Հաղորդում` նվիրված Սրբազան Պաշտպանության շաբաթվան
https://parstoday.ir/hy/radio/iran-i73031-Հաղորդում_նվիրված_Սրբազան_Պաշտպանության_շաբաթվան
Պատերազմն իր հետ բերում է մահ ու ավերածություն: Սակայն կան պատերազմներ, որոնք մղվում են պաշտպանվելու համար: Այդ երկրի զինվորները պաշտպանում են իրենց հայրենիքի վեհ արժեքները: Նման պատերազմները կոչվում են Սրբազան: Իրաքի բռնապետ Սադդամի վարչակարգի կողմից հրահրված ութամյա պատերազմում Իրանի մղած Սրբազան Պաշտպանությունն այդ պատերազներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 16:31 Asia/Tehran

Պատերազմն իր հետ բերում է մահ ու ավերածություն: Սակայն կան պատերազմներ, որոնք մղվում են պաշտպանվելու համար: Այդ երկրի զինվորները պաշտպանում են իրենց հայրենիքի վեհ արժեքները: Նման պատերազմները կոչվում են Սրբազան: Իրաքի բռնապետ Սադդամի վարչակարգի կողմից հրահրված ութամյա պատերազմում Իրանի մղած Սրբազան Պաշտպանությունն այդ պատերազներից է:

 

Բազմաթիվ երիտասարդներ, տղամարդիկ ու կանայք զոհվեցին այս պատերազմում: Նրանց հիշատակը երբեք չի մարելու: Որովհետև նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն վեհ արժեքների: Հնուց ի վեր, Իրանի ժողովուրդը եղել է մշակույթ կերտող ժողովուրդ: Եվ չնայած բարդություններին, այս ժողովուրդը երբեք չի դադարել զարգանալ: Իսլամական հեղափոխությունը նոր շունչ պարգևեց Իրանի քաղաքական կյանքին: Հենց այդ պատճառով, արևելքի ու արևմուտքի երկու գերտերությունները և նրանցից կախվածության մեջ գտնվող վարչակարգերը, թշնամական քաղաքականություն սկսեցին հեղափոխության դեմ: Պատճառն այն էր, որ իսլամական հեղափոխությունը նոր ճանապարհ բացեց Իրանի ժողովրդի առջև` բռնության դեմ պայքարելու ուղղությամբ, մարտահրավեր նետելով ԱՄՆ-ի և Նախկին ԽՍՀՄ-ի գաղութատիրական քաղաքականություններին:

Իրանի տարածքային ամբողջականության դեմ Իրաքի բռնապետ Սադդամի ոտնձգությունը տեղի ունեցավ Իրանի իսլամական հեղափոխությունից 19 ամիս անց: Այդ պատերազմում Սադդամին պաշտպանեցին և' արևելյան և'արևմտյան բռնատիրական պետությունները:

Պատերազմը սկսվեց 1980 թ. սեպտեմբերի 22-ին և տևեց 8 տարի: Եվ ոչ միայն Սադդամը, այլ նաև նրա հովանավորները չկարողացան հասնել իրենց նպատակին, որն էր` ԻԻՀ նոր  վարաչակարգի տապալումը: Այս պատերազմն ԻԻՀ գաղափարների հաղթանակն էր: Եվ ի պատիվ այդ հաղթանակի, սեպտեմբերի 22-28-ն Իրանում նշվում է  որպես Սրբազան Պաշտպանության շաբաթ:  Այս շաբաթվա ընթացքում  մեկ անգամ ևս մեծարվում  է  միլիոնավոր երիտասարդների ու մարդկանց հիշատակը, ովքեր նահատակվեցին Սրբազան պաշտպանության տարիներին: Այս պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ վիրավորվեցին կամ հաշմանդամ դարձան:

Սրբազան պաշտպանության շաբաթվա առաջին օրն Իրանում տեղի է ունենում շքերթ, որն անցկացվում է մեծ շուքով: Շքերթի ժամանակ ԻԻՀ Զինված ուժերը ներկայացնում են անցած տարիների ընթացքում իրենց ձեռքբերումները:

Սրբազան Պաշտպանության 8 տարիների ընթացքում Իրանի քաջարի մարտիկները ցուցադրեցին իրենց բարձր դիմադրողականությունը: Սա մեծ հերոսություն էր :

ԻԻՀ հիմնադիր իմամ  Խոմեյնին սկզբից մինչև վերջ ղեկավարեց   պատերազմը և այն հաղթանակի հասցրեց: Սա Իրանի պատմության ամենանվիրական էջերից է, որն իմամ Խոմեյնին ղեկավարեց սկզբից մինչև վերջ: Իմամ Խոմեյնին  Սրբազան պաշտպանության վերաբերյալ ուներ գաղափարներ, որոնց հիման վրա էլ Սրբազան պաշտպանությունը հաջողությամբ պսակվեց: Այս պատերազմն ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից, համարվում էր աստվածային փորձություն մի ժողովրդի համար, որը նոր էր ազատվել Շահի լծից: Իր ելույթներից մեկում իմամ Խոմեյնին ասում է. «Պատերազմն էլ մի հարց էր,որ մարդը կարծում էր կարևոր  է: Սակայն պարզվեց, որ այդ պատերազմի շահն ավելին էր, քան վնասը: Պատերազմի ընթացքում միասնական դարձան մարդիկ, պահակազորը, ոստիկանությունը, բանակը: Արդյունքում, ժողովրդի մոտ, կին թե տղամարդ, բարձրացավ համագործակցության ոգին: Եվ աշխարհը հասկացավ, որ այս պատերազմն Իրանի համար բոլորովին այլ նշանակություն ուներ»:

Պատմության մեջ Իրանի ութամյա Սրբազան պաշտպանությունը հիշատակվում է  որպես դիմադրության և հավատքի խորհրդանիշ: Իսկ զավթողն իր հետ միայն անեծք է տանելու: Իմամ  Խոմեյնին ասում է. "Պատերազմի յուրաքանչյուր օրը մենք ունեցել ենք բարիքներ և շահել ենք: Այս պատերազմի ընթացքում մենք մեր հեղափոխությունն ի ցույց դրեցինք աշխարհին: Մենք փաստեցինք, որ   պատերազմի ժամանակ բռնահարվել ենք թշնամու կողմից: Այս պատերազմում մենք պատռեցինք համաշխարհային գերտերությունների կեղծ դիմակը: Պատերազմի ընթացքում մենք ճանաչեցինք մեր թշնամիներին ու բարեկամներին: Մենք համոզվեցինք, որ մեր խնդիրները պետք է լուծենք ինքներս և ոտքի կանգնենք: Պատերազմի ընթացքում մենք  կոտրեցինք այն կարծրատիպը, որ գոյություն ուներ արևելքի ու արևմուտքի գերտերությունների մասին: Մենք հաստատեցինք  իսլամական հեղափոխության արմատները: Պատերազմում ժողովրդի մեջ ավելի խորացավ եղբայրության ու հայրենասիրության զգացողությունը: Պատերազմի ընթացքում մենք աշխարհին ապացուցեինք, որ հնարավոր է պաշտպանվել բռնատերերից":

Երբ Սադդամի վարչակարգը հարձակվեց Իրանի վրա, Իմամ Խոմեյնին ասաց. "Մենք Սադդամին այնպես կապտակենք, որ նա այլևս ոտքի չկանգնի": "Պատերազմը պատերազմ է: Եվ մեր արժանապատվությունն ու հպարտությունը կերաշխավորվեն այս պատերազմում հաղթելով". հավելեց նա: Իմամ Խոմենիի այս խոսքը պատերազմի ընթացքոմ մշտապես մարտիկների համար եղել է ուղեցույց տարբեր մարտական գործողությունների ընթացքում: Եվ' "Ֆաթ օլ Մոբին", և' "Բեյթ օլ Մողադդաս" և' Խոռամշահրի ազատագրման գործողությունների ժամանակ: Հետաքրքիր է, որ պատերազմից հետո, երբ Սադդամը հարձակվեց Քուվեյթի վրա, նա հայտարարեց. "Իրանի դեմ պատերազմում մենք պայքարում էինք արժանապատիվ տղամարդկանց դեմ": Իր ելույթներից մեկում նա խոստովանեց. "Նրանք կռվեցին տղմարդու պես":

Իմամ Խոմեյնին ուներ մի շատ կարևոր  յուրահատկություն`կանխագուշակելու բարձր կարողությունը: Որպես մեծ հոգևորական, նա այնպիսի կանխագուշակություններ էր անում, որոնք զարմանալի էին: Իսկ պատճառն այն է, որ նա շատ լավ տեղյակ էր համաշխարհային իրադարձությունների ընթացքից: Բացի այդ, նա մեծ հավատացյալ էր և համոզված էր, որ Աստված պաշտպանում է ու մշտապես ապավինում էր Աստծուն: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը պատերազմի առաջին օրերին այսպիսի հայտարարություն արեց. «Դիմում եմ Սադդամին: Ես քո համար գիտեմ միայն մի ճանապարհ` ինքնասպանությունը: Այնպես, ինչպես Հիտլերն արեց, երբ պարտվեց: Ուրեմն եթե դու էլ  տղամարդ ես, ինքնասպան եղիր»: Իմամ Խոմեյնին այս հայտարարությունն արեց այն ժամանակ, երբ հեղափոխությունը նոր էր ավարտվել և երկրի ոժերը դեռ բավարար չափով կազմակերպված չէին: 2009թ, երբ ԱՄՆ-ն մտավ Իրաք, Սադդամը սպանվեց  շատ նվաստացուցիչ պայմաններում: Այն ժամանակ, երբ Պարսից  ծոցի նավահանգիստներն ու օդանավակայանները տրամադրվել էին Սադդամին, իսկ արաբական երկրները Սադդամին տրամադրում էին նավթ ու սպառազինություն, իմամ Խոմեյնին այդ երկրների ղեկավարներին հորդորեց հրաժարվել Սադդամին աջակցելուց,նշելով որ եթե Սադդամն իրեն պատրաստ զգա, կհարձակվի նաև այդ երկրների վրա: Այդ կանխագուշակումը տեղի ունեցավ Իրան-Իրաք պատերազմի ավարտից երկու տարի անց` 1990թ.: Սադդամը հարձակվեց  իրեն աջակցողների՝ Քուվեյթի ու Սաուդյան Արաբիայի վրա:

Սրբազան պաշտպանության մասին կարելի է խոսել շատ երկար: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այն նվիրված մարդկանց, ովքեր ոչ մի ջանք չխնայեցին Իրանը և հեղափոխության գաղափարները պաշտպանելու համար: Եվ Սրբազան պաշտպանության շաբաթը առիթ է, մեկ անգամ ևս հիշելու այդ վեհ մարդկանց, ովքեր մշտապես կմնան Իրանի պատմության մեջ: