Իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i94224-Իսլամական_հեղափոխությունը_և_սոցիոլոգիայի_տեսությունները_(2)
Այս հաղորդման ընթացքում ևս կքննարկենք մեծ հեղափոխությունների հետ իսլամական հեղափոխության տարբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 16:08 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները (2)

Այս հաղորդման ընթացքում ևս կքննարկենք մեծ հեղափոխությունների հետ իսլամական հեղափոխության տարբերությունները:

 

Caption

 

Իսլամական հեղափոխության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը դրա աշխարհաքաղաքական բնույթն էր: Իրանը գտնվում է  Միջին Արևելքում: Իսկ երբ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որևէ այլ երկրում նման բան տեղի չէր ունենում: Ուստի Իրանի իսլամական հեղափոխությունը համարվում է  Միջին Արևելքի առաջին հեղափոխությունը: Եվ այն տեղի ունեցավ մի տարածաշրջանում որում ներկայություն ունենալու համար մրցում էին գերտերությունները: Հաջորդ հարցը հեղափոխության աշխարհաքաղաքական բնույթն էր: Այն ժամանակ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, Իրանն աշխարհի ամենախոշոր նավթ ու գազ արդյունահանողներից էր: Եվ նկատի առնելով, որ նավթի ու գազի ազդեցությունը միջազգային դիվանագիտության վրա շատ կարևոր էր, գերտերություններն իրենց ուշադրությունը սևեռեցին այս երկրի վրա: Կարելի է ասել, որ   երբ 1953թ. ամերիկյան ու բրիտանական ուժերի աջակցությամբ Իրանում տեղի ունեցած հեղաշրջման պատճառն այն էր, որ Բրիտանիան զրկվել էր իրանական նավթի վրա ունցած մենաշնորհից: Դրանից բացի, 1970-ական թվականներին նավթի գները բարձրացան, մեծ ազդեցություն թողնելով միջազգային հարաբերությունների վրա: Եվ հենց այդ ժամանակ Իրանի հեղափոխությունը կարող էր ազդել նավթի գների վրա: Իսկ դա խիստ կարևոր էր համաշխարհային տնտեսության համար: Եվ քանի որ Իրանի թագավորական վարչակարգն ապահովում էր արդյունաբերական երկրների էներգետիկ կարիքները, հատուկ աջակցություն էր ստանում գերտերությունների կողմից: Եվ իսլամական հեղափոխությունը տեղի ունեցավ հենց այս պայմաններում:

Իրանում  տեղի ունեցած հեղաշրջումը(1953 թ. մորդադ ամսի 28)

 

Իրանի իսլամական հեղափոխությունը նաև առաջին կրոնական հեղափոխությունն էր, որը պատճառ դարձավ, որ ոչ միայն Իրանի, այլև միջազգային քաղաքականության մեջ կրոնի դերը վերականգնվի: Իսլամական հեղափոխությունից առաջ իսլամ աշխարհում գոյություն ունեին բազմաթիվ շիական ու ոչ շիական շարժումներ, որոնք փորձում էին ազատվել գաղութատերերի լծից: Սակայն այդ շարժումներից ոչ մեկը չկարողացավ ունենալ կուռ գաղափարախոսություն, ինչպիսին ուներ իսլամական հեղափոխությունը և չկարողացավ մարդկանց համախմբել որևէ գաղափարախոսության շուրջ: Իսլամական հեղափոխությունը կրոնական արժեքների հիման վրա փաստեց իր ուժը և իսկական հեղափոխություն արեց աշխարհում: Իսլամական հեղափոխությունը նաև հիմնովին փոխեց երկրի քաղաքական, հասարակական ու մշակութային կապերն, ունենալով հեղափոխության քաղաքական ու հասարակական բոլոր ցուցանիշները:

Մորթեզա Մոթահարին, ով իսլամական հեղափոխության ամենացայտուն դեմքերից էր և իրանցի կրոնական գիտնական, ասում էր, որ իսլամի հեղափոխությունն ուներ նաև քաղաքական, բարոյական, հասարակական, տնտեսական ու նյութական արժեքներ: Այսինքն` հեղափոխությունը կարևորում էր արդարությունը, բացառելով հասարակական խտրությունները և դասակարգային ճեղքը, ինչն իսլամի ուսմունքներից էր: Իսլամական հեղափոխությունն էլ հաղթեց այն պատճառով, որ ոչ միայն հիմնված էր բարոյական արժեքների վրա, այլ ուներ քաղաքական ու նյութական բովանդակություն: Օրինակի համար, իսլամական հեղափոխության մասին բազմաթիվ աշխատություններ կան: Դրանց հեղինակներից էր Ջալալ Դերախշանը: Նա ասում էր. «Իսլամական հեղափոխությունը նման չէր Ռուսաստանի և Ֆրանսիայի հեղափոխություններին, որոնց հիմքը քաղաքականությունը կրոնից զերծ պահելն էր: Իսլամական հեղափոխությունը ձևավորվեց կրոնական ուսմունքների վրա և իսլամը որպես մարդկանց խորը հավատալիք, շատ կարևոր դեր կատարեց հեղափոխության հաղթանակում»:

Նիքի Կեդդին ասում է. «Իրանի ժողովրդի հեղափոխական շարժումը նպատակ ուներ փոխել Արևմուտքի կողմից Իրանին պարտադրված մոդելը: Հեղափոխությունը հիմնված էր Իրանի մշակութային ու քաղաքակրթական հիմքերի վրա: Եվ քանի որ Իրանի  ժողովրդի մշակութային ու պատմական ինքնությունն աղերսվում է  կրոնական ուսմունքների հետ, ինչը տեղի է ունեցել դարերի ընթացքում, հակառակը պնդելը խորը ճգնաժամի պատճառ դարձավ և այդ ճգնաժամը տարածվեց և քաղաքկան, և տնտեսական և մշակութային ոլորտների վրա: Հեղափոխությունը փորձեց ճիշտ պատասխան տալ այդ ճգնաժամին: Եվ կարելի է ասել, որ հեղափոխության գլխավոր նպատակը կրոնի վերակենդանացումն էր և նոր օրինակ ներկայացնելն ամբողջ աշխարհին: Օրինակ, որը հիմնված էր Իրանի կրոնական ու ազգային ինքնության վրա”:

Նիքի Քեդդին և Իրանի հետափոխության մասին նրա գիրքը

 

Թեև քաղաքական ու տնտեսական խնդիրները կարևոր դեր ունեցան իսլամական հեղափոխության սկզբնավորման մեջ, սակայն ինչպես նշում են փորձագետները, հեղափոխության հիմնական շարժառիթն այն էր, որ իշխող դասակարգը դեմ էր իսլամական արժեքներին: Իսկ իսլամական հեղափոխության մասնակիցները նպատակ ունեին ձևավորել իսլամական հասարակություն` հիմնված իսլամի արժեքների ու ուսմունքների վրա: Դրանից բացի, Իրանի հեղափոխությունը նոր ուղի հարթեց կրոնի սոցիալական ոլորտում: Այսինքն`իսլամական հեղափոխության ի հայտ գալով, մի կողմ քաշվեցին այնպիսի տեսություններ, որոնք պնդում էին, որ կրոնական ուսմունքները պետք է մի կողմ քաշվեն: Իսլամական հեղափոությունը լուրջ մարտահրավեր նետեց այդ գաղափարներին, քանի որ այս հեղափոխությունն ուղի էր դեպի սրբազան ճանապարհ: Իսկ որոշ տեսաբաններ ժխտում էին այդ փաստը: Սակայն իսլամական հեղափոխությունն ապացուցեց, որ այն երկրները, որոնք չեն ընթանում աշխարհիկ ուղղությամբ, վերադառնում են դեպի կրոնական արժեքներ: Իսլամական հեղափոխությունը ժխտեց նաև մարքսիզմը, քանի որ մարքսիստների կարծիքով, կրոնը ժողովրդի ափիոնն էր և իշխող դասակարգի համար իր իշխանությունը հաստատելու միջոց: Ուստի իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից էր նաև այն, որ երկրում ստեղծվեց կրոնական հասարակություն: Եվ դա այն դեպքում, երբ բոլոր հասարակական փոփոխությունները ուշադրություն չէին դարձնում կրոնի հասարակական բնույթին և փորձում էին այն տարանջատել հասարակությունից: Իրանի իսլամական հեղափոխությունը  ոչ միայն կարևորեց ժողովրդի իշխանությունը, այլ հեղափոխությանը ժողովրդի մասնակցությունը դրա ամենակարևոր առանձնահատկություններից էր:

Այս հեղափոխությունն ուներ նաև մեկ այլ առանձնահատկություն: Այն կրում էր ժողովրդական բնույթ և կարևորում էր աստվածային իշխանությունը: Իսլամական հեղափոխությունը տեղի ունեցավ մի երկրում, որն ունենալով ռազմական ու տնտեսական կարողություն, դարձել էր  տարածաշրջանի ժանդարմը, ինչը վերջինիս պարտադրվել էր ԱՄՆ-ի կողմից: Փահլավիների դինաստիան, նավթի բարձր գների պատճառով ուներ ֆինանսական լավ վիճակ` ժամանակակից սպառազինություն գնելու համար: Եվ նույնիսկ որոշ գործողություններ էր կատարում այլ երկրներում: Այդպես՝ Օմանի Զաֆարում  ձախ պարտիզանների դեմ կռվելու համար, Իրանն իր ուժերին գործուղեց այդ երկիր: Փահլավիների ժամանակ Իրանն ուներ 413 հազար հոգանոց բանակ և համարվում էր ամենահզոր ռազմական ուժը Միջին Արևելքում: Իսլամական հեղափոխությունը տեղի ունեցավ հենց այսպիսի պայմաններում: Դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխությունները տեղի ունեցան այնպիսի ժամանակներում, երբ այդ երկրները հայտնվել էին տնտեսապես ծանր վիճակում և կրել պարտություններ: Ֆրանսիան 1789թ. նույնիսկ չէր կարողանում ապահովել մարդկանց սնունդը: Իսկ Ռուսաստանում, Ռոմանովների իշխանությունը, գտնվում էր համաշխարհային պատերազմի մեջ և ապրում   սոցիալական, տնտեսական ու քաղաքական ծանր ճգնաժամերի պայմաններում: