Հաշեմի Ռաֆսանջանի՝ անգերազանցելի քաղաքական գործիչ(2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i51127-Հաշեմի_Ռաֆսանջանի_անգերազանցելի_քաղաքական_գործիչ(2)
Հաշեմի Ռաֆսանջանին մեծ դեր է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տասնամյակում Իրանի ճգնաժամերի հաղթահարման գործում։ Այս թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 12:54 Asia/Tehran

Հաշեմի Ռաֆսանջանին մեծ դեր է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին տասնամյակում Իրանի ճգնաժամերի հաղթահարման գործում։ Այս թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին:

Հաշեմի Ռաֆսանջանի

 

Իրանի ժողովուրդը և Իսլամական հեղափոխությունը սիրողները  կորցրել են Իսլամական հեղափոխության ազդեցիկ դենքերից և Իրանի իսլամական հանրապետության ամրապնդման գործում առանցքային դերակատարներից  մեկին:  Այաթոլլահ Ռաֆսանջանիի հանկարծակի մահը սգի մատնեց Իրանի ժողովրդին: Հաշեմի Ռաֆսանջանին, ինչպես որ հեղափոխության տարիներին Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի աջակիցներից էր, իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին էլ եղել է հեղափոխության մեծ առաջնորդի վստահելի ու հավատարիմ աջակիցը: Մինչ հեղափոխությունը Հաշեմի Ռաֆսանջանիին ճանաչում էին, որպես համառ պայքարող, ձեռներեց, խոհեմ, խորաթափանց գործիչ: Հենց այս յուրահատկությունները Հաշեմի Ռաֆսանջանիին դարձրին բացառիկ անձնավորություն:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ հղած ուղերձում ասում է․«Նրա բացառիկ խելքը և եզակի մտերմությունն այդ տարիներին եղան վստահելի հենարան նրա հետ համագործակցած շատերի ու հատկապես ինձ համար»։ Հաշեմի Ռաֆսանջանին շահի վարչակարգի դեմ սուր պայքարի  ընթացքում ընդհուպ մինչև այդ վարչակարգի տապալումը  բազմաթիվ քայլեր ձեռնարկեց։ Նա կազմեց պայքարող հոգևորականության հավաքականությունը, ձևավորեց հեղափոխության խորհուրդը, կյանքի կոչեց գործադուլների ու քայլարշավների վարչությունը և Իմամի  կողմից պատվիրակության  նավթային շրջաններ գործուղման շրջանակում կարգավորեց վառելիքի հարցը։ Հաշեմի Ռաֆսանջանին և Իմամ Խոմեյնիի մի քանի աշակերտներ ու հավատարիմ աջակիցներ  նաև ձևավորեցին  շտաբ՝  Հայրենիք վերադարձի ժամանակ լուսահոգի Իմամ Խոմեյնիին դիմավորելու և նրա անվտանգությունը ապահովելու համար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Հաշեմի Ռաֆսանջանիի մյուս նախաձեռնություններից էր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի թույլտվությամբ և Իրանի դատական կառույցի առաջին  ղեկավար Այաթոլլահ դոկտոր Բեհեշթիի և Այաթոլլահ Խամենեիի  ուղեկցությամբ ու ջանքերով Իսլամական հանրապետության կուսակցության ստեղծումն էր։ Մարդկային ու կրոնական արժեքների վերականգնման առանցքայնությամբ Իրանի իսլամական հեղափոխությունն առաջնորդվեց մեծ հոգևորականի գլխավորությամբ։ Այդիսկպատճառով հեղափոխության հաղթանակի սկզբից արևելյան ու արևմտյան  երկու գերտերություններ սկսեցին դեմ գնալ Իսլամական Հանրապետությանը։ Նրանք Իսլամական հեղափոխությունը պարտության մատնելու համար իրենց օրակարգում դրեցին հեղափոխության ղեկավարների սպանությունը։ Առաջին թիրախը վարպետ  Մորթեզա Մոթահարին էր, ով իսլամական հեղափոխության տեսաբաններից ու լուսահոգի Իմամ Խոմեյնիի աշակերտներից էր։ Իսլամական հեղափոխությունից 2․5 ամիս անց  նահատակ Մորթեզա Մոթահարին սպանվեց հեղափոխության ընդդմիադիր Ֆորղան խմբավորման անդամներից մեկի կողմից։ Այդ հակահեղափոխության խմբավորման երկրորդ թիրախը Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին էր։

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանի, Այաթոլլահ Խամենեի, Սեյյեդ Ահմադ Խոմեյնի 

 

Ընդամենը չորս ամիս էր անցել Իսլամական հեղափոխության հաղթանակից, երբ մահափորձ կատարվեց Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանի նկատմամբ։ Այաթոլլահ Ռաֆսանջանին վիրավորվեց։ Ռաֆսանջանիի մահափորձը ձախողվեց նրա կնոջ՝ Սեյյեդե Էֆաթ Մարաաշիի արագ ու տեղին միջամտության շնորհիվ։ Լուսահոգի Իմամ Խոմեյնին  Հաշեմի Ռաֆսանջանիի ողջ մնալու կապակցությամբ պատմական ուղերձ հրապարակեց, որը վերջինիս նկատմամբ Իմամ Խոմեյնիի մեծ սերն է ցույց տալիս։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդն իր ուղերձում ասել էր․«Մեծարգո Հոջջաթոլէսլամ նվիրյալ մուջահեդ,  սիրելի՛ Հաշեմի, երբ հանգուցյալ Մոդառեսը մահափորձի ենթարկվեց հիվանդանոցից ուղերձ հղեց ասելով, որ Ռեզա Խանին հայտնեք, որ «Ես ողջ եմ»։ Մոդառեսը հիմա էլ կենդանի է։ Պատմություն կերտողները անմահ են: Չարակամները թող իմանան  Հաշեմին  կենդանի է, քանի որ շարժումը  կենդանի է։ Այաթոլլահ Մոդառեսը թագավորական վարչակարգի դեմ մեծ պայքարողներից էր։ Նա բազմիցս մահափորձի ենթարկվեց Մոհամմադռեզա շահի հոր Ռեզա շահի  կողմից։ Նա աքսորվեց ապա Ռեզա շահի հրամանով սպանվեց»։ Հանգուցյալ Բազարգանի վարչապետության հրամանագիրը ընթերցելու համար Իսլամական հեղափոխության լուսահոգի  հիմնադրի կողմից Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի ընտրությունը և մահափորձից փրկվելու առիթով իմամի ուղերձը Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի վեհ դիրքն են ցույց տալիս Իմամ Խոմեյնիի մոտ։ Չնայած իսլամական հեղափոխության նկատմամբ ներքին ու արտաքին թշնամանքին, հեղափոխության ղեկավարների առաջին նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հիմքերի ամրապնդումն ու կայունացումն էր։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբին որոշ ժամանակով ղեկավարեց  երկրի ներքին գործերի նախարարությունը։ Նա իր պաշտոնավարման տարիներին իրականացրեց կարևոր առաքելություն և այն էր՝ թագավորության 2500-ամյա համակարգի տապալումից հետո առաջին նախագահական ընտրությունների անցկացումը։ Այնուհետև Հաշեմի Ռաֆսանջանին իսլամական խորհրդարանի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու պատճառով հրաժարվեց ՆԳ նախարարության պատասխանատվությունից:

Իսլամական խորհրդարանի առաջին շրջանում  Հաշեմի Ռաֆսանջանին ընտրվեց ,որպես խորհրդարանի նախագահ։ Չնայած Իսլամական Հանրապետության Սահմանադրության մեջ  կարող է խորհրդարանի նախագահն հատուկ դիրք չհամարվել։ Բայց  քաղաքականության ու պայքարի ոլորտում վաստակաշատ անցյալ ունեցող և Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի մոտ ու սիրելի անձնավորության՝ իսլամական խորհրդարանի նախագահի պաշտոնում նշանակվելը յուրահատուկ դիրք պարգևեց խորհրդարանին։ Ցանկացած օրինագծի վերաբերյալ նրա տված համաձայնությունն ու անհամաձայնությունը ազդեցիկ էր  խորհրդարանում։ Ընդ որում որոշ լրատվամիջոցներ Հաշեմի Ռաֆսանջանիին ներկայացում էին, որպես Իրանի թիվ 2 դեմքը՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիից հետո։ 

Հանգուցյալ Բազարգան, Հոգելույս Իմամ Խոմեյնի, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանի

 

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին ԻԻՀ նորաստեղծ համակարգի ամրապնդման գործում հայտնվեց բացահայտ ճգնաժամերի առջև։ Դրանցից մեկը  Սադամի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի հետևանքով  ստեղծված ճգնաժամային իրավիճակում Իրանի առաջին նախագահ Բանի Սադրի դավաճանությունն էր։ 1981 թվականին Իրանը գտնվում էր չափազանց զգայուն վիճակում։ Բանի Սադրը նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, առանց հաշվի առնելու իսլամական նորահռչակ համակարգի  նպատահարմարությունները, տարաձայնություններ առաջացրեց համակարգի ներսում։ Նա իր դիրքն ամրապնդելու և լուսահգի Իմամ Խոմեյնիի աջակցիներին շրջանցելու համար մոտեցավ Մուջահեդինե Խալղ կազմակերպությանը։ Այլևս կասկած չկար, որ Բանի Սադրի նպատակները հեռանում են իսլամական հեղափոխության նպատակներից։ Իմամ Խոմեյնին հակադարձելով Բանի Սադրի հակահեղափոխական կողմնորոշմանը նրան հեռացրեց ուժերի գլխավոր հրամանատարությունից և Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահությամբ Իսլամական խորհրդարանը Իրանի առաջին նախագահին քաղաքական անարժանության քվե տվեց։ Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո Մոջահեդինե Խալղ կազմակերպությունը ռազմական փուլ մտավ և հակադրվեց Իսլամական հեղափոխության հետ։ Երկրում թափ ստացավ պայթյունների ու ահաբեկչական ակտերի գործընթացը, ինչի վառ ապացույցներն են՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ աղոթապետ Այաթոլլահ Խամենեի նկատմամբ կատարված մահափորձը, Իսլամական Հանրապետության կուսակցության կենտրոնական գրասենյակում իրականացված պայթյունը և երկրի գերագույն ատյանի ղեկավար դոկտոր Բեհեշթիի ու երկրի 72 բարձրաստիճան պաշտոնյաների միաժամանակ նահատակվելը, վարչապետի գրասենյակում իրականացված պայթյունի հետևանքով ժամանակի նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի և Մոհամմադ Ջավադ Բահոնարի նահատակվելը։ Այդ շրջանում Հաշեմի Ռաֆսանջանին հեղափոխության աջակիցների օգնությամբ Իրանի կառավարման պատասխանատվությունը ստաձնեց երկիրը ճգանաժամից դուրս բերելու համար։

I

 

Սադամի բաասական ռեժիմին դիմակայելը դարձրել էր երկրի գերակայությունը։ Իմամ Խոմեյնին պատերազմը սկսվելուց ի վեր Հաշեմի Ռաֆսանջանիին նշանակեց պաշտպանության գերագույն խորհրդի անդամ։ Հաշեմի Ռաֆսանջանին այդ խորհրդի խոսնակ ընտրվեց։ Բանի Սադրի օրոք  Սադամի ռեժիմի ագրեսիային դիմակայելու հարցում  լուրջ տարաձայնություններ կային զինված ուժերի միջև։ Այդ տարաձայնությունները նվազեցին Բանի Սադրի՝ նախագահի պաշտոնից հեռացվելուց հետո։ Բայց մի քանի գործողություններից հետո, պատերազմի կառավարման շուրջ ծագեցին տարաձայնություններ։ Այդ օրերին ժամանակի նախագահ Այաթոլլահ Խամենեին, մի նամակ հղելով ուժերի գերագույն հրամանատար Իմամ Խոմեյնիին, խնդրեց Զինված ուժերի ամբողջ պատախանատավությունը հանձնել մեկ հոգու և այդ նամակում նշեց, որ այս գործի համար ամենաարժանավայել անձնավորությունը պարոն Հաշեմի Ռաֆսանջանին  կարող է լինել։

Իմամ Խոմեյնին Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիին նշանակեց Զինված ուժերի գերագույն  հրամանատարի տեղակալ։ Նա այս անգամ պաշտոնապես պատերազմի հրամանատարությունը և ուժերի գերագույն հրամանատարի տեղակալի պաշտոնն ստանձնեց և այդ պատասխանատվությունը շարունակվեց մինչև պատերազմի ավարտը։

Ընդունելով պատերազմի հրամանատարության պատասխանատվությունը Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին, փաստորեն, կրեց երկրի գործերի կառավարման համար բազմակի պատասխանատվություն։ Նա պետք է  մի կողմից, հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական խնդիրները, Իսլամական խորհրդարանում երկրի օրենսդրական գործերին հետամուտ լիներ։ Մյուս կողմից, հաշվի առնելով կառավարության եկամուտների խիստ սահմանափակությունը, երկրի հնարավորությունները տրամադրեր  պատերազմին։ Պատերազմի աջակցման շտաբը ձևավորելուց հետո, ավելի մեծացավ Հաշեմի Ռաֆսանջանիի ներկայությունը երկրի գործադիր իշխանությունում՝ մասնավորապես երկրի հնարավորությունները  ճիշտ ճանաչելու և գնահատելու գործում։

Պարոն Հաշեմի Ռաֆսանջանին թշնամիների տնտեսական սադրանքները չեզոքացնելու համար երկու ճանապարհ ուներ։ Առաջին՝ սահամանափակ ժամանակով ավելի մեծ քանակությամբ նավթ արտահանել նավթային եկամուտների նվազումից բխող վնասները կանխելու համար։ Երկրորդ՝ ջանքեր գործադրել ռազմական արդյունաբերության ոլորտում ինքնաբավության հասնելու համար։ Տնտեսական ծանր իրավիճակն այն ժամանակ պատասխանատուներին մղեց մտածելու երկրի վերակառուցման  մասին։ Պատերազմի կառավարման ծանր ծախսերի  ու խնդիրների պատճառով երկիրը հայտնվել էր զգայուն  իրավիճակում։

Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք պատերազմի ավարտի, Իմամ Խոմեյնիի մահվան, Այաթոլլահ Խամենեիի որպես համակարգի առաջնորդ ընտրվելու, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մեծ բացը լրացնելու, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո դրա ավերիչ հետևանքների վերացման և երկրի շենացման գործում  Հաշեմի Ռաֆսանջանիի նոր դերակատարության մասին։