Իրանում գնաճի զսպում և արտադրության աճ (21)
Իրանի Հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ թողարկման ընթացքում անդրադարձել ենք Իրանում արտադրության աճի որոշ խոչընդոտներին,իսկ այս թողարկման ընթացքում ևս քննարկելու ենք Իրանում արտադրության աճի մի քանի այլ խոչընդոտներ։
Անխնա ներմուծում
Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի մեկ այլ խոչընդոտ է անխնա ներմուծումը։ Անխնա ներմուծման խնդիրը երկրի տնտեսության հիմնախնդիրներից մեկն է։ Օրենքի համաձայն՝ երկրի կարիքները նախ պետք է բավարարվեն ներքին արտադրության միջոցով, իսկ ժողովրդի մնացած կարիքները՝ ներմուծման միջոցով։ Թեև մի շարք ոլորտներում, որտեղ հայրենական ապրանք չի արտադրվում ինչ-ինչ պատճառներով, այլ ելք չկա, քան ներմուծումը, այնուամենայնիվ այն ապրանքների ներմուծումը, որոնք առաջին հերթին ունեն իրենց նման ու համարժեք ներքին արտադրանք, և երկրորդ՝ կապիտալային ռեսուրս չհանդիսացող սպառողական ապրանքներ են, վնասակար է ցանկացած տնտեսության այդ թվում, Իրանի տնտեսության համար։ Այլ խոսքով, երկիր ապրանքներ ներկրելու վնասակարությունն կայանում է նրանում, որ շուկայի կարիքները բավարարելու հարցում այդ ներմուծումը ոչ թե լրացնում է ներքին արտադրությունը, այլ մրցակից է դառնում ներքին արտադրության համար։ Իրականում անխնա ներկրման խնդիրը կապված է այն ապրանքների հետ, որոնց արտադրական ներուժը երկրի ներսում առկա է թե՛ պոտենցիալ, և թե՛ փաստացի կերպով։ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այս կապակցությամբ ասել է, որ այն ապրանքների ներմուծումը, որոնք երկրի ներսում ունեն սեփական արտադրության համանման ու համարժեք նմուշներ, և ստանդարտների առումով մրցունակ են արտասահմանյան նմուշների հետ, դաշույնով թիկունքից հարված է երկրի արտադրությանը և խոչընդոտում է դիմադրողական տնտեսության իրականացմանը։
Բանկային համակարգ
Ամբողջ աշխարհում բանկային համակարգը տնտեսության տարբեր հատվածները միմյանց կապող օղակն ու առանցքն է, և բանկային ռեսուրսները ճիշտ և պատշաճ կերպով վերազինելով և կապիտալ ստեղծող արտադրության ոլորտներին տեղաբաշխելով՝ հող է պատրաստում տնտեսական աճի և զարգացման համար։ Իրանում բանկային համակարգը լուրջ խոչընդոտներ և խնդիրներ է ստեղծել արտադրության և հարստության պատշաճ բաշխման ճանապարհին` կառուցվածքային և որոշ դեպքերում օրենսդրական և գործադիր խնդիրների պատճառով: Տնտեսական ոլորտներում բանկային համակարգի արդյունավետության, ինչպես նաև տնտեսության փոխկապակցված օղակները կապելու հարցում պատշաճ դերակատարում ունենալու համար անհրաժեշտ է խոչընդոտների ու խնդիրների վերացումը և բանկային համակարգի բարեփոխումը, ինչը պետք է ուշադրության արժանանա մակրոքաղաքականության մշակման գործում: Երկրի բանկային համակարգը, ըստ էության, մեծ մարտահրավերների և խոչընդոտների առաջ է կանգնած՝ արտադրության աճին աջակցելու և դրա համար հող պատրաստելու իր հատուկ առաջադրանքում։ Բանկային համակարգը կործանարար ազդեցություն է թողնում երկրի արտադրության վիճակի վրա երկու եղանակով՝ ուղղակի և անուղղակի։ Օրինակ՝ անուղղակի ազդեցության դեպքում, երբ բանկային տոկոսադրույքն ավելի բարձր է, քան արտադրողական գործունեության տոկոսադրույքը, բնականաբար, ներդրողները և արտադրողները արտադրությամբ, ձեռներեցությամբ, աշխատատեղերի ստեղծմամբ զբաղվելու և դրա ռիսկն ընդունելու փոխարեն, նախընտրում են բանկում ավանդներ ներդնելու միջոցով օգտվեն բանկային տոկոսներից: Իսկ ուղղակի եղանակի դեպքում, երբ բանկային տոկոսադրույքը բարձր է և նույնիսկ երբեմն այն ավելի բարձր է, քան արտադրական գործունեությունից բխող շահույթը, ապա արտադրողին գործնականում ձեռնտու չէ զբաղվել արտադրությամբ, և վերջապես նա կարող է ստիպված լինել դադարեցնել իր արտադրական գործունեությունը, կամ հայտնվել անշահութաբերության և սնանկության վիճակում:
Մաքսանենգություն
Մաքսանենգությունը արտադրության աճի լուրջ մարտահրավերներից ու խոչընդոտներից է, որի վնասը կարող է ավելի շատ լինել, քան մյուս մարտահրավերներինը։ Որովհետև մաքսանենգությունը, ընդհանրապես, ներքին արտադրությունը ոչնչացնելու շատ էժան և արագ միջոց է։ Մաքսանենգության տարածման հետևանքով երկրում արտադրված բազմաթիվ ապրանքներ պետք է անհավասար պայմաններում մրցակցեն մաքսանենգ ապրանքների հետ, որոնք երկիր են մտնում առանց տուրքերի վճարման, և մաքսանենգ ապրանքների ցածր գնի պատճառով ստիպված են շուկան զիջել դրանց։ Իրականում, երբ ներքին շուկայում մաքսանենգ ապրանքները սպառողին հասանելի են ավելի ցածր գնով, քան հայրենական արտադրության ապրանքները, նույնիսկ մաքսանենգ ապրանքի ավելի ցածր որակի դեպքում էլ դրա գնելու ցանկությունն ավելի մեծ է։ Ակնհայտ է, որ այս դեպքում հայրենական արտադրությունը կկանգնի ռեցեսիայի խնդրի առջև։ Ընդհանուր առմամբ, ապրանքների մաքսանենգությունը հանգեցնում է ոչ ֆորմալ տնտեսության աճին։ Այս իրավիճակում արտարժութային ռեսուրսները դուրս են մղվում երկրից՝ այնպիսի ապրանքներ ներմուծելու համար, որոնք չեն բխում սպառողական շուկայի հիմնական կարիքներից։ Ապրանքների մաքսանենգությունը գնաճի պատճառ է դառնում՝ երկրում արտարժութային անհավասարակշռություն ստեղծելով։ Գնաճ առաջացնելուց բացի, մաքսանենգությունը կվնասի նաև արտադրությանը։ Փաստորեն, ապրանքների մաքսանենգությունը կարող է շարքից հանել պլանավորված արտադրության մի մասը՝ ոչնչացնելով արտադրողների մոտիվացիան առողջ մրցակցային միջավայրում աշխատելու համար։ Հետեւաբար, մաքսանենգությունը խոչընդոտում է երկրում արտադրության աճին։
Մենաշնորհ
Առևտրի ազատությունը մեծացնում է մրցակցությունը և արդյունքում բարձրացնում արտադրանքների որակը և տնտեսական աճը, բայց ընդհակառակը՝ մենաշնորհային իրավիճակում՝ լինի դա արտադրության մենաշնորհ, թե ներմուծման, ծառայությունների և այլնի մենաշնորհ, մրցակցության բացակայության պատճառով այնքան էլ մոտիվացիա չկա որակը բարձրացնելու և օրիգինալ ու հոյակապ ապրանքներ արտադրելու համար։ Այս խնդիրը հատկապես վնասակար է հայրենական արտադրության համար։ Մենաշնորհի պատճառով հայրենական արտադրողը կարծում է, որ սպառողն այլ ելք չունի, քան մենաշնորհ ունեցող արտադրողի արտադրած ապրանքի գնումը, հետևաբար նա պետք է ընտրի այն ապրանքը, որն արտադրվում է մենաշնորհային ցիկլի և գործընթացի միջոցով։
Փաստորեն, քանի որ արտադրողը մտածում է, որ այսպես թե այնպես իր ապրանքը վերջապես վաճառվելու է, բնական է, որ ավելի քիչ կմտածի հոսքագիծը թարմացնելու և իր արտադրանքի որակը բարձրացնելու մասին։ Այս գործընթացը կարող է երկար տևել, բայց օտարերկրյա ապրանքների ներմուծման դեպքում, եթե արտասահմանյան նմուշներն ավելի որակյալ լինեն, բնականաբար, արտասահմանյան ապրանքների գնման պահանջարկի միտումը կաճի, իսկ ներքին արտադրանքի սպառման պահանջարկը օրեցօր կնվազի։ Այս միտման շարունակությունը կարող է հանգեցնել արտադրական հոսքագծի դադարեցման, իրանցի բանվորների գործազրկության, օտարերկրյա ապրանքներից ավելի մեծ կախվածության և այլնի։ Հետևաբար, արտադրության մենաշնորհային համակարգում արտադրողն այն պատճառաբանությամբ, որ այսպես թե այնպես իր արտադրանքը վաճառվելու է շուկայում, կարող է շարժառիթ չունենալ արտադրական հոսքագիծը կատարելագործելու և իր արտադրած ապրանքի որակը բարելավելու համար, հետևաբար օրեցօր ներքին արտադրությունը անկում է ապրելու։ Բնական է, որ այս իրավիճակում արտադրության աճը բացառվող հարց է համարվում։
Հաջորդ Հաղորդման ընթացքում կուսումնասիրենք Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի մի քանի այլ խոչընդոտներ։