Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(3)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական ուսուցումներում գիտության արդյունավետության հայեցակարգին: Հրավիրում ենք Ձեզ հետևել հաղորդմանը:
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Շարունակում ենք «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում» հաղորդաշարը: Եթե հիշում եք, նախորդ ծրագրում խոսեցինք իսլամ կրոնում գիտության կարևոր դերի մասին: Ղուրանում կան բազմաթիվ այաներ, որոնք ապացուցում են, որ այս կրոնում գիտությունն ու գիտելիքը շատ կարևոր տեղ են զբաղեցնում: Ղուրանը մարդկանց հրավիրում է կրթվել և գիտելիք ձեռք բերել, միևնույն ժամանակ մտածել արարչագործության ու աստվածային այաների գաղտնիքի մասին:Խոսեցինք նաև այն մասին, որ իսլամական ուսուցումներում գիտությունը և գիտելիքը հնարավորություն են ստեղծում շփվել Աստծո հետ, սակայն միևնույն ժամանակ, գիտելիքը, որը հնարավորություն է տալիս խավարից դեպի լույս դուրս գալ, կարող է մարդուն շեղել ճիշտ ուղուց: Այլ խոսքով, գիտությունը նման է երկսայր սրի, որը կարող է ծառայել անձի և հասարակության բարեկեցությանը, սակայն մյուս կողմից կարող է նաև անձի ու հասարակության կործանման պատճառ դառնալ: Իսլամի տեսանկյունից, այն գիտությունը, որ ծառայում է մարդկանց ու հասարակությանը, ինչպես նաև աշխարհի բարօրությանը, օգտակար գիտություն է: Այս ծրագրում կխոսենք հենց այդ տեսակ գիտության մասին: Ընկերակցեք մեզ:
Իսլամի տեսանկյունից, այն գիտությունը, որը չունի օգուտ, նպատակահարմար չէ: Նույնիսկ կրոնի մեծամեծները նման գիտությունից Աստծո մոտ են ապավեն փնտրել: Որոշ աղբյուրների համաձայն, մի օր մզկիթ մուտք գործելիս, Աստծո մարգարեն տեսավ, որ հավատացյալները պտտվում են մի մարդու շուրջը: Երբ նա հարցրեց թե ով է այդ մարդը, նրան պատասխանեցին, որ նա մի իմաստուն մարդ է: Մարգարեն հարցրեց. Իսկ դա ինչ է, պատասխանեցին. Ալլամե: Ով է Ալլամեն, հարցրեց նա և լսեց պատասխանը. Նա ամենատեղեկացվածն է արաբական գերդաստանի, նրանց վերաբերող իրադարձությունների մասին, խավարամտության ժամանակաշրջանի և արաբական բանաստեղծությունների մասին: Մարգարեն պատասխանեց. "Այս ամենը գիտելիք է , որը չի վնասում գիտությանը և գիտնականին էլ որևէ օգուտ չի տալիս": "Գիտությունը հիմնված է երեք սյուների վրա` ամուր պատվիրան, արդար վճիռ, կայուն ավանդույթ: Եվ դրանցից բացի, որևէ բան արդեն ավելորդ է". հավելեց նա: (Իմամ Խոմեյնի 40 հադիս):

Այս հադիսը կարելի է ընկալել այն տեսանկյունից, թե ինչ վերաբերմունք ունի իսլամը գիտության նկատմամբ: Այն ասում է, որ գիտությունը նախ պետք է լինի օգտակար և այս օգտակարությունը վերոնշյալ երեք առանձնահատկություններով է բնորոշվում: Որոշ հադիսներում ասվում է, որ մարդը պետք է ձեռք բերի օգտակար գիտություն: Իսլամի առաջնորդներից իմամ Ալին ասում էր, որ լավագույն գիտությունն այն գիտությունն է, որն օգտակար է: Դիմելով իր որդուն` իմամ Հասան Մոջթաբային, նա ասում էր ."Այն գիտությունը, որն օգուտ չունի, չի կարող բարի լինել: Եվ այն գիտությունը, որի սովորելն անհրաժեշտություն չէ, անօգուտ է": Իսկ իսլամի մարգարեն ասում էր, առաքինի մարդկանց առանձնահատկություններից է այն, որ նրանք ականջ են դնում օգտակար գիտությանը: Իսլամի առաջնորդներից իմամ Բաղերն ասում է , որ այն գիտությունը, որն օգտակար է, ավելի ուժեղ է 70 հազար հոգևորականներից: Իսկ որոշ աղբյուրներում ասվում է, որ այն գիտությունից, որից որևէ օգուտ չկա, պետք է ապաստանել Աստծո մոտ:

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում էր, որ մարդն ունի երեք դիրք և երեք աշխարհ: Առաջինը հանդերձյալն է, անհայտը, հոգևորը և բանականությունը, երկրորդը քավարանն է և միջին աշխարհը, իսկ երրորդը երկիրն ու նահատակության աշխարհը: Իմամի մեկնաբանությամբ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ դաստիարակությունն ու համապատասխան գործողությունը: Օգտակար գիտությունը այս երեք խմբերն էլ պարունակում է , իսկ դրանք բոլորն իրենց մեջ կրում են աստվածային առաքյալները: Առաջին դիրքում գիտությունն է` սուրբ էության բացարձակ ճշմարտությամբ, անհայտ աշխարհը, մարգարեներն ու նրանց դիրքը, ներշնչանքն ու աստվածային գիրքը, որ ուղարկվել է և նրան մարգարեներից հետո հարում են փիլիսոփաներն ու իմաստունները: Երկրորդ դիրքը գիտությունն է և բարոյական իմաստություն ձեռք բերելու ողղությունը: Աստվածային մարգարեներից բացի, դրան հարում են բարոյականության գիտնականները, բարոյախոսները, մաթեմատիկոսներն ու իմաստուն մարդիկ: Երրորդ տեղը գիտությունն է դաստիարակության վերաբերյալ, ֆիղը և շփվելու քաղաքավարությունը և դրան, աստվածային մարգարեներից հետո, հարում են ֆաղիհները:
Երբ գիտությունը շաղախվում է հավատքի հետ, դառնում է օգտակար գիտություն, ինչն ընդունված է իսլամի կողմից: Օգտակար գիտությունը ներկայացնում է մեկ այլ տեսակետ, որը չի ընդունում, որ գիտության մեջ գոյություն ունի երկակիություն և դա չի բաժանում կրոնական ու ոչ կրոնական գիտության խմբերի: Այս կապակցությամբ, իսլամի փիլիսոփաներից Մորթեզա Մոթահարին սխալ է համարում գիտությունը կրոնական ու ոչ կրոնական խմբերի բաժանելը: Նա նշում է , որ դա թյուրիմացություն է առաջացնում, քանի որ ըստ երևույթին, ստեղծում է սխալ կարծիք, թե ոչ կրոնական գիտությունները իսլամի հետ որևէ առնչություն չունեն: Նա ասում է. «Իսլամի տեսակետից, յուրաքանյուր գիտություն, որն օգտակար է և անհրաժեշտ իսլամական հասարակության համար, կրոնական գիտություն է համարվում: Այս տեսակետի համաձայն, գիտությունն ու հավատքն անքակտելի են և իսլամական հասարակության երկու թևերն են` աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում փրկվելու համար»:
Մորթեզա Մոթահարիի կարծիքով, իսլամական հասարակության մեջ գիտությունը մեկնաբանվում է երկու ձևով: Առաջինը ժամանակակից գիտությունն է, որն ուսուցանվում է համալսարաններում և իսլամական գիտությունը, որն ուսուցանվում է կրոնագիտական կենտրոններում: Այս վերաբերմունքը պատճառ դարձավ, որ այս երկու գիտություններն ընթանան իրենց առանձին ճանապարհներով և երբեմն դուրս գան իրար դեմ: Ժամանակակից գիտությունների ու իսլամական գիտությունների բախումը ցույց է տալիս, որ կրոնական գիտության հակառակորդների ու համախոհների միջև վեճը գալիս է նրանից, որ ավանդական ու ժամանակակից գիտությունների միջև կան տարաձայնություններ: Իսկ այս բանավեճում օգտակար գիտության իմաստը հիմք է հանդիսանում կրոնական գիտության մեջ ոչ կրոնական գիտության ինտեգրման համար: Եվ այս իմաստը կարող է պատճառ դառնալ, որ դրանք իրար դեմ կանգնելու փոխարեն, համագործակցեն: Մոթահարին չընդունելով այն փաստը, որ ոմանք դեմ են ժամանակակից գիտությունները սովորելուն, ասում է, որ ժամանակակից գիտությունները պետք է սովորեն և' կանայք և' տղամարդիկ: Նա հավելում է, որ ոչ մի կասկած չկա, որ գիտությունն ինքն իրենով չի կարող երախշավորել հասարակության երջանկությունը: Հասարակությունը կարիք ունի հավատքի ու կրոնի: Ինչպես որ եթե հավատքի հիմքում ընկած չլինի գիտությունը, այն չի կարող օգտակար լինել : Ըստ նրա, իսլամը ոչ անկրոն իմաստուն է ուզում և ոչ էլ տգետ հոգևորական: Իսլամը գիտությունը ձեռք բերելու հարցում մեծ ճկունություն է ցուցաբերում և անհրաժեշտ է համարում ամենուր գիտություն ստանալը: Իսլամում ասվում է. "Գիտություն փնտրեք, եթե նույնիսկ այն լինի Չինաստանում": Այս մասին ասվում է նաբավիական հադիսում: Իսկ ինչու Չինաստան, որովհետև իսլամի ի հայտ գալու ժամանակ Չինաստնաը համարվում էր անհավատության վայր, որը շատ հեռու էր և իսլամի մարգարեն այս օրինակով ցանկանում էր ասել, թե որքան կարևոր է գիտություն ձեռք բերելը: Իմամ Ալին Նահջօլբալաղեում ասում է. "Իմաստությունը հավատացյալի կորուստն է: Ձեռք բեր այն, թեկուզ կեղծարարներից": Իսլամի տեսակետից, յուրաքանչյուր գիտնականից կարելի է սովորել, անկախ նրանից, թե նա որտեղ է ապրում, ինչպիսի կրոնի է հավատում, ինչ քաղաքական հայացքներ կամ ինչ բնավորություն ունի: Իսկ որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ինչու է իսլամն այսքան ճկունություն ցուցաբերում գիտություն ստանալու հարցում, պետք է իմանանք, թե ինչ է օգտակար գիտությունը: Օգտակար գիտությունն ասում է, որ գիտությունն այն ժամանակ է օգտակար, երբ գիտության ու գիտնականի միջև գոյություն ունի ներդաշնակություն: Այսինքն գիտությունն այն ժամանակ է օգտակար, եթե գիտնականը հավատացյալ լինի ու գիտություն ձեռք բերի Աստծուն հավատալով: Իմամ Սադեղն ասում է. «Նա, ով գիտություն է ձեռք բերում հանուն Աստծո, և այն սովորեցնում ուրիշներին, բարձր է գնահատվելու երկնային արքայունթյան մեջ: Նրա մասին ասելու են, որ հանուն Աստծո սովորեց ու հանուն Աստծո գործի անցավ ու Հանուն Աստծո կրթեց":
Օգտակար գիտությունը հիմնված է հասարակության կարիքի վրա: Այս տեսակետի մեջ գիտությունը ենթարկվում է հասարակության կարիքին: Մորթեզա Մոթահարին ասում էր, որ հասարակության փոփոխություններն ու դրա խնդիրները նոր կարիքներ են ստեղծել հասարակության համար և անհրաժեշտ դարձրել կրթություն ստանալը: Այսօր աշխարհի վիճակն ու հասարակության կարիքները փոփոխվել են: Եվ այդ գործերից ոչ մեկը չի կարող այսօրվա աշխարհի հետ ներդաշնակ լինել, եթե չլինի գիտություն և կրթություն: Ուստի համալսարանն իսլամական հասարակության մեջ պետք է ապահովի մարդկանց կարիքները:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք այն մասին, թե գիտությունն ինչիպիսի դերակատարություն է ունեցել իսլամական մշակույթի ու քաղաքակրթության ձևավորման մեջ: