Իրանում գնաճի զսպում և արտադրության աճ(22)
ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ երկու հաղորդումներում անդրադարձանք Իրանում արտադրության աճի որոշ խոչընդոտներին։Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Իրանում արտադրության աճի մի քանի այլ խոչընդոտներ։
Արժութային ցնցումներ
Իրանում արտադրության աճի մյուս խոչընդոտը արժութային ցնցումներն են։Արժութային ցնցումները կամ տնտեսության դոլարիզացիան, Իրանի տնտեսության իրողություններից մեկն է։Այս պայմաններում մենք ականատես ենք եղել ,որ ապրանքների գները մեկ գիշերվա ընթացքում բազմապատկվել են , և շուկան բախվել է սաստիկ ցնցումների։Նման պայմաններում շատ բնական է, որ արտադրության ինքնարժեքը հավելում կրի, որովհետեւ դոլարի թանկացումն ազդում է նաեւ արտերկրից հումքի ներկրման գնի վրա։Այս թերությունը հատկապես մեծացնում է արտադրական միավորներին իրացվելիության ապահովման խնդիրները կամ ավելացնում ընկերությունների իրացվելիության ճգնաժամերի շրջանակը։Ուստի այս իրավիճակում մեծանում է հավանականությունը, որ որոշ արտադրամասեր չկարողանան ակտիվ պահել իրենց հոսքագիծը։
Բացի այդ արժութային ցնցումների առավել կործանարար ազդեցությունն անկայունություն և անորոշություն է ստեղծում երկրի տնտեսության մեջ: Նման պայմաններում,տնտեսվաողները, մեծ ու փոքր ընկերությունները, և այլն, իրենց անապահով են զգում և չեն կարողանում վստահորեն ու հանգիստ մտքով ներդրումներ կատարել ու գործել։Նման իրավիճակում երկրում արտադրված ապրանքները մրցունակ դարձնելը՝ որակի բարձրացումով և արտադրության նրբությունները հարգելով, գործնականում մի կողմ է դրվում, և արդյունքում իրանական ապրանքների աճը կասեցվում է։
Ահվազի համալսարանի տնտեսագետ և գիտական կազմի անդամ Մորթեզա Աֆաղեն ներքին արտադրության վրա արժութային ցնցումների ազդեցության մասին ասում է։.« Հաշվի առնելով, որ երկրի արտադրությունը մեծապես կախված է ներկրվող միջանկյալ հումքից և կապիտալից, արժույթի փոփոխականը մեծ ազդեցություն ունի մեր արտադրության վրա թե՛ արտադրված ապրանքների գնի, և թե՛ որակի առումով»։
Նա շարունակել է.« Արտարժույթի փոփոխականը կարող է երկու տարբերակով ազդել երկրի ներքին արտադրության վրա: Հաշվի առնելով, որ մեր ներմուծման 75% -ը կապիտալ եւ միջանկյալ ապրանքներ են, արժութային ցնցումները եւ արժութային գների փոփոխությունները եւ դրանց ավելացումը կարող են բացասական հետեւանքներ թողնել ներմուծվող հումքի գնի վրա: Նույնիսկ եթե արժույթի գինը մնում է ֆիքսված բարձր փոխարժեքով, դա ավելի լավ է, քան փոխարժեքի անընդհատ նվազումը կամ բարձրացումը։Այսինքն արժույթի բարձր կամ փոփոխվող գները, և գների անկայունությունն ավելի բացասական ազդեցություն են ունենում արտադրության վրա։
Հենց այս ազդեցության պատճառով է, որ հեղափոխության գերագույն առաջնորդը լրջորեն ընդգծում է Իրանի տնտեսությունը ապադոլարիզացիայի անհրաժեշտությունը։
Բրենդավորման թուլությունը
Բրենդինգը նպատակաուղղված է ապրանքը սպառողների մոտ վարկավորելու համար անհրաժեշտ մոտիվացիաներ և հոգեբանական ու մտավոր հիմքեր ստեղծելու առումով և արդյունքում՝ դրանք գնելու ցանկությունը մեծացնելուն: Ուստի կարելի է ասել, որ բրենդը հաճախորդի համար ուղղորդող միջոց է ապրանքը գնելու համար ։ Միանշանակ է, որ գովազդն ու մեդիա միջոցները անփոխարինելի դեր են խաղում այս ոլորտում։ Ինչ վերաբերում է բրենդավորման ոլորտում իրանական ապրանքների իրավիճակին, պետք է ասել, որ,այդ ոլորտում թերությունը համարվում է՝ իրանական արտադրանքի արտադրության ու մատակարարման շղթայի բացակայող ու անտեսված օղակներից մեկը։ Այս խիստ թերությունը այն աստիճանի է, որ որոշ արտադրողներ ստիպված են երկրում իրենց արտադրանքի վաճառքի համար օգտվել արտասահմանյան հայտնի ապրանքանիշի պիտակ: Իրականում, քանի որ սպառողը որոշ դեպքերում, ապրանք գնելու համար վճարած ծախսերից բացի, ցանկանում է սոցիալապես և իր ընկերների, հարազատների ու ծանոթների շրջանակում ,իբր իր համար բարձր դիրք ապահովել , պետք է ուշադրություն դարձնել նաև իրանական ապրանքների բրենդավորմանը, որպեսզի սպառողը, այն գնելով, որակից գոհունակություն զգալուց և իր կարիքները հոգալուց բացի, որոշ չափով հեղինակություն զգա։
Հակառակ ընդհանուր այն կարծիքին թե՝ ներքին բոլոր ապրանքներն անորակ են, սակայն շատ ոլորտներում, ինչպիսիք են՝ սննդամթերքը, կենցաղային տեխնիկան, հագուստը, կոշիկը և շինարարական ապրանքները, ներքին արտադրանքը ավելի որակյալ է, քան արտասահմանյան նմանատիպ ապրանքները: Այնուամենայնիվ, մշակութային գործոնների և խոչընդոտների հետ մեկտեղ, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են բրենդավորման թերությունը, իրանական ապրանքներն այնքան էլ տարածված չեն ներքին սպառողների շրջանում: Իրականում, թեև պետք է դիմակայել արտասահմանյան բրենդինգին , սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև բրենդավորմանը՝ իրանական արտադրանքը վաճառելու և շուկան մեծացնելու համար։
Իրանում արտադրության հիմնական խոչընդոտներից է արտադրության ավանդական եղանակը, որը պատճառ է դարձել երկրում արտադրական ոլորտի արտադրողականությունն ու ավելացված արժեքը շատ ցածր լինի։ Այս ոլորտում հիմնարար քայլերից է արտադրության արդիականացումը, այս արդիականացումը ոչ միայն սահմանափակվում է մեքենաներով, այլեւ պետք է իրականացվի արտադրության ամբողջ կառուցվածքում, ներառյալ մարդկային ռեսուրսները, հետազոտությունները եւ զարգացումը, ֆինանսական մեխանիզմները, կառավարման մեթոդները, բաշխիչ ցանցը եւ այլն: Ըստ էության, արտադրության զարգացումը չպետք է ընկալվի միայն ,որպես արտադրության ոլորտին վարկերի հատկացման հոմանիշը, այլ պետք է ընդհանուր հայացք նետել դրան: Այս հիմամբ , վերջին տարիներին հեղափոխության առաջնորդը ընդգծել է ՝Իրանում արտադրությունը գիտելիքահենք դարձնելու անհրաժեշտությունը , ուստի այս ոլորտում լուրջ միջոցներ են ձեռնարկվել եւ մի կողմ դրվել ավանդական մեթոդները:
Իրանում արտադրության աճի մյուս խոչընդոտը որոշ խանգարող կանոններն են, որոնք հանգեցրել են բիզնեսի և արտադրության ոլորտում մի շարք խոչընդոտների: Ոմանք այն կարծիքի են, որ երկրում արտադրության ամենամեծ խոչընդոտներից մեկը խանգարող արտոնություններն են: Նման լիցենզիաներ պատճառ են դարձել որոշ ներդրողներ հիասթափվեն Իրանի արտադրական ոլորտում ներդրումներ կատարելու առումով:Այս մասին Իսլամական խորհրդարանի պատգամավոր Հասան Լոթֆին ասում է.« Առկա և երկարաժամկետ խոչընդոտներով , շատ ներդրողներ նախընտրում են իրենց կապիտալն այլ տեղ օգտագործել և շահագրգռված չեն արտադրական կենտրոններ ստեղծելով»։