Մեկնաբանություն. Ինչո՞ւ Թրամփը պարտվեց Իրանի դեմ պատերազմում
https://parstoday.ir/hy/news/world-i245840-Մեկնաբանություն._Ինչո_ւ_Թրամփը_պարտվեց_Իրանի_դեմ_պատերազմում
ԱՄՆ ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ եթե Սաուդյան Արաբիան և այլ արաբական և իսլամական երկրներ չմիանան Աբրահամի համաձայնագրին (Իսրայելի հետ փոխզիջում), նրանք կբախվեն ծանր հետևանքների: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պակիստանի միացումը այս համաձայնագրին «մեծ փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանի և աշխարհի համար» և այն որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «շատ գերազանց քայլ»:
(last modified 2026-05-26T12:30:18+00:00 )
Մայիս 26, 2026 15:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ինչո՞ւ Թրամփը պարտվեց Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ եթե Սաուդյան Արաբիան և այլ արաբական և իսլամական երկրներ չմիանան Աբրահամի համաձայնագրին (Իսրայելի հետ փոխզիջում), նրանք կբախվեն ծանր հետևանքների: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պակիստանի միացումը այս համաձայնագրին «մեծ փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանի և աշխարհի համար» և այն որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «շատ գերազանց քայլ»:

ԱՄՆ-ն փորձում է շահագործել Պարսից ծոցում և Արևմտյան Ասիայում առկա լարված իրավիճակը, և Իրանի հետ խաղաղության համաձայնագիրն ու  Պարսից ծոցում խաղաղության վերականգնումը ինչ-որ կերպ կապել է արաբական և իսլամական երկրների՝ Աբրահամի համաձայնագրին միանալու հետ, ինչն իրականում Վաշինգտոնի շանտաժն է այդ երկրների նկատմամբ:
Հաշվի առնելով Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ հանցագործությունների և անօրինական գործողությունների շարունակականությունը, ինչպես նաև այդ երկրների ներքին նկատառումները, շատ անհավանական է թվում, որ Թրամփի նշած արաբական և իսլամական երկրները միանան Աբրահամի համաձայնագրին:

Մեկնաբանություն. Ինչո՞ւ Թրամփը պարտվեց Իրանի դեմ պատերազմում

Pars Today - Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնը, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման պատճառներին վերաբերող հոդվածում կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների պարտությունը այս պատերազմում և գրել. «Դոնալդ Թրամփը» Իրանի դեմ հակամարտության մեջ մտել է ոչ թե ռազմավարության, այլ անձնական պատճառներով և այժմ ելք է փնտրում, սակայն Թեհրանը այնժմ գերիշխում է Հորմուզի նեղուցում ավելի, քան երբևէ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնից Ջեֆրի Ֆրոմը իր հոդվածում գրել է. Թրամփը չկարողացավ իր երկրորդ ժամկետում իրականացնել Իրանի մասին իր կարգախոսները և ի վերջո միայն ինքն իրեն խաբեց։
Հոդվածի հեղինակ Դեյվիդ Ջեֆրի Ֆրոմի տեսանկյունից, Թրամփը փետրվարի 28-ին սկսել է պատերազմը ոչ թե ռազմավարության, այլ անձնական դրդապատճառներով։ Եվ հիմա էլ նա պարտության ճանապարհին է այդ նույն պատճառներով։

Թրամփի անհատականության թերությունները, որոնք նրան մղեցին Իրանի դեմ պատերազմի

Թրամփին նկարագրելով ամբարտավան՝ հեղինակը պնդում է․ Նա միշտ իր նախորդ նախագահներին անվանել է հիմար, իսկ իրեն՝ «խելացի», մինչդեռ նրա բոլոր նախորդները ագրեսիվ են վերաբերել Թեհրանի նկատմամբ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, բայց, ի վերջո, որոշել են չմտնել լայնածավալ պատերազմի մեջ Իրանի դեմ: Սակայն Թրամփը, կարծես, մտածել է, որ ուրիշների համար չափազանց դժվար որոշումը կախարդական կերպով հեշտ կլինի իր համար, միայն այն պատճառով, որ ինքը «համառ մարդ» է և պաշտոնական լուսանկարներում զայրացած դեմքով է կեցվածք ընդունում:

Թրամփը անզգույշ է և պլանավորող մարդ չէ

Թրամփի այս բնութագիրը նկարագրելիս հեղինակը հիշեցնում է 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունները, երբ նա իր կողմնակիցների մի խումբ մարդկանց հրահրեց հարձակվել Կապիտոլիումի շենքի վրա՝ ի նշան 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի:
Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի այս ավագ գիտաշխատողը Թրամփի մյուս բնութագիրը համարում է խուճապը. այնպես որ, չնայած իր բոլոր հոխորտանքներին ու ինքնագովեստին, երբ նա նայում է հարցումների արդյունքներին, չի կարողանում դիմանալ ճնշմանը, խուճապի է մատնվում  և փոխում է ուղղությունը: Օրինակ՝ մարտի կեսերից նա անընդհատ կրկնում էր, որ ձգտում է ամեն գնով ավարտել Իրանի դեմ պատերազմը։ Իրանցիներն էլ հասկացել են այս ուղերձի իմաստը և համոզվել են, որ իրենք ավելի շատ կդիմանան ճնշմանը, քան Թրամփը։

Թրամփը միամիտ է և խաբեբա

Ըստ այս հոդվածի՝ Թրամփը միամիտ է կամ, ինչպես ասել է նրա ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2016 թվականին, նա էությամբ  «խաբեբա» է, որը, ի վերջո, դառնում է իր սեփական խաբեության զոհը։ Իրանի դեմ վերջին պատերազմում Թրամփը կոչ է արել «հանձնվել անվերապահորեն»։ Սակայն այժմ նա բանակցություններ է վարում ելքի գտնելու համար, որը ավելի շատ է ներառում Թեհրանի պահանջների ընդունումը և Հորմուզի նեղուցում Իրանին դնում է ավելի գերակա դիրքում, քան պատերազմից առաջ էր։ Թեև, միևնույն ժամանակ, նա փորձում է համոզել իրեն, որ մեծ հաղթանակ է տարել և զարմացած է, որ մյուսները չեն հավատում այս խաբեությունը։