Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (18)
https://parstoday.ir/hy/radio/iran-i59784-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(18)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական աշխարհի վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 15:57 Asia/Tehran

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական աշխարհի վերջին ձեռքբերումները:


Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Գիտության արտադրման առումով 25 առաջատար  երկրների քանակական աճի վերաբերյալ կատարված գնահատականների համաձայն՝ ԻԻՀ-ն 2016 թ.-ին արձանագրել է աշխարհում գիտության արտադրման ամենամեծ աճի ցուցիչները :  Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի տվյալները հիմք ընդունելով , կենտրոնի վարիչ ՝ Դկտ. Մոհամմեդ Ջավադ Դեհղանին ասել է.«Information Sciences Institute (ISI) գիտական բազայում հիմք ընդունելով Web of Science կենտրոնի վիճակագրության հիմունքով աշխարհի գիտության զարգացում արձանագրած 25 երկրների գործունեության վերաբերյալ գնահատականները ցույց են տվել, որ 2016 թ.-ին Իրանի գիտական զարգացումը նախորդ տարվա համեմատությամբ 12 տոկոսանոց աճ է արձանագրել»: 

 

Գիտության որակական զարգացումն Իրանում

Ժամանակային նման կտրվածքում հիշյալ 25 երկրի գիտական զարգացման գնահատումը ցույց է տվել, որ լավագույն թվերը պատկանում են Իրանի իսլամական հանրապետությանը: Այդպիսով, թեև դեռևս ամբողջությամբ չի կազմվել վիճակագրական պատկերը, սակայն այնուամենայնիվ գրանցված թվերը վկայում են այդ մասին:

Իրանը բարձր դիրք է զբաղեցնում գիտության ոլորտում

 

2015 թ.-ին ISI գիտական բազայում գրանցված 37,975 վկայագրերի թիվը 2016 թ.-ին հասել է 42,503-ի: 2016 թ.-ին աշխարհում գիտության արտադրման գնահատման մասին թվերը կազմում են 2,456,055 վկայագրեր: 2015 թ.-ի համեմատությամբ կարելի է ասել, որ 2016 թ.-ին թվերը չորս տոկոսանոց աճ գրանցելու դեպքում, հատելու են 2015 թ.-ին սահմանած ռեկորդը: Այնուամենայնիվ, 2016 թ.-ին Իրանում գիտության արտադրման որակական զարգացումն անցյալ տարվա համեմատությամբ, արձանագրել է 12 տոկոսանոց աճ: 

Վերջերս իրանցի մի գործարար նախագծել է բջջային ծրագրակազմ, որը երկու րոպեների ընթացքում , որոշում է հիվանդի վիճակի ծանրությունը և ճշտում, թե նա շտապ օգնության կարիք ունի, թե ՝ ոչ: Babylon Health ընկերության աշխատակից և ծրագրի հեղինակ ՝ Դկտ. Ալի Փարսայի համոզմամբ, ծրագրի օգնությամբ բժիշկը կենտրոնանում է հիվանդության բուժման վրա և ժամ չի վատնում հիվանդին հետազոտելու համար: Նա հուսով է, որ ապագայում «Չաթ-բաթ» ծրագիրը կիրառելու է Բրիտանիայում 111 թեժ գծի վրա: Դա Բրիտանիայում և Շոտլանդիայում շտապ օգնության թեժ գիծն է: Դա աշխատում է շատ պարզ եղանակով, հիվանդին մի հարց է  հարցնում,որի պատասխանի հիմունքով էլ աշխտորոշումը կատարվում է:

Դկտ. Փարսա

 

Նման ծրագրակազմի ստեղծումը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում  տեխնոլոգիան առաջ է անցնելու բժշկական գիտությունից : Արդյունքում ՝ արագանալու է ապաքինման գործընթացը: Հիշյալ ծրագիրն, որն այսօր կատարելագործվում է, կիրառելի է որովայնային հիվանդությունների ախտորոշումներում: Մյուս կողմից ծրագիրը դեռ պետք է ուսումնասիրվի, որպեսզի հնարավոր լինի նրա օգնությամբ ախտորոշել այլ օրգանների խանգարումները:

Այդ կապակցությամբ Դկտ. Փարսան ասել է.«Տվյալներ ունենք ավելի քան 300 միլիոն թեմաների մասին: Իսկ մարդկային ուղեղը նման ծավալի աշխատանք կատարել չի կարող : Սա կլինիկական բուժծառայությունների մասին մի համակարգում հավաքված ամենածավալուն ծրագիրն է: Ներկայիս , կիսամյա փորձնական շրջանում, ծրագիրը ավելի քան մեկ միլիոն 200 հազար հոգու օգնություն է ցուցաբերել Լոնդոնում և Բրիտանիայի այլ քաղաքներում: 

Իրանցի գիտնականները Կանադայի համալսարանի համագործակցությամբ,պատրաստել են նանո-սենսորներ, որոնք լաբորատորային պայմաններում կարող են որոշել մսի նեխածությունը: Ուստի այն հնարավոր է կիրառել մթերային սմարթ փաթեթավորումների ժամանակ: Մսամթերքի նեխածության չհայտնաբերումը կարող է սննդային ծանր թունավորումների և նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Վերջին տարիներին, սննդի ֆիզիկական, քիմիական ու մանրեական որակական ու պահպանման պայմանների գնահատման նպատակով, մեծապես կարևորվում է մթերային սմարթ փաթեթավորումը:

Նանո-սենսորները կիրառվում են մսաթերքի սմարթ փաթեթավորման մեջ 

Մանրամասնելով մսամթերքի նեխածության փուլերը, նախագծի հեղինակ ՝ Դկտ. Համեդ Գոլմոհամմեդի Ղանեըն ասել է.«Մսամթերքի նեխածությունը սկսվում է ազոտային հիմքերի արտադրմամբ ՝ մասնավորապես ամոնիակի նման  ինչպիսիք են թթուները, սպիրտային  և քիմիական միացությունների ստեղծմամբ: Այսպիսով , հակազդելով  նեխած մսի արտադրած միացություններին , նանոտարրեր պարունակող բիոթափանցիկ նանոկոմպոզիտները գունափոխվում են: 

Սմարթ փաթեթավորումներում նանո-սենսորների կիրառման օգնությամբ, շուկա դուրս գալուց առաջ պարզվում է մսամթերքի հավանական նեխածությունը և արտադրողին որակյալ ապրանք շուկա հանելու հնարավորություն է տալիս, նաև փոքրանում է թունավորումների հավանականությունը: Արծաթե պլազմոնային նանոբջիջներն ամրապնդվում են մանրեական նանոսելուլոզային ֆոնում , որն էլ որպես նանոսենսոր , կիրառվում են նեխածության սեմին գտնվող կարմիր մսի և ձկան մսից արտանետված ամոնիակային գոլորշին հայտնաբերելու համար: Իսկ նանո մասշտաբով տարրերի առկայությունն ապահովում է վերջնական փաթեթավորման մեխանիկական նպատակահարմար որակը: Նանո տեխնոլոգիաների շնորհիվ, ստեղծվում է գերբարակ, ճկուն ու թափանցիկ շերտեր ստանալու հնարավորություն:

Նախագիծը Խուզիստան նահանգի համալսարանական ջիհադի արտադրության տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի իրանցի գիտնականների և Կանադայի Մոնթրեալի պոլիտեխնիկ համալսարանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Նախագիծը փաթեթավորման արդյունաբերության ոլորտից բացի, կիրառելի է նաև բժշկության մեջ:

Նոր հետազոտությունների արդյունքները պարզել են, որ մուսուլմանների առօրյա աղոթքին բնորոշ ֆիզիկական շարժումները ՝ յոգայի և սպորտային թերապիայի նման մեղմում են մեջքացավը: Նյու Յորքի Binghamton  Բինգհամթոնի քոլեջ-համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ օրինաչափ շարժումներն օգտակար են մեջքացավերը մեղմելու համար: Ուսումնասիրությունների համաձայն, նամազի ժամանակ մուսուլմանների ֆիզիկական շարժումները ՝ ծնկի իջնելը և մյուս շարժումները, մեծապես նպաստում են ֆիզիկական ցավերի վերացմանը:

 

Գիտությունն ապացուցել է նամազի ֆիզիկական շարժումների արդյունավետությունը

Հետազոտական թիմի ղեկավար ՝ Դկտ. Մոհամմեդ Խասավնեն այդ մասին ասել է.«Յոգան և սպորտային թերապիայում կիրառվող մեթոդները նմանում են աղոթքի ժամանակ մարմնի ընդունած դիրքին: Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ևս պարզել էին, որ աղոթելու և առողջ ապրելակերպին հետևելու միջև սերտ կապեր կան»:

Հետազոտական թիմն ուսումնասիրել է տարբեր դավանանքներով ու ազգությամբ կանանց ու տղամարդկանց ֆիզիկական համակարգչային մոդելը: Պարզվել է, նամազի ընթացքում դեպի ներքև ծնկների կազմած անկյունն ուղղակիորեն առնչվում է ցավերը մեղմելու բուժման մեթոդիկային: Դկտ. Խասավնեի ասածով, երկրպագման դիրքը մեծացնում է հոդերի ձգողականությունը: Մեջքացավից տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում ավելի երկար մնալ հիշյալ դիրքում: