Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդի հայեցակետը
2017 թ.-ի հոկտեմբերի 25-ին Իրանի իմամ Ալի սպայական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառմանը ներկա էր նաև ԻԻՀ առաջնորդը: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ԶՈՒ գլխավոր պարտականությունը երկիրը պաշտպանել երկրի անվտանգությունը: Նա ասաց, որ երկրի գիտական զարգացումը հնարավոր է միայն անվտանգության շնոհիվ:
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը համալսարանի հրապրակում այցելեց նահատակների հուշակոթողին ու մեծարեց նրանց հիշատակը: Այնուհետև Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարը մասնակցեց համալսարանավրտ սպաների զորահանդեսին: Իր ելույթում մեշարգո Առաջնորդն նշեց, որ անվտանգությունն այն կարևոր ոլորտն է, որը հնարավորություն է տալիս, երկիրի զարգացմանը ու հզորացմանը, որովհետև անապահովության մթնոլորտում անտեսվում են մեծ նպատակներն ու գաղափարները:

Իսլամական հեղափոխության առաջնորդը՝ ավարտական միջոցառման ընթացքում
Իմամ Ալիի սպայական համալսարանն ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի համալսարանն է: Համալսարանի ուսանողները ռազմական ու գիտական կրթություն ստանալու շրջանը ավարտելուց հետո մասնակցում են գործնական դժվար վարժանքնների, որոնք անցկացվում են անապատում, անտառում: Նրանք մասնակցում են նաև պարաշուտական ու կոմանդորական դասընթացների, սովորում են ապրել ու կռվել դժվարին պայմաններում: Ավարտից հետո նրանք շարունակում են ծառայությունը բանակի հատուկ ջոկատներում: Նրանք նաև կարող են իրենց կրթությունը շարունակել երկրի բոլոր համալսարններում: Սպայական համալսարանը մեծ նշանակություն ունի Իրանի համար: Այդ իսկ պատճատով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը մասնակցում է արդեն 37 րդ անգամ և շատ կարևոր ելույթով հանդես է գալիս շրջանավարտների համար:

ԻԻՀ առաջնորդը շրջանավարտների արարողություն ժամանակ
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ուսանողների հետ հանդիպումը "քաղցր ու հուսալի" է բնութագրել:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է. "Ուրախ եմ համալսարանի բարոյական ու նյութական հաջողությունների համար": Նշելով, որ անկախության ու զարգացման համար երիտասարդները երկրի իրական հարստությունն են`, մեշարգո առաջնորդն հավելել է. "Դուք չափազանց կարևոր պատականությւոն ունեք և նրանք, ովքեր այսօր սպայական աստիճան ստացան, իրականում մեծ քայլեր են վերցնում այն ճանապարհին, որը միայն պատիվ է բերում երկրի համար: Եվ դա եկրի անվտանգությունն ու արժանապատվությունը պահպանելն է":
Պետք է ասել, որ անվտանգությունը մեծ բարիք է և համարվում է յուրաքանչյուր հասարակույան գերխնդիրը: Ղուրանը անվտանգությունը համարում է Աստծո իշխանության և խալիֆայության ու իմամության շարունակությունը: Ղուրանի տարբեր այաներում և մարգարեից ու նրա ժառանգորդներից մեզ հասած հադիսներում ուղղակի և անուղղակի խոսվել է անվտանգության մասին: Օրինակ` Իմամ Ալին, աշխարհիկ կյանքի ամենակարևոր բարիքը համարում էր անվտանգությունը, ֆիզիկական առողջությունն ու կատարելագործումը, իսկ հանդերձյալի համար` դրախտ մտնելը: Նա տարբեր հադիսներում նշում է, որ անվտանգությունը մարդու կյանքի համար անհրաժեշտություն է: Նրա խոսքով. "Այն երկիրը, որտեղ չկա անվտանգություն, արժեք չունի": Նա ասում է. "Զինվորները մարդկանց անվտանգության բերդն են, իշխանավորների զարդը, կրոնի ու անվտանգության պարծանքը: Մարդկանց գործն առանց նրանց չեն կարող իրենց ապահով զգալ:
Իր ելույթում ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երկրի ցանկացած զարգացում հիմնված է անվտանգության վրա: "Եթե չլինի անվտանգություն, չի լինի ոչ տնտեսական և ոչ գիտական զարգացում: Ինչպես նաև չի լինի խաղաղություն, անվտանգություն, վստահություն և հոգու խաղաղություն: անապահով մթնոլորտում մեծ երազանքներն ու նպատակները մոռացության հանձնվեն, քանի որ բոլորը մտածում են իրենց կյանքը պահպանելու մասին". ասել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է, որ նույնիսկ տնտեսությունը, որը որևէ կապ չունի բանակի հետ, զարգանալու համար կարիք ունի անվտանգության: Նա նշեց. "Երկրի տնտեսությունը պետք է հիմնվի անվտանգության վրա: Մեր տնտեսության պատմական դժվարությունը, մեր կախվածությունն է նավթից, որը պատճառ է դարձել անապահով վիճակի տիրի տնտեսությումում":
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այնուհետև խոսել է անվտանգության մասին, որ ներկայուսմս առկա է Իրանում: Նա նշել է, որ մի ժամանակ, չնայած Իրանում կային փորձառու երիտասարդներ, սակայն Իրանը կախված էր ԱՄՆ-ից, և վերջինս դարծո ռեժիմի օգնությամբ փորձում էր ստորացրել Իրանի ժողովրդին: Սակայն իսլամական հեղափոխությունն Իրանի ժողովրդին վերադարձրեց իր արժանապատվությունն ու ուժը:

"Խելացի և ընդունակ երիտասարդներ: Այսօր մեր խնդիրը համաշխարհային իմպերիալիզմի հետ այն է, թե նրանք ասում են ինչու Իրանի ուժը տարածվել է Միջին Արևելքի տարածաշրջանում: Սա Իսլամական Հանրապետության հզորության նշանն է: Այդ ուժը մենք կոչում են ազգային հպարտություն: Մենք խանգարիչ հանգամանք ենք թշնամու համար և նրանք կռվում են մեր դեմ: Նրանք դեմ են տարածաշրջանում և դրանից դուրս ԻԻՀ հզորացմանը: Նրանք դեմ են նաև մեր երկրի պաշտպանական ու ռազմական ուժի հզորացմանը: Մեր թշնամիները դեմ են այն ամենին, ինչը նպաստում է մեր ազգային հպարտությանը և հզորությանը":
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարէ Այթոլլահ Խամենեին հավելել է, որ անկախության թշնամիների դեմ պետք է պայքարել ուժի միջոցով: Նա ասաց. "Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մեր պաշտպանական հնարավորությունն ու ուժը բանակցության թեմա չեն կարող դառնալ և դրանց շուրջ զիջումները բացառվում են: Թշնամին փորձում է ստուգել թե ինչու մենք այսպիսի պաշտպանական սպառազինություն ունենք, ինչու ենք արտադրում կամ հետազոտում այս կամ այն ռազմատեխնիկան: Մենք մեր ազգային հզորության վերաբերյալ որևէ բանակցություն և առևտուր չենք անելու: Մենք շարունակելու ենք ընթանալ երկրի զարգացման ուղղությամբ: Եվ այս գործը ձեր ուսերին է դրված":
Հատկանշական է, որ արդեն որոշ ժամանակ է ԱՄՆ կառավարությունը շահարկելով ՀԳՀԾ-ն, հայտարարում է, թե Իրանը պետք է սահմանափակի իր հրթիռային կարողությունը: ԱՄՆ-ն փորձում է այս թեմաով բանակել Իրանի հետ: Սակայն, ԻԻՀ առաջնորդը և բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ դա անհնարին է:
Ելույթի վերջում, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն ասել, որ երկրի ապագան երիտասարդների ձեռքում է և անցած տասնամյակնեի ընացքում երիտասարդներն իրենց կյանքն են նվիտել հանուն Իրանի զարգացման ու հզորացման: Նա հավելեց, որ ինչպես անցած տասնայակներում, այսօր ևս երիտասարդները պետք է պաշտպանեն երկրի սամանները: Դիմելով սպայական համալսարանի շրջանավարտներին, նա ասաց. "Երեկվա երիտասարդները կատարել են իրենց պարտականությունը: Այժմ հերթը ձերն է: ը: Իսլամի ուսմունքների հիման վրա և Իսլամական հեղափոխությունից ներշնչվելով՝ դուք պետք է զարգացնեք երկիր : Իրանը պարտավոր է կատարել այս մեծ պարտականությունը և դուք Իսլամական Հանրապետությունում պետք է զբաղվեք այդ գործով: Բարձրյալն Աստծուց հաջողություն եմ հայցում ձեզ համար, շնորհակալություն եմ հայտնում ձեր հրամանատարներին ու դասախոսներին և բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին այսօրվա գեղեցիկ ու բովանդակալից արարողությունը":