«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը շարունակում է Գյումրիում
https://parstoday.ir/hy/news/armenia-i245800-Քաղաքացիական_պայմանագիր_ը_քարոզարշավը_շարունակում_է_Գյումրիում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։
(last modified 2026-05-25T10:12:42+00:00 )
Մայիս 25, 2026 13:34 Asia/Tehran
  • «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը շարունակում է Գյումրիում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջում են Գյումրիի փողոցներում, բաժանում քարոզչական թռուցիկներ, զրուցում քաղաքացիների հետ և լսում նրանց հուզող խնդիրները։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով Շիրակի մարզի բնակիչներին հրավիրել էր մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված եզրափակիչ հավաքին։ Հավաքը տեղի կունենա ժամը 20։00-ին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։