Փոդքասթ․Իրանի պատմական գանձերի հետքերով (Առաջին էպիզոդ՝ Լորեստանի բրոնզները)
Հեռավոր անցյալից առ այսօր մեզ հասած պատմական իրերը շատ արժեքավոր են և ներկայացնում են ժողովուրդների մշակույթի ու պատմության մի մասը։ Յուրաքանչյուր իրի մեջ թաքնված պատմության իմանալը այն ավելի եզակի է դարձնում: Այս փոդքաստի ընթացքում ուսումնասիրել ենք Իրանի որոշ կարևոր պատմական իրերի պատմությունը և ներկայացրել դրանք:
Փոդքասթ․Իրանի պատմական գանձերի հետքերով (Առաջին էպիզոդ՝ Լորեստանի բրոնզները)
Հեռավոր անցյալից առ այսօր մեզ հասած պատմական իրերը շատ արժեքավոր են և ներկայացնում են ժողովուրդների մշակույթի ու պատմության մի մասը։ Յուրաքանչյուր իրի մեջ թաքնված պատմության իմանալը այն ավելի եզակի է դարձնում: Այս փոդքաստի ընթացքում ուսումնասիրել ենք Իրանի որոշ կարևոր պատմական իրերի պատմությունը և ներկայացրել դրանք:
1․Ծրագրի անվանումը՝ Իրանի պատմական իրերի հետ
2․Լսարանի աշխարհագրական շրջանակը ընդհանուր
3․Այս տեքստի թիրախային լսարանի ինքնության սպեկտրը (մուսուլմաններ-շիաներ-քրիստոնյաներ և...)` Մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ
4․Ո՞րն է այս ծրագրի նպատակը՝ Իրանի մշակույթը, պատմությունը և արվեստը ներկայացնելը
5․Դասակարգում ըստ բովանդակության՝ մշակութային-պատմական
6․Էպիզոդների քանակը՝ 30
7․Յուրաքանչյուր էպիզոդի տևողությունը՝ 20 րոպե
8․Այս տեքստում առաջադրված առանցքները
• Նախապատմական ժամանակների իրերի այդ թվում Լորեստանի բրոնզների, իրանական հայտնի խեցեղեն կերտվածքների, Մարլիքի զարդերի, Պազիրիկ գորգերի և այլնի ներկայացում։
• Նախաիսլամական շրջանի պատմական իրերի ներկայացում, ինչպիսիք են պատմական գրքերը, արձանագրությունները, բրոնզե զինվորը, Կյուրոսի գլանը, քարե առյուծները, խոյի որսի ափսեն և այլն:
• Հետիսլամական շրջանի պատմական իրերի ներկայացում, ինչպիսիք են Աստանե Ղոդս Ռազավի թանգարանի կողպեքը, Դարյայե Նուր ադամանդը, Դրախտի դարպասի միհրաբը, ձեռագրերը, քուֆի գրերով արձանագրությունները, հին գեղագրությունը և այլն:
10-Ծրագրի կարևորությունը
Պատմությունը՝ երկրների և ցեղերի մշակույթը ներկայացնելու կարևոր միջոցներից է, որը չի կարելի անտեսել, և պատմական իրերի միջոցով կարելի է օտարերկրյա լսարանին ծանոթացնել Իրանի հնագույն մշակույթին ու պատմությանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Իրանի հեղինակության վրա։
11․Ծրագրի ամփոփում
Այս փոդքաստում փորձ է արվել ուսումնասիրել Իրանի որոշ պատմական իրերի հետաքրքիր պատմությունը նախաիսլամական ժամանակաշրջանից մինչև իսլամական ժամանակաշրջան, և այսպիսով յուրաքանչյուր էպիզոդում կներկայացվի պատմության տարբեր ժամանակաշրջաններում Իրանի մշակույթի, արվեստի և պատմության մի անկյուն։
12․Օգտագործված աղբյուրներ
Արվեստը և քաղաքակրթությունը Հին Իրանում՝ հեղինակ՝ Ղոլամռեզա Բարադարան
Իրանական հին արվեստի պատմությունը նախաիսլամական ժամանակաշրջանից մինչև Սեֆևյան դարաշրջան
Իրանը Սասանյան ժամանակաշրջանում (Արթուր Քրիստենսեն)
Արվեստը Արշակունիների ժամանակաշրջանում (թարգմանիչ՝ Նեդա Ախավան)
Արվեստը ժամանակի ընթացքում (Հելեն Գարդներ)
Իսլամական արվեստ և քաղաքակրթություն (Ղոլամալի Հաթամ)
-------------------
Երբ այցելում եք պատմական վայրեր և թանգարաններ,ինչն է ձեզ ստիպում ձեր հայացքը տարբեր լինի և ավելի մեծ ուշադրությամբ ու ոգևորությամբ նայեք կոթողներին ու իրերին։ Թվում է, որ երբ մենք մարդիկս գիտակցելով այցելենք պատմական վայրեր ու դիտենք պատմական գանձերը, ավելի լավ փորձ ձեռք կբերենք մեր այցելությունից։ Հեռավոր անցյալից մինչև այսօր մեզ հասած պատմական կոթողները շատ արժեքավոր են և պատմում են ժողովուրդների մշակույթի ու պատմության մասին։ Յուրաքանչյուր պատմական իրի կամ կոթողի մեջ թաքնված պատմությունն իմանալը այն ավելի եզակի է դարձնում:
Հարգարժան տիկնայք ու պարոնայք Իրանի պատմական գանձերին հետևեք մեր փոդքասթում և բաց մի թողեք պատմությունը լսելու հաճույքը...
Ողջույն, ես ․․․․․․․․․․․ եմ և ձեզ կներկայացնեմ «Իրանի պատմական գանձերի հետքերով» փոդքասթի առաջին էպիզոդը։ Այս փոդքաստում, որի յուրաքանչյուր էպիզոդը կհրապարակվի երկու շաբաթը մեկ անգամ, մենք ձեզ հետ քայլելու ենք պատմության հետքերով և յուրաքանչյուր էպիզոդում ձեզ պատմելու ենք Իրանի մեկ կամ մի քանի պատմական իրերի պատմությունը և փորձելու ենք ձեզ ծանոթացնել Իրանի մշակութային և պատմական ժառանգության մի հատվածին։
Առաջին դրվագում կուղևորվենք Լորեստան, որը գտնվում է ներկայիս Իրանի արևմուտքում, և կծանոթանանք բրոնզագործության արվեստին,որն այս տարածաշրջանի հնագույն արվեստներից մեկն է։
------------
Մոտ երեք հազար տարի առաջ, այսօրվա Լորեստան անունով հայտնի տարածաշրջանում, բրոնզագործության արվեստը հասել էր իր գագաթնակետին: Արժեքավոր արվեստ, որը մենք պատրաստվում ենք քննարկել այս փոդքաստում: Բայց մինչ այդ նախ մի փոքր պատմենք Լորեստանի մասին։ Լորեստանը գտնվում է այսօրվա Իրանի արևմտյան հատվածում և շատ գեղեցիկ շրջան է՝ լավ եղանակով: Այս տարածքում շատ գետեր և ջրվեժներ են հոսում, և դա իրականում դրախտի մի կտոր է երկրի վրա: Մոտ երեք հազար տարի առաջ «Կասիտներ» կոչվող ցեղերը «Կասպից ծովի» հարավային տարածքներից եկան և տեղակայվեցին Զագրոս լեռների լանջերին։ Որոշ փորձագետներ Կասիտներին համարում են Լորեստանի բնակիչների նախնիները։
Կասիտները շատ կռվարար էին, նրանք հարձակվեցին Բաբելոնի վրա սպառազինված բանակով և նոր զենքերով,որն աննախադեպ էր: Դա ե՞րբ տեղի ունեցավ։ Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակում։ Նրանք երկար ժամանակ կառավարել են Բաբելոնը, ինչը ցույց է տալիս երկիրը ղեկավարելու նրանց բարձր կարողությունը և կասիտների տիրակալների արժանիքները։ Բացի քաջությունից, կասիտները նաև արվեստասեր ու ճաշակով մարդիկ էին։ Նրանք շատ հմուտ արվեստագետներ էին։ Կասիտները բրոնզով զարմանալի իրեր էին ստեղծում, որոնք այսօր տեսնելով կզարմանաք։ Բրոնզը մարդկությանը հայտնի ամենահին համաձուլվածքն է, և իրանցիներն այն անվանել են մեֆրաղ: Այս մետաղը պատրաստված է պղնձից ու անագից, իսկ անցյալում և հին ժամանակներում դրանով պատրաստում էին տարբեր գործիքներ և ստեղծում գեղեցիկ քանդակներ։

----------------
Մտավորականների կարծիքով «Քարը», «հողը» և «մետաղը» համարվում են մարդկային քաղաքակրթությունը ձևավորող երեք հիմնական նյութերը, և մարդ արարածն ավելի լավ քաղաքակրթություն կերտելու ուղղությամբ կատարած յուրաքանչյուր քայլափոխին օգտագործելով այս նյութերից յուրաքանչյուրը, ցուցադրել է հսկայական վերափոխում:
Մարդկության հնագույն ուղեկից համարվող քարը պատմության ընթացքում առավելաբար օգտագործվել է որպես գործիք: Բայց կավն ու խեցին և վերջում մետաղը հայտնագործվել են մարդու կողմից: Մետաղը համարվում է ավելի բարձր հայտնագործություն քան այս երկու հայտնագործությունները:
Գիտնականները տարաձայնություններ ունեն մետաղի հայտնաբերման թվականի շուրջ: Ոմանք համոզված են,որ մետաղը հայտնաբերվել է 100,000 տարի առաջ, իսկ մյուսները՝ 40,000 տարի առաջ: Այնուամենայնիվ, Ք․ծ․ա 10,000-ից 7,000 թթ․-ին վերաբերող նորարարություններում կարելի է հանդիպել մետաղի տարբեր կիրառությունների։
Մետաղամշակման արդյունաբերության սկզբում հենց «շումերներն» են կարողացել պատրաստել պղնձի և անագի համաձուլվածք, որը կոչվում է «բրոնզ» և օգտագործվել է այն։ Ք․ծ․ա 3-րդ հազարամյակի սկզբից սկսած այս իրադարձությունն արագորեն փոխակերպեց Իրանի, Եգիպտոսի և Փոքր Ասիայի մետաղամշակման արդյունաբերությունը և նոր էջ բացեց մարդկության քաղաքակրթության պատմության մեջ։ «Լորեստանը» այն քաղաքներից է, որտեղ հայտնաբերվել է բրոնզ։
Լորեստանը կարելի է համարել հին իրերի և գործիքների տուն, քանի որ այս քաղաքում ամենուր երևում է այն մարդկանց կյանքի նշանները, ովքեր ապրել են այս տարածքում հազարավոր տարիներ առաջ և բրոնզով արարել են գեղարվեստական իրեր, որոնք զարմացրել են շատերին: Բայց Իրանի ու աշխարհի ժողովուրդները վաղուց անտեղյակ էին նման թանկարժեք հարստության գոյության մասին։
Մինչև 1920-ականների վերջը հնաոճ և անտիկ իրերի շուկաները ողողված էին բրոնզե իրերով, բայց դրանց մասին շատ բան հայտնի չէր։ Մարդկանց արվեստի գործերը, ռելիեֆներով բաժակներն ու նուրբ քորոցները ոգևորել էին վաճառողներին, ովքեր ապշել էին այս ստեղծագործությունների գեղեցկությամբ։ Բազմաթիվ հարցեր հնչեցին այս ստեղծագործությունների ծագման վերաբերյալ, սակայն պատասխանները որոշ չափով անորոշ էին։ Կոնկրետ բնակավայր կամ քաղաքակրթություն անվանելու փոխարեն վաճառողները նշում էին միայն Զագրոսի լեռներում գտնվող տարածքը։ Սա հնագետներին ստիպում էր մտածել, և ուսումնասիրել: Հնագետները Լորեստանի լեռներում, տաճարներում ու հնավայրերում բազմաթիվ պեղումներից հետո հայտնաբերել են բրոնզի բազմաթիվ գործեր, որոնք ցույց են տալիս այս տարածաշրջանի բնակիչների յուրահատուկ արվեստը։
Լորեստանի շրջանում պեղումներ կատարած հնագետներից կարելի է նշել բելգիացի հնագետ «Լուի Վանդենբերգին» և ֆրանսիացի հնագետ «Ռոման Ղիրշմանին»։ Իհարկե հայտնաբերումներից հետո, այս հին իրերի մի մասը հայտնվել են արևմտյան թանգարաններում, այդ թվում Լուվրի թանգարանում:
Այդ ստեղծագործությունների թիվն այնքան մեծ է, որ Ֆրանսիայի Լուվրի թանգարանի մեկ սրահը նվիրված է միայն Իրանի Լորեստանի բրոնզերին, իսկ Չիկագոյի, Ֆիլադելֆիայի և Մետրոպոլիտեն արվեստի թանգարաններում նույնպես այդ գործերը տեղ են գտել։ Իհարկե, այդ բրոնզներից մեծ քանակությամբ ցուցադրված են Հին Իրանի և Իրանի Ֆալակ-օլ-Աֆլակի թանգարաններում: «Ֆալակ-օլ-Աֆլակի» թանգարանում կան ավելի քան 12000 բրոնզե իրեր, որոնց մեծ մասը Կալմակարեի քարանձավից է, իսկ նրա բրոնզները հիմնականում վերաբերում են Աքեմենյան ժամանակաշրջանին։ Հարկ է նշել, որ Լորեստանի շրջանից, հատկապես այս նահանգի Փոշթ-Քուհ շրջանից ստացված բրոնզները պատկանում են տարբեր ժամանակաշրջաններին, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին, սակայն ստեղծագործությունների մեծ մասը պատկանում է Ք․ծ.ա. 11-րդ դարից մինչև 7-րդ դարի կեսերին (Լորեստանի երկաթի դարի վերջերին):
------------------------------------
Լորեստանի բրոնզերն ունեն տարբեր ձևեր ու տեսակներ, ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ դեկորատիվ առումներով: Դրանցից կարելի է նշել բրոնզե անոթներ, կենդանիների արձաններ, աղոթած քորոցներ, մարտական գործիքներ , ներառյալ թրեր, կացիններ և այլն։
Մի քանի կենդանիների արձաններ, որոնք դուրս են բերվել Լորեստանի հողից ցույց է տալիս այն կարևորությունը, որ մարդիկ այդ ժամանակ տալիս էին կենդանիներին։ «Լեռնային այծը» այս տարածքում հայտնաբերված քանդակներից է։ Լեռան այծերն այն կենդանիներից են, որոնք այսօր էլ շատ են Լորեստանում, ինչը պայմանավորված է Զագրոս լեռների լանջերի կանաչ արոտավայրերով։ Այս քանդակների զարմանահրաշ կետը դրանցում կիրառված նրբություններն են, որոնք բոլորին հիացնում են իրենց ճշգրտությամբ ու գեղեցկությամբ:
Կացինը անցյալում մարդկանց առօրյա գործիքներից մեկն է եղել։ Այս տարածքում պատրաստվում էին նաև կացիններ, որոնք վկայում էին այն ժամանակվա ժողովրդի հավատքի մասին։ Մետաղյա գլխիկներով կացիններ, որոնք հին մարդիկ օգտագործում էին նաև որպես գավազան կրոնական արարողությունների ժամանակ։ Այս կացինների մեկ այլ ձև էր դրանց վրա քանդակված գլխարկով մարդու առկայությունը, որը երկու ձեռքով բռնում է ձկան շեղբը, և որը վկայում է այս շրջանի հին ժողովրդի կողմից «Էա» կամ «Էնկի»-ի նկատմամբ տածած հավատքի մասին։ Էա կամ Էնկին նրանց իմաստության աստվածն էր։

Հնագետների պեղումներից հայտնաբերված այլ իրերի թվում են աղոթած քորոցները, որոնք ամենաշատ զարդանախշված բրոնզե իրերից են։ Այս իրերը, ինչպես երևում է նրանց անունից, ստեղծվել են հին մարդկանց հավատալիքների բերումով, որոնք նվիրաբերում էին աստվածներին։ «Սորխ Դոմ» տաճարի (հնավայր Լորեստանի Քուհդաշտ քաղաքում) պատերին քորոցներ են հայտնաբերվել։ Նրբությունները, որոնք գեղեցկացնում են այս քորոցները, ցույց են տալիս Լորեստանի բնակիչների ակնհայտ արվեստը «մետաղագործության» մասնագիտության մեջ։
Ինչպես ասացինք, Լորեստանի կասիտները կռվարար էին, հետևաբար, սա խթան դարձավ բրոնզագործների համար՝ ստեղծելու թրեր և մարտական գործիքներ, որոնք բոլորն էլ փորագրված են գեղեցիկ և աչք շոյող նախշերով և աշխարհում դարձել են բրոնզագործության ամենագեղեցիկ արվեստներից մեկը։ Իհարկե, այս գործիքները հիմնականում խորհրդանշական դեր են ունեցել և հազվադեպ են օգտագործվել պատերազմներում:
Այս բրոնզե թրերի օրինակները հայտնաբերվել են Լորեստանում։ Բոլոր հայտնաբերված թրերի գլուխը պատրաստված է մարդու գլխի տեսքով և փաստորեն համարվում է բրոնզագործության ոլորտի արվեստագետների ստորագրությունը։
-------------
Լորեստանի արվեստագետները բրոնզագործության արվեստով իրեր պատրաստելու առումով արեցին ամեն ինչ և առանց չափազանցության կարելի է ասել հիշատակ թողեցին շատ գեղեցիկ ու նրբաճաշակ իրեր։
«Ռոման Գրիշմանը» իր «Սիլքի որոնումներում» գրքում Իրանի իսկական արվեստը համարում է Լորեստանի արվեստը, որը ցույց է տալիս Լորեստան նահանգի կարևորությունը։ Թեև, բացի Լորեստանից, բազմաթիվ բրոնզե առարկաներ են հայտնաբերվել Կասպից ծովի հարավում, Կովկասում և Եվրոպայում, սակայն այդ առարկաները տեխնիկական և գեղարվեստական առումներով չեն կարող համեմատվել Լորեստանում հայտնաբերված բրոնզե առարկաների հետ։
ֆրանսիացի հնագետ և ճարտարապգետ Անդրեյ Գոդարն իր հեղինակած «Լորեստանի բրոնզը. Ասիայի արվեստը» գրքում, ընդգծում է, որ Լորեստանի բրոնզերի նմանը երբեք չի գտնվել Միջագետքում։
Լորեստանի բրոնզագործությունը եղել է նախնիների արվեստն ու ավանդույթները, կրոնական հասկացություններն ու թեմաները փոխանցելու և հին աշխարհի ցեղախմբերի բոլոր ձիավորներին, մարտիկներին և ֆերմերներին վերաբերող օրենքներն արտահայտելու միջոց:
Ավարտվեց մեր փոդքասթի առաջին էպիզոդը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար: Հարգելի բարեկամ մեզ կարող եք հետևել նաև սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝
facebook.com/parstoday.arm
twitter.com/radio_armenian
t.me/parstoday_arm
instagram.com/parstodayarmenian
Տեքստը կարդալու և մեր նշած բրոնզերի նկարները տեսնելու համար կարող եք այցելել մեր կայք,որի հասցեն է՝ parstoday.ir/hy : Իսկ եթե ձեզ դուր եկավ մեր փոդքասթի բովանդակությունը, անպայման այն տարածեք տարբեր սոցիալական ցանցերում:
Մինչ նոր հանդիպում և նոր էպիզոդ՝ Աստված Ձեզ պահապան։