշխարհային օր)
Հունվարի 3-ին այն դեպքում է լրանում գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցը, երբ պաղեստինյան տարածքներում, ինչպես Գազայում այս մեծ նահատակի վեհ գաղափարներն ու մտքերը դրսևորվել են և Հաջ Ղասեմի նահատակության չորրորդ տարելիցի կարգախոս է ընտրվել՝ «Ղոդսի նահատակ»։
Գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին նվիրված հատուկ թողարկման երկրորդ մասում կանդրադառնանք այս մեծ նահատակի դերին ու ազդեցությանը պաղեստինյան զինյալ խմբավորումների ամրապնդման, և տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի սադրանքները տապալելու գործում, գեներալ Սոլեյմանիին սպանելու որոշմանը, Իրանի ժողովրդի մոտ նրա դիրքին, ինչպես նաև գեներալ Սոլեյմանիի սպանության գործով Իրանի դատական աշխատանքներին։
Նահատակ Սոլեյմանին գոտեպնդեց ու հզորացրեց պաղեստինցիներին
Նահատակ Սոլեյմանիի դերը Սիոնիստական ռեժիմի և ահաբեկիչների դեմ պայքարում ակնհայտ է բոլորի համար։ Նա միշտ Ղոդսը համարել է միասնության խորհրդանիշ և ընդգծել Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատարը նշանավոր գործիչ էր, ով իր պայքարի ու հեղափոխական կյանքի ավելի քան երկու տասնամյակի ընթացքում իր բոլոր ջանքերը նվիրեց Դիմադրության ճակատի հզորության բարձրացմանը և իսլամական ումմայի երիտասարդներին օրինակ ծառայելու գործին՝ հանուն Պաղեստինի ճնշված ժողովրդի փրկության և նրանց իրավունքների վերականգնման։
Ղոդսի և Պաղեստինի հարցը նահատակ Ղասեմ Սոլեյմանիի համար սոսկ կրոնական տեսակետ չէր, այլ նա Սիոնիստական ռեժիմի վտանգը համարում էր քաղաքական և անվտանգային կատեգորիա։ Դիմադրության առանցքը ղեկավարելու նրա ջանքերն ու ձեռնարկած քայլերը փոխեցին պաղեստինցի մարտիկների ռազմական ռազմավարությունը Ղոդսը բռնազավթած ռեժիմի դեմ պայքարում։
Պաղեստինյան խմբերի որոշ պաշտոնյաներ և հրամանատարներ իրենց հայտարարություններում նույնպես ընդգծում են, որ Հաջ Ղասեմը արդյունավետ դերակատարություն է ունեցել պաղեստինյան դիմադրությանը օգնելու և սիոնիստներին դիմակայելու գործում:
Որպես օրինակ, ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Ուսամմա Համդանը, անդրադառնալով Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի 22-օրյա պատերազմում Պաղեստինի դիմադրությանն աջակցելու գործում նահատակ Սոլեյմանիի դերին,ասել է,-«Այս ճակատամարտի ընթացքում նահատակ Սոլեյմանին վայրկյան առ վայրկյան պաղեստինյան Դիմադրության կողքին է եղել»։
Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ և ներկայացուցիչ Ահմեդ Աբդուլհադին ևս ասել է. «Սոլեյմանին բազմիցս մեկնել է Գազա և առաջին իսկ պահից մասնակցել պաշտպանության ծրագրին և դրա նախագծմանը։ Սա գաղտնիք չէ և թշնամին գիտի այս ամենը, բայց այն, ինչ նա չգիտի, շատ ավելին է, քան այն, ինչ գիտի»։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Թեհրանում գեներալ նահատակ Սոլեյմանիի և նրա աջակիցների հուղարկավորության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է,-«Հրամանատար նահատակ Սոլեյմանին իր ողջ կյանքը նվիրեց Պաղեստինին աջակցելու գործին, և ես հայտարարում եմ, որ այս մեծ հրամանատարը Ղոդսի նահատակն է»:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի դավադրությունների չեզոքացում
Մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում զորաշարժ իրականացնելու հարցում իր նպատակներին չհասնելու և ձախողվելու, և ներքին ու արտաքին ճնշումների տակ հայտնվելու պատճառով, տարածաշրջանը լքելու անհրաժեշտություն զգաց, փորձեց ահաբեկչական խմբավորումներ ստեղծելով և նրանց հզորացնելով, իր նպատակները հետապնդել Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում։ Դա էր ԻԼԻՊ-ի ստեղծման պատճառներից մեկը։ Եվ այս ճանապարհին տարածաշրջանի որոշ ռեժիմներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, իրենց ֆինանսական միջոցներով զինեցին ԻԼԻՊ-ին։Դոնալդ Թրամփը 2016 թվականի օգոստոսին Բարաք Օբամայի նախագահության օրոք իր նախընտրական ելույթներից մեկում Օբամային և այդ թվականի ընտրություններում ժամանակի դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացրեց, որպես ԻԼԻՊ-ի հիմնադիրներ։
Իսլամական երկրների այդ թվում Իրաքի և Սիրիայի հետ կապված , ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դավադրությունների թվում էր այդ երկրների մասնատումը, քանի որ մահմեդական երկրների, ներառյալ Իրաքի և Սիրիայի մասնատումը, կթուլացնի նրանց Սիոնիստական ռեժիմի դիմաց։
Այս իրավիճակում գեներալ Սոլեյմանին ԱՄՆ-ի դավադրություններին դիմակայելու նպատակով իր օրակարգում դրեց դիմադրության առանցքի ստեղծումը և հաշվի առնելով որ Լիբանանում, Պաղեստինում և այլ շրջաններում վստահում էին նրան և հավատում նրա ազնվությանը, շատ շուտ նա կարողացավ ձևավորել Դիմադրության առանցքը, որը բաղկացած էր արդեն գոյություն ունեցող Հեզբոլլահի ուժերից, Պաղեստինի մարտական , ներառյալ ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական Ջիհադի ուժերից, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և Եմենի ներքին ուժերից:
Տարածաշրջանի երկրների մասնատումը կանխելու նպատակով նահատակ Սոլեյմանիի ձեռնարկած այլ քայլերից էր ԻԼԻՊ ահաբեկչական մեքենայի ջախջախումը։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվարին որոշումներ» գրքի համաձայն՝ ԻԼԻՊ-ը արաբական և արևմտյան երկրների աջակցությամբ ստեղծվել է Դիմադրության առանցքին դիմակայելու համար։ Նահատակ Սոլեյմանին, ձևավորելով տարածաշրջանային և տեղական բանակներ և համակողմանի պայքար մղելով ԻԼԻՊ-ի դեմ կարողացավ վերջ դնել այս ահաբեկչական խմբավորման գոյությանը։
Գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումը
Դիմադրության ճակատին հարվածելու համար ԱՄՆ-ն օրակարգ մտցրեց Դիմադրության ճակատի հրամանատարներին վերացնելու քաղաքականությունը, քանի որ այդ երկիրը ուղղակի պատերազմի մեջ մտնելու հնարավորություն չուներ։ Ջիմի Քարթերի օրոք ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բժեզինսկին այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմ սկսել, ասել է. «Մենք պետք է ուղերձ հղենք իսրայելցիներին, որ մտադիր չենք պատերազմ սկսել Իրանի դեմ, քանի որ այս պատերազմի համար ծանր ու վտանգավոր գին ենք վճարելու ողջ տարածաշրջանում»։ Ուստի Վաշինգտոնը որոշեց վերացնել գեներալ Սոլեյմանիին, քանի որ իրենց տեսանկյունից այս սպանությունը կարող էր փոխել տարածաշրջանի հավասարումները հօգուտ իրենց և դառնալ դիմադրության ճակատի թուլացման սկիզբ։ Սա այն դեպքում, երբ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ոչ միայն չի թուլացել ու չի խարխլվել դիմադրության ճակատը, այլ որոշ շրջաններում անգամ ընդլայնվել է Դիմադրության ակտիվությունն ու աշխարհագրական շրջանակը։
Շատ միջազգային մտավորականների կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն չկարողացավ մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, այլև Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը ցույց տվեց, որ արդեն մեկնարկել է ԱՄՆ-ի տարածաշրջանային հզորության թուլացման գործընթացը։
Ստամբուլի համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Մեհմեթ Փերինչեքն ասել է.- «Գեներալ Սոլեյմանին ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի համար ամենակարեւոր խոչընդոտներից մեկն էր։ Ահա թե ինչո՞ւ ԱՄՆ-ի առաջին նպատակը գեներալ Սոլեյմանիից ազատվելն էր։ Նահատակ Սոլեյմանին ոչ միայն ակտիվ էր ռազմական առումով, այլև կարևոր դեր է խաղացել միջազգային դիվանագիտության ոլորտում, որի կարևոր քայլերից է եղել ԱՄՆ-ի դեմ տարածաշրջանի երկրների համագործակցության համար պայմաններ ստեղծելը։
ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին այդ մասին ասել է.- «Նահատակ Սոլեյմանիի անունը Դիմադրության ծածկանունն է, քանի որ այս մեծ նահատակը դիմակայելով ԱՄՆ-ի գերիշխանությանը, աշխարհին ցույց տվեց,որ ԱՄՆ-ի հզորությունը ունայնություն է»։
Սիոնիստական ռեժիմի դերը գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում
ԱՄՆ-ի իշխանությունները Սիոնիստական հանցավոր ռեժիմին Իրանի վրեժից փրկելու համար, փորձել են գաղտնի պահել այդ ռեժիմի ցանկացած դերակատարություն այս հանցագործության մեջ։ Սակայն Սիոնիստական ռեժիմի նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Թել Ավիվը դեր է ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ:
Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Թամիր Հայմանը ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ Թել Ավիվը դեր է ունեցել այս գործողության մեջ, որն իրականացվել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Նա նշել է, որ իր պաշտոնավարման օրոք գեներալ Սոլեյմանիի սպանությունը «երկու կարեւոր ու նշանակալից սպանություններից» մեկն է, իսկ մյուսը՝ «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդներից Բահա Աբու ալ-Աթայի սպանությունն է։
Իրանի ժողովրդի ազգային հերոս
Ահաբեկչկան հարձակումը,որը հանգեցրեց գեներալ Սոլեյմանիի նահատակությանը, ով հայտնի էր որպես Իրանի ազգային հերոս, թեև դա կարող է առաջնային խնդիր չլինել ամերիկացիների համար, սակայն այն երբեք չի մոռացվել Իրանի ժողովրդի կողմից ։
Իրանցիների ճնշող մեծամասնության համար նա ազգային հերոս էր, ով կանխեց ԻԼԻՊ-ի կողմից Իրաքի ու Սիրիայի գրավումը և Իրանի նկատմամբ նրա չարաբաստիկ ծրագրերի իրագործումը: Մերիլենդի միջազգային և անվտանգության հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ Սոլեյմանիի վարկանիշը 2016-ի 73%-ից 2019-ին հասավ 82%-ի, ինչը նրան դարձրեց սիրված դեմք Իրանում:
Այս հանցագործությունից հետո 2019 թվականի հունվարի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը բալիստիկ հրթիռներով թիրախավորեց Իրաքի Այն ալ-Ասադում գտնվող ամերիկյան կարևոր և ռազմավարական բազան, ինչը, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, ընդամենը ապտակ էր ԱՄՆ-ի երեսին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նահատակ Սոլեյմանիի մասին իր ելույթներից մեկում ասել է.- «Ես երբեք չեմ մոռանա նրա [նահատակ Սոլեյմանիի], և Աբու Մահդի ալ-Մուհանդեսի հիշատակը, բայց այն ինչ պիտի ասեմ, սա է, որ Սոլեյմանիի նահատակությունը պատմական իրադարձություն է, պատմական դեպք է, սովորական դեպք չէ, որին մոռանա պատմությունը։ Այն գրանցվել է պատմության մեջ , որպես լուսավոր կետ։ Իսկ նահատակ Սոլեյմանին դարձավ և՛ Իրանի ժողովրդի, և՛ իսլամական ումմայի հերոսը։ Սա է հիմնական կետը»:
Իրանցիները պետք է հպարտանան, որ իրենց միջից մի մարդ հեռավոր գյուղից, ձգտում, ինքնազարգանում և դառնում է իսլամական ումմայի փայլուն դեմք և հերոս: (16.12.2020թ.)
ԱՄՆ-ի դատապարտումը՝ Թեհրանի ընդհանուր և իրավական դատարանում
Իրանի 3318 քաղաքացիների ներկայացրած հայցերի հիման վրա, Թեհրանի ընդհանուր և իրավական դատարանի 55-րդ մասնաճյուղում քննարկվեց գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության պատճառով հասցված նյութական և բարոյական վնասի փոխհատուցման գործը և երեք հանրային լսումներ անցկացնելուց հետո, 2023 թ․ դեկտեմբերի 6-ին դատարանը վճիռ կայացրեց ԱՄՆ-ի կառավարության դեմ։
Դատարանի կայացրած վճռով՝ ԱՄՆ կառավարությունը և այդ երկրի 41 ֆիզիկական ու իրավաբանական անձինք դատապարտվել են 49 միլիարդ 770 միլիոն դոլար տուգանքի վճարման գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու հանցագործության համար։
Շուտով կայանալու է Քրեական դատարանի նիստը
Այն, ինչ քննարկվում է նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով պատիժ սահմանելու վերաբերյալ, գտնվում է քրեական դատարանի իրավասության ներքո, իսկ Թեհրանի իրավական դատարանում քննվող գործը վերաբերում է միայն նյութական և բարոյական վնասի և պատժի խնդրին։
Թեհրանի միջազգային գործերի դատախազությունում այս սպանության քրեական գործը եռամյա իրավական քննարկումներից հետո, հանգեցրեց մեղադրական եզրակացության և մեղադրյալների, այդ թվում՝ Թրամփի քրեական մեղադրանքները հետաքննվեցին և նրան ձերբակալելու որոշում կայացվեց։
Ուստի շուտով և դատական իշխանության ղեկավարի կողմից 3 դատավորներին տրված ծանուցագրով կանցկացվի նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության քրեական գործի դատավարությունը։ Քրեական դատարանում նախատեսված է մեղադրյալի համար պատիժ սահմանել։
Հայց՝ ընդդեմ ԱՄՆ կառավարության
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի իրավական հարցերի գծով տեղակալ Մոհամմադ Դեհղանը Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնելու մասին ասել է, -«Մենք նահատակ Սոլեյմանիի հարցը ներքին խնդիրներից վեր ենք դասում և այս առնչությամբ նաև զգուշացրել ենք ԱՄՆ-ի կառավարությանը և ապրիլին կավարտվի նրանց տրված ժամկետը, իսկ մենք ԱՄՆ կառավարության դեմ մեր հայցը կներկայացնենք Արդարադատության միջազգային դատարան երկու պատճառով.
Առաջին՝ ԱՄՆ կառավարությունը չի կանխել այս հանցագործությունը միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանցից մեկի՝ նահատակ Սոլեյմանիի դեմ իրագործված հանցագործությունը, ով դիվանագիտական առաքելություն ուներ։ Երկրորդ պատճառն այն է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն քրեական պատասխանատվության չի ենթարկել Թրամփին և այս հանցագործությունը կատարած այլ անձանց, ուստի մենք միջազգային կոնվենցիաների հիման վրա հայց ենք ներկայացնում ԱՄՆ կառավարության դեմ», ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի իրավական հարցերի գծով տեղակալը։