Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը
https://parstoday.ir/hy/radio/iran-i68510-Թադեոս_Առաքյալի_վանքի_63_րդ_ուխտագնացությունը
Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության կրոնական արարողությունը տեղի ունեցավհինգշաբթի հուլիսի 27-ից 29-ը Արևմտյան Ատրպատականում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 05:49 Asia/Tehran
  • Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը

Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության կրոնական արարողությունը տեղի ունեցավհինգշաբթի հուլիսի 27-ից 29-ը Արևմտյան Ատրպատականում:

Այս տարի շուրջ 5000 ուխտավորներ աշխարհի տարբեր անկյուններից մասնակցել են Իրանի Չալդրանի շրջանում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությանը, որի ընթացքում նաև տեղի ունեցավ մկրտություններ:

Ս. Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացության կրոնական արարողությունը մատուցվեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Եպսկ. Չիֆթճյանի միջոցով:

Նկատի առնելով տարածաշրջանում տիրող պայմաններն ու նաև մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, Ս. Թադեոս Առաքյալի վանքում ուխտագնացության և եվրոպական երկրներից ժամանած հայերի ու նաև մեծ թվով իրանահայերի մասնակցությամբ կրոնական այս արարողության կազմակերպումը չեզոքացնելու է տիրակալ աշխարհի բոլոր սադրանքները:

Ս. Թադեոս Առաքյալի վանքում Ս. Պատարագի մատուցումը իրանական բոլոր ազգությունների ու կրոնների համագործակցության խորհրդանիշն է համարվում: 

Վերջին տարիներին Ս. Թադեոս Առաքյալի վանքում ուխտավորների հյուրընկալման ու կեցության ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում ԻԻՀ պետաական պաշտոնատարների և նահանգային համապատասխան մարմինների կողմից: