Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը
Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացության կրոնական արարողությունը տեղի ունեցավհինգշաբթի հուլիսի 27-ից 29-ը Արևմտյան Ատրպատականում:
Այս տարի շուրջ 5000 ուխտավորներ աշխարհի տարբեր անկյուններից մասնակցել են Իրանի Չալդրանի շրջանում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությանը, որի ընթացքում նաև տեղի ունեցավ մկրտություններ:
Ս. Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացության կրոնական արարողությունը մատուցվեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Եպսկ. Չիֆթճյանի միջոցով:
Նկատի առնելով տարածաշրջանում տիրող պայմաններն ու նաև մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, Ս. Թադեոս Առաքյալի վանքում ուխտագնացության և եվրոպական երկրներից ժամանած հայերի ու նաև մեծ թվով իրանահայերի մասնակցությամբ կրոնական այս արարողության կազմակերպումը չեզոքացնելու է տիրակալ աշխարհի բոլոր սադրանքները:
Ս. Թադեոս Առաքյալի վանքում Ս. Պատարագի մատուցումը իրանական բոլոր ազգությունների ու կրոնների համագործակցության խորհրդանիշն է համարվում:
Վերջին տարիներին Ս. Թադեոս Առաքյալի վանքում ուխտավորների հյուրընկալման ու կեցության ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում ԻԻՀ պետաական պաշտոնատարների և նահանգային համապատասխան մարմինների կողմից: