Փոդքաստ․ Իրանցիների շրջանում (Առաջին դրվագ՝ Փիղը մթության մեջ )
Իրանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի բնօրրանն է: Նորություն չէ,որ աշխարհը հիացած է Իրանով։ Դարեր շարունակ աշխարհը հիացած է եղել մի երկրով, որը լիովին տարբերվում է աշխարհի մյուս երկրներից։
Ծրագրի խորագիրը՝«Իրանցիների շրջանում»
1-Ունկնդիրների ընդհանուր աշխարհագրական տիրույթը,
2-Արտասահմանյան բոլոր ունկնդիրները այս տեքստի նպատակային լսարանի ինքնության սպեկտրն են (մուսուլմանները, շիաները,քրիստոնյաները և այլն...),
3-Իրանի ներկայացնելը ոչ իրանցիների տեսանկյունից, ընդդիմանալ ու դիմակայել Իրանի նկատմամբ բացասական տեսակետին,և ո՞րն է այս ծրագրի նպատակը,
4-Բովանդակային դասակարգումը ՝մշակութային-սոցիալական ,
5- դրվագների քանակը՝20 է,
6-Յուրաքանչյուր դրվագի համար նախատեսված է 20 րոպե,
7-Իրանը անցյալ հազարավոր տարիների ընթացքում,իշխանությունը Իրանում և այլն,Իրանցիների սովորություններն ու մշակույթը, Ընտանիքը Իրանում, Կրոնը և դավանանքը Իրանում, Հագուստը Իրանում, Ուսուցումը և առողջապահությունը Իրանում, Սննդի առանցքայնությունը իրանական մշակույթում,Իրանում տեսարժան վայրերը և զբաղմունքը:Այս թեմայում արծարծված առանցքներն են՝ Հայրենասիրությունը,համբերության առաքինությունը և խաղաղության հաստատումը,նահատակության մշակույթը, պարսից բանաստեղծություն, միստիկա և այլն,
8- Իրանի նկատմամբ բացասական հայացքի վերացումը և զբոսաշրջիկներին Իրան այցելելու համար խրախուսելը,
9-Ծրագրի կարևորությունը
Իրանն ունի վաղեմի անցյալ և հարուստ պատմություն ու քաղաքակրթություն, որը միշտ գրավել է աշխարհի ժողովուրդների ուշադրությունը։Եվ..., հնուց ի վեր միշտ եղել է մեծ թվով զբոսաշրջիկների ճանապարհորդության և այցելության նպատակակետը: Այս խնդրի հետքերը կարելի է գտնել աշխարհաշրջիկների նախնական գրառումներում և ուղեգրություններում։Այս մարդկանցից յուրաքանչյուրը միայն գովաբանել է այս երկրի մշակույթը,գեղարվեստը և պատմությունը և այս երկրի դեմ իրականացած բոլոր հարձակումներով հանդերձ , Իրանը միշտ համարվում է զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից ու նպատակներից մեկը։ Այդ անհատներից է՝դոկտ. Սոֆիա Ա. Կոտլակին ,ով գրել է «Իրանցիների շրջանում » գիրքը։Այս գիրքը նկարագրում է իրանական մշակույթը, սովորույթները և լեզուն Իրանում: Այս գրքում տիկին Կոտլակին փորձել է գրավիչ, գիտական և դինամիկ կերպով պատկերել իրանական մշակույթի մասին իր փորձառությունները:Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք նրա հուշագրությանը:
11-Ծրագրի ամփոփումը՝
«Իրանցիների շրջանակում»գրքի հեղինակն է դոկտ. Սոֆիա Ա. Կոտլակին,թարգմանիչներ՝ դոկտ.Զարի Սաիդին,Ֆաթեմե Քալարին և Ֆաեզե Արաբ բեյգին
12-Օգտագործված աղբյուրներ
Հին պատմություններում ասվում է, որ մի քանի հոգի , ովքեր երբեք փիղ չէին տեսել, առաջին անգամ մի մութ սենյակում հանդիպում են այս կենդանուն: Նրանք ձեռքերով շոշափում են փղին՝ ճանաչելու համար։Նա ով շոշափել էր փղի կնճիթը ,փղին նմանեցրել էր ջրորդանի,մյուսը ով շոշափել էր փղի ականջը ,այն նմանեցրել էր հովահարի, մեկ ուրիշը ով շոշափել էր փղի ոտքը ,այն նմանեցրել էր ամուր սյունի ,իսկ նա ով շոշոափել էր փղի մեջքը,այն նմանեցրել էր մահճակալի:
Քրիստոսի Ծնունդից 300 տարի առաջ, հույն փիլիսոփա և պատմաբան Հերոդոտոսը Իրանը ներկայացրել է ,որպես «գեղեցիկ տաճարների և ապշեցուցիչ պալատների երկիր, արվեստի և ձեռագործ գորգերի, գեղեցիկ մազոտ կատուների, մանրանկարների և կանաչապատ այգիների ծննդավայր»: Հին Հունաստանի փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը, իր կյանքի քսաներկու տարին անցկացրել է ճանապարհորդության մեջ և ճանապարհորդել տարբեր երկրներ։Նա Իրան հասավ այն ժամանակ երբ մահացել էր Աքեմենյան առաջին թագավոր մեծն Կյուրոսը : Նա զարմանքով էր հիշում Իրանի մասին, քանի որ ըստ Պյութագորասի՝ իրանցիները Կյուրոսի կտակը ոսկե թանաքով գրել էին ոսկե հյուսվածքով մի կտորի վրա:Նա կտակել էր.« Երբ ես հեռանամ այս աշխարհից , իմ անկենդան մարմինը ոսկով մի զարդարեք, այլ անմիջապես հողին հանձնեք...»:
Վենետիկցի մեծ վաճառական Մարկո Պոլոն իր ուղեգրության մեջ Իրանը հիշատակում է իր մեծ ու վաղեմի քաղաքներով: Մեծ շուկաներ, մետաքսե գործվածքներ, աղյուսե շինություններ, բարձր հողմաբեկեր, ջրով լի քարեզներ և ութ հարյուր տարեկան ծառեր։
Պատմության մեծագույն աշխարհաշրջիկներից Իբն Բաթութեն մոնղոլների արշավանքից հետո եկավ Իրան և ավերված գտավ մեծ ու պատմական Սպահան քաղաքի մի մասը։Դրանով հանդերձ նա այն բնութագրել է, որպես մեծ ու լավ քաղաք։Երբ նա կեցություն հաստատեց Իմամ Շուշտարիի դպրոցում, տեղի կարգուկանոնը և համեղ ուտելիքը աննախադեպ ներկայացրեց: Ներկայիս շատ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են Իրան, այն համարում են «զուտ բնական գեղեցկությունների երկիր և բազմաթիվ բույսերի և կենդանատեսակների բնակավայր և, իհարկե, նավթի և գազի նշանավոր արտադրող»: Ճիշտ այնպես, ինչպես մթության մեջ փղի պատմությունը,որովհետև քչերն են կարողացել տեսնել ու շոշափել Իրանի հիասքանչ ու հրաշք երկրի ողջ մեծությունը ու հրաշագեղ գեղեցկությունը, և երբեմն էլ անզոր են նկարագրել այս ամբողջ հրաշքն ու գեղեցկությունը: Իսլամական հեղափոխությունից հետո արդի ժամանակաշրջանում, այսինքն՝ արեգակնային 60-ականներին կամ (80-ականներին), Իրան այցելողներից մեկը Հունաստանից Սոֆիա Ա. Կոտլակին է։Սոֆիան, ով Աթենքի համալսարանում սովորել է անգլերեն լեզու և գրականություն և Անգլիայի Քարդիֆի համալսարանի լեզվաբանության դոկտորականի աստիճան ունի այցելել է , Իրան ,իրանական 1367 թվականի բահման կամ 1989 թվականի փետրվար ամսին :Սոֆիան Իրան այցելեց Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ ութամյա պատերազմի ավարտից յոթ ամիս անց:Պատերազմը պարտադրվեց Իրանին ,Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց Իրանի հարավի ու արևմուտքի վրա Իրաքի ներխուժմամբ և տևեց 8 տարի: Սոֆիան աշխատում էր Լոնդոնում տեղակայված իրանական ընկերությունում, և այս ընկերության միջոցով նա 1989 թվականին հրավիեվել էր Իրան մասնակից դառնալու Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 10-ամյակի տոնակատարությանը։ Նա,Իրան կատարած իր ճամփորդությունների արդյունքները տպագրել է «Իրանցիների շրջանում» գրքում, որտեղ ներկայացրել է իրանական մշակույթն ու սովորույթները։Այս փոդքասթի շրջագծում մենք փորձել ենք ներկայացնել Իրանը ՝Սոֆիա Կոտլակիի դիտանկյունից: Եթերում է «Իրանցիների շրջանում» փոդքասթի առաջին դրվագը:Ընկերակցեք մեզ։
.......
Երբ ես առաջին անգամ մեկնեցի Իրան (1980-ականների վերջին), ինձ թվում էր, թե ոտք եմ դրել այլ աշխարհ: Իհարկե, այս ճամփորդությունից տարիներ առաջ ես ծանոթացել էի իրանցիների հետ և նույնիսկ ամուսնացել էի իրանցու հետ, բայց երբեք մոտիկից չէի տեսել այս երկիրը։ Երբ հասա հյուրանոց, դռան դիմաց ամուսնուս ընտանիքն անհամբերությամբ ցանկանում էր ինձ հանդիպել, բայց մինչև ինձ հանձնվեց իմ սենյակը և ես թույլտվություն խնդրեցի էքսկուրսավարից՝ գիշերելու իրանցի բարեկամներիս տանը,մասամբ տևեց և նրանք սպասեցին ինձ: Ամուսնուս Հոսեյնի հայրական տունը, գտնվում էր Թեհրանի նահանգի հնագույն շրջաններից մեկում՝ Շահրե Ռեյում: Շահրե Ռեյի անունը հիշատակվել է հայտնի մարդկանց բազմաթիվ ուղեգրություններում ։ Շահրէ Ռեյում է գտնվում նաև «Շահ Աբդուլ Ազիմի» սրբավայրը, որը Իրանի պատմա-կրոնական շինություններից է։ Այս սրբավայրն իրականում Աբդուլազիմ Հասանիի գերեզմանն է, ով շիա մեծ գիտնական էր և շիաների երկրորդ առաջնորդ՝ Իմամ Հասանի ժառանգներից էր:
Մինչ Իրան մտնելը, ընկերներիցս մեկն ինձ բացատրել էր, որ այս սրբավայրը ուխտատեղի է, և իրանցի կանայք այս սրբավայրում սև չադրա են կրում՝ նրան հարգելու համար։ Շահրե Ռեյ հասնելուն պես ճամբրուկիցս հանեցի այն սև չադրան, որը վերցրել էի Լոնդոնում իմ ընկերուհուցս: Երեխաների նման ես էլ անհամբեր սպասում էի կրել չադրան: Բայց միակ խնդիրն այն էր, որ կարծես թե ես դա իրականացնելու համար մի ձեռք պակաս ունեի: Քանի որ մի ձեռքով կրում էի պայուսակս ,իսկ մյուս ձեռքով լիքը նվերներ և չադրան պահելու համար մի ձեռք քիչ ունեի: Չադրայով քայլելը շատ դժվար էր ,հավանաբար երբ վերելակից դուրս եկա իմ սկեսրարի և ամուսնուս քրոջ աչքին շատ շփոթված երևացի :
Իմ սկեսրարը,այսինքն՝Հաջ Նասեր Ահանգարը, ավելի կարճ եւ ավելի գեր էր, քան Հոսեյնը, բայց ուներ նույն գրավիչ ժպիտը:Ամուսնուս քույրը Մանսուրան ինձ հետ համատարիք էր: Տարրական դպրոցի ուսուցչուհի,ով ուներ նշաձև աչքեր և սրճագույն հոնքեր: Երբ հասանք սկեսրարիս տան շեմին , ես գիտեի, որ տուն մտնելուց առաջ պետք է կոշիկներս հանեմ դռան առջեւ:Շատ ուշադիր էի ,որ ճիշտ իրենց նման վարվեմ ,և որևէ սխալ թույլ չտամ ,որ որևէ մեկի անհանգստացնեմ: Քանի որ որոշված էր հյուրեր ընդունեին և ես չգիտեի ,որ իրանցիների մշակույթի մեջ ,ցանկալի չէ որ անծանոթների մոտ գուլպա չհագնել,ուստի գուլպաներս հանել էի,սակայն փառք Աստծուն,որ անմիջապես անդրադարձա և հյուերի գալուց առաջ հագա գուլպաներս:
.......
Իրանական տների մասին հետաքրքիր մի բան կա ,որ կցանկանայի ձեզ պատմել: Հարյուրավոր տարիներ առաջվանից Իրանում տները սանհանգույց են ունեցել: Այս սանհանգույցները հին տներում կառուցված են բակում,այսինքն տան ամենահեռավոր վայրում: Տան բոլոր անդամները պետք է օգտագործեն հատուկ հողաթափեր, որոնք սովորաբար լվացած եւ մաքուր են ,և սանհանգույցի դռան մոտ են տեղադրվում: Զուգարանի համար հատուկ հողաթափից բացի ,ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ևս իր սեփական հողաթափն ունի: Նրանք զուգարանից դուրս գալուց հետո բակից անցնելու համար հատուկ հողաթափ են հագնում և տուն մտնելուց առաջ վստահաբար հանում են դրանք: Իհարկե հյուրերը ընտանիքի անդամների հողաթափերը օգտագործելու համար , տանտիրոջ թույլտվության կարիքը չունեն ,ուստի անհրաժեշտ չէ ,որ իրենց հատուկ հողաթափը կրեն:
Նոր բնակարաններում որոնք ընդհանրապես հարկաբաժիններ են և չունեն բակեր, իրանական զուգարանը տան տարածքում է և հատուկ հողաթափերը ևս հենց զուգարանի տարածքում են և դուրս չեն բերվում: Իրանական այսպիսի տները միշտ մաքուր են մնում: Քանի որ հնում իրանցիները սանհանգույցը տեղադրում էին բնակարանի ամենահեռավոր վայրում ,այսօր ևս որոշ հարկաբաժիններում ,սանհանգույցը կառուցվում է բնակարանի մուտքի դռան մոտ ,իսկ եվրոպական սանհանգույցը բաղանիքում և վաննայի ու ցնցուղի մոտ: Անհրաժեշտ է իմանալ նաև ,որ սանհանգույցում օգտագործված հողաթափերը ոչ մի գնով չպետք է օգտագործել տան տարածքում:
Անհրաժեշտ է տիկ.Կոտլակիի խոսքերին ավելացնել հետևյալը ,որ Իրանում նույնիսկ Աքեմենյան ժամանակաշրջանից ,այսինքն ՔԾ 550 տարի առաջ եղել է սանհանգույց ,որը կոչվում էր«Աբրիզգահ»:Հին Իրանում սահնագույցները նման էին մի աթոռի կամ քարե պատվանդանի ,որի մեջտեղում տեղադրված էր կոյուղու դատարկման համակարգ,որը նման էր արդի եվրոպական սանհանգույցի,որն ավելի քիչ է վնասում մարդու ֆիզիկականին: Բայց երբ մենք թերթում ենք պատմության էջերը և հասնում, մոնղոլական ներխուժմանը, պարզվում է, որ նրանք են եղել իրանական այսօրվա զուգարանների ստեղծողը:
Եկեք վերադառնանք տիկին Կոտլակիի բացատրություններին, որոնք առնչվում էին իրանական մշակույթին եւ սովորույթներին :Տիկ.Կոտլակին այսպես է բացատրում.« Իրանում միշտ պետք է պատրաստ լինեք ձեր կոշիկները հանելու համար, մանավանդ, երբ մտադիր եք մտնել ձեր տուն:Իրանցիները այն պատճառով են իրենց կոշիկները տնից դուրս հանում ,քանի որ չեն սիրում փողոցի աղտոտվածությունը իրենց տուն բերել: Տան գորգերը պետք է մաքուր մնան ,քանի որ տան անդամները գորգի վրա են քնում ,կերակրվում և ամենակարևորը աղոթում: Ես սիրում եմ այս սովորությունները ,քանի որ այսպիսով տունը ավելի քիչ մաքրության կարիք է ունենում: Իրանում նույնիսկ ամենաաղքատ մարդկանց տները ևս միշտ մաքուր են: Իրանական տների մեծ մասում յուրաքանչյուր տանը առնվազն մեկ բազմոց կա: Իրանական տներում հյուրասենյակից բացի կա մի մասնավոր բաժին ,որը կոչվում է նստելու սենյակ կամ «հալ»:Մասամբ մի մեծ սենյակ ,որը ընտանեկան ջերմ հավաքների համար է: Տան այս հատվածում ընդհանրապես մեկ հատ բազկաթոռ գոյություն ունի: Ժամանակին Իրանում բազկաթոռը համարվում էր հարստության նշան ,սակայն այսօր բոլոր իրանցիները օգտագործում են բազկաթոռ:Եթե իրանցիները իրենց հյուրերի հետ մտերիմ լինեն ,հավանական է ,որ նրանց հրավիրեն իրենց նստելու սենյակը,քանի որ հյուրասենյակը իր պաշտոնական ու արքայական աթոռներով երբեմն տհաճ է թվում:
Մեկ այլ հետաքրքիր բան, որ իմացա, այն էր, որ իրանցիները միշտ ամենալավ բաներն են նկատի առնում իրենց հյուրերի համար:Օրինակ եթե բնակարանում միայն 7 հոգանոց բազմոց լինի,դա վերապահված է հյուրի համար: Իսկ եթե բնակարանում երկու տեսակ բազկաթոռի տեղ լինի ,արքայական ու թանկարժեք բազկաթոռը նախատեսված է հյուրերի ,իսկ սովորական բազկաթոռը տան անդամների համար: Իրանցիների մոտ շատ կարևոր է հարգել մեծերին և հյուրերին, և փոքրերն ու հյուրընկալները հարգանքով են նստում նրանց դիմաց և ոտքերը չեն ձգում։ Բայց երբ նրանք իրենց առաջին կարգի ընտանեկան պարագաների հետ են ,կամ շատ մտերիմների հետ են ,հնարավոր է՝ բազմոցին թիկնելը կամ հատակին հարմարավետ նստելը , նույնիսկ ձեզնից մեծ մարդկանց ներկայությամբ։ Բայց պաշտոնական իրավիճակներում, ինչպիսիք են՝ խնամախոսը, քաղաքավարությունը թելադրում է, որ դուք ուշադրություն դարձնեք նստելու և ուղիղ նստելու վրա: Եվ սա ապացուցում է , որ նրանց համար շատ կարևոր է քաղաքավարությունը ուրիշների ներկայությամբ։
Եթե ցանկանամ իրանական ընտանիքներում աշխատանքի բաժանման մասին պատմեմ ,պետք է ասեմ ,որ եթե մի անգլիացի մարդու տունը համարվում է նրա ղեկավարության ամրոցը ,իրանական տունը ,տան կնոջ ղեկավարման տիրույթում է: Երբ տան տիկնոջ տարիքը մասամբ բարձրանում է , ընտանիքի բոլոր անդամներն օգնում են տարեց կնոջը ամենօրյա աշխատանքում։
Ընտանիքի տղաները ամենօրյա առևտուրն են կատարում ,ինչպես՝ թարմ հաց, մածուն և բանջարեղեն են գնում: Աղջիկները օգնում են տնային գործերում, ինչպիսիք են՝ճաշի սեղանը հավաքելը և սպասքը լվանալն ու դասավորելը: Ծանր պարտականությունները, ինչպիսիք են գորգերի լվացումը, պատուհանների ու պատերի մաքրելը, նույնպես տղամարդկանց պարտականությունն է:
Ես ձեզ պատմեցի իրանական տների բակի մասին։Բայց պետք է ավելացնեմ, որ իրանցիների համար բակը նույնպես համարվում է տան մի մասը եւ այն շատ կարեւոր ու օգտակար է նրանց համար,և այս հատվածը նույնպես տան նման մաքուր ու դասավորված են պահում։Հատկապես հին ժամանակներում, երբ տների մեծ մասը առանձնատներ էին և ունեին բակեր, բնակիչները իրենց շատ աշխատանքները բակում էին կատարում։Հետաքրքիր է իմանալ, որ անցյալում իրանցիները բակում լվանում էին գորգերը, և արարողությունների ու խնջույքների համար ևս ուտեստները պատրաստում էին բակում, և նույնիսկ տարվա շոգ եղանակին նրանք միասին նստում էին բակում կամ մոծակներից ապահով մնալու համար քնում էին ցանցի տակ, ինչը շատ հաճելի էր։Հին և ավանդական տներում սենյակները գտնվում էին բակի շուրջը, ինչպես Աթենքի հին տներում։Այս տներում բակի մեջտեղում գտնվում էր ավազան, որը յուրահատուկ գեղեցկություն էր պարգևում , և իրանցիները ավազանի ջուրն օգտագործում էին լվանալու համար նախքան սանտեխնիկա: Այսօր շենքերի սանտեխնիկայով ավազանների ջուրը կորցրել է իր նշանակությունը, բայց ավազանը դեռ կապված է իրանցիների հոգու հետ։Նրանք ավազանը համարում են ընտանիքի սրտի մաքրության և խաղաղության խորհրդանիշ։ Տարեցները, հատկապես նրանք, ովքեր մի ամբողջ կյանք ապրել են գեղեցիկ ավազաններով մեծ տներում, դժվար է պատկերացնեն ապրել փոքրիկ բնակարանում՝ առանց ավազանի:
....
Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Իրանցիների շրջանում» փոդքասթի առաջին դրվագը։Հաջորդ դրվագում կանդրադառնանք իրանական բնակարաններին: