Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները(1)
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության մշակութային բաժինը իսլամական հեղափոխության 40 ամյակի առիթով պատրաստել է նոր հաղորդաշար: “Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները” հաղորդաշարը բաղկացած է 26 մասից: Հաղորդաշարի ընթացքում կքննարկենք իսլամական հեղափոխության ազդեցությունը սոցիալական գիտությունների և միջազգային հարաբերությունների վրա:
20-րդ դարը կարելի է անվանել հեղափոխությունների դար: Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած առաջին հեղափոխությունը 1917թ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էր, որին հաջորդեցին Չինաստանի, Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հեղափոխությունները: Սակայն անկասկած, 20-րդ դարի ամենակարևոր ու բացառիկ հեղափոխությունն Իրանի իսլամական հեղափոխությունն էր, որը տեղի ունեցավ 1979թ:

Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ միայն քանդեց 2500 տարի իշխող շահի կայսերական համակարգը, այլ սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների ոլորտներում նոր հետազոտությունների հող պատրաստեց: Իրականում այս հեղափոխությունը ոչ միայն փոփոխության ենթարկեց երկրի քաղաքական, սոցիալական ու տնտեսական կառուցվածքը, այլ նաև հիմք դրեց միջազգային հարաբերությունների ու սոցիոլոգիայի նոր ձևի ու տեսության, օրինակ հանդիսանալով մուսուլմանական և այլ երկրների ազատական շարժումների համար և իր վրա սևեռելով աշխարհի սոցիոլոգների և միջազգային հարաբերությունների մասնագետների ուշադրությունը: .
1995թ փետրվարի 10-ին ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ,իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նշելով, որ իսլամական հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն էր հավելեց. “Իրանի իսլամական հեղափոխությունն իսկապես բացառիկ հեղափոխություն էր: Եվ իսկապես այն տարբերվում էր այլ հեղափոխություններից և’ իր շարժառիթով և’ մարդկանց ներգրավվածությամբ”:
Հարգելի ունկնդիրներ, իսլամական հեղափոխությունից անցել է մոտ 40 տարի և Իրանի իսլամական հեղափոխությունը մոտենում է իր հաղթանակի 40-ամյակին: Հեղափոխություն, որը շատ առումներով հատուկ էր, տարբերվող ու արդյունավետ: Իսլամական հեղափոխության տարբերությունը մյուս մեծ հեղափոխությունների հետ կայանում է գերտերությունների ազդեցության վերացման մեջ: Գերտերություններ, որոնք վերջին 150 տարիների ընթացքում եղել էին Իրանի քաղաքականության և ուժի ձևավորողը: Այդ երկրները իրար միջև կնքված պայմանագրով իրար մեջ բաժանել էին Իրանը:
1907թ Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև կնքած պայմանագիրը, որով, Իրանը բաժանվեց երեք մասի, ամենակարևոր պայմանագրերից էր: 1919թ Իրանի ու Բրիտանիայի միջև կնքված պայմանագրի արդյունքում, Իրանի բոլոր ֆինանսական ու ռազմական կառույցները գտնվում էին Բրիտանիայի հսկողության տակ: Բացի այդ, բրիտանացիներին տրամադրվում էին արտոնություններ` որպես օրինակ երկաթգծի ոլորտում: Սակայն Իրանում գերտերությունների միջամտության գագաթնակետը 1953թ տեղի ունեցած պետական հեղաշրջումն էր, որը կազմակերպվեց ու իրականացվեց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ: Հեղաշրջման արդյունքում տապալվեց Մուհամմադ Մուսադեղի օրինական կառավարությունը: Այդ հեղաշրջումից հետո, ԱՄՆ-ն դարձավ Իրանում ամենակարևոր խաղացողը և սկսեց վերահսկել երկրի բոլոր իրադարձությունները: ԱՄՆ-ի կառավարությունը, Շահի ռեժիմի բազմակողմանի հովանավորությամբ, բոլոր ճանապարհներով, այդ թվում նաև կապիտուլյացիայի միջոցով, ձևավորում էր Իրանի քաղաքականությունը և իր նյութական օգուտներն ապահովում էր Իրանի նավթի միջոցով:
Վիլիամ Հիելի Սուլլիվանն, Իրանում ԱՄՆ-ի վերջին դեսպանը, իր “Առաքելություն Իրանում” գրքում, Իրանում ԱՄՆ-ի ներկայության մասին գրում է. “ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ ինձ հետաքրքրում էր երկու հարց: Առաջինը վերաբերում էր Իրանում մեր գործունեությանը և այդ երկրին զինամթերքի վաճառքին: Մեր ռազմական խորհրդատուներն Իրանում իրենց աշխատանքը սկսեցին այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը հիմնված էր Իրանին անսահմանափակ զենք վաճառելու վրա, ինչի մասին որոշումը կայացվել էր 1970-ականների սկզբին: Աշխատանքի ծրագրումն այնպիսին էր, որ Իրանի ղեկավարությունը զենքի պատվերներն իրականացնում էր խորհրդակցելով ամերիկացի խորհրդատուների հետ, ինչից հետո ամերիկացիները գնում էին զենք ու այն տեղափոխում Իրան: Զենքի համար նախատեսված գումարի վճարումը խնդիր չէր, քանի որ Իրանն այդ ժամանակ վաճառում էր մեծ քանակությամբ նավթ”:
Երվանդ Աբրահամյանն իր “Իրանը երկու հեղափոխությունների միջև” գրքում, Փահլավիների ժամանակ ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերություններն անվանել է “Հատուկ հարաբերություններ”: 1789թ Ֆրանսիայի և 1917թ Ռուսաստանի հեղափոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ երկու երկրի իշխանությունները չունեին որևէ արտաքին աջակցություն: Սակայն Շահի ռեժիմն ուներ բազմակողմանի հովանավորություն գերտերությունների և հատկապես ԱՄՆ-ի կողմից: Եվ նույնիսկ այդ պայմաններում , 1979թ փետրվարին, Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց: Եվ իսլամական հեղափոխությունը ոչ միայն իրականություն դարձավ, չնայած շահի վարչակազմի նկատմամբ գերտերությունների հովանավորությանը, այլ հայտարարեց որ Իրանը ոչ է ասում Արևելքին և ոչ է ասում Արևմուտքին: Այդ ժամանակ աշխարհը բաժանված էր երկու բլոկի` Արևելյան ու Արևմտյան, ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի գլխավորությամբ: Եվ չնայած տարածաշրջանային ու համաշխարհային հավասարություններում այդ բլոկների գերակայությանը, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու “Ոչ Արևելք և Ոչ Արևմուտք” սկզբունքի վրա: Եվ այդ իսկ պատճառով, իսլամական հեղափոխության կոչերից մեկը “անկախությունն” էր: Իսլամական հեղափոխությունն անկախ հեղափոխություն էր, ինչի պատճառով իր վրա սևեռեց ամբողջ աշխարհի փորձագետների ու քաղաքագետների ուշադրությունը: Անկախությունը դարձավ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ թշնամության հիմնական պատճառներից մեկը: Թշնամություն, որը շարունակվում է արդեն 40 տարի: Անկախությունը, հաշվի առնելով Իրանի զբաղեցրած գեոպոլիտիկական դիրքը, Իրանի իսլամական հեղափոխությունը մյուս հեղափոխություններից տարբերող հիմնական գործոններից էր:

Իրանի իսլամական հեղափոխության և աշխարհում տեղի ունեցած մյուս հեղափոխությունների միջև եղած մյուս տարբերությունը կայանում էր դրա կազմակերպման ու ղեկավարելու մեջ: Իսլամական հեղափոխությունը ղեկավարում էին հոգևորականները, որոնց մտավոր, սոցիալական, բարոյական ու քաղաքական հատկանիշների մասին վերլուծաբանները շատ բան չգիտեին: Իմամ Խոմեյնիի առաջնորդությունը շատ կարևոր էր իսլամական հեղափոխության հաղթանակի համար: Հեղափոխության առաջնորդը խարզիմատիկ անձնավորությունն էր և բարձրաստիճան հոգևորական: Իրանի ժողովուրդն ուներ մի առաջնորդի կարիք, ով համընդհանուր հեղինակություն վայելեր: Այսինքն` բացի քաղաքական գործիչ լինելուց, կարևոր էր որ առաջնորդը ունենար նաև հոգևոր ու բարոյական դրական հատկանիշներ:
Երվանդ Աբրահամյանն այս կապակցությամբ գրում է. “Այաթոլլահ Խոմեյնիի մեծ ժողովրդավարությունը պայմանավորված էր երկու գործոններով: Առաջինը նրա անհատականությունն էր ու վարած պարզ կյանքը և անխոհեմ քայլերից խուսափելը: Մի երկրում, որի քաղաքական գործիչների մեծ մասը ապրում էր հարմարավետ ու բարեկեցիկ կյանքով, իմամ Խոմեյնին վարում էր համեստ կյանք, ինչպես հասարակության շատ անդամներ: Մի հասարակության մեջ, որի անուղղելի քաղաքական ղեկավարները երկերեսանի էին, գաղտնի գործարքներ էին կնքում ու սեփական ազգականներին էին տեղ տալիս, Այաթոլլա Խոմեյնին, մերժելով նրանց հետ հաշտության հնարավորորությունը, համոզված էր որ մահապատժի կենթարկի նույնիսկ իր երեխաներին, եթե նրանք դրան արժանի լինեն:
Այաթոլլահ Խոմեյնին ներկայացնում էր աստվածային մարդուն, որը փնտրում է ոչ թե բարեկեցություն, այլ հոգևոր ուժ: Հաջորդ կարևոր գործոնն Իմամ Խոմեյնիի խարիզմատիկ անհատականություն էր, որը դրսևորվում էր հատկապես քաղաքական ու սոցիալական ուժերի առաջնորդության ժամանակ: Շահի ռեժիմին քննադատելիս նա շեշտը դնում էր այնպիսի հարցերի վրա, որոնք դժգոհություն էին առաջացրել հասարակության բոլոր խմբերի շրջանում: Այդ հարցերից էին` Արևմուտքին տրված արտոնությունները, Իսրայելի հետ ուղղակի կամ անուղղակի կապերը, զենքի համար վճարված մեծ գումարները, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան, գյուղատնտեսության ոլորտում առկա լճացած վիճակը և հասարակության աղքատ ու հարուստ խավերի միջև աճող ճեղքը: Եվ երկրի վիճակից դժգոհ հասարակության պաշտպանությամբ ու հովանավորությամբ, Այաթոլլահ Խոմեյնին իր պայքարում ներառեց սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին:
Իսլամական հեղափոխությունը մյուս հեղափոխություններից տարբերող հաջորդ գործոնն այն է, որ այս հեղափոխությունն աշխարհին ներկայացրեց երկրի կառավարման նոր մոդել: Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ,աշխարհը բաժանված էր երկու բլոկների` լիբերալ-ժողովրդավարական ու կոմունիստական գաղափարներով ու կառավարման համակարգերով: Այդ երկու բլոկները ղեկավարում էին Արևմուտքում` ԱՄՆ-ն, Արևելքում` ԽՍՀՄ-ը: Մեծ մասամբ երկրները գտնվում էին այս երկու տերությունների ենթակայության տակ: Եվ նույնիսկ Չմիավորման շարժման ձևավորումն այդ երկրներին չստիպեց դուրս գալ այս երկու բլոկներից: Հեղափոխությունից առաջ Իրանը գտնվում էր ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Արևմտյան բլոկում: Իսլամական հեղափոխությունը փոխեց իրավիճակը և աշխարհին ներկայացրեց կառավարման համակարգի նոր մոդել` «Իսլամական հանրապետություն»: Դա կառավարման նոր մոդել էր, որը օրինակ հանդիսացավ 2011թ. արաբական երկրներում սկսված հեղափոխությունների համար:
1995թ փետրվարի 10-ին ընդհանուր ուրբաթօրյա աղոթքի քարոզներում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նշեց, որ իսլամական հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն էր: Նրա խոսքերով. “Նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը, աշխարհը տարիներ շարունակ ղեկավարվում էր կառավարման երկու մոդելներով` արևմտյան դենմոկրատական կամ կոմունիսական: Հին ժամանակներում կային սուլթաններ, որոնք կառավարվում էին բռնության ու անօրենության միջոցով: Նրանք իրենք էին սահմանում օրենքները և ժողովուրդն ընդունում էր նրանց կամքը: Սա կառավարման հնացած մեթոդ է: Սակայն չնայած այդ հանգամանքին, հենց այս պահին էլ կան երկրներ, որոնք ղեկավարվում են նույն մեթոդով, սակայն տարբեր անուններով: Եվ հենց մեր երկիրը նույնպես, հեղափոխությունից առաջ ղեկավարվում էր նման համակարգի միջոցով: Այն բանից հետո, երբ աշխարհի մի շարք երկրներ ձերբազատվեցին բռնատիրական համակարգից, նրանք ծանոթացան կառավարման երկու այլ համակարգերի հետ` արևմուտքի դեմոկրատիան, որ տարածված էր հիմնականում արևմտյան երկրներում և կոմունիզմը, որով կառավարվող երկրներն իրենց անվանում էին աշխատավորների ռեժիմներ: Սակայն այդ երկրների կառավարությունները ղեկավարում էին լորդերն ու ազնվականները և ոչ թե աշխատավորները: Իսկ նրանք չէին տարբերվում նախկինում իշխող սուլթաններից”: