Մամուլի ասուլիս՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլ 23, 2017 19:47 Asia/Tehran
Ապրիլի 23-ին Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ մամուլի ասուլիս՝ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանի և Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Ռոբերթ Բեգլարյանի մասնակցությամբ: Թեհրանի Ս. Սարգիս Եկեղեցում տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:
Պիտակ